Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


անգույն գազ է։ Եռման ջերմաստիճանը՝ –85,l°Ct հալմանը՝ –114,2°C։ Լավ է լուծվում ջրում (0օՇ–ում4 մինչե 45,15%)՝ առաջացնելով աղաթթու, սպիրտում, եթե– րում U այլ լուծիչներում։ Քիմիապես կա– յուն է, խոնավության առկայությամբ՝ ակտիվ, փոխազդում է մետաղների, նը– րանց օքսիդների, հիդրօքսիդների հետ։ Կատալիզատորների առկայությամբ օք– սիդանում է թթվածնով (մինչև Cl2), միա– նում է օլեֆինների հետ։ Ք․ ստանում են սինթեզով, երբեմն4 ծծմբական թթվի և կերակրի աղի փոխազդեցությամբ։ Օգ– տագործվում է աղաթթվի արտադրության համար և օրգ․ սինթեզում։

ՔԼՈՐԱՋՐԱԾՆԱԿԱՆ ԹԹՈՒ, տես Աղա– թթու։

ՔԼՈՐԱՋՈՒՐ, քլորի լուծույթը ջրում՝ 20°Հ>ում մոտ 7 գ/չ Cl2։ Լուծված քլորը մասամբ (20°Շ–ում մինչե 50%) հիդրո– լիղված է՝ C12+H20^։HC1+HC10։ Առա– ջացած հիպոքլորային թթուն, լույսի ազ– դեցությամբ, նաև վերականգնիչների առ– կայությամբ, քայքայվում է, անջատելով թթվածին։ Ք․ ուժեղ օքսիդիչ է։ Օգտա– գործվում է ջուրն ախտահանելու և կտո– րեղենը սպիտակեցնելու համար։-

ՔԼՈՐԱՏՆԵՐ, քլորական թթվի՝ НСЮ3, աղերը։ Մեծ մասամբ կայուն, ջրում լու– ծելի բյուրեղական նյութեր են։ Տաքաց– նելիս քայքայվում են, կատալիզատոր– ների առկայությամբ՝ 02 անջատելով։ Օքսիդիչներ են, օրգ․ և այլ հեշտ օքսիդա– ցող նյութերի հետ առաջացնում են պայ– թուցիկ խառնուրդներ։ Կtա լtի ու մtի քլորատը (բերտոլետյան աղ)՝ КСЮ3, օգտագործվում է լուցկու և պայ– թուցիկ նյութերի, նատրիումի քլո– րատը (NaC103)՝ այլ Ք–ի և ւցերքւո– րատների արտադրության համար։ Կալ– ցիումի քլորատը՝ Са(СЮ3)2, օգտագործ– վում է որպես հերբիցիդ և տերեաթափ միջոց, մագնեզիումի քլորատը՝1^(Շ103)շ՝, բամբակենու տերեները հեռացնելու, նաե արեածաղկի, բրնձի և այլ կուլտուրաների նախաբերքահավաքային չորացման հա– մար։

ՔԼՈՐԱՏՈՒՄ, 1․ օրգանական մ ի ա– ց ու թ յ ու ն ն և ր ու մ ջրածնի ատոմը քլորի ատոմով փոխանակելու երեույթ։ Իրականացվում է ազատ քլորի կամ քլոր պարունակող միացությունների (S02C12 ևն) ներգործությամբ։ Հագեցած ածխա– ջրածինների Ք․ ընթանում է ուլտրամանու– շակագույն ճառագայթների ազդեցու– թյամբ՝ ռադիկալային շղթայական մեխա– նիզմով․ Cl2+ hv = 2C1; Cl* + СН4->СН՝ 3+ + НС1, СН-з+С12–>СН3С1+С1- են։ Արո– մատիկ ածխաջրածինների Ք․ ընթա– նում է թթվային կատալիզատորների (A1C13, FeCl3 են) առկայությամբ՝ իոնա– կան մեխանիզմով։ Արդյունաբերության մեջ Ք–մամբ մեթանից ստանում են մե– թիլ–քլորիդ, մեթիլեն–քլորիդ, քլորաֆորմ, քառաքլոր ածխածին ևն։ 2․ Գունավոր մետալ ուրգիա– յ ու մ, անջատելու և բաժանելու նպատա– կով խառնուրդում գտնվող մետաղների միացությունները քլորիդների փոխարկե– լու պրոցեսը։ Իրականացվում է խառնուր– դը քլորի, քլոր պարունակող գազերի կամ աղերի առկայությամբ տաքացնելով։ Ք–ման երևույթի հիմքում ընկած են մետաղների օքսիդների և սուլֆիդների ռեակցիաները քլորի կամ քլորաջրածնի հետ։ Քլորացնող գազի բաղադրությունը, պրոցեսի ջերմաստիճանը փոխելով գու– նավոր մետաղների Ք․ կարելի է իրակա– նացնել ընտրողաբար։ 3․ Ջ ր ի Ք․, խմելու ջրի վարակազերծ– ման ամենատարածված եղանակն է։ Իրա– կանացվում է ջրում քլոր, քլորի երկօք– սիդ, քլորամին կամ քլորակիր լուծելով։ Ք–ից 30 րոպե հետո ջուրը պետք է պարու– նակի ոչ պակաս քան 0,3 ւէգհ քլոր։ Ք․ կիրառվում է նաև լողավազանների, ար– տադր․ թափոնային ջրերի վարակազերծ– ման, գունազրկման և այլ նպատակներով։

