Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գործությամբ։ Կարեոր նշանակություն ունեն խոշոր եղջերավոր անասունների բուծումն ու ձկնորսությունը։ Ք–ի պատմու– թյան, տնտեսության Ա մշակույթի մասին տես Կամւցուչիա հողվածում։ Գրկ․ Народы Юго-Восточной Азии, М․, 1966․

ՔՅԱԲԱԲԻԿ, Քյապապիկ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղա գավառում։ 1909-ին ուներ 35 տուն հայ բնակիչ։ Զբաղվում Էին երկրագործությամբ U անասնապահու– թյամբ։ Բնակիչների մի մասը զոհվել Է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկված– ներն ապաստանել են Արլ․ Հայաստա– նում։

ՔՅԱԹԻԲ ՉԵԼԵԲԻ (իսկականը՝ Մուստա– ֆա իբն Աբղուլլահ), Հաջի Խալիֆա (մոտ 1609–1657), թուրք պատմագիր, աշխարհագրագետ։ «Ֆեզլեքե» (-«Համա– ռոտ պատմություն») պատմ․ և «Զիհան նյումա» («Աշխարհի հայելի») պատմա - աշխարհագրական աշխատությունները կարեոր նյութեր են պարունակում Հա– յաստանի XVII դ․ պատմության, հասարա– կական, տնտ․ և քաղ․ կյանքի վերաբերյալ։ «Ֆեզլեքեում» շարադրված են XVII դ․ սկզբի թուրք–պարսկ․ պատերազմների իրադարձությունները (դրանց մի մասի մասնակիցն ու ականատեսն Էր), որոնք ծավալվել են մասնավորապես Հայաս– տանի տարածքում։ «Զիհան նյումա»-ն բաղկացած է ընդարձակ ներածությունից և առանձին գլուխներից։ 41-րդ գլուխը նվիրված է Արմ․ Հայաստանի (այն նա– հանգների, որոնք մնացին Օսմ․ կայսրու– թյան տիրապետության տակ) նկարա– գրությանը։ 39-րդ գլխում տրված է Արլ․ Հայաստանի նկարագրությունը։ Ք․ Չ–ի մատենագիտ․ և փիլ․ աշխատությունները թարգմանվել են ռուս, և եվրոպ․ այլ լե– զուներով։ Երկ․ Թուրքական աղբյուրները Հայաստա– նի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդ– ների մասին, հ․ 2, Ե․, 1964։ Գրկ․ «Джихан-нюма» и «Фезлеке» Кятиба Челеби как источник по истории Армении (XVII в․), предисл․, пер․ и коммент․ А․ А․ Папазяна, Е․, 1973․ Աէ Փափազյան ՔՅԱԹ–ԻՊՅԱՆ Հովհաննես Մարգարի [1821, Ադրիանուպոլիս –24․10(5․11)․ 1882, Կ․ Պոլիս], հասարակական–քաղ, գործիչ, հրապարակախոս, բժիշկ։ Մ․ Նալ– բանդյանի, Հ․ Սվաճյանի, Ա․ Թագվորյա– նի համախոհը։ Սկզբնական կրթությունն ստացել է Ադրիանուպոլսի ազգ․ վարժա– րանում, ապա Կ․ Պոլսում, ավարտել Փարիզի համալսարանի բժշկագիտ․ ֆակ–ը (1861)։ 1861-ին վերադարձել է Կ․ Պոլիս, հռչակվել որպես հմուտ բժիշկ։ Զեյթունի 1862-ի ապստամբության օրե– րին եղել է Կ․ Պոլսում հիմնադրված գաղտնի «հեղափոխական մարմնի» ղե– կավար անդամներից։ Կապեր է ունեցել արևմտահայ դեմոկրատների, Լոնդոնի ռուս վտարանդիների (Ա․ Գերցեն, Ն․ Օգարյով), իտալ․ ազգ․–ազատագր, շարժման առաջնորդ Զ․ Մաձինիի հետ։ 1862-ի մայիսի 14-ին Կ․ Պոլսից Մ․ Նալ– բանդյանին Ս․ Թագվոր յանի ուղարկած նամակում, որն ընկել է ցարական ոստի– կանության ձեռքը, Ք․ հիշատակվում է որ– պես կապող օղակ արևմտահայ դեմոկրատ– ների և համաեվրոպ․ ազատագր․ շարժման առաջնորդների միջև։ Մասնակցել է Փա– րիզի «։Արևմուտք* պարբերականի հիմնա– դրմանը, եղել Կ․ Պոլսի «Բարեգործական ընկերության» ղեկավար անդամներից։ 1867-ին ընտրվել է Ազգ․ ժողովի երեսփո– խան, Կայսերական բժշկ․ ընկերության անդամ։ Խեղդամահ է արվել անհայտ հան– գամանքներում (ենթադրվում Է՝ Համիդ II-ի գաղտնի ցուցումով)։ Գրկ․ Ջարղարյան Վ․, Հիշատակա– րան, հ․ 4, Կահիրե, 1939։ Հ․ Ղազարյան

