Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Զովք նապահական սովետական տնտեսությունն զբաղվում է տոհմաբուծությամբ (աճեց– նում են կովկասյան գորշ ցեղի երինջներ), սպիտակահատ ցորենի սերմնաբուծու– թյամբ, ինչպես նաև գարՈւ, հաճարի, կե– րային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման կետեր, կինո, մը– սուր–մանկապարտեգ, բուժկայան։ Գյու– ղից հվ–արմ․ պահպանվել է մատուռ (վի– մափոր, XII–XVI դդ․)։ «ՅՈՒ9ՈՒԿ–ԿԱՅՆԱՐՋԻԻ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ 1774, Ք յ ու չ յ ու կ–Կ այնարջայի հ ա շ տ ու թ յ ու ն, կնքվել է հուլիսի 10(21)-ին, Ռուսաստանի և Թուրքիայի միջև, բուլղ․ Քյուչուկ–Կայնարջի գյուղում, Ռուսաստանի համար հաղթական 1768– 1774-ի ռուս–թուրք․ պատերազմի ավար– տին։ Ըստ պայմանագրի Ռուսաստանի սահմանը Հս–Արմ․ Կովկասում դառնում էր Կուբան գետը, նախատեսվում էր Օսմ․ կայսրությունից Ղրիմի խանության ան– ջատումը, որը հայտարարվում էր անկախ, Ռուսաստանին էր անցնում առափնյա տարածքը՝ Կերչ, Ենիկալե, Կինբուռն ամրոցներով, ինչպես նաև ռուս, տիրույթ– ների թվում էին մնում Մեծ և Փոքր Կաբար– դաները, իրավունք էր տրվում ռուս, առևտրանավերին անարգել անցնել Սև ծովով և Բոսֆորի ու Դարդանելի նեղուց– ներով։ Մոլդովայի ու Վալախիայի իշ– խանությունները ստանում էին ինքնավա– րություն ս անցնում Ռուսաստանի հովա– նավորության տակ։ Թուրքիան պարտա– վորվում էր Ռուսաստանին վճարել 4,5 մլն ռ․ ռազմատուգանք, ինչպես նաև՝ ներում շնորհել թուրք, տիրապետության դեմ պայքարի ելած իր հպատակներին։ Ք․-Կ․ հ․ հնարավորություն ստեղծեց տնտեսա– պես յուրացնելու Ռուսաստանի հվ․ տի– րույթները, զարգացնելու սևծովյան առև– տուրը, նպաստեց թուրք, լծի դեմ բալկան– յան և կովկասյան ժողովուրդների ազա– տագր․ պայքարի ուժեղացմանը։

ՔՅՈՒՐԴՅԱՆ Հարություն Գառնիկի [9․8․ 1901, ք․ Սիլիստրա (Բուլղարիա)–30․11․ 1976, Ուիչիտա (ԱՄՆ)], հայ պատմաբան, բանասեր, արվեստաբան։ Սովորել է Կ․ Պոլսի Ս․ Խաչ և Պերպերյան վարժա– րաններում, այնուհետև զբաղվել ինքնա– կրթությամբ։ Ֆիլիպեում (Բուլղարիա) հրատարակել է «Ապագա» և «Շանթ» պար– բերականները։ 1923-ից բնակվել է ԱՄՆ–ում։ Գիտ․ ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագր․ շարժման («Իսրայել Օրի։ Պատմաքննական ուսում– նասիրություն», 1960), վաճառականու– թյան («Նյութեր հայ վաճառականության պատմության համար։ Հում մետաքսի վաճառականությունը և հայերը», ա․ թ․) պատմությունը և առանձին առևտր․ տը– ների տոհմաբանությանը, հայկ․ արվես– տին («Փայտափորագրչական մանրա– նկարչությունը և մանրանկարիչներ հայ տպագրության մեջ», 1938)։ Արժեքավոր է Ք–ի «Գորգը հայոց մոտ» (1947) աշխա– տությունը, որը հայկ․ գորգին նվիրված առաջին մենագրությունն է։ Պատմ․, ազ– գագր․ և բանահյուս, հարուստ նյութ է պարունակում նրա «Երիզա և Եկեղյաց գա– վառ» (հ․ 1, 1953) երկը։ Ք․ ուսումնասի– րել է նաև Հովհաննես Երզնկացու, Նա– հապետ Քուչակի, Թորոս Տարոնացու («Թո– րոս Տարոնեցի։ Կյանքն ու իր տաղերը», 1943) և այլ բանաստեղծ–տաղասացների ստեղծագործությունները։ Թղթակցել է «Բազմավեպին», «Հանդես ամսօրյային», «Շողակաթին», «էջմիածնին», հայկ․ այլ, ինչպես նաև եվրոպ․ և ամեր․ մի շարք գիտ․ պարբերականների։ Վենետիկի Մխի– թարյաններին է կտակել իր գրական ֆոն– դը, հայկ․ միջնադարյան ձեռագրերի (300) և ազգագր․ իրերի հավաքածուն, Ե․ Չարենցի անվ․ գրականության և ար– վեստի թանգարանին նվիրել հարուստ նամականին։ Բազմիցս այցելել է Սովետա– կան Հայաստան։ Մասնակցել է Արևելա– գետների 25-րդ միջազգային գիտաժողո– վին (Մոսկվա, 1960)։ 1975-ին ընտրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Մ․ Ղազարի կաճառի պատվավոր անդամ։ Թաղվել է Ս․ Ղազար կղզու գերեզմանա– տանը։ Գրկ․ Տեր–Ներսէսյան Ն․# Բանա– սեր և հնագեա Հ․ Քյուրայան, «Բազմավեպ», 1975, № 3 – 4, 1979, № 3–4։ Վ․ Վարդանյան