ՔԼՈՐԲԵՆձՈԼ, C6H5C1, հալոգեն պարու– նակող արոմատիկ ածխաջրածին։ Բնորոշ հոտով անգույն հեղուկ է, հալ․ ջերմաս– տիճանը՝ –45,6°С, եռմանը՝ 132°С։ Ջրում վատ է լուծվում (0,049% , 20°С), խառնվում է շատ օրգ․ լուծիչների հետ։ Արդյունաբե– րության մեջ ստացվում է բենզոլի և քլորի փոխազդեցությամբ՝ կատալիզատորների (FeCl3, A1C13, SbCl3) առկայությամբ և այլ եղանակներով։ Օգտագործվում է ֆե– նոլի, 1,3-երկքլորբենզոլի և այլ նյութերի, ինսեկտիցիդների, դեղամիջոցների ստաց– ման համար։ Լավ լուծիչ է։ Օդում թույլա– տրելի առավելագույն պարունակությունը 50 մգ/մ3 է։

ՔԼՈՐԵԼԱ (Chlorela), կ ա ն ա չ ուկ, պրո– տոկոկերի դասի միաբջիջ, կանաչ ջրի– մուռների ցեղ։ Բջիջներն անշարժ են, գնդաձև կամ էլիպսոիդաձև, 10–17 ji մե– ծությամբ։ Հայտնի է մոտ 20 տեսակ, որից 10-ը՝ ՍԱՀՄ–ում։ Բջջապատյանը հարթ է, թաղանթանյութային։ Բջջում կա մեկ քլորոպլաստ։ Պահեստանյութերից պարունակում է օսլա և յուղ։ Ք․ բազմա– նում է ինքնասպորներով։

ՔԼՈՐԻԴՆԵՐ անօրգանական, քլո– րի միացություններն ավելի փոքր էլեկ– տրաբացասականություն ունեցող քիմ․ տարրերի հետ։ Ք․ են առաջացնում համար– յա բոլոր տարրերը (բացառությամբ F-ի, О-ի)։ Մեկարժեք և երկարժեք մետաղնե– րի Ք․ աղաթթվի աղերն են, որոնք կայուն, բյուրեղական նյութեր են, հալվում կամ ցնդում են առանց քայքայվելու, շատերը լուծելի են ջրում (վատ են լուծվում AgCl, CuCl2, HgCl2, TeCl և PbCl2)։ Մյուս տար– րերի (հատկապես ոչ մետաղների) Ք․ գե– րազանցապես կովալենտային միացու– թյուններ են, գազեր կամ հեշտությամբ ցնդող նյութեր, լուծելի են օրգ․ լուծիչ– ներում, ջրում հիդրոլիզվում են։

ՔԼՈՐԻՏՆԵՐ, միներալներ, Mg-ի և Fe-ի շերտավոր կառուցվածքով ջրային մետա– ալյումասիլիկատներ։ Քիմ․ կազմը՝ (Mg,Fe2+)3[(OH)2|AlSi3O10]- •{(Mg,Fe)3(OH)6}։ Բյուրեղագիտ․ համակարգը մոնոկլինա– յին կամ տրիկլինային է։ Առաջացնում է թեփուկավոր, սֆերոլիթային, օոլիթային, գաղտնաբյուրեղային ագրեգատներ։ Գույ– նը՝ հիմնականում կանաչ, երբեմն՝ վար– դագույն կարմիր (Cr-ի պարունակության դեպքում), գորշ սև (Fe-քլորիտ)։ Կարծ– րությունը՝ 2–3, խտությունը՝ 2600–3300 կգ/tf*։ Առաջանում են գլխավորապես հրա– յին ապարների հիդրոթերմալ փոփոխման դեպքում՝ Mg–Fe-ի միներալների հաշ– վին, ինչպես նաև կանաչ թերթաքարե– րում՝ թույլ մետամորֆիզմի պայմաննե– րում։

