Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ք․ ծագում է քերթել բայից, որը նախա– պես արտահայտել է պատրաստել, կեր– տել, հղկել, հնարել, հորինել, լինել, ստեղ– ծել իմաստները (հմմտ․ հուն, jtoiico բա– յի հետ)։ Նույն արմատն ունեն նաև քերթ– ված, քերթվածք, քերթություն բառերը։ Հունաբան ղւցրոցի թարգմանական եր– կերում Ք․ երբեմն օգտագործվել է իբրև հուն, բնագրի ypa|i|iaxei3e, vpaw^atixoc;, իսկ ավելի հաճախ՝ րօւդէդտ բառերի հա– յերեն համարժեք։ Թե՝ միջնադարում և թե՝ նոր ժամանակներում Ք․ գործածվել է իբրև տաղասաց և բանաստեղծ բառե– րի հոմանիշ։ Վ․ Ներսիսյան ՔԵՐԻ ԵՐԵՎՈՒՅԹ, համասեռ Էլեկտրա– կան դաշտի ազդեցությամբ երկբեկման երևույթի առաջացումը օպտիկապես իզո– տրոպ նյութերում (հեղուկներում, գազե– րում)։ Հայտնաբերել է շոտլանդացի ֆի– զիկոս Ջ․ Քերը (J․ Kerr, 1824–1907), 1875-ին։ Էլեկտրական դաշտի ազդեցու– թյամբ նյութը (հեղուկ կամ գազ) նման– վում է միառանցք բյուրեղի, որի օպտի– կական առանցքն ուղղված է Էլեկտրա– կան դաշտի լարվածության ուղղությամբ։ Ք․ ե–ի բացատրությունը տվել են Պ․ Լան– ժեվենը (1910) և Մ․ Բոռնը (1918)։ Արտա– քին Էլեկտրական դաշտի ազդեցությամբ նյութի մոլեկուլները ձեռք են բերում լրացուցիչ դիպոլային մոմենտ, իսկ դի– պոլային մոմենտ ունեցողները կողմնո– րոշվում են դաշտի ուղղությամբ։ Մոլեկուլ– ների կողմնորոշման և ապակողմնորոշ– ման մեծ արագությունը (10՜9–10՜10 վրկ) հնարավորություն է տալիս Ք․ ե․ դիտելու ոչ միայն փոփոխական Էլեկտրական դաշ– տում, այլև հզոր լազերային լույսի դաշ– տում (օպտիկական երևույթ)։ Էւեկտրաօպ– տիկական երևույթից բացի, Քերը 1876-ին հայտնաբերել է նաև մագնիսաօպտիկա– կան երևույթ, որը բնույթով նման է Ֆա– րադեյի երևույթին (տես Մագնիսաօպւոի– կա) և բացատրվում է քվանտային տե– սությամբ։ ժ․ Նինոյան

ՔԵՐԻԿ, Գ և ր ի կ, գյուղ Արևմտյան Հա– յաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բշե– րիկի գավառակում, Ռեդվան ավանից հս–արմ․, Արզան (Խարզան) գետի ափին, գեղատեսիլ հովտում։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի։ Ք․ ավերվել և ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Բնակիչների մեծ մասը զոհվել է։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Գ․ Բադաշյան ԶԵՐԾ, Գ և ր ծ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի համանուն սան– ջակի Հայոց ձոր գավառում, խոշաբ գե– տի ստորին հոսանքի հովտում։ Տեղա– ցիների ավանդ, վկայությամբ՝ միջին դա– րերում ունեցել է ավելի քան 4000 բնակիչ (800 տուն)։ 1850-ական թթ․ ուներ մոտ 350 (60 տուն), առաջին համաշխարհա– յին պատերազմի նախօրեին՝ 600 (110 տուն) հայ բնակիչ։ Գյուղում կար եկե– ղեցի (Մ․ Մտեփանոս, XVII դ․), XIX դ․ 60-ական թվականներից գործող վարժա– րան։ Շրջակայքում պահպանվել էին եր– կու հին եկեղեցու և մեկ բերդի ավերակ– ներ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ք–ի բնակիչներից շատերը մասնակցել են Վա– նի ինքնապաշտպանական կռիվներին։

ՔԵՐՄԱՆ, քաղաք Իրանի հվ–արլ–ում, Քերման օստանի վարչ․ կենտրոնը։ 140 հզ․ բն․ (1984)։ Առևտրատրանսպորտային կենտրոն է։

ՔԵՐՄԱՆՇԱՀ, քաղաք Իրանի արմ–ում, Քերմանշահան օստանի վարչ․ կենտրոնը։ 291 հզ․ բն․ (1984)։ Ավտոճանապարհով կապված է Թեհրանի հետ։ Աոևտրա– տրանսպորտային կենտրոն է։ Կա նավ– թավերամշակման գործարան, շաքարի, տեքստիլ արդյունաբերություն, գորգա– գործություն։ Ունի համալսարան։

ՔԵՐՈԲՅԱՆ (Խերոբյան) Ֆլորա Արշա– վիրի (ծն․ 30․12․1924, Դոնի Ռոստով), հայ սովետական ռենտգենաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆ․ (1969)։ Ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը (1945), 1946-ից աշխատում է ՀԱԱՀ առողջապահության մինիստրության ռենտգենաբանության և ուռուցքաբանության Բ․ Ֆանարջյանի անվ․ ԳՀԻ–ում, 1955-ից՝ ոսկրահոդային և մի– զասեռական համակարգերի ախտաբա– նության ռենտգենախտորոշման բաժան– մունքի, 1981-ից՝ ռենտգենառադիոլոգիայի բաժնի վարիչ։ Ք–ի գիտական աշխատանք– ները հիմնականում վերաբերում են Ցուին– գի ուռուցքների ռենտգենախտորոշման, բջջաբանության և ախտաբանական ձևա– բանության հարցերին։ Ուսումնասիրել և ներդրել է տոմոգրաֆիայի հատուկ մե– թոդ։ Ք․ 1976-ից ՀԱԱՀ առողջապահության մինիստրության գլխավոր ռենտգենաբանն է։ Պարգևատրվել է Աշխատանքային կար– միր դրոշի շքանշանով։ Երկ․ Опухоли Юинга, Е․, 1973 (соавтор Тагер Н․ И․)*

ՔԵՐՈՎԲԵՆԵՐ (եբր․ karubim), բարձրա– դաս և աստծու աթոռին մոտ համարվող հրեշտակներ (սերովբեների հետ) հուդա– յական և քրիստոնեական առասպելնե– րում։ Վաղ քրիստոնեական արվեստում պատկերվել են մարդու կերպարանքով, IV դարից հետո՝ թևավոր (հաճախ մարդու և այլ էակների մարմնական հատկանիշ– ների զուգորդմամբ)։

ՔԵՐՈՒԲԻՆԻ (Cherubini) Լ ու ի ջ ի Կար– լո Զենոբիո Աալվատորե Մարիա (1760, Ֆլորենցիա –1842, Փարիզ), կոմպոզի– տոր, ազգությամբ՝ իտալացի։ Ֆրանս, մեծ հեղափոխության տարիներին գրել է մասսայական տոնախմբությունների, սգո արարողությունների երաժշտություն, այդ թվում՝ «Հիմն Պանթեոնին*, «Հիմն եղ– բայրության*, քայլերգեր։ 1795-ից (հիմ– նադրման օրվանից) եղել է Փարիզի կոն– սերվատորիայի տեսուչներից և դասա– տուներից (1816-ից՝ պրոֆեսոր), 1822– 1841-ին՝ նաև դիրեկտորը։ Ք․ նոր երաժշտաբեմական ժանրի՝ «փրկության օպերայի* ստեղծողներից է։ Օպերաներից են՝ «Լոդոիսկա* (1791), «է– լիզա* (1794), «Մեդեա* (1797), «Երկու օր* (1800) ևն։

ՔԵՔԱՌԼՈՒ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառի Բուլա– նըխ գավառակում։ 1909-ին ուներ 100 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում հացահատիկի մշակությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։

