մինը հաճախ օգտագործվում է նեղ իմաս– տով․ որպես պինդ նյութի մակերևույթի և կլանվող նյութի միջև ընթացող քիմ․ ռեակ– ցիայով ուղեկցվող ադսորբում։ Ք․ ջերմու– թյան անջատմամբ ընթացող և այդ պատ– ճառով սովորաբար ոչ դարձելի երևույթ է։ Ք–մանը բնորոշ է ընտրողականությու– նը, որը պայմանավորված է կլանվող նյութի և սորբենտի մակերևույթի քիմ․ խնամակցությամբ։ Ք․ կարևոր դեր է խաղում տարասեռ կատալիզի, գազերի մաքրման և վակուումային տեխնիկայի համար։ Ք–ման հետևանք է մետաղների պասսիվացումը օդում, ազոտական թթվում և կոռոզիայի ինհիբիտորների առկայու– թյամբ։
- ԵՄԲԼ (Kemble), XVIII –XIX դդ․ անգլիա–
ցի դերասանների ընտանիք։ Նախահայրն է Ռ ո ջ և ր Ք․։ Նրա տասներկու զավակ– ներից (համարյա բոլորը դերասաններ) ամենանշանավորներից են՝ Սիդդոնս Մա– ռան (1755–1831), Ջ ո ն Ֆիլիպ Ք, (1757–1823), դերասան, դրամատուրգ։ Հանդես է եկել Լոնդոնի «Դրուրի Լեյն», «Քովենտ Գարդեն» (ղեկավարել է որոշ ժամանակ) թատրոններում, գլխավորել Դուբլինի թատրոնը։ Կլասիցիստական ուղղության ներկայացուցիչներից էր, ունե– ցել է բեմական բարձր կուլտուրա, եղել մենախոսության խոշոր վարպետ։ Դերե– րից են՝ Համլետ, Օթելլո, Բրուտոս (Շեքս– պիրի «Համլետ», «Օթելլո», «Հուլիոս Կե– սար»)։ Չ ա ր լ զ Ք․ (1775–1854), դերա– սան։ Խաղացել է գավառում և Լոնդոնում («Դրուրի Լեյն», «Քովենտ Դարդեն»), հյուրախաղերով հանդես է եկել Բելգիա– յում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ–ում։ Ամենահաջողված դերերից են4 Ռոմեո և Մերկուցիո (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»)։ Այլ դերերից են՝ Օռլանդո, Շայլոկ (Շեքսպիրի «Ինչպես կուզեք», «Վենետիկի վաճառականը»), Չարլզ (Շե– րիդանի «Չարախոսության դպրոցը»)։
ՏԵՄԲՐԻԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (համա– կարգ, փուլ) (<լատ․ Cambria – Ուելսի հին անվանումը), պալեոզոյան խմբի առա– ջին փուլը։ Տևողությունը մուո 70 մլն տարի է։ Անջատել է անգլ․ երկրաբան Ա․ Աեջ– վիկը, 1835-ին՝ Ուելսում։ Ստորաբաժան– վում է երեք բաժնի։ Ք․ ժ․ շերտագրական սանդղակի միակ համակարգն է, որ չու– նի համընդհանուր միջազգային հարկեր՝ չնայած հարկային տրոհման փորձեր բազ– միցս ձեռնարկվել են։ Քեմբրիի նստվածք– ները լայնորեն տարածված են և հայտնի են բոլոր մայրցամաքներում։ Առավել զարգացած են ստորին քեմբրիի ծովային նստվածքները, որոնք համապատասխա– նում են ընդարձակ ծովային տրանսգրե– սիաների ժամանակին, երբ արդի մայր– ցամաքների զգալի մասը ծածկված էր առատ ֆաունա ունեցող տաք ծովերով։ Ք․ ժ–ի վերջում ներկայացված էին կենդա– նական աշխարհի գրեթե բոլոր տիպերը։ Վաղ քեմբրիի վերջում արխեոցիատները գործնականում լրիվ անհետանում են։ Տրիլոբիտները շարունակում են կարևոր դեր խաղալ։ ՍՍՀՄ–ում քեմբրիի նստվածք– ները շատ մեծ տարածում ունեն հատկա– պես Սիբիրական պլատֆորմում, Ալթայ– Սայանյան ծալքավոր մարզում և Արևելա– Եվրոպական պլատֆորմում։ Քեմբրիի նստվածքները հայտնի են նաև Ուրալում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Հե– ռավոր Արևելքում, ՀՍՍՀ–ում (Քասաղ գետի ավազան, Զանգեզուր)։ Քեմբրիի նստվածքների հետ կապված են ֆոսֆո– րիտների խոշոր (Ղազախստան, ՄԺՀ), նավթի (Իրկուտսկի մարզ, Մերձբալթի– կա), կապարի (Հս․ Աֆրիկա), վանադիու– մի (Ղազախստան), աղերի (Սիբիրական պլատֆորմ, Հնդկաստան) հանքավայ– րեր։ Քեմբրիի կարբոնատային ապար– ները շատ շրջաններում օգտագործվում են որպես ցեմենտի հումք, մետալուրգիա– կան արդ․ մեջ, իսկ մարմարները՝ որպես երեսապատման նյութ (Մոսկովյան մետ– րո)։
ՔԵՄԲՐԻՋ (Cambridge), քաղաք (վար– չական օկրուգ) Մեծ Բրիտանիայում, Քեմբ– րիջշիր կոմսությունում, Քեմ գետի ափին։ 106 հզ․ բն․ (1976)։ Հնագույն համալսա– րանական կենտրոն է (տես Քեմբրիշի համաչսարան)։ Զարգացած է մեքենաշի– նությունը (գիտական ապարատուրա ու սարքեր, ռադիոէլեկտրոնիկա), սննդի, պոլիգրաֆ արդյունաբերությունը և ավ– տոմոբիլաշինությունը։ Առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվում է 730-ին։ Միջին դարերից Ք․ ունեցել է կա– նոնավոր հատակագիծ և ուղղանկյուն բա– կերի շուրջ խմբավորված կոլեջների ճարտ․ անսամբլներ։ Ք–ում են Սուրբ վախ– ճանի ռոմանական բոլորշի եկեղեցին (մոտ 1101–30), Քինգս–կոլեջի ուշ գո– թական կապելլան (1446–1515), Թրինի– թի–կոլեջի կլասիցիստական գրադարանը (1676–84, ճարտ․ Կ․ Ռեն) և համալսարա– նի սենատը (1722–30, ճարտ․ Զ․ Գիբս)։
ՔԵՄԲՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, Անգլիայի խոշոր և հին համալսարաններից։ Հիմ– նադրվել է 1209-ին, Քեմբրիջում։ Սկզբնա– պես գոյություն է ունեցել որպես տուն– «կոլեջներ»։ Ուսանողները բնակվել են այդ տներում և ժամանակ առ ժամանակ հաճախել դասախոսությունների։ Հետզհե– տե դասախոսությունները կրել են առա– վել կազմակերպված բնույթ։tXIII դ․ Ք․ հ–ում ստեղծվել են հումանիտար, իրա– վաբան․, աստվածաբան․ և բժշկ․ ֆակուլ– տետներ։ Քհմբրիշի համալսարանը XVI դ․ համալսարանի հոգաբարձունե– րից էր Թ․ Մորը։ Ք․ հ–ի հետ էր կապված նաև էրազմ Ռոտերդամցու գործունեու– թյունը։ Ավելի ուշ համալսարանը դարձել է Ռեֆորմացիայի կենտրոն Անգլիայում, իսկ XVII դ․՝ իր ժամանակի առաջավոր գիտ․ կենտրոնը։ Համալսարանի ուսուց– ման հիմքը կազմել է Ֆ․ Բեկոնի ինդուկ– տիվ մեթոդը, որը նպաստել է հումանի– տար գիտություններին զուգահեռ բնա– կան գիտությունների զարգացմանը այն– տեղ։ 1669–1702-ին Ք․ հ–ի պրոֆեսոր է եղել Ի․ Նյուտոնը։ 1837-ին նույն համալ– սարանում մագիստրոսի աստիճան է ստա– ցել Չ․ Դարվինը։ Ք․ հ․ գլխավորում է բարձրաստիճան անձանց կողմից նշանակված վարչապետը․ փաստորեն համալսարանը կառավարում է փոխվարչապետը, որին առընթեր գոր– ծում է կոլեջների ղեկավարներից կազմ– ված խորհուրդ։ Ք․ հ․ դժվարամատչելի ուս․ հաստատություն է աշխատավորների երե– խաների համար, ուսման վարձը բարձր է։ Ք․ հ․ ունի դասական, աստվածաբանա– կան, անգլ․, նոր և միջնադարյան լեզու– ների, երաժշտության, արլ․, տնտեսա– գիտության և քաղաքականության, պատ– մության, իրավաբանության, փիլ–յան, ին– ժեներական, աշխարհագրության և երկ– րաբանության, մաթեմատիկայի, ֆիզիկա– քիմիական, հնագիտության և մարդաբա– նության, կենսաբանության (2), բժշկ․, մանկավարժական, ինժեներաքիմիական ֆակուլտետներ։ Ք․ հ–ին կից գործում են աֆրիկյան, միջազգային, լատինաամեր․, հարավասիական հետազոտական կենտ– րոններ, բևեռային հետազոտություննե– րի, տեսական աստղագիտության ինստ–ներ, ընտանի կենդանիների բազ– մացման և պահպանման խումբ, կենսա– բանության և ֆիզիկական գիտություն– ների դպրոցներ, Ֆիցուիլյամա թանգա– րանը, դասական հնագիտության, հնա– գիտության և ազգագրության, կենդանա– բանական, երկրաբանական թանգարան– ներ, աստղադիտարան, բուսաբանական այգի, գյուղատնտ․ կայան, գրադարան (3 մլն հ․ գիրք)։ Ունի ավելի քան 11 հզ․ ուսանող ու 1000 դասախոս։ ՔեՄԲՐԻՋՅԱՆ ԴՊՐՈՑ քաղաքա– տնտեսության մեջ, բուրժ․ տնտե– սագիտ․ տեսության ուղղություն, առա– ջացել է XIX դ․ վերջին։ Հիմնադիրն է անգլ․ բուրժ․ տնտեսագետ Ա․ Մարշալը (1842–1924)։ Ք․ դ–ի տեսաբանները տնտ․ կատեգորիաները մեկնաբանում են սուբյեկտիվ–հոգեբանական տեսանկյու– նից, չեն բացահայտում օբյեկտիվորեն գոյություն ունեցող տնտ․ օրենքները, ձգտում էվոլյուցիայի տեսությունը կիրա– ռել հասարակության զարգացման նկատ– մամբ։ Այս դպրոցի ներկայացուցիչներին բնորոշ է նաև տնտ․ երևույթները մաթ․ մեթոդներով պարզաբանելու ձգտումը։ Մարշալի աշխատությունները սկզբնա– վորեցին բուրժ․ քաղաքատնտեսության ժամանակակից միկրոտնտ․ ուղղությու– նը, որով կարևորվում է առանձին մասնա– վոր շուկաների զարգացման օրինաչափու– թյունների ուսումնասիրումը։ սահմանա– յին օգտակարության տեսության վրա հեն– վող գների տեսության օգնությամբ Մար– շալը փորձում էր ապացուցել կապիտալիզ– մի անճգնաժամ զարգացման հնարավո– րությունը և կապիտ․ հասարակարգում գործազրկության ու աղքատության օբ– յեկտիվ պատճառների բացակայությունը։
ՔԵՄԻԼՅՈՒՄԻՆԵՍՑԵՆՑՈՒՄ, ք և մ ի– լյումինեսցում (< քեւէո․․․ և Աումինեսցենցոււէ), լուսարձակում, որն