թյունը՝ 5,851 կգ/tl3։ Ջրում ամենից շատ լուծվող իներտ գազն է։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցված– քըն է 4s2 4pe 4d10 5տ2 5р6։ К, Լ և М թա– ղանթները լրացված են։ Ք–ի մոլեկուլը միատոմանի է։ Կայուն իներտ գազերից քիմիապես ամենաակտիվն է, որի միա– ցություններն էլ ստացվեցին առաջինը։ 1961-ին կանաղացի քիմիկոս Ն․ Բերտլե– տը ստացավ XePtFe միացությունը։ Ստաց– վել են Ք–ի բազմաթիվ միացությունները, որոնցում այն ունի I, II, IV, VI և YIII ար– ժեքականություններ։ Առանձնապես լավ են ուսումնասիրված Ք–ի ֆտորիղները։ XeF4^ ջրային լուծույթը զգուշորեն թո– րելիս ստացվում է Ք–ի չցնդող, բայց ան– կայուն և պայթուցիկ օքսիդը՝ ХеОэ։ XeFe-ի և Ba(OH)2^ լուծույթի փոխազդե– ցությամբ ստացվում է բարիումի քսենո– նատը՝ Ва3Хе06։ Հայտնի են նաև գեր– քսենոնատները(օրինակ, ЙадХеОв․бНгО), որոնք փոխազդում են խիտ ծծմբական թթվի հետ՝ առաջացնելով Ք–ի բարձրա– գույն օքսիդը՝ Хе04։ Ստացվել են Ք–ի կրկնակի աղերը՝ XeF2․2SbFs, XeFe․AsF3, գերքլորատը՝ ХеС1С>4 (ուժեղ օքսիդիչ է) են կլատրատային միացությունները (Хе․ 6Н20, Хе․2Н20 են)։ Ք․ ստանում են հե– ղուկ օդից։ Օգտագործվում է հզոր գազա– պարպումային լամպեր պատրաստելու համար և բժշկության մեջ (որպես ռենտ– գենյան ճառագայթների կլանիչ գլխուղե– ղի ռենտգենյան հետազոտման ժամա– նակ)։
ՔՍԵՆՈՓՈՆ (EevoqpaW) Աթենացի (մ․ թ․ ա․ մոտ 430–355/354), հին հույն գրող և պատմագիր։ Դասական Հունաս– տանի պատմագրության եռյակի (Հերո– դոտոս, Թուկիդիդես, Ք․) վերջին ներկա– յացուցիչը։ Ծնվել է Աթենքում, հարուստ արիստոկրատի ընտանիքում։ Ստացել է փայլուն կրթություն, եղել է փիլիսոփա Սոկրատեսի աշակերտը։ Մ․ թ․ ա․ 403-ին, Աթենքում օլիգարխիական վարչակարգի անկումից հետո, հեռացել է Աթենքից, մ․ թ․ ա․ 401-ին հրավիրվել է Փոքր Ասիա՝ Սաբդես և 10 հզ․ հույների հետ մասնակ– ցել պարսից արքայազն Կյուրոս Կրասերի արշավանքին։ Մ․ թ․ ա․ 396-ին ընկերակ– ցել է Սպարտայի թագավոր Ագեսիլաոսին՝ պարսիկների, այնուհետե Թեբեի դեմ ար– շավանքի ժամանակ։ Մ․ թ․ ա․ 394-ին Սպարտայի կողմում մասնակցել է աթե– նական ուժերի դեմ Կորոնեայի ճակատա– մարտին, որի համար աթենացիները Ք–ին հեռակա կարգով դատապարտել են աք– սորի, իսկ սպարտացիները կալված են պարգեել Սկիլունտ վայրում։ Մ․ թ․ ա, 371-ին ապաստանել է Կորնթոսում, ուր ապրել է մինչե կյանքի վերջը, թեե մ․ թ․ ա․ 369-ին Աթենքը ներել էր Ք–ին և հրավիրել հայրենի քաղաք։ Պատմ․ ամենանշանակալից երկը <մնա– բասիսն> է, որտեղ շարադրել է 10 հզ․ հույների մասնակցությունը Կյուրոս Կրտսերի արշավանքին և նահանջը Հա– յաստանի վրայով դեպի Սե ծով։ «Անա– բասիսում» հարուստ նյութ կա մ․ թ, ա․ V–IV դդ․ Հայաստանի քաղ․, տնտ․ կյան– քի վերաբերյալ։ Ք–ի պատմափիլ․ հա– յացքներն իրենց արտացոլումն են գտել «Կյուրոպեդիա» (հայ․ հրտ․ «Քսենուիոն– տեայ՝ Կիւրոսի խրատու պատմութիւնք», Վնտ․, 1843, թրգմ․ Հ․ Դաթըրճյան) եր– կում, որտեղ նկարագրել է Աքեմենյաննե– րի տերության հիմնադիր Կյուրոս II Մեծի կյանքն ու գործունեությունը։ Ըստ էության այդ գործը բարոյախոսական– քաղ․ վեպ է, գլխ․ հերոսը մարմնավորում է իդեալական միապետի կերպարը, որը դաստիարակված է Սոկրատեսի սկզբունք– ներով։ «Կյուրոպեդիան» առաջին պատ– մավեպն է համաշխարհային գրականու– թյան մեջ։ Որոշ ուսումնասիրողներ կաս– կածի տակ են առնում երկի պատմագի– տական արժեքը, սակայն Հ․ Մանանդյա– նը, Ս․ Երեմյանը, Ի․ Դյակոնովը և ուրիշ– ներ գտնում են, որ երկի որոշ հատված– ներ, հատկապես Հայկ․ լեռնաշխարհի Քսենոփոն բնակիչներին վերաբերող մասերը, հիմն– ված են պատմ․ ստույգ տվյալների վրա և արժանահավատ են։ «Կյուրոպեդիայի» տվյալները, մ․ թ․ ա․ VI դ․ կեսի Հայաս– տանի մասին, համահնչուն են Մովսես խորենացու «Հայոց պատմությանը»։ Երկն ունի նաև գեղարվեստական բարձր արժեք և ատտիկյան դասական լեզվի լավագույն օրինակ է։ Ք–ի «Հելլենականք» երկը Պե– լոպոնեսյան պատերազմի մասին Թու– կիդիդեսի անավարտ աշխատության՝ «Պատմության» շարունակությունն է։ Դրել է նաև «Հիշողություններ Սոկրատեսի մասին» երկը, որտեղ շարադրել է Սոկրա– տեսի փիլ․ հայացքները՝ ինչպես ինքն էր հասկանում և պատկերացնում, «Խնջույք» գործը՝ իբրե նախորդի լրացում, «Սոկրա– տեսի պաշտպանականը» փիլ․ ուսումնա– սիրությունը, դասական ժամանակաշըր– ջանի տնտեսության վերաբերյալ՝ «Տնա– րարականը», տնտ․, քաղ․ և գործնական բնույթի այլ գործեր («Հիերոն», «Որսոր– դական», «Ձիավարության մասին», «Եկա– մուտների մասին», «Լակեդեմոնացիների պետական կարգը» են)։ Ք․ ապրել է աթենական դեմոկրատ, կարգի անկման սկզբնավորման ժամա– նակաշրջանում։ Դա պայմանավորել է Ք–ի հիասթափությունը աթենական դեմոկրա– տիայից և հակումը դեպի սպարտական օլիգարխիական կարգը, դրա իդեալակա– նացումը։ Ք․ պատմ․ շատ երևույթներ բա– ցատրել է նեմեսիսով (աստվածային վրեժ– խնդրություն), հավաա ընծայել պատգա– մախոսությանը, կանխանշաններին, երազ– ներին են։ Երկ, Անաբասիս, Ե„ 1970։ Կյուրոսապա– տում, Թեհրան, 1971։ Поли․ собр․ соч․, ч․ 1–5, 4 изд․, М․, 1887․ Գրկ․ Фролов Э․ Д․» Жизнь и деятель– ность Ксенофонта, «Учёные записки ЛГУ», 1958, 251, в․ 28․ Ս․ Կրկյաշւսրրսն
ՔՍԵՆՈՖԱՆ, Ք ս և ն ո փ անես (Eevo- <pavT)g) Կո լոֆոնացի (մ․ թ․ ա․ VI–V դդ․), հույն բանաստեղծ և փիլիսո– փա, էլեական դպրոցի հիմնադիրը։ Դրել է բանաստեղծություններ, գլխավորապես էլեգիաներ, որոնցից միայն փոքրաթիվ հատվածներ են պահպանվել։ Փիլ․ ոտա– նավորները գրել է հեքսամետրով։ Ունե– ցել է ուժեղ հումոր, ծաղրել ժամանակի կրոն․ ըմբռնումները։ Ծաղրերգական «Սիլլերում» Ք․ հանդես է եկել մարդա– կերպության քննադատությամբ։ Հուն, ժող․ կրոնի մարդակերպ աստվածներին հակադրել է ինչ–որ մի միասնական աստ– ծու, որը իր պատկերով և բանականու– թյամբ նման չէ մարդուն։ Ք–ի փիլ․ ուս– մունքի հիմքը կազմում է մինչսոկրատես– յան փիլ–յանը բնորոշ տիեզերածնությու– նը։ Ք․ պաշտպանել է գոյի, անընդհա– տության, միասնականության, հավիտե– նականության, անոչնչանալիության, ան– փոփոխելիության գաղափարը։
ՔՍԵՐՈՖԻՏՆԵՐ (< հուն․ | }pog – չոր և qputov – բույս), բույսեր, որոնք հար– մարված են ապրելու չոր պայմաններում, կարոզ են դիմանալ գերտաքացմանը և ջրազրկմանը։ Ունեն հողային և մթնոլոր– տային երաշտին հարմարվելու ունակու– թյուն։ Ք․ բաժանվում են մի շարք էկո– լոգիական ենթախմբերի․ ս ու կ ու– լ և ն տ ն և ր, որոնք ունեն մսալի տերև– ներ (ագավա, հալվե) կամ ․ցողուններ (կռզիներ) և մակերեսային արմատային համակարգ։ Պրոտոպլազմայի թանձրու– թյան և բջիջներում կապված ջրի բարձր պարունակության շնորհիվ գերջերմադի– մացկուն են։ Հեմիքսերոֆիտ– ն և ր, ընդհակառակը, ունեն հզոր, մինչե գրունտային ջրերը թափանցող արմատա– յին համակարգ, սակայն չեն դիմանում ջրի երկարատև պակասին։ Այս խմբին պատկանող Ք․ աչքի են ընկնում ինտեն– սիվ գոլորշիացմամբ, որը կանխում է հյուսվածքների գերտաքացումը։ Անապա– տային տեսակները (օրինակ, ՜ուղտափու– շը) շոգեդիմացկուն են, տափաստանային– ները (եղեսպակ)՝ ոչ։ է վ ք ս և ր ո ֆ ի տ– ն և ր ը կամ իսկական Ք․ (օրինակ, օշինդրի մի շարք տեսակներ) ունեն խիստ ճյուղավորված, բայց խորը չգնացող (մին– չե 60 սմ) արմատային համակարգ, թա– վոտ են, լավ են դիմանում ջրային անբա– վարարությանը։ Պրոտոպլազման օժտ– ված է բարձր առաձգականությամբ ու թանձրությամբ, իսկ նյութափոխանակու– թյունն ինտենսիվ չէ։ Պ ո յ կ ի լ ո ք ս ե– ր ո ֆ ի տ և ր ը (օրինակ, որոշ մա– մուռներ) ջրազրկման պայմաններում ընկ– նում են անաբիոզի մեջ։ Աէ Բարսեղյան
ՔՍԵՐՔՍԵՍ, Քսերքսես I (հին պարսկ․ Քշայարշան, հուն․ Еёр- (ծն․ թ․ անհտ․ – մահ․ մ․ թ․ ա․ 465), պարսից արքա մ․ թ․ ա․ 486–465-ին։ ԼԼյչե– մենյանների դինաստիայից։ Դարեհ 1-ի որդին։ ճնշել է եգիպտացիների (մ․ թ․ ա․ 486–484), բաբելոնացիների (մ․ թ․ ա․ 482) ապստամբությունները, ավերել Բա– բելոնը, իսկ Բաբելոնի թագավորությունը վերածել պարսկ․ սատրապության։ Մ․ թ․ ա․ 480-ին արշավել է Հունաստան (նրա բանակում եղել են նաև հայեր)։ Սալա– մինի (մ․ թ․ ա․ 480), Միկալեի (մ․ թ․ ա․