Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/482

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


479) մոտ պարսկ․ նավատորմը, իսկ Պլատեայի (մ․ թ․ ա․ 479) մոտ պարսիկների ցամաքային բանակը պարտվել է։ Փորձելով կասեցնել Աքեմենյանների տերության քայքայման ընթացքը հույնպարսկ․ պատերազմներում կրած անհաջողություններից հետո՝ Ք․ անցկացրել է կրոն, ռեֆորմ, արգելվել է տեղական տոհմացեղային աստվածների պաշտամունքը, ուժեղացել է համաիրանական Ահուրւսմազդա աստծու պաշտամունքը։ Սպանվել է պալատական դավադրության հետեվանքով։

ՔՍեՐՔՍԵՍ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկ․ պետության թագավոր (մ․ թ․ ա․ III դ․ վերջ)։ Երվանդունիների արքայատան կրտսեր ճյուղից (հավանաբար Արշամի որդին և հաջորդը)։ Մ․ թ․ ա․ 212-ին, երբ Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծը ներխուժել է Ծոփք և պաշարել Արշամաշատ մայրաքաղաքը, Ք․ նրա գերիշխանոթյունը ճանաչելու և հարկեր վճարելու պայմանով փրկել է իր թագավորությունը։ Ծոփք–Կոմմագենեում Սելևկյանների դիրքերն ամրապնդելու և հայկ․ իշխող խավերին սիրաշահելու նպատակով Անտիոքոս III Մեծը զիջել է գանձվող հարկերի մի մասը և իր քրոջը կնության տվել Ք–ին։ Սակայն վերջինս չի դարձել նվաճողների հլու կամակատարը, որի համար շուտով Անտիոքոս III Մեծը դավադրությամբ (քրոջ միջոցով) սպանել է նրան, իսկ Կոմմագենեն ու Ծոփքը վերածել Սելեկյան պետության առանձին վարչամիավորների։ Ծոփքում ստրատեգոս (ռազմ. և վարչ․ կառավարիչ) է կարգվել Զարեհը (հավանաբար նույն արքայատնից)։ Ք–ի պատկերով հատվել են պղնձե դրամներ՝ «Քսերքսես թագավորի» հուն, մակագրությամբ։

ՔՍԻԼԵՄԱ, տես Բնափայտ։ ՔՍԻԼՈԳՐԱՖԻԱ (< հուն․ IvXov – փայտ և ․․․ գրաֆիա), տեսՓայտագրոյունւթ։ ՔՍԻԼՈՋ, C5H10O5, միաշաքար, ալդոպենտոզների չորս իզոմերներից մեկը։ Ջրում լուծվում է, չի լուծվում եթերում։ Պարունակվում է ծառերի բնափայտում, հացազգիների ծղոտում, եգիպտացորենի կողրերում։ Ստացվում է բազմաշաքարների հիդրոլիզով։ Օգտագործվում է քսիլիտի սինթեզի համար։ ՔՍԻԼՈԼՆԵՐ, երկմեթիլբենզոլնԵր, СбН4(СН3)2, հայտնի են հնարավոր երեք իզոմերները (օրթո–, մետա– և պարա–), որոնք անգույն հեղուկներ են։ Հատկությունը օ–քսիլոլ մ-քսիլոլ պ–քսիլոլ Հալ․ ջերմաստիճանը, °C -25,18 – 47,87 13,26 Եռման ջերմաստիճանը, °C 144,41 139,10 138,31 Խտությունը, կգ/մ3 (20°C-ում) 880,2 864,2 861,1 Վատ են լուծվում ջրում, լավ՝ օրգ․ լուծիչներում։ Ք–ի գոլորշիների և օդի խառնուրդները պայթուցիկ են։ Նրանց օքսիդացմամբ ստացվում են տոլուոլաթթուներ և