Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մյանց միացած մեմբրանները կազմում են պարկիկներ կամ տիլակոիդներ, որոնցից կարճերը (10–30-ական) խմբավորվում են սյունակներով՝ առաջացնելով գրան– ներ (մեկ զարգացած Ք–ում՝ մինչև 150 հատ, որոնցում կենտրոնացած են ֆոտո– սինթետիկ պիգմենտները), իսկ երկար– ները միմյանց զուգահեռ դասավորված են միջգրանային տարածություններում։ Ք–ի 75%–ը ջուր է, չոր զանգվածի 70–72%-ը օրգ․ նյութեր են, 20%-ը՝ հանքային աղեր։ Տերևում գտնվող երկաթի 80%–ը, ցինկի 65–70%–ը,պղնձի 50%–ը բաժին է ընկնում Ք–ին։ Դրանով է բացատրվում Ք–ի ֆեր– մենտային բարձր ակտիվությունը, քանի որ այդ տարրերը մտնում են ֆոտոսինթե– զըն իրականացնող ֆերմենտների կազմի մեջ։ Վեգետացիայի վերջում, քլորոֆիլի քայքայման հետևանքով, Ք․ կորցնում են կանաչ գույնը և փոխարկվում քրոմո– ւցւաաոների։ Բոլոր բարձրակարգ բույսե– րի Ք–ի կառուցվածքային սկզբունքները համարյա նույնն են․ տարբերությունը կայանում է Ք–ի ձևի, չափերի և գրանների քանակի մեջ։ Վ․ Դավթյան

ՔԼՈՐՈՖԻԼ (< հուն, xXcopo^ – կանաչ և qpuXXov – տերև), բույսերի կանաչ պիգ– մենտ, որի միջոցով կլանվում է արևի լու– սային էներգիան և իրականացվում ֆո– տոսինթեզի պրոցեսը։ Գտնվում է բջջի հատուկ օրգանոիդներում՝ ք Լորուց չւսստ– ներում և քրոմւստոֆորներում։ Ք․ ան– վանումն առաջարկել են ֆրանս․ քիմի– կոսներ Պ․ Պելտիեն և ժ․ Կավանտուն, բուս, պիգմենտների սպիրտային լուծույ– թի համար (1817)։ Առաջին անգամ Ք․ a-ն և b-ն իրարից առանձնացրել է ռուս գիտնական Մ․ Ցվետը (XX դ․ սկզբին)։ Ք–ի քիմ․ կառուցվածքը պարզել են գերմ․ գիտնականներ Ռ․ Վիլշտետերը, Ա․ Շտո– լը (1913), Հ․ Ֆիշերը (1930–40)։ Ք–ի լրիվ սինթեզն իրագործել է ամեր․ քիմի– աս Ռ․ Վոպվորդը։ Ք–ի դերը ֆոտոսին– թեզի պրոցեսում ապացուցել է Կ․ Ա․ Տիմիրյաղևը։ Ք–ի կենսասինթեզի ուղինե– րը բացահայտել են ամեր․ գիտնական– ներ Դ․ Շեմինը, Ս․ Դրանիկը։ Ք–ի ուսում– նասիրման գործում մեծ ավանդ ունեն սո– վետական գիտնականներ Տ․ Ն․ Գոդնևը և Ա․ Ա․ Շլիկը։ Ք․ պորֆիրինի Mg-ածանց– յալն է․ բաղկացած է միմյանց հետ մեթի– նային կամրջակով (–CH=) միացած 4 պիրոլային օղակից։ Չորրորդ օղակին միացած է սպիրտային բաղադրատարր՝ ֆ ի տ ո լ։ Բարձրակարգ բույսերը և կանաչ ջրիմուռները պարունակում են Ք․ а և b, գորշ և դիատոմային ջրիմուռները՝ a և с, կարմիր ջրիմուռները՝ a lid, ֆոտո– սինթեզող մանրէները՝ բակտերիաքլորո– ֆիլ։ Ք–ի կանաչ գույնը պայմանավորված է պորֆիրինային միջուկում շրջանաձև դասավորված 10 զուգորդված կապերով և Mg-ով։ Իր կառուցվածքով Ք․ մոտ է պորֆիրինային այլ բնական միացություն– ներին՝ ցիտոքրոմներին, արյան հեմին, պերօքսիդազ, կատալազ ֆերմենտների պրոսթետիկ խմբերին ևն։ Ք–ի մոլեկու– լում մեծ թվով ակտիվ կապերը պայմա– նավորում են քիմ․ ռեակցիաների մեջ մըտ– նելու նրա բարձր ունակությունը։ Ք–ի մոլեկուլին բնորոշ է ֆչուորեսցեն– ցիւսյի երևույթը, որը լուծույթներում 10– 15 անգամ ուժեղ է, քան տերևներում։ Ք–ի քանակը բույսերում կազմում է չոր զանգվածի 0,5– 1,5%-ը, որի գերակշռող մասը կատարում է լուսահավաք անտենա– յի դեր, իսկ փոքր մասը գտնվում է ֆոտո– սինթեզի ընթացքում էլեկտրոնը փոխան– ցող կենտրոններում։ Ք–ի գրգռված մոլե– կուլներն էլեկտրոնը դոնոր–մոլեկուլից փոխադրում են ակցեպտոր–մոլեկուլին և ապահովում ֆոտոսինթեգի ժամանակ ֆոտոհամակարգերի ռեակցիոն կենտրոն– ների գործունեությունը։ Արդյունքում Ք–ի կլանած լուսային էներգիան ֆոտոսինթե– զի պրոցեսում փոխակերպվում է պոտեն– ցիալ քիմ․ էներգիայի, և անջատվում է մոլեկուլային թթվածին։ Վ․ Դավթյան

ՔԼՈՐՈՖՈՐՄ՛, եռքլորմեթան, CHC13, օրգ․ լուծիչ, սուր հոտով, այրող քաղցրահամ, անգույն հեղուկ։ Խտությու– նը՝ 1488 կգ/մ3 (20°С), եռման ջերմաստի– ճանը 61,2°С, հալմանը՝ –63,5°С։ Ջրում չի լուծվում, խառնվում է օրգ․ լուծիչների հետ։ Լույսի տակ դանդաղ օքսիդանում է օդի թթվածնով՝ առաջացնելով ֆոսգեն (կայունացնում են 1% էթիլսպիրտ ավե– լացնելով)։ Ստանում են մեթանի քլորաց– մամբ կամ եռքլորքացախալդեհիդի և կալ– ցիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է ֆրեոններ, ֆտորա– պլասաներ ստանալու, բժշկության մեջ՝ արտաքին շւիումների, հյուսվածաբանու– թյան մեջ՝ հյուսվածքները պահածոյաց– նելու համար։ Հատուկ մաքրված Ք․ կի– րառվում է նարկոզի համար։

ՔԼՈՐՊԻԿՐԻՆ, եռքլորնիտրա– մեթան, CC13N02, անգույն, սուր հո– տով, ձեթանման հեղուկ։ Թունավոր, ար– ցունքաբեր նյութ է։ Հալ․ ջերմաստիճանը՝ –64°С, եռմանը՝ 112,3°С, խտությունը՝ 1657,6 կգ/մձ։ Ջրում չի լուծվում, լավ լուծ– վում է օրգ․ լուծիչներում։ Ջրում և ալկա– լիներում չի հիդրոյիզվում։ 400°Շ–ում քայ– քայվում է՝ առաջացնելով ֆոսգեն և նիտ– րոզիլքլորիդ (NOC1)։ Ք․ ստանում են պիկ– րինաթթվի քլորացմամբ (այստեղից՝ Ք․ անվանումը)։ Օգտագործվում է ներկա– նյութերի սինթեզի համար, որպես պես– տիցիդ և ուս․ թունավոր նյութ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես մարտական թու– նավոր նյութ։ վ․ Թովմասյան ՔՂԻ, Քեղի, Կեղի, Կողոբերդ, գյուղաքաղաք Արմ․ Հայաստանում, էր– զրումի վիլայեթի Քղի գավառի կենտրո– նը։ Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Քղիի (Կեղի) աջ ափին, էրզրումից 132 կմ հվ–արմ․։ Հին Ք․ (գտնվել է նոր Ք–ից հս–արլ․, հետագայի Հագստուն գյուղի մոտ) խիստ տուժել է 1415-ի, ամբողջովին ավերվել 1616-ի երկրաշարժերից։ Ողջ մնացած բնակիչները նոր քաղաքը հիմ– նադրել են Սետեխառում և Քարագլուխ լեռների ստորոտին։ XX դ․ սկզբին Ք․ երկհարկանի քարա– շեն տներով բարեկարգ քաղաք էր, 3500 բնակչությամբ (2450-ը՝ հայ)։ Հայերը կենտրոնացած էին քաղաքի Վերի կամ Քարկաձոր կոչվող մասի չորս թաղերում (Ս․ Հակոբ, Ս․ Սարգիս, Ս․ Լուսավո– րիչ, Վարի)։ Ս․ Հակոբի թաղում առաջ– նորդարանի շենքն էր։ Ցուրաքանչյուր թաղ ուներ իր եկեղեցին, որոնցից նշա– նավոր էր Ս․ Սարգիսը (սյունազարդ, գմբեթավոր, ուներ նաև զանգակատուն)։ Ք–ից 1 – 1,5 կմ հեռավորությամբ պահ– պանված են հնագույն (IV դ․) բերդի մնա– ցորդներ (հավանաբար եղել է Արշակու– նի ոստանիկների զորանիստ)։ Ք–ի հի– շարժան վայրերից էր սրբավայրի վերած– ված Ս․ Աստվածածին աղբյուրը։ Ք․ եղել է գրչության կենտրոն, հայտնի են 1464-ին Երեմիա սարկավագի օրինակած մի «Մաշ– տոց» և «Գանձարան»։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Ք–ում գործել են արական ու օրիորդաց նախակրթարաններ և մեկ երկ– սեռ մանկապարտեզ։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, թուրք, ջարդարարները Ք–ի հայ բնակչությանը տեղահանել և կոտորել են Կամախի ձո– րում։ Փրկվածները գաղթել են Արլ․ Հա– յաստան կամ տարագրվել այլ երկրներ։ 1919-ի տվյալներով Ք–ում հավաքված են եղել 500 նախկին քղիացի հայեր։ Գրկ․ Իէճիճյան Ղ․, Աշխարհագրու– թյան չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ․ 1, Վնա․, 1806։ Թուրիկյան Դ․, ԵՓ– րաայան Հայաստան կամ Քղի և շրջակա գա– վառներ, հ․ 1, Փարիզ, 1946։ Թ․ Հակոբյան

ՔՂԻՄԱՐ, Խլոմար, Կուտմար, Կ ու տ և մ ռ ա ն, բերդ Մեծ Հայքի Աղձ– նիք նահանգի Քաղ գավառում, Քաղհոթ գետի ձախ աՓին։ Ենթադրաբար նույ– նացվում է ասուրա–բաբելոնական և ուրարտ․ արձանագրություններում հիշա– տակվող Կուլլիմերին (Կալիմեր, Կուտա)։ Ք–ի շուրջ եղել է բավականին մեծ բնակա– վայր, որի համար աղբյուրներում հիշվում է նաև որպես բերդաքաղաք։ Ք–ով է անցել Դվին–Դամասկոս ճանապարհը։ Հայաս– տանի 387-ի բաժանումից հետո, գտնվելով պարսկա–բյուզ․ սահմանի պարսկ․ հատ– վածում, դարձել է Աքրա–Ափում պաշտ– պան․ գծի կարևոր կետերից։ 586-ին Ք․ պաշարել է բյուզ․ զորավար Ֆիլիպպիկը, սակայն չի կարողացել գրավել։ Որպես կարևոր պաշտպան, ամրություն, Ք․ նշա– նակալից դեր է ունեցել նաև VIII–IX դդ․ արաբա–բյուզ․ պատերազմների ժամա– նակ։ Թ․ Հակոբյան

ՔՄԵՐՆԵՐ, կ ամպուչացիներ, ազգ, Կամպուչիայի հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը՝ մոտ 7,5 մլն (1983)։ Հվ․ Վիետնամում և Թաիլանդում՝ 1 մլն։ Խո– սում են քմերական (կամպուչիական) լեզ– վով։ Կրոնով պատկանում են բուդդայա– կանության հվ․ ճյուղին։ Մարդաբանորեն հվ․ մոնղոլոիդներ են, սակայն կրում են նաև վեդդաավստրալոիդների որոշ գծեր (ընդգծված են հատկապես լեռնային Ք–ի մոտ)։ Զբաղվում են հիմնականում հողա–