Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պերը։ 60-ական թթ․ երկրորդ կեսից Ք․ գրում է հրապարակախոսական–վավերա– գրական բնույթի գործեր։ Երկ․ Տաք գետը, Ե․, 1962։

ՔՈԼԻՆձ (Collins) Թոմ (Ջոգեֆ Ֆ յ ո ր– ֆ ի, Furphy, 1843–1912), ավստրալիա– ցի գրոո։ Ավստրալ․ գրկ–յան մեջ դեմո– կրատական ավանդույթների և ռեալիստա– կան վեպի սկզբնավորողներից։ «Այդպի– սին է կյանքը» (1903) վեպում ցույց է տվել ավստրալիացիների ինքնագիտակցու– թյան աճը, հասարակությունը վերակա– ռուցելու աշխատավորության ձգտումը։ «Ռիգբիի սերը» (1905) վեպում արտացոլ– վել են Ք–ի դեմոկրատական հայացքները։ Գրել է նաև «Բալն–Բալնը և Բրոլգան» (հրտ․ 1948) վիպակը, պատմվածքներ ոս– կեխույզների մասին, բալլադներ և քաղ․ բանաստեղծություններ («Պրեզիդենտ Լին– կոլնի մահը», 1867)։

ՔՈԼԻՆ* (Collins) Մայքլ (ծն․ 1930), ԱՄՆ–ի տիեզերագնաց–օդաչու, ռազմա– օդային ուժերի պաշտոնաթող փոխգնդա– պետ։ Ավարտել է ԱՄՆ–ի ռազմ, ակադե– միան (1952)։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում է 1963-ից։ 1966-ի հուլիսի 18– 21-ին, որպես երկրորդ օդաչու, Զ․ 6անգի հետ, թռիչք է կատարել «Ջեմինի –10» տիեզերանավով։ 1969-ի հուլիսի 16 – 24-ին, որպես հիմնական բլոկի օդաչու, մասնակցել է «Ապոլլոն–11» տիեզերա– նավի պատմական թռիչքին, որի ժամա– նակ Ն․ Արմսթրոնգը U է․ Օչդրինը ոտք դրեցին Լուսնի վրա։ Հուլիսի 19–22-ին (59 ժ 27 ր 55 վրկ) Ք․ գտնվել է լուսնա– կենտրոնի տարբեր ուղեծրերում, ապա– հովել լուսնախցիկի (որտեղ տեղավոր– ված էին Ն․ Արմսթրոնգը և է․ Օլդրինը) անջատումը (Լուսնի վրա վայրէջք կատա– րելու համար) և վերակցումը, ինչպես նաե պահպանել կապը Երկրի և Լուսնի վրա գտնվող տիեզերագնացների հետ։ Ք–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կող– մի խառնարաններից մեկը։

ՔՈԼԻՆ A (Collins) Ուիլյամ Ուիլկի (1824– 1889), անգլիացի գրող։ Կրթությամբ իրա– վաբան։ ժամանակակից դեդեկտիվ գրա– կանության հիմնադիրներից։ Ք–ի վեպե– րին բնորոշ են սուր սյուժեն («ճերմակազ– գեստ կինը», 1860), «էկզոտիկայի» տար– րերն ու հոգեբանական անկանոնություն– ները («Լուսնաքար», 1868, հայ․ հրտ․ 1985), գունեղ կերպարները։ Նրա երկե– րում ինտրիգի արվեստը բարձր է գնա– հատել Չ․ Դիքենսը, որի հեղինակակցու– թյամբ Ք․ գրել է «Երկու անբան ենթավար– պետների ծույլ ճամփորդությունը» (1857), «Փակուղում» (1867) և այլ վիպակներ։