  • ՅՈՒՐՈՒԿ–ԴԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1854,

տեղի է ունեցել Ղրիմի պատերազմ 1853– 1856-ի ժամանակ, Արմ․ Հայաստանի Քյու– րուկ–Դարա (այժմ՝ Թուրքիայում, Քուրու– դերե, Կարսից արլ․) գյուղի մոտ, հուլիսի 24 (օգոստ․ 5)-ին, թուրք, զորքերի գլխ․ ուժերի (մոտ 60 հզ․ զինվոր և 64 թնդա– նոթ, հրամանատար Մուստաֆա Զարիֆ– փաշա, անգլ․ խորհրդական գեն․ Ռ․ Գյու– յոն) և Բ․ Հ․ Րեհբութովի գլխավորած ռուս, ջոկատի (շուրջ 18 հզ․ մարդ և 72 թնդա– նոթ) միջև։ Թուրք, զորքերը ձգվել են լայն ճակատով։ Բեհբութովը, նրանց ձախ թևում առաջակալներ թողնելով, սկըզ– բում ջախջախել է աջ թևը, իսկ հետո կենտ– րոնը, որից հետո փախուստի մատնել ձախ թևը։ Թուրքերի կորուստը 10 հզ․ զինվոր էր (այդ թվում՝ մոտ 3 հզ․ սպան– ված և ավելի քան 2 հզ․ գերի), իսկ դասա– լիքների հետ՝ 22 հզ․ զինվոր։ Ռուս, զոր– քերի կորուստը՝ մոա 3 հզ․ մարդ։ Թուրք, զորքի մնացորդները նահանջել են Կարս։ Ք․-Դ․ ճ–ում թուրքերի պարտության հե– տևանքով Անդրկովկասում թուրք, բա– նակը, իբրև գործուն ռազմ, ուժ, դադարել է գոյություն ունենալուց։

ՔՅՈՒՐՈՒՏ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջա– նում։ Միավորված է Գեղիի կաթնա– անասնապահական սովետական տնտե– սության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Առաջին անգամ հիշատակվում է XVIII դ․։ Գյուղի հվ․ մասում կան բերդի ավերակներ։

ՔՅՈՒՐՔՀՅԱՆ Լևոն Սերովբի (2․5․1872, Կ․ Պոլիս–11․4․1924, Փարիզ), հայ նկա– րիչ։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Քյուրուա Պոլսի Սահակյան վարժարանում, 1892-ից սովորել Գեղարվեստի վարժարանում, ապա՝ Փարիզի ժյուլիան ակադեմիայում։ 1905-ի Փարիզի համաշխարհային ցուցա– հանդեսում նրա «Գինով կինը» աշխա– տանքը շահել է արծաթե մեդալ։ Նկարիչը պատկերել է հասարակ աշխատավորի, թշվառ մարդկանց առօրյան։ 1911-ին Սալ Ֆրանսեզում (Փարիզ) բացվել է Բրետանի ծովափի տեսարաններով նրա նկարների ցուցահանդեսը։ Նույն թվականին այդ պատկերները ներկայացրել է Վերսա– լում, Նանտում, Թուլուղում, Վիշիում, Լոնդոնում, Բրյուսելում։ 1913-ին ցուցա– դրվել է Կ․ Պոլսում (Փ․ Թերլեմեզյանի հետ)։ 1913-ին մեկնել է Կիլիկիա, նկարել բնանկարներ և նկարչություն դասավան– դել Ադանայում։ Առաջին համաշխարհա– յին պատերազմի տարիներին գաղտնի նկարել է Մեծ եղեռնի ճանապարհին հեծ– ծող գաղթականներին («Քարավանից դուրս մնացած փոքրիկ հայուհին», «Մշե– ցի կինը» ևն)։ 1918-ին վերադարձել է Կ․ Պոլիս, զբաղվել ուսուցչությամբ, 1920-ին բացել ցուցահանդես (Փ․ Թերյե– մեզյանի հետ)։ 1922-ին մեկնել է Փարիզ, որտեղ կյանքի վերջին տարիները ապրել է զրկանքներով։ Հայաստանի պետ․ պատ– կերասրահում (Երևան) է Ք–ի «Բարդին ծովափին» նկարը։ Լ, Չուգասզյան

ՔՅՈՒՐՔՉՅԱՆ Ստեփան Հայկի (ծն․ 7․1․ 1929, ք․ Արմավիր, ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամաս), հայ սովետական ճարտարա– պետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտ․ (1976)։ 1954-ին ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ի ճարտ․ բաժինը, ուր և դասավանդել է մինչև 1969-ը։ 1958-ից աշխատում է Երևաննախագիծ ինստ–ում, 1968-ից՝ ճարտ․ արվեստանոցի ղեկավար։ Ք–ի նախագծերով Երևանում կառուցվել են ԳԱ ագրոքիմիայի ինստ–ի (1963), Պիոներների պալատի (1970–75, ճարտ–ներ Ցու․ Առաքելյանի և Լ․ Թորգոմ– յանի հետ, 26 կոմիսարների, Լենինյան շրջաններում) շենքերը, Կամերային երա– ժըշտության տունը (1977), մետրոպոլիտե– նի «Երիտասարդական» կայարանը (1981), գիտահետազոտական կենտրոնը՝ «Ալգոռիթմ» (1985)։ Վարդան Մամիկոն– յանի հուշարձանի (1975, քանդակագործ՝ Ե․ Քոչար) ճարտ․ լուծման, Լեոյի, Վ․ Տեր– յանի, Հ․ Ներսիսյանի, Ա․ Խաչատրյանի տապանաքարերի հեղինակն է։ Լ․ Բարայան