Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործոններ, որոնք որոշում են անձնա– կան սպառման համար օգաագործվող ագգ․ եկամտի բաժինը՝ անկախ ամբողջ ազգ․ եկամտի մեծությունից։ Այս վերջին հանգամանքի ազդեցությունն արտահայտ– վում է «հիմնական հոգեբանական օրեն– քում»։ Ըստ Քեյնսի, հասարակության հոգեբանությունն այնպիսին է, որ ազգ․ եկամտի աճման հետ մեծանում է նաև անձնական սպառումը, բայց ավելի փոքր չափերով, քան աճում է եկամուտը։ Այս– տեղից էլ՝ ավելանում է ազգ․ եկամտի կուտակվող մասը, որը հանվում է շրջա– նառությունից, և այդ մեծության չափով հարաբերականորեն կրճատվում է պա– հանջարկն անձնական սպառման ապ– րանքների նկատմամբ։ Նրա կարծիքով, արտադրության միջոցների շուկայի տա– րողունակությունը որոշվում է«կապիտալի սահմանային արդյունավետության» և տո– կոսի նորմայի հարաբերակցությամբ։ «Կա– պիտալի սահմանային արդյունավետու– թյուն» ասելով՝ հասկացվում է նոր գոր– ծարկվող «կապիտալ ունեցվածքի» (փաս– տորեն4 հիմնական կապիտալի) միավո– րից ստացվող շահույթի հարաբերությունն այդ միավորի վերականգնողական ար– ժեքին։ Տոկոսը Ք․ մեկնաբանում է որպես պարգև՝ հարստությունը դրամի ձևով պա– հելուց հրաժարվելու դիմաց։ Ըստ Քեյնսի, կապիտալի կուտակման հետ նրա «սահ– մանային արդյունավետությունը» ձեռք է բերում իջեցման, իսկ տոկոսի նորման՝ կայունացման միտում։ Տարբերությունը դրանց միջև, այսինքն, փաստորեն ձեռ– նարկատիրական եկամուտը, ունի նվազ– ման միտում։ Կապիտալ ներդրումների շահութավետության կրճատման հետևան– քով փոքրանում է պահանջարկն արտա– դրության միջոցների նկատմամբ։ Քեյնսը կարևորում է տնտեսության մեջ ինվես– տիցիաների (կապիտալ ներդրումների) դերը։ Քեյնսը մշակել է բուրժ․ պետու– թյան տնտ․ քաղաքականության ծրագիրը, որի նպատակն է ընդլայնել «արդյունա– վետ պահանջարկը» և դրա հիման վրա ակտիվացնել կապիտ․ էկոնոմիկան։ Ք–յան որոշ դրույթներ վերանայվել ու զարգացվել են նեոքեյնսականության ներ– կայացուցիչների աշխատություններում։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 41, էշ 257–71, հ․ 33, էշ 360–61 ։Альтер Л․ Б․, Буржуазная политическая экономия США, М․, 1971, гл․ 13–15; О сад чая И М․, Современное кейнсианство, М․, 1971; Бретель Э․ Я․, Критика буржуазных учений об экономической системе современ– ного капитализма, М․, 1972․

ՔԵՅՎԱՆԻ ԲԱՐԲԱՌ, տես Շաւոախի բար– բառ։ £ԵՅՓ ՅՈՐՔ (Cape York), թերակղզի Ավստրալիայի հս–արլ–ում, Կորալյան ծո– վի և Քարփենթարիայի ծոցի միջև։ Եր– կարությունը հս–ից հվ․ մոտ 600 կՎ է։ Արլ․ մասը լեռնային է (բարձրությունը՝ 555 г/), արմ–ը՝ դաշտավայրային։ Կա բոքսիտնե– րի արդյունահանում (Ուեյպա)։ Կան էվ– կալիպտային անտառներ, արլ–ում՝ մըշ– տականաչ խոնավ, արևադարձային ան– տառներ, Ք․ 6-ի ափին է Պորտ Ատյուարտ նավահանգիստը։

