ՔՅՈՒՐՔՉՅԱՆ Վաղարշակ Մկրտչի (13․1․ 1905, գ․ Օլթի, Արևմտյան Հայաստան –• 28․8․1978, Երևան), կաթնագործության բնագավառի գիտնական, գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1970)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գոր– ծիչ (1961)։ Ավարտել է Թիֆլիսի պոլի– տեխ․ ինստ–ի գյուղատնտ․ ֆակ–ը (1927) և Վոլոգդայի կաթնատնտ․ ինստ–ը (1929)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատե– րազմին։ Աշխատել է Երևանի անասնա– րած․-անասնաբուժ․ ինստ–ում (1930–40), ՀՍՍՀ մսի և կաթի արդյունաբերության մինիստրությունում, որպես գլխավոր մաս– նագետ (1942–46) և համատեղությամբ՝ ՀՍՍՀ ԳԱ անասնապահության ԳՀԻ–ում, որպես լաբորատորիայի վարիչ (1946– 1956), Հայկ․ անասնապահության և անաս– նաբուժության ԳՀԻ–ի կաթնատնտեսու– թյան բաժնի վարիչ (1956–78)։ Հիմնա– կան աշխատանքները վերաբերում են աղը դրած պինդ պանիրների, կովի և ոչ– խարի կաթի բաղադրության, հատկու– թյունների, տեխնոլոգիական ցուցանիշ– ների, մեքենայացված կիթի տեխնոլո– գիայի հարցերին։
ՔՆԱԲԵՐ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ, քուն առա– ջացնող դեղորայքային պատրաստուկնե– րի խումբ։ Մեծ դեղաչափերով առաջաց– նում են նւսրկոզի վիճակ։ Ունեն կենտրո– նական նյարդային համակարգի տարբեր բաժիններն ընկճող հատկություն։ Ք․ դ–ի շարքն են դասվում տարբեր քիմ․ կառուց– վածքով նյութեր՝ բարբիտուրաթթվի պի– պերիդինի ածանցյալները, ալիֆատիկ շարքի միացությունները ևն։ Քնի կարգա– վորմանը նպաստում են նաև այլ դեղա– բանական խմբերի պատրաստուկներ, հանգստացնող դեղամիջոցներ (բրոմիդ– ներ, կատվախոտի պատրաստուկներ), տրանկվիլիզատորներ (դիազեպամ կամ սեդուքսեն, նիտրազեպամ կամ էունոկ– տին, քլորդիազեպօքսիդ կամ էլենիում ևն)։ Նվազեցնելով հուզական գրգռվածու– թյունը, վերացնելով լարվածության և ան– հանգստության զգացումը, հանգստաց– նող միջոցները նպաստում են քնի առա– ջացմանը և խորացնում այն։ Ք․ դ․ օգտա– գործում են քնի տարբեր խանգարումների ժամանակ։ Ք․ դ–ի ցավազրկող հատկությունը թույլ է արտահայտված, սակայն դրանք ուժե– ղացնում են ոչ նարկոտիկ ցավազրկող դեղամիջոցների (ամիդոպիրին, անալգին ևն) ազդեցությունը և կիրառվում են նյար– դացավերի ժամանակ։ Ք․ դ–ի փոքր դե– ղաչափերը (քուն չառաջացնող) ունեն հանգստացնող ազդեցություն։ Ք․ դ–ով թունավորման դեպքում անցկացնում են միջոցառումների համալիր, որի նպատա– կը շնչառության և սիրտ–անոթային համա– կարգի գործունեության ապահովումն է, օրգանիզմից դեղանյութերի արագ հեռա– ցումը։ Ք․ դ–ի երկարատև օգտագործումն առաջացնում է օրգանիզմի ընտելացում տվյալ դեղամիջոցի հանդեպ, ուստի հա– մապատասխան արդյունքի հասնելու հա– մար պահանջվում է դեղաչափի ավելա– ցում։ Հնարավոր է նաև նարկոմանիայի առաջացում։
ՔՆԱՒՏ, աֆրիկական տրիպա– ն ո ս ո մ ո զ, մարդու հիվանդություն, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։ Հանդիպում է Կենտրոն․, Արմ․ և Արլ․ Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Փո– խանցողը ցեցե ճանճն է։ Ք–ի տարատեսա– կը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արլ, մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծեր են), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում արի պա– նոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Ք–ի գաղտնի շրջանը տևում է 2– 3 շաբաթ։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, արտահայտվում կրկնվող տենդով, անցողիկ այտուցներով։ Մաշկի վրա առաջանում է ցան, մեծանում են ավ– շային, հատկապես պարանոցային, հան– գույցները։ Հիվանդության երկրորդ շըր– ջանին խիստ բնորոշ են քնկոտությունը (հիվանդը ննջում է նույնիսկ սնունդ ըն– դունելու ժամանակ), հոգնածությունը, գլխացավը, խիստ հյուծվածությունը։ Այդ շրջանը կարող է տևել 4–8 ամիս։ Ծանր դեպքերում մահը վրա է հասնում կոմայի կամ զուգակցող այլ հիվանդությունների հետևանքով։ Կանխարգել ու մը․ հիվանդների և տրիպանոսոմակիրների հայտնաբերում