ՔԹԱԲՈՐԲ, ռ ի ն ի տ (< հուն, pig, սեռ․ հոլով՝ pivog – քիթ), Քթի լորձա– թաղանթի սուր կամ քրոնիկական հիվան– դություն։ Կարող է լինել որպես ինքնու– րույն հիվանդություն կամ վերին շնչուղի– ների կատարի, գրիպի և այլ հիվանդու– թյունների, ինչպես նաև ալերգիայի դրսե– վորման ախտանշան, քթի լորձաթաղան– թի վնասվածքի հետևանք։

ՔԻԳԱՆ, Կ ի գ ա ն, Կիրկան, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Զռըկան գավառակում, Սղերդ քաղաքից հս–արլ․, լեռնային բարեբեր հովտում։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ։ Ունեին եկեղեցի։ Գյուղը ավերվել և ամայացել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Բնակիչների մեծ մասը զոհվել են։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ 9*․ Բադայյան ՔԻԹ, ողնաշարավոր կենդանիների և մարդու շնչառական ուղիների սկզբնա– կան հատվածը։ Տարբերում են արտաքին Ք․ և Ք–ի խոռոչ, որոնք, կազմելով մի ամ– բողջություն, ծառայում են որպես շնչա– ռական օրգան։ Ք–ի խոռոչում են գտնվում հոտառական նյարդերի վերջույթները, ուստի այն նաև հոտառական օրգան է։ Արտաքին Ք․ հատուկ է միայն մարդուն։ Արտաքին Ք․ բաղկացած է երեք մասից՝ արմատ, մեջք և ծայր։ Ք–ի ստորին կողմ– նային մասերը կոչվում են Ք–ի թևեր։ Ար– տաքին Ք–ի կմախքն են կազմում քթոսկ– րերը, վերին ծնոտի ճակատային ելուննե– րը և քթային աճառիկները։ Ք–ի խոռոչի ետին բացվածքները կոչվում են խոան– ն և ր, որոնց միջով օդն անցնում է ըմպան, ապա կոկորդ։ Ք–ի խոռոչը միջնապատով բաժանված է երկու կեսերի, որի կազմու– թյանը մասնակցում են խոփոսկրը, մաղ– ոսկրի ուղղահայաց թիթեղը, իսկ արտա– քին Ք–ի շրջանում՝ միջնապատի աճառը։ Ք–ի խոռոչի կողմնային պատերն են՝ վերին ծնոտը, քմոսկրը և մաղոսկրը։ Ստորին պատը համապատասխանում է քիմքին, որը նրան բաժանում է բերանի խոռոչից։ Վերին պատը հիմնականում մաղոսկրի ծակոտկեն թիթեղն է, որի միջով Ք–ի խոռոչի լորձաթաղանթի մեջ են իջնում հոտառական նյարդերը։ Ք–ի կողմնային պատերին, յուրաքանչյուր կեսում, կպած են քթային 3 խեցիներ, որոնք մեծացնում են այդ խոռոչի ծավալը։ Խեցիների և միջ– նապատի միջև գտնվում է Ք–ի ընդհանուր անցուղին, որը հաճախ, միջնապատի ծռման հետևանքով, ինչպես նաև խեցինե– րի (հատկապես ստորինի) գերաճի դեպ– քում կարող է փոքրանալ և առաջացնել շնչառության խանգարում։ Ք–ի խոռոչը կապված է հարքթային օղակիր ծոցերի հետ, որոնք մեծացնում են Ք–ի խոռոչի ծավալը, թեթևացնում գանգոսկրերը և նպաստում ձայնի ռեզո– նանսին։ Ք–ի խոռոչի բոլոր պատերը, ինչպես նաև խեցիներն ու հարքթային ծո– ցերը պատված են լորձաթաղանթով, որի էպիթելի թարթիչները շարժվում են խոան - ների ուղղությամբ՝ կլանելով փոշու հա– տիկները։ Մարդաբանության մեջ կարևոր նշանակություն ունի արտաքին Ք–ի ձևի ուսումնասիրությունը։ Ա․ Սարաֆյան ՔԻԹ–Կ ՈԿ ՈՐԴ–ԱԿ ԱՆՋԱԲԱՆ ՈՒԹՅՈՒՆ, 0- տորինռլար ինգոլոգիա