ՔԵՅՓԹԱՈհՆ (անգլ․ Capetown, < cape – հրվանդան և town – քաղաք), Կ ա պ– ս տ ա դ, քաղաք Հարավ–Աֆրիկյան Հան– րապետությունում, Բարեհուսո հրվան– դանի մոտ։ Կապի նահանգի վարչ․ կենտ– րոնն է, երկրի պառլամենտի նստավայ– րը, արդ․ կենտրոն, երկաթուղիների և ավտոճանապարհների հանգույց, խոշոր նավահանգիստ, 1097 հզ․ բն․ (1980)։ Կա մետաղամշակում, նավաշինություն, նա– վանորոգում, վագոնաշինություն, նավ– թավերամշակում, սննդի, տեքստիլ, փայ– տամշակման արդյունաբերություն։ Զար– գացած է նաև ցեմենտի, պահածոների արտադրությունը, ալմաստի երեսակու– մը, գինեգործությունը։ Կետորսական բազա է։ Ունի համալսարան։ Ք․ հիմնա– դրել է հոլանդ․ Արևելահնդկական ըն– կերությունը, 1652-ին։ 1806-ին գրավել է Անգլիան։ Հարավ–Աֆրիկյան Միության ստեղծումից հետո (1910) մտել է Կապի նահանգի մեջ։

ՔԵՆԴՐՅՈհ (Kendrew) Ջոն Կոուդերի (ծն․ 1917), անգլ․ կենսաքիմիկոս, մոլեկուլա– յին կենսաբան, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1960-ից)։ 1939-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որ– տեղ և աշխատում է 1946-ից։ Ռենտգեն– կառուցվածքային վերլուծության միջո– ցով որոշել է միոգլոբին սպիտակուցի մոլեկուլում պոլիպեպտիդային շղթայի տարածական տեղադրությունը (1957) և հաստատել դրանցում գտնվող «-պա– րույրների առկայությունը, որոնք նախա– տեսել էր Լ․ Պոլինգը, 1951-ին։ «Զըրնըլ օֆ մոլեքուլար բայոլըջի» («Journal of Molecular Biology») ամսագրի հիմնադիրն է և գլխ․ խմբագիրը։ Նոբելյան մրցանակ (1962, Մ․ Պերուցի հետ միասին)։ ՔԵՆԵ (Quesnay) Ֆրանսուա (1694–1774), ֆրանս․ տնտեսագետ, ֆիզիոկրատների դպրոցի հիմնադիրը։ 1744-ին ստացել է բժշկագիտության դ–րի աստիճան և դար– ձել Լյուդովիկոս XV-ի արքունական բժիշ– կը։ Տնտ․ պրոբլեմներով զբաղվել է 60 տարեկանից։ Ք․ և նրա հետևորդները մեր– ժել են շրջանառությունից կապիտ․ շա– հույթի ստացման մասին ւէերկանտիչիզմի հիմնական թեզը։ Ելնելով փոխանակու– թյան համարժեքության սկզբունքից, նա գտնում էր, որ շահույթը ստեղծվում է ար– տադրության, բայց ոչ թե ամբողջ, այլ միայն գյուղատնտեսության մեջ։ Ք–ի տըն– տեսագիտ․ տեսության հիմնակետը «զուտ արդյունքի» ըստ էության հավելյալ արդ– յունքի մասին ուսմունքն է, որը, ըստ նրա, արտադրվում է միայն գյուղատնտեսու– թյան մեջ և իրենից ներկայացնում նո– րաստեղծ արտադրանքի ավելցուկ՝ տար– վա ընթացքում արտադրվածի նկատմամբ։ Ք․ հասարակությունը բաժանել է երեք դասակարգի՝ ա․ արտադրողական (ֆեր– մերներ և գյուղատնտ․ բանվորներ), բ․ «անպտուղ» (կապիտալիստներ և արդյու– նաբերության մեջ ու առևտրում աշխա– տողներ), գ․ սեփականատերեր (ազնվա– կաններ, հոգևորականներ, թագավորն իր շքախմբով, պաշտոնյաներ)՝ այդ բաժան– ման հիմքում դնելով դրանցից յուրաքան– չյուրի ավանդը հավելյալ արդյունքի ար– տադրության մեջ։ Ք–ի գլխ․ աշխատու– թյունն է «Տնտեսական աղյուսակը» (1758), որտեղ նա առաջին անգամ փորձել է վե– րարտադրությունը վերլուծել հասարակա– կան արդյունքի բնաձև (իրային) և ար– ժեքային տարրերի միջև որոշակի հաշ– վեկշռված համամասանություններ սահ– մանելու տեսանկյունից։ Քննադատելով «աղյուսակում» եղած սխալներն ու ներ– քին հակասությունները, Կ․ Մարքսը միա– ժամանակ այն անվանել է կապիտ․ ար– տադրության առաջին համակարգված տե– սությունը։ Երկ․ Избр․ экономические произведения, пер․ с франц․, М․, 1960․ Գրկ․ Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 2, Ե․, 1936։ Ն ու յ ն ի, Теории прибавочной стои– мости (IV том «Капитала»), ч․ 1, МарксК․ и Энгельс Ф․, Соч․, 2 изд․, т․ 26, ч․ 1․