ՔՏԱԹՈՒԿ, գյուղ ԼՂԻՄ Ասկերանի շրջա– նում, Կարկառ գետի աջ ափին։ Միավոր– ված է Խանաբադի կոլտնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ա– կումբ, կինո։ Ք–ի շրջակայքում պահպան– վել են եկեղեցիներ, խաչքարեր, բերդ– ամրոցներ, բնակատեղի, գերեզմանոց– ներ (X–XVII դդ․)։

ՔՅԱՍԱՄԱՆ (1978-ից՝ Բահար), գյուղ ՀՍՍՀ Վարդենիսի շրջանում, Փոքր Մազ– րա գետի վերին հոսանքի շրջանում։ Կոլ– տնտեսությունն զբաղվում է անասնապա– հությամբ, ծխախոտի, հացահատիկի, կե– Բահար րային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բա– ժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղից 3 կմ հվ–արլ․ պահպանվել են ե– կեղեցի և գերեզմանոց (XV–XVI դդ․)։

ՔՅՈԹԱՀԻԱ (Kiitahya), քաղաք Թուր– քիայի արմ–ում, Քյոթահիա իլի (վիլայե– թի) վարչական կենտրոնը։ 82 հզ․ բն․։ Ավտոճանապարհների հանգույց Է։ Ունի երկաթուղային կայարան։ Կա քիմ․, շա– քարի արդյունաբերություն, գորգագործու– թյուն։ Եղել է խեցեգործության հայտնի կենտրոն (տես Կուտինա)։ Ք–ի մոտ արդ– յունահանվում են գորշ ածուխ և մագնե– զիտ։ Ք–ում է ծնվել Կոմիաասը։

ՔՅՈԹՈՒ ԵՆԻՋԵ, գյուղ Արմ․ Հայաստա– նում, Աեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Խաֆիքի (Հաֆիգի) գավառա– կում։ Առաջին համաշխարհային պատե– րազմի նախօրեին ուներ 400 (50 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործու– թյամբ, անասնապահությամբ, մեղվաբու– ծությամբ, արհեստներով, առևտրով։ Գյու– ղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ)։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածներն ապստանել են տարբեր եր– կըրներում։

ՔՅՈԼԵՐ Ցոհան (1826–1899), Էստոնացի նկարիչ։ Գեղանկարչության ազգ․ դպրո– ցի հիմնադիր։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1848–55)։ 1857–62-ին ուսանել և ստեղծագործել է Արմ․ Եվրոպայի տարբեր երկրներում։ 1862-ից ապրել է Պետերբուրգում։ Ստեղ– ծել է գլխավորապես կամերային («Նը– կարչի մայրը», մոտ 1863–64, <Է․ Շուլց–Ադաևսկայա», 1868, երկուսն Էլ՝ Էստոն․ ՍՍՀ Գեղարվեստի թանգարան, Տալլին) և հանդիսավոր դիմանկարներ, ինչպես և մի շարք կրոն, ու դիցաբանա– կան կոմպոզիցիաներ (դրանցից մի քա– նիսը այլաբանորեն արտահայտել են ազգ․–ազատագր․ գաղափարներ, օրինակ, <Զարթոնք կախարդական քնից», 1864, Էսքիզը՝ Էստոն․ ՍՍՀ Գեղարվեստի թան– գարանում, Տալլին), բնանկարներ և XIX դ․ 2-րդ կեսի ակադեմիական գեղանկարչու– թյան ոգով ժանրային պատկերներ։

