Ս․ Բ n p ու լ ա– ձ ե․ Շոթա Ռուս– թավելու դիմանը– կարը․ «Ընձենա– վորը» պոեմի ֆը– րոնաոսպիսը (1937, Տրետյա– կովյան պատ– կերասրահ, Մոսկ– վա) Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի (գուաշ, 1935–37), Շեքսպիրի ողբերգու– թյունների (գուաշ, ածուխ, 1934–35), «Ասք Իգորի գնդի մասին» երկի (գուաշ, 1939, հրտ․ 1946) պատկերազարդումնե– րը։ Թատերական գործերից են՝ Մշվելի– ձեի «Ասք Տարիելի մասին» օպերայի (1946, ԱԱՀՄ պետ․ մրցանակ 1947) և Կիլաձեի «Աինաթլե» բալետի (1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ 1948) ձևավորումները Թբիլիսիի Զ․ Փալիաշվիլու անվ․ օպերայի և բալետի թատրոնում։
ՔՈԲՈՒԼԵԹ, քաղաք (1944-ից) Աջարական ԻՍՍՀ–ում, Քոբուլեթի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Սև ծովի ափին։ Երկաթուղա– յին կայարան է Սամտրեդիա–Բաթում գծի վրա, Բաթումից 21 կմ հս–արլ․։ Կլի– մայական առողջավայր է։ Կան առողջա– րան, հանգստյան տուն, պանսիոնատ, տուրբազա։
ՔՈԹԱՆ6ԱՆ Միքայել Խաչիկի [ծն․ 1․9․ 1927, գ․ իրինդ (ՀՍՍՀ Թալինի շրջանում)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1978), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1977)։ ՄՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Երևանի համալսա– Մ․ Խ․ Քոթանյան րանի տնտեսագիտ․ ֆակ–ը (1950)։ 1954– 1958-ին քաղաքատնտեսություն է դասա– վանդել ՀԿԿ Կենտկոմին առընթեր կու– սակցական եռամյա դպրոցում, 1958– 1960-ին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում։ 1960–1964-ին՝ «Հայաստանի ժողովըր– դական տնտեսություն» ամսագրի գլխ․ խմբագիր։ 1964-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ում (ավագ գիտ․ աշխատող, բաժնի վարիչ, դիրեկ– տորի տեղակալ՝ գիտության գծով)։ 1983-ից ՀԿԿ Կենտկոմի տնտեսագիտ․ բաժնի վարիչն է։ Գիտ․ աշխատություննե– րը վերաբերում են սոցիալիզմի քաղաքա– տնտեսության հրատապ պրոբլեմներին և հանրապետության էկոնոմիկայի զար– գացման առանցքային խնդիրներին։ Մաս– նավորապես, Ք–ի աշխատություններում նյութական շահերի կատեգորիայի և նյու– թական շահագրգռվածության տնտ․ օրեն– քի գործողության տեսանկյունից դիտարկ– վում են հասարակության սոցիալ–տնտ․ և գիտատեխ․ զարգացման՝ սոցիալիս– տական արտադրական հարաբերություն– ների, կառավարման տնտ․ մեխանիզմի, տնտհաշվարկի, արտադրության և աշխա– տանքի կազմակերպման ու վարձատրման ձևերի կատարելագործման հարցերը։ ՀՍՍՀ XI գումարման Գերագույն սովե– տի դեպուտատ է։ Երկ․ Նյութական շահագրգռվածությունը կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանում, Ե․, 1966։ Գիտատեխնիկական առաջադիմու– թյունը և նրա խթանումը, Ե․, 1969։ X հնգամ– յակը խոշոր քայլ է կոմունիզմի նյութատեխնի– կական բազայի ստեղծման գործում, Ե․, 1977։ Հայկական ՍՍՀ սոցիալ–տնտեսական զարգացման նպատակային կոմպլեքսային ծրագիրը, Ե․, 1982։ Экономическое стимули– рование научно-технического прогресса, Е․, 1975․
ՔՈԹԵՋ (անգլ․ cottage – նախապես գեղջ– կական տուն), մեկ բնակարանանոց ան– հատական տուն (քաղաքային կամ գյուղա– կան) կից ոչ մեծ հողակտորով։ Ք–ները առավելաբար լինում են երկհարկանի, ներքին սանդուղքով, առաջին հարկում սովորաբար ընդհանուր սենյակն է, խո– հանոցը, տնտ․ բնակարանամասերը, երկ– րորդ հարկում՝ ննջարանները։tXVItդ․ վերջին –XVII դ․ սկզբին ստեղծվելով Անգլիայում՝ Ք․ դարձել է անգլ․ բնակա– րանի ավանդական տիպ։ Ք․ տարածված է նաև եվրոպ․ այլ երկրներում։ ՍԱՀՄ– ում Ք–ներ կառուցվել են հիմնականում 1920-ական թթ․։
ՔՈԹՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Աեբաստիայի վիլայեթի համանուն գա– վառի Խաֆիքի (Հաֆիգի) գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 1600 հայ բնակիչ (200 տուն)։ Գյուղում կար եկեղեցի (Ա․ Մար– գիս) և վարժարան (Մովսիսյան), որտեղ 1878-ին սովորում էր 50 աշակերտ։ Բնա– կիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
ՔՈԹՈՓԱՔՍԻ (Cotopaxi), գործող հրա– բուխ Անդերում (էկվադորում), Կիտո քա– ղաքից մոտ 50 կմ հվ․։ Բարձրությունը 5897 մ է, խառնարանի խորությունը՝ 450 մ։ 4700 t/–ից բարձր ծածկված է հավեր– ժական ձյունով։ Վերջին ժայթքումը տե– ղի է ունեցել 1976-ին։
ՔՈԼԱՏԱԿ, գյուղ ԼՂԻՄ–ի Մարտակերտի շրջանում։ Միավորված է Առաջաձորի սո– վետական տնտեսության հետ։ Ունի միջ– նակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կապի բաժանմունք, բուժկայան, կինո, մանկապարտեզ, առողջարան։ Հիշատակ– վում է ^դ–ից։ Ք–ից մոտ 1,5 կմ հս․ գըտ– նըվում է Մ․ Հակոբվանքը (Մ և ծ ա ռ ա– նից վանք)։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ։ Պահպանված ամենահին ար– ձանագրությունը վերաբերում է 853 թ․։ Ըստ գրավոր տեղեկության վանքի եկե– ղեցին վերանորոգվել է XII դ․։ Համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է XII – XIII դդ․, արլ, կողմի պարսպապատին կից բնակելի և տնտ․ շենքերը՝ ըստ արձա– նագրության XVII –XVIII դդ․։ Պարսպա– պատ համալիրի կողմում են երկու միա– նավ բազիլիկ եկեղեցիներ, երկու գավիթ, բնակելի ու տնտ․ շենքեր։ Բազմերանգ խաչքարերի, ավելի քան 2 մ երկարու– թյամբ գերեզմանաքարերի ու վիմագիր սալաքարերի օգտագործմամբ աչքի է ընկնում եկեղեցիների ծավալային հորին– վածքի օրգ․ մասը կազմող եռակամար գավիթ–սրահը։ Ք–ի Ա․ Հակոբավանքը եղել է նշանավոր ուխտատեղի, Խաչեն գավառի կրթության ու գրչության կարե– վոր կենտրոններից։ Շ․ Մկրաչյան
ՔՈԼԱՏԱԿԻ U․ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵ– ՑԻ, հայկ․ ճարտ․ հուշարձան ՀՍՍՀ Մար– տունու շրջանի Արծվանիստ գյուղի մոտ։ Պատկանում է հոիփսիմեատիպ կառույց– ների թվին, քառախորան է, երեք քառորդ անկյունային խորշերով և չորս ավան– դատներով։ Կիսավեր է․ քանդված են գմբեթը, ծածկերը, պատերի վերին մասը։ Կառուցված է կոպտատաշ բազալտից, ներսից և դրսից սվաղված է (արտաքինից սվաղը եզակի երևույթ է հայկ․ շինար– վեստում)։ Ինքնատիպ են ավանդատնե– րի ձգվածությունը հվ–հս․ ուղղությամբ և նրանցում աբսիդների բացակայությունը։ Քոլատակի Ս․ Աստվածածին եկեղեցու (VII դ․) հատակագիծը Մուաբերը հվ․ և արմ․ խորաններից են։ Բոլոր ճակատները մշակված են եռան– կյունաձև «հայկական խորշերով»։ Չորս խորաններն ունեն երեքական լուսամուտ։ ճարտ․ առանձնահատկություններով սեր– տորեն առնչվում է Հայաստանի VII դ․ նույնատիպ հուշարձաններին։ Մ, Հասրաթ յան
ՔՈԼԴՈՒԵԼ (Caldwell) էրսքին (ծն․ 17․12․ 1903, Ուայթ–Օք, Զորջիա նահանգ), ամե– րիկացի գրող։ Գրական ասպարեզ է իջել «Ամերիկյան հողը» (1931) նովելների ժո– ղովածուով։ Հետագա նովելներում և «Ծխախոտի ճանապարհ» (1932), «Աստծու փոքր ակրը» (1933) վեպերում պատկերել է ԱՄՆ–ի գավառական հարավը՝ իր ռա– սիզմով, դաժանությամբ ու բռնությամբ։ 1941-ի հունիս–սեպտեմբեր ամիսներին Ք․ եղել է թղթակից Մոսկվայում։ 1942-ին հրատարակել է «Մոսկվան կրակի տակ», «Ամեն ինչ նետված է Սմոլենսկ» հրապա– րակախոսական գրքերը և «Գիշերը մինչև լույս» վեպը, որը պատմում է Հայրենա– կան մեծ պատերազմի (1941–45) ժամա– նակ պարտիզանական շարժման մասին։ Հետագայում Ք․ կրկին այցելել է (1959, 1963) ՍՍՀՄ։ Հակառասիստական պա– թոսով են գրված «Ջեննի» (1961, հայ․ հրտ․ 1973) և «Տանը մոտիկ» (1962) վե–