ՔԵՆԵԴԻ (Kennedy) էդվարդ Մուր (ծն․ 1932), ԱՄՆ–ի քաղ․ գործիչ։ Ջ․ Ֆ․ Քենեդիի և Ռ․ Ֆ․ Քենեդիի եղբայրը։ Իրավաբան։ 1962-ից՝ սենատոր (դեմոկրատական կու– սակցությունից)։ 1980-ին, պրեզիդենտա– կան ընտրությունների ժամանակ, առաջ է քաշել իր թեկնածությունը, բայց վերջում հանել է այն հօգուտ Ջ․ Քարթերի։ Ներ– կայացնում է ԱՄՆ–ի հս–արլ․ (Նոր Անգ– լիա) մոնոպոլիաների, շահերը։ Կողմ է ԱՄՆ–ի լիբերալ տնտ․ և չափավոր միջազ– գային քաղաքականության։ Միջազգային իրավունքի գրքերի հեղինակ է։

ՔԵՆԵԴԻ (Kennedy) Ջոն Ֆիցջերալդ (1917–1963), ԱՄՆ–ի պետ․ գործիչ։ 35-րդ պրեզիդենտը (1961–63)։ Ծնվել է միլիո– նատերերի (ծագումով իռլ․ կաթոլիկներ) ընտանիքում։ 1941–45-ին ծառայել է ԱՄՆ–ի ռազմածովային ուժերում։ 1947– 1953-ին՝ ներկայացուցիչների պալատի անդամ դեմոկրատական կուսակցությու– նից, 1953–61-ին՝ սենատոր։ Որպես պրե– Ջ․ Ֆ․ Բեննդի զիդենտ հռչակել է «նոր բնագծերի» ծրա– գիր, որի խնդիրն էր միջազգային ասպա– րեզում ուժերի հարաբերակցության փո– փոխման պայմաններում պահպանել ԱՄՆ–ի դիրքերն ու ամրապնդել դրանք։ Ներքին քաղաքականության բնագավա– ռում իրականացրել է տնտեսությունը խթանելու և նեգրերի ռասայական խըտ– րականությունը մեղմող մի շարք միջոցա– ռումներ։ Արտաքին քաղաքականության մեջ հետևելով «ուժի դիրքերի» կուրսին՝ առաջ է քաշել «ճկուն հակազդման» դոկ– տրինան։ Ամեր․ իմպերիալիզմի ագրե– սիվ գործողությունները հեղափոխ․ Կու– բայի դեմ հանգեցրին «կուբայական ճըգ– նաժամին», որը պատճառ դարձավ մի– ջազգային դրության խիստ լարման։ Շա– րունակելով սպառազինությունների մըր– ցավազքը, Ք․, սակայն, ընդունում էր ՄՄՀՄ–ի հետ կոնստրուկտիվ երկխոսու– թյան անհրաժեշտությունը։ Ք–ի կառա– վարությունը ստորագրեց Մոսկովյան պայմանագիրը (տես Միջուկային զենքի