ՔՈԼՈՔՅԱՆ Բաբկեն Ադամի (ծն․ 21․2 (6․3)․1909, Երեան), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1961)։ ՄՄԿԿ անդամ 1946-ից։ 1928-ին ավարտել է Երեանի գեղարվեստա–արդ․ տեխնիկումը (դասատուներ4 Ա․ Աղաջան– յան, Ս․ Առաքելյան), 1938-ին՝ համամիու– թենական գեղարվեստի ակադեմիան Լե– նինգրադում (դասատուներ՝ Ա․ Ա․ Օսմ– յորկին, Պ․ Մ․ Նաումով)։ 1938–45-ին դասավանդել է Երեանի գեղարվեստ, ուսումնարանում, 1945–75-ին՝ գեղար– վեստա՜թատերական ինստ–ում (1949-ից՝ դոցենտ, 1953–73-ին՝ գեղանկարչության P․ A ո լ ո զ յ ա ն․ Դայանե Քոլոզյա– նի դիմանկարը (1968, նկարչի սե– փականությունը, Երևան) ամբիոնի վարիչ)։ Նրա երփնագրերին ներհատուկ են դեկորատիվ գծերը, հստակ կոմպոզիցիան, խնամքոտ նկարվածությու– նը։ Լավագույն գործերից են՝ «Վաղ գա– րուն» (1946, Հայաստանի պետ․ պատ– կերասրահ, Երեան), «Ձմռան երեկո» (1973), «Աաղմոսավանք» (1974), «Կարմիր սար» (1977), «Վարդագույն նատյուրմորտ» (1968), «Մե ու սպիտակ խաղող» (1970), Գայանե Քոլոզյանի դիմանկարը (1968, բոլորը՝ նկարչի սեփականությունը, Երե– վան)։ 1939-ից՝ մասնակցում է հանրա– պետական, 1944-ից՝ միութենական և ար– տասահմանյան ցուցահանդեսների։ Մ, Այվազյան ՔՈԼՈ&ՅԱՆ Գեորգ Աղաբեկի [7․11․1917, Նոր Բայազետ (այժմ՝ ՀԱՍՀ Կամո քա– ղաք)–25․6․ 1944, Տոսկանայի մարզի Արացցո գավառ (Իտալիա)], սովետական պարտիզան, Դիմադրության շարժման մասնակից։ Ավարտել է Նոր Բայազետի մանկավարժ․ ուսումնարանը (1939)։ 1939-ին զորակոչվել է կարմիր բանակ, մասնակցել սպիտակ ֆինների ջախջախ– մանը։ 1940-ին վերադարձել է Նոր Բա– յազետ, զբաղվել ուսուցչությամբ։ Հայրե– նական մեծ պատերազմի սկզբին կամա– վոր մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ղրիմի պաշտպանությանը։ Մարտերից մե– կում ծանր վիրավոր Ք․ գերվել է և ուղարկ– վել համակենտրոնացման ճամբար, որ– տեղից մի խումբ ռազմագերիների հետ փախել է և միացել Իտալիայում գործող «Գուիդո Բոսկալյա» պարտիզանական բրիգադին, ֆաշիստների դեմ մղված կռիվ– ներում հռչակվել խիզախությամբ։ Զոհ– վել է թշնամու դեմ անհավասար մարտում, ընկերներին շրջափակումից փրկելու հա– մար կրծքով փակել է հրակնատը և խափա– նել թշնամու գնդացրի կրակը։ Իտալ․ կառավարությունը Ք–ին ետմահու պարգե– վատրել է «Մարտական քաջության հա– մար» բրոնզե մեդալով (1966-ին Մոսկվա– յում հանդիսավորությամբ նրա հարա– զատներին հանձնել են Իտալիայի դես– պանության ներկայացուցիչները)։ Ք–ի անունով է կոչվում Կամոյի միջնակարգ դպրոցներից մեկը, իսկ տեղի երկրագիտ․ թանգարանում ստեղծվել է նրան հատ– կացված բաժին։ Ռ․ Դրիգորյան ՔՈԼՈ&8ԱՆ Հովհաննես, Քոլոզ վար– Ժ ա պ և տ (1792, Վան –1879, Վան), հայագետ, պատմաբան, մանկավարժ, կղերապահպանողական հոսանքի պարա– գլուխը Վասպուրականում։ Վանի հարուստ աղաների նյութական օգնությամբ բացել է ծխական դպրոցներ, որոնցում գերա– դւսսությունը տրվել է կրոն, առարկանե– րին, կիրառվել ուսուցման հետադիմական մեթոդներ։ Հեղինակ է «ժամանակագրու– թյուն Վանի վերջին երկու դարերու պատ– մությանը» գրաբար, չափածո ծավալուն աշխատության, որտեղ հավաստի նյութեր կան քուրդ բեկերի ավարառությունների և ասպատակությունների, քրդ․ դերեբեյու– թյունների վերացման վերաբերյալ (ձեռա– գիրը պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում)։ Գրել է բազ– մաթիվ այլ չափածո երկեր, թողել հուշեր են, որոնք ցրված են Երուսաղեմի, Փարիզի Նուպարյան, Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ մատենադարաններում և այլ ձեռա– գրատներում։ Գրկ, Տ և ր–Մ կրտչյան Ե․, Գանձեր Վաացարականի, հ․ 1, Բոստոն, 1966։ Ղ ա– զարյան Հ․Մ․, Արևմտահայերի սոցիալ– տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ„ Ե․, 1967։ Հ․ Ղազար յան

ՔՈԼՈՍԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ 1890-ական թթ․ սկզբին ուներ 37 տուն, 1909-ին՝ 10 տուն (այլ աղբյուրով՝ 30 տուն) հայ բնակիչ։ Գյուղում կար եկե– ղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։

ՔՈՂԱՂՈՏ, ամփիբրաքիս (< հուն․ aucpCPpaxue, ամփի՝ երկու կողմից, բրա– քիս՝ կարճ), տաղաչափական հասկացու– թյուն։ Եռավանկ չափական միավոր՝ բա– նաստեղծական ոտք։ Անտիկ տաղաչա– փության մեջ բաղկացած էր եզրային եր– կու կարճ և սրանց միջև գտնվող մեկ եր– կար վանկից։ Վանկաշեշտային տաղա– չափական համակարգում Ք․ բաղկացած է եզրային երկու անշեշտ և միջնաշեշտ մեկ վանկից։ Գծապատկերը՝ Ս |_Ս։ Բա– ռի շեշտի դիրքի պատճառով հայերենի տաղաչափությանը ընդհանուր առմամբ բնորոշ չէ։ Ք, հայ բանաստեղծության մեջ ներմուծել են Վ․ Տերյանը («Պայծառ են աստղերը», «Աշուն է․ օրերը ցրտում են») և Ե․ Չարենցը («Հնչում են օրերը, կանչում են», «Անքնություն», «Աշունը թափում է թերթերս հիմա»)։ Դ, Գասպարյան

ՔՈՄՓԹՈՆ (Compton) Արթուր Հոլլի (1892–1962), ամերիկացի ֆիզիկոս, ԱՄՆ–ի ազգային ԳԱ անդամ (1927)։ Ավարտել է Պրինստոնի համալսարանը (1914)։ 1920–23-ին՝ Ջ․ Վաշինգտոնի (Սենտ Լուիս), 1923–45-ին՝ Չիկագոյի համալսարանների պրոֆեսոր։ 1945– 1953-ին՝ Վաշինգտոնի համալսարանի ռեկ– տոր, 1954-ից՝ պատվավոր պրոֆեսոր։ 1922-ին հայտնագործել է նյութի էլեկ– տրոններից ցրվող ռենտգենյան ճառա– գայթների ալիքի երկարության փոփոխ– ման երևույթը (տես Բոմփթոնի էֆեկտ) և ստեղծել դրա տեսությունը՝ լույսի ֆոտո– նային պատկերացման հիման վրա (նո– բելյան մրցանակ, 1927)։ 30-ական թթ․ զբաղվել է տիեզերական ճառագայթների հետազոտությամբ և հայտնաբերել լայ– նութենական էֆեկտը, որը վկայում է ա– ռաջնային տիեզերական ճառագայթների մասնիկային բնույթի մասին։ 1941–45-ին մասնակցել է ատոմային ռումբի ստեղծ– ման աշխատանքներին։