ֆտալաթթուներ։ Ք․ ստանում են քարածխի կոքսացման և նավթի արոմատացման արդյունքներից։ Իզոմերները բաժանում են կոտորակային բյուրեղացման և թորման միջոցով։ Ք․ օգտագործվում են որպես լուծիչներ, բենզինների բարձրօկտանային հավելիչներ և քսիլիդինների (հակա– օքսիդացնող և ֆլոտացնող նյութեր) ըստացման ելանյութեր։ Օդում թույլատրելի սահմանային պարունակությունը՝ 50 մգ/մ3 է։ ՔՍԻԼՈՖՈՆ (< հուն․ |i3Xov – փայտ և cpcovii – հնչյուն), հարվածային նվագարան։ Եվրոպայում հայտնի է XV դարից, XIX դարից կիրառվում է անսամբլներում, օպերային և սիմֆոնիկ նվագախմբերում,նաև՝ որպես մենակատարային գործիք։ Կազմված է քրոմատիկ լարված փայտե սալիկների (41) հավաքածուից, որոնք դասավորված են 4 ուղղաձիգ շարքով։ Ձայնն արտաբերվում է փայտե մուրճիկներով հարվածելիս։ Ք–ները լինում են տարբեր չափսերի և դիապազոնի (1,5–3,5 օկտավա)։ Տարատեսակներից են՝ մարիմբա և տուբաֆոն։ ՔՍԻՐԳՈՒ (Xirgu) Մարգարիտա (1888–1969), իսպանացի դերասանուհի։ Սովորել է Դրամատիկական արվեստի կատալոնյան դպրոցում (Բարսելոն)։ 1906ին առաջին անգամ ելույթ է ունեցել պրոֆեսիոնալ թատրոնում։ Հանդես է եկել Բարսելոնի և Մադրիդի խոշոր թատրոններում։ 1936-ին հյուրախաղերով ելույթ է ունեցել Կուբայում և Մեքսիկայում։ Ֆրանկոյականների իշխանության գլուխ անցնելուց հետո (1939) հրաժարվել է Իսպանիա վերադառնալուց, աշխատել Արգենտինայում և Ուրուգվայում։ Մեծ վարպետությամբ խաղացել է կատակերգական, կենցաղային և ողբերգական դերեր Բ․ Պերես Գալդոսի, Ռ․ Վալյե Ինկլանի, Մ․ Ունամունոյի, Ա․ Կասոնայի և այլոց պիեսներում։ Ք–ի արվեստը մեծ ուժով բացահայտվել է Ֆ․ Գարսիա Լորկայի պիեսների կերպարներն անձնավորելիս՝ Մարիանա Պինեդա («Մարիանա Պինեդա»), Մաշակարուհի («Հրաշալի մաշակարուհին»), Ցերմա («Ցերմա»)։ ՔՍՈԻՔԱՅԻՆ ՀՈՎԱՑՆՈՂ ՀԵՂՈՒԿՆԵՐ, սովորաբար, բարդ բազմաբաղադրիչ համակարգեր, որոնք հիմնականում նախատեսված են մետաղամշակման գործիքների և դետալների յուղման ու հովացման համար, վերջիններս նպաստում են գործիքների մաշման փոքրացմանը և դետալների մշակման ճշգրտության բարձրացմանը։ Ըստ բաղադրության Ք․ հ․ հ․ բաժանում են երեք խմբի, մ ա ք ու ր մ ի ն ե ր ա լ ա յ ի ն կամ հակամաշիչ և հակաքերծիչ հավելանյութերով յուղեր, միներալային յուղերի ջրային էմուլսիաներ, մակերեութային ակտիվ նյութերի և ցածրմոլեկուլային պոլիմերների ջրային լուծույթներ։ Հիմնականում Ք․ հ․ հ․ կիրառում են կտրումով և ճնշմամբ՝ մետաղամշակման (տես Մետաղամշակում կտրումով և Մետաղամշակում ճնշմամբ), պլաստմասսայի և մետաղախեցենյութերի մշակման ժամանակ։ ՔՎԱԴՐԻԼԻՈՆ (ֆրանս․ quadrillion), 1-ով և 15 զրոներով պատկերվող թիվ, այսինքն՝ 1015։ Որոշ երկրներում Ք․ են անվանում 1024 թիվը։ ՔՎԱԴՐՈՒՊՈԼ (< լատ․ quadrum – քառանկյուն, քառակուսի և հուն․ JioXog – բեեռ), քառաբեեռ, լիցքավորված մասնիկների համակարգ, որի լրիվ էլեկտրական լիցքը և դիպոլային մոմենտը հավասար են զրոյի։ Ք․ կարելի է դիտարկել որպես երկու միատեսակ դիպոլների համախումբ՝ դիպոլներ, որոնք դասավորված են միմյանցից որոշ հեռավորության վրա (նկ․) և ունեն մեծությամբ հավասար, Քվադրուպոլում դիպոլների հարաբերական դասավորության օրինակներ ուղղությամբ՝ հակառակ դիպոլային մոմենտներ։ Մեծ հեռավորությունների (R) վրա Ք–ի էլեկտրական դաշտի լարվածությունը՝ E^l/R4, իսկ E-ի կախումը լիցքերից և դրանց դասավորությունից ընդհանուր դեպքում նկարագրվում է հինգ անկախ մեծությունների հավաքածուով, որոնք միասին կազմում են համակարգի քվադրուպոլային մոմենտը։ Նկ–ում պատկերված Ք–ների դեպքում քվադրուպոլային մոմենտը բացարձակ մեծությամբ հավասար է 2ela-^ որտեղ e-ն դիպոլների լիցքն է, 1-ը՝ չափը, a-ն՝ դիպոլների կենտրոնների հեռավորությունը։ Ք․ 2-րդ կարգի մոլտիպոլ է։ ՔՎԱԶԱՐՆԵՐ (անգլ․ quasar, quasi-stel- lar radiosource«ռադիոճառագայթման քվազիաստղային աղբյուր» արտահայտության կրճատումից), հզոր ռադիոճառագայթումով՝ լուսանկարների վրա աստղի տեսք ունեցող արտագալակտիկական օբյեկտներ։ Ք–ի օպտիկական սպեկտրում դիտվում են առաքման պայծառ գծեր։ Ռադիոճառագայթման աղբյուրի առաջին նույնացումը աստղանման օբյեկտի հետ կատարվել է 1960-ին։ 1963-ին պարզվել է, որ Ք–ի սպեկտրներում դիտվող սպեկտրային գծերն ունեն մեծ կարմիր շեղում, որը վկայում է Ք–ի շատ մեծ հեռավորությունների մասին (մի քանի տասնյակ մլրդ լուսատարի)։ Ք–ի ռադիոճառագայթումը սինխրոտրոնային բնույթի է (տես Մինխրոտրոնային ճառագայթում), ռադիոճառագայթման հզորությունը ռադիոգալակտիկաների հզորության կարգի է, իսկ ճառագայթման տեսանելի տիրույթում՝ նույնիսկ ավելի։ Կան Ք․, որոնց լուսատվությունը մոտ հարյուր անգամ գերազանցում է գերհսկա գալակտիկաների լուսատվությունից։ Ք–ի հիմնարար հատկություններից է ռադիո–, ինֆրակարմիր և օպտիկական տիրույթներում ճառագայթման փոփոխականությունը (նվազագույնը՝ т~ 1 ժ)։ Քանի որ փոփոխական փայլ ունեցող օբյեկտների չափերը չեն կարող անցնել ст-ից (c-ն լույսի արագությունն է), ապա Ք–ի չափերը <4․ ․1012 մ (Ուրանի ուղեծրի. տրամագծից փոքր), մինչդեռ գալակտիկաների չափերը հասնում են մի քանի տասնյակ հզ․ լուսատարիների։ Ք–ի ռադիոճառագայթումը մեծ մասամբ գալիս է Ք–ի նկատմամբ