ՔՅՈԼԵՐ (Kohler) Վոլֆգանգ (1887–1967), գերմանացի հոգեբան, գեշտաչդ հոգեբա– նության ստեղծողներից (Մ․ Վերթհայ– մերի և Կ․ Կոֆկայի հետ)։ Գյոթինգենի և Բեռլինի (1922-ից) համալսարանների հո– գեբանության և փիլ–յան պրոֆեսոր, Բեռ– լինի հոգեբանության ինստ–ի դիրեկտոր։ 1935-ից հաստատվել է ԱՄՆ–ում։ Մինչև 1957-ը եղել է Սուոտմորի (Փենսիլվանիա) կոլեջի փիլ–յան և հոգեբանության պրո– ֆեսոր։ Լայն ճանաչում են ստացել մար– դանման կապիկների (շիմպանզեների) բանականությանը վերաբերող նրա ուսումնասիրությունները, որոնք նա կա– տարել է Թեներիս կղզում (Կանարյան կղզիներ) գտնվող կենդանաբանական կայանում (1913^-40)։ Ք․ գտնում Էր, որ շիմպանզեներն ունեն նույնանման բանա– կանություն, ինչ մարդդ, բայց վերջինիս վարքն ավելի բարդ Է։ Խնդրի իրադրու– թյունն ընկալելիս առաջ է գալիս նրա ամ– բողջական պատկերը (գեշտալդ), որի տարրերի հարաբերություններն ըմբըռն– վում են միանգամից, որպես մտքի «փայ– լատակում»։ Ք–ի կարծիքով ուղեղի ֆիզ․ ու ֆիզիոլոգ, կառուցվածքի և հոգեկան պրոցեսների միջև գոյություն ունի իզո– մորֆիզմ։ Ք․ ուսումնասիրել է նաև ըն– կալման հոգեբանության և ուղեղի Էլեկ– տրաֆիզիոլոգիայի որոշ հարցեր։ 1921-ին Մ․ Վերթհայմերի, Կ․ Կոֆկայի և Գ․ Գրու– լեի հետ հիմնել է «Փսիխոլոգիշե Ֆոր– շունգ» («Psychologishe Forschung») ամսա– գիրը (հրատարակվել է մինչև 1938-ը)։ Երկ․ Исследование интеллекта человеко– подобных обезьян, М․, 1930; Келер В․ и Адамс П․, Восприятие и внимание, в кн․։ Хрестоматия по вниманию, М․, 1976, с․ 152–168; Gestalt Psychology, N․ Y․–Լ․, 1959; Dynamics in Psychology, N․ Y․, 1942; The Selected Papers of Wolfgang Kohler (ed․ M․ Henle), N․ Y․, 1971․ Ա․ Նաչչաչյան

ՔՅՈԼՆ (Koln), քաղաք ԳՖՀ–ում, Հս․ Հռենոս–Վեստֆալիա երկրում, Հռենոս գետի ափին։ Երկրի խոշորագույն արդ․, առևտրա–ֆինանս․ կենտրոններից է։ 1 մլն բն․ (1984)։ Երկաթուղային, ավտոմոբիլա– յին, ավիագծերի խոշոր հանգույց է, գե– տային նավահանգիստ, գորշ ածխի ավա– զանի կենտրոն։ Ունի նավթամուղ։ Կա մեքենաշինություն, մետաղամշակում, ավ– տոմոբիլաշինություն, նավաշինություն, վագոնալոկոմոտիվաշինություն, շարժի– չա–տրակտորաշինություն, էլեկտրատեխ․,