և բուժում, էնդեմիկ շրջաններում՝ բնակ– չությանը ցեցե ճանճի խայթոցից պաշտ– պանող միջոցներ։ Փոխանցողների ոչնչա– ցում քլոր– և ֆոսֆորօրգանական միջա– տասպան նյութերով։ Անհատական քի– միականխարգելում (վարակման ենթակա անձանց 6 ամիսը մեկ անգամ միջմկանա– յին ներարկվում է պենտամիդին՝ լոմի– դին)։ Մ․ Ջամբազյան ՔՆԱՐ (լատ․ Lyra), երկնքի հյուսիսային կիսագնդի ոչ մեծ համաստեղություն՝ Վիշապ, Հերկուլես, Աղվես և Կարապ համաստեղությունների միջև։ Ք–ի չորս պայծառ աստղերի ւիոխդասավորությունը հիշեցնում է զուգահեռագիծ, որի գագաթ– ներից մեկում գտնվում է համաստեղու– թյան ամենապայծառ աստղը՝ Վեգան։ ՍՍՀՄ ամբողջ տարածքից լավ է երեում հատկապես հուլիս–օգոստոս ամիսնե– րին։ ՔՆԱՐ, 1․ հին հուն․ Xijpa լարավոր կըս– միթվող նվագարանը՝ փայտյա կլոր, տա– փակ իրանով և կաշվե կամ փայտյա մեմբ– րանով․ ունի իրանի երկու կողմերից կորաբեկ եղջյուրներ, որոնց վրա ամրաց– ված է լարերի (նախապես՝ 4, ապա մինչև 11) մի ծայրը պահող տախտակիկը։ Նվա– գել են ձախ ձեռքի մատներով, նվագարա– Հին հունական քնար նը պահելով ուղղաձիգ կամ թեք դիրքում, նվագակցել քնարական բանաստեղծու– թյունների կատարմանը (այստեղից՝ քնա– րերգություն՝ լիրիկա անվանումը)։ 2․ Արլ․ մի շարք հին ժողովուրդների լեզու– ներում տարբեր տառադարձությամբ գոր– ծածված անվանում, որ նշանակել է այս կամ այն տեսակի լարավոր նվագարան։ Հին և միջնադարյան Հայաստանում տա– րածված և պատմիչների երկերում հա– ճախ հիշատակված նվագարան է, կառուց– վածքը ներկայումս անհայտ, երբեմն նույ– նացվել է ջնարի, տավիղի, սաղմոսարանի և այլ նվագարանների հետ։ Հիշատակ– ված է նաև դրանց զուգահեռ, որպես ինք– նուրույն նվագարան։ Ք․ անունը գործած– վել է նաև որպես լարավոր կսմիթվող նվագարանների սեռը բնութագրող ընդ– հանուր անվանում։ 3․ Երգային բանաս– տեղծությունների կամ նոտագրված եր– գերի ժողովածու՝ Ա․ Սեդրակյանի «Քնար մշեցվոց և վանեցվոց» (1874), Կոմիտասի «Հայ քնար» (1907) են։ Ռ․ Աթայան «ՔՆԱՐ ՀԱՅԿԱԿԱՆ», երաժշտական ըն– կերություն Կ․ Պոլսում։ Կազմակերպվել է 1862-ի մարտին, Գ․ Երան յանի նախաձեռ– նությամբ։ Առաջինն էր Կ․ Պոլսում, ամ– բողջ հայության և Մերձավոր Արևելքի մշակութային կյանքում։ Ընկերությանը անդամակցել են երաժիշտներ Գ․ Երան– յանը, Տ․ Չուխաճյանը, Ե․ Տնտեսյանը, Ն․ Թաշճյանը, Հ․ Չերչյանը, Գ․ խանջյա– նը, Գ․ Մինանյանը, Ռ․ Փափազյանը և ուրիշներ, գրողներ ու գրականագետներ, թատեր․ ու քաղ․ գործիչներ, որոնք մոտ էին երաժշտությանը, դրանց թվում՝ Մ․ Պե– շիկթաշլյանը, Գ․Օտյանը, Ն․ Ռուսինյանը, Հ․ Մվաճյանը, Գ․ Աղաթոնը, Մ․ Մամուր– յանը, Ս․ Հեքիմյանը, Մ․ Փափազյանը և ուրիշներ։ Ընկերության հիմնական նը– պատակն էր՝ «երաժշտական ոգին արթ– նացնել ազգին մեջ», որի համար ընկե– րության շուրջը համախմբված գործիչնե– րը երաժշտ․ լուսավորական աշխատանք են տարել իրենց օրգան <Քնար հայկա– կան> հանդեսի միջոցով, բաժանորդների համար կազմակերպել են անվճար դա– սախոսություններ Կ․ Պոլսի համարյա բոլոր թաղամասերում, սովորեցրել եվ– րոպ․ նոտագրություն և նոր հայկական ձայնագրություն։ Մտեղծել են 35 հոգուց բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ (դի– րիժոր՝ Գ․ Մինանյան), համերգներ տվել գլխավորապես եվրոպ․ դասական կոմպո– զիտորների ստեղծագործություններից, աշխատել են զարգացնել ժողովրդի երա– ժըշտ․ ճաշակը։ Ստեղծել ու տարածել են ազգ․ հայրենասիրական նոր երգեր, պա– րերգեր ու թատեր․ երաժշտություն, հա– ճախ օգտագործելով եվրոպ․ եղանակներ, դրանց հարմարեցնելով ժամանակի պա– հանջներն արտացոլող հայերեն խոսքեր և տարածել որպես հայկ․ երգեր։ Սրանց կողքին Գ․ Երանյանը, Տ․ Չուխաճյանը և այլոք գրել են բուն ազգ․–հայրենասիրա– կան նոր երգեր («Կիլիկիա», «Եղբայր եմք մեք», «Ոհ, ինչ անուշ» ևն)։ Ընկերության գործունեության շնորհիվ բարձրացել է երաժշտության հասարակական–քաղ․ նշա– նակությունը, դարձել ժողովրդի գեղագիտ․ դաստիարակության ազդակ և նպաստել ազգ․ ինքնագիտակցության արթնացմա–