ՔԼՈՐԻՏՈՒԴ (քչորիտի հետ արտաքին նմանությամբ), միներալ։ Քիմ․ կազմը՝ Fe2 AlAl3[(0H)4|02|Si04]2։ Սովորական են Fe2+-^ Mg-ով, Mn-ի ու Al-ի՝ Fe3+–nվ տեղակալումները։ Հայտնի են երկու պոլիմորֆ ձևափոխություններ՝ մոնոկլի– նային և տրիկլինային։ Գույնը՝ մուգ կանաչ։ Կարծրությունը՝ 6,5, խտությու– նը՝ 3500-3800 կգ/il3։ Ք․ ցածր և մի– ջին աստիճանի ռեգիոնալ մետամորֆաց– ված կավային նստվածքների բնորոշ մի– ներալն է։ Առաջանում է նաև հիդրոթեր– մալ պրոցեսների դեպքում։

ՔԼՈՐՈձ ԲՈՒՅՍԵՐԻ, հիվանդություն, որի դեպքում խախտվում է քւորոֆիչի առաջա– ցումը տերևներում և նվագում ֆոտոսին– թեզի ակտիվությունը։ Բնորոշ նշաններն են․ տերևների վաղաժամ դեղնումը և տե– րևաթափը, մանրատերեայնությունը, ըն– ձյուղների գագաթային չորացումը, ակ– տիվ արմատների մահացումը են։ Հաճախ հիվանդանում են պտղահատապտղատու և դեկորատիվ բույսերը։ Տարբերում են Ք, բ–ի 2 տեսակ, վարակական՝ հա– րուցվում է վիրուսներով (ծխախոտի գա– գաթային, մորենու քլորոզ), սնկերով ևն, և ոչ վարակական կամ ֆունկ– ցիոնալ՝ առաջանում է կլիմ․ ու հո– ղային անբարենպաստ պայմանների, մը– շակության տեխնոլոգիայի խախտումների հետևանքով։ Կարբոնատային հողերում, որտեղ երկաթը գտնվում է անլուծելի, բույ– սերի համար անմատչելի վիճակում, մեծ մասամբ տարածված է երկաթի քլորոզը։ Հանդիպում են նաև ցինկային, մագնե– զիումային ևն քլորոզներ։ Պայքարի միջոցառումնե– ր ը․ հանքային և օրգ․ պարարտանյու– թեր, կարբոնատային հողերի թթվայնա– ցում, այգիների միջշարքերի մուլչացում և ճմապատում, վարակի փոխանցող վնա– սատուների ոչնչացում։ Ոչ վարակական հիվանդության դեպքում կիրառվում է արմատային կամ արտարմատային սնու– ցում՝ անհրաժեշտ միկրոտարրերի լուծելի միացություններով։ Վարակականի դեպ– քում հիվանդացած բույսերը հեռացնում են։ Յա․ Սենեքեբիմյան

ՔԼՈՐՈՊԼԱՍՏՆԵՐ (հուն․ %Xcopog – կա– նաչ, Jt^aatog – կերտված, կազմված), բուս, բջիջների ներբջջային օրգանոիդ– ներ, որոնցում իրականանում է ֆոտո– սինթեզի պրոցեսը։ Առաջանում են բջջի կորիզից անջատվող պրոպլաստիդներից։ Քլորոֆիլի առկայության շնորհիվ ունեն կանաչ գույն։ Բարձրակարգ բույսերի բջիջները պարունակում են 10–70 Ք․։ Ք․ 3–10 մկւէ տրամագծով և 2–5 մկմ հաստությամբ ոսպնյակաձև կամ կլոր մարմնիկներ են, որոնք ցիտոպլազմայից անջատված են սպիաակուցա–լիպիդային կրկնակի թաղանթով։ Ներքին պարունա– կությունը լցված է բազմաբաղադրամաս կենսակոլոիդներից կազմված անգույն ստրոմայով (ւքատրիքսով), որի մեջ գտնը– վում է մեմբրանային համակարգը։ Մի–