ՔՎԵ ԲԵԿ (Quebec), քաղաք Կանադայի արլ–ում, Քվեբեկ նահանգի վարչական կենտրոնը, 166 հզ․ բն․ (1981)։ Ծովային խոշոր նավահանգիստ է։
ՔՎԵԲԵԿ (Quebec), նահանգ Կանադայի արլ–ում։ Հվ–ում Ապալաչներն (բարձրու– թյունը՝ 1311 մ) ու Ս․ Լավրենտիոս գետի դաշտավայրն են։ Տարածությունը 1540 հզ․ կմ2 Է, բն․՝ 6347 հզ․ (1979), վարչական կենտրոնը՝ Քվեբեկ։ Ք․ երկ– րի տնտեսապես առավել զարգացած նա– հանգներից Է։ Ալյումինի արտադրու– թյամբ և Էլեկտրակայանների հզորու– թյամբ երկրում գրավում է 1-ին տեղը։ Արդ․ խոշոր կենտրոնն ու նավահանգիս– տը Մոնրեալն Է։
ՔՎԵՄՈ ՄԵՐԻԵՈՒԼԻ, հայաբնակ գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շըրջ– կենտրոնից 4 կմ հս․։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակու– թյամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց, ա– կումբ–կինո, բուժկայան։ Հիմնադրել են Տրապիզոնի և Օրդուի շրջանների գյու– ղերից եկած հայերը, 1897-ին։
ՔՎԵՄՈ ՄԾԱՐԱ, հայաբնակ գյուղ Աբ– խազ․ ԻՍՍՀ Դուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հս–արլ․։ Կոլտնտե– սությունն զբաղվում է ծխախոտի, եգիպ– տացորենի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, մեղվաբու– ծությամբ։ Ունի հայկ․ տարրական դպրոց։ Հիմնաղրել են Սամսունից U նրա շրջակա գյուղերից եկած հայերը, 1879-ին։
ՔՎԵՄՈ ՑԱՇԹԻՎԱ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 2 կմ հս․։ Բնակչությունը՝ վրացիներ, հայեր, աբխազներ, հույներ, ռուսներ։ Կոլտնտե– սությունն զբաղվում է ծխախոտի մշակու– թյամբ, այգեգործությամբ, մեղվաբուծու– թյամբ, թռչնաբուծությամբ։ Ունի հայկ․ միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, գրա– դարան, բուժկայան։ Գյուղը հիմնադրվել X 1890-ին։ Հայերը եկել են Ախալքալաքից, Ախալցխայից և նրանց շրջակա գյուղերից, 1949-ին։
ՔՎԵՄՈ ՓՇԱՓԻ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ․։ Բնակչությունը՝ վրացիներ, հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախո– տի, թեյի, եգիպտացորենի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութ– ամյա դպրոց, ակումբ–կինո, բուժկայան։ Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1930-ին։
ՔՎԵՆՈԲԱՆԻ, հայաբնակ գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրո– նից 40 կմ հս–արլ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է եգիպտացորենի մշակու– թյամբ, ծխախոտագործությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ, մեղվա– բուծությամբ։ Ունի հայկ․ ութամյա դըպ– րