ուղեկցում է քիմ․ ռեակցիաներին U առա– ջանում է ռեակցիայի ընթացքում անջատ– վող էներգիայի հաշվին։ Ք․ քիմ․ ռեակ– ցիայի էներգիան անմիջականորեն լույսի էներգիայի փոխարկվելու օրինակ է։ Ք–ման մասնավոր դեպք է կենսաւյումինեսցեն– ցումը։Զ–ՏաԿ պայծառությունը կախված է քիմ․ ռեակցիայի արագությունից և Ք–ման ելքից (ռեակցիայի մեկ տարրական ակ– տին ընկնող լուսային քվանտների թիվը)։ Ք–ի պայծառության և սպեկտրի չափումն ընկած է Ք–ային վերլուծության հիմքում, որով կարելի է հայտնաբերել որոշ նյու– թերի մինչե 10~6–10~9 գ քանակություն– ները։ ՔԵՍ՚Ո․․․, ք և մ ի․․․, բարդ բառերի սկըզբ– նամաս․ ցույց է տալիս կապ քիմիայի կամ քիմ․՝պրոցեսների հետ։ Համարժեք է «քիմիական» բառին։
ՔԵՄՈԳԵՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, քիմիա– կան նստվածքներ, նստվածքային ապարների, միներալների և օգտակար հանածոների խումբ։ Առաջանում են լու– ծույթներից՝ բազմազան նյութերի քիմ․ նստեցման և ջրավազանների հատակին կուտակման ճանապարհով։ Ք․ ն–ի կազմը և առաջացման պայմանները խիստ տար– բեր են խոնավ և չորային կլիմաներում։ Ավազանները, որտեղ առաջանում են Ք․ ն․, կարող են լինել ծովային, ցամաքա– յին և միջանկյալ։ Խոնավ կլիմայում Ք․ ն․ ներկայացված են երկաթի և մանգանի հանքաքարերով, բոքսիտներով, ֆոսֆո– րիտներով, մասամբ կրաքարերով և սի– լիցիումային ապարներով։ Բարձր աղիու– թյան ավազաններում, որոնք հիմնակա– նում գտնվում են Երկրի չորային զոնա– ներում, կուտակվում են աղեր՝ դոչոմիտ, ֆչյուորիտ, գիպս և անհիդրիտ, մագնե– զիտ, հաւիտ, սիչվին, կառնաչիտ։
ՔԵՄՈՆ, տես Չաման։
ՔԵՄՈՍԻՆԹԵձ (< քեմո․․․ և հուն, ov- vfteaig – միացում, համադրություն), ք ե– մոլիթոավտոտրոֆիա, որոշ բակտերիաների հատուկ սնուցման ձե, որի դեպքում օրգ․ և անօրգանական նյու– թերի օքսիդացման էներգիայի հաշվին յուրացվում է Շ02-ը, որպես ածխածնի միակ աղբյուր։ Ի տարբերություն ֆոտո– սինթեզի, Ք–ի ժամանակ չի օգտագործ– վում լույսի էներգիան։ Ք–ի հայտնաբերու– մը (Ս․ Վինոգրադսկի, 1887) նշանակա– լիորեն վերափոխել է կենդանի օրգա– նիզմների նյութափոխանակության տի– պերի վերաբերյալ եզած պատկերացում– ները։ Ք–ի ընդունակ բակտերիաները կար– գաբանորեն առանձին խումբ չեն կազմում և դասակարգվում են ըստ օքսիդացվող անօրգանական սուբստրատի։ Հանդի– պում են ջրածինը, ածխածնի օքսիդը, ծծմբի վերականգնված միացությունները, երկաթը, ամոնիակը, նիտրիտները, ծա– րիրը օքսիդացնող միկրոօրգանիզմներ։ Ք–ող օրգանիզմների ամենաբազմաքանակ և բազմազան խումբն են ջրածնային բակ– տերիաները, որոնք իրականացնում են 6H2+202+C02==(CH20)+5H20 ռեակ– ցիան, որտեղ (Շ1120)-ն սինթեզվող օրգ․ նյութի պայմանական նշանակումն է։ Ծծմբային մանրէները օքսիդացնում են ծծմբաջրածինը 2H2S+02=2H20+S2+ +65 կկաչ։ Ազատ ծծումբը կուտակվում է մանրէի մարմնում և միջավայրում ծծմբային ան– բավարարության դեպքում օքսիդանում․ S2+302+2H20==2H2SC>4+283,8 կկաք․ Նիտրիֆիկացումն իրականանում է եր– կու փուլով, առաջինում ամոնիակն օք– սիդանում է մինչե նիտրիտների, երկրոր– դում՝ ազոտային թթուն օքսիդանում է մինչե ազոտականի։ Առաջին փուլն իրա– կանացվում է Nitrosomonas բակտերիանե– րի, իսկ երկրորդը՝ Nitrobacter խմբերի միջոցով։ 1) 2NH3+302=2HN02+2H20+ + 158 կկաւ, 2) 2HN02+02=2HN03+ + 43,2 կկաւ։ Այս ռեակցիաները կատալիզվում են ջրածինն ու թթվածինն ակտիվացնող ֆեր– մենտներով և ընթանում մի շարք փուլե– րով, որոնց ընթացքում անջատված էներ– գիան օգտագործվում է ածխաթթու գազի վերականգնման համար․ C02+4H=(CH20)+H20։ Ք․ կատարող երկաթային մանրէներն ապրում են երկաթի ենթօքսիդ պարունա– կող ջրերում և երկարժեք երկաթը (FeC03) օքսիդացնում մինչե եռարժեքի [Fe2 (С03)з]։ Հայտնի են նաև մանրէներ, ո– րոնք օքսիդացնում են МпСОз-ը մինչե MnO(OH)2, մեթանը՝ Շէ14-ից մինչև C02 և H20 են։ Ք․ կատարող բակտերիաները կարեոր դեր են խաղում հոդի բերրիության պահպանման, ծծմբի կուտակման, դըժ– վարալույծ աղերի լուծելիության բարձ– րացման և այլ պրոցեսներում։ Վ․ Դավթյան, Լ․ Հակոբյան, Լ․ Պեարոսյան
ՔԵՄՈՏԱՔՍԻՍ (< քեմո․․․ և տաքսիս), տես Տաքսիսներ։
ՔԵՄՈՏՐՈՊԻՋԱ (< քեմո․․․ և տրոպիզմ), տես Տրոպիզմներ։
ՔԵԱՊԵ (Նայկովսկայա) Միրձա Յանովնա (1907–74), լատվիացի սովետա– կան բանաստեղծուհի։ Լատվ․ ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1967), Լատվ․ ՍՍՀ կուլտու– րայի վաստ․ գործիչ (1957)։ 1946-ին հրա– տարակվել է նրա «Վաղորդյան քամի»–, այնուհետև4 «Բարեկամի խոսքը» (1950), «Սեր» (1957, Լատվ․ ՍՍՀ պետ․ մրցա– նակ 1958), «Ակնթարթների հավերժու– թյունը» (1964, ՍՍՀՄ պետ․ մրցանակ 1967), «Վայրի վարդ» (1972) ժող–ները։ Կ–ի պոեզիան այժմեական է, քաղաքա– ցիական, քնարական հերոսը մեր ժամա– նակակիցն է։ Պարգևատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՔԵՏՆՍ (Keynes) Զոն Մեյնարդ (1883– 1946), անգլիացի տնտեսագետ, պետ․ գործիչ և հրապարակախոս, ժամանակա– կից բուրժ․ տնտեսագիտ․ մտքի ուղղու– թյան՝ քեյնսականության, հիմնադիրը։ Իր առաջին աշխատության համար՝ «Ին– դեքսային մեթոդ», 1909-ին ստացել է Ա․ Սմիթի անվան մրցանակ։ 1912–46-ին Ք․ եղել է «Իքոնոմիք ջըրնըլ» («Economic Journal») պարբերականի խմբագիրը, 1913-ից՝ թագավորական տնտեսագիտա– կան ընկերության քարտուղար, 1913– 1914-ին՝ Հնդկաստանի ֆինանսների և դրամաշրջանառության թագավորական հանձնաժողովի անդամ։ 1913-ին հրատա– րակվել է նրա «Հնդկաստանի դրամա– շրջանառությունը և ֆինանսները» գիր– քը։ 1915–19-ին Ք․ ծառայել է բրիտ․ գանձատանը, 1919-ին նշանակվել դրա գլխ․ ներկայացուցիչը Փարիզի հաշտու– թյան կոնֆերանսում։ «Վերսալի հաշտու– թյան պայմանագրի տնտեսական հետե– վանքները» (1919) աշխատության մեջ, որը նրան համաշխարհային հռչակ բերեց և թարգմանվեց բազմաթիվ լեզուներով, Ք․ քննադատել է հաղթանակած երկրների ետպատերազմյան անհեռատես և վտան– գավոր տնտ․ քաղաքականությունը։ 1920-ից՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆե– սոր։ Ետպատերազմյան Եվրոպայում կա– պիտալիզմը փրկելու միջոց է համարել կապիտ․ էկոնոմիկայի կայունացումը։ Այդ պրոբլեմի քննարկմանն են նվիրված նրա «Տրակտատ հավանականության մասին» (1921), «Տրակտատ դրամական ռեֆորմի մասին» (1923), «Տրակտատ Փողի մասին» (1930) և այլ աշխատությունները։ Ք–ի հրապարակախոսական գործունեության սկիզբը դրվել է «Մանչեսթըր գադյըն»-ում («Manchester Gardian») 1922–23-ին տպա– գրված «Եվրոպայի վերակառուցումը» վեր– տառությամբ հոդվածաշարով։ 1925-ին զե– կուցումներով հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ 1941-ին Ք․ եղել է Անգլ․ բանկի դիրեկտոր– ներից, մասնակցել բրիտ․ իմպերիալիզմի տնտ․, առաջին հերթին ֆինանս, քաղա– քականության մշակմանն ու իրագործ– մանը։ Իր գլխ․ աշխատության մեջ՝ «Զբաղ– վածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» (1936), Ք․ ձևակերպել է բուրժ․ պետության տնտ․ քաղաքականու– թյան սկզբունքները։ Գրկ․ Осадчая И․ М․, Кейнс и совре– менная буржуазная политическая экономия, М․, [1965]; Бретель Э․ Я․, Критика буржуазных учений об экономической систе– ме современного капитализма․ М․, 1972, гл․ 4; Lekachman F․t The Age of J․ M․ Keynes, N․ Y․, 1966․
ՔԵՅՆԱԱԿԱՆՈհԹՏՈհՆ, կապիտ․ էկոնո– միկայի պետ․–մոնոպոլիստական կարգա– վորման բուրժ․ տեսություն։ Ձևավորվել է XX դ․ 30-ական թթ․ 2-րդ կեսին։ Տեսու– թյան հիմնադիրն է Ջ․ Մ․ Բեյնսը։ Տնա․ երևույթները քննելով ժողտնտ․ (մակրո– տնտ․) տեսանկյունով, Ք․ քողարկում է դրանց սոցիալ․ էությունը, անտեսում կա– պիտալիզմի օբյեկտիվ տնտ․ օրենքների պատմ․ բնույթը, չափազանցում հասարա– կության տնտ․ կյանքում սուբյեկտիվ գոր– ծոնի՝ մարդկանց հոգեբանության, դերը։ 1929–1933 թթ․ տնտ․ ճգնաժամի ազ– դեցությամբ Քեյնսը ձևակերպեց կապիտ․ էկոնոմիկայի պետ․–մոնոպոլիստական կարգավորման սկզբունքները։ Դրանցից հիմնականը «արդյունավետ պահանջար– կի» սկզբունքն է։ Ընդգծելով ամբողջա– կան պահանջարկի ավելացման անհրա– ժեշտությունը, Քեյնսը, սակայն, շրջան– ցում է դրա ընդլայնման այնպիսի ուղի– ներ, ինչպես գների իջեցումն է ու աշ– խատավարձի բարձրացումը։ «Արդյունա– վետ պահանջարկի» ծավալը, ըստ Քեյն– սի, կախված է սպառողական ապրանք– ների և արտադրության միջոցների շու– կաներից։ Սպառողական պահանջարկի ծավալը, նրա կարծիքով, որոշվում է հո– գեբանական հանգամանքներով՝ «սպառ– ման հակումով» և «հիմնական հոգեբա– նական օրենքով»։ «Սպառման հակում» ասելով՝ նկատի են առնվում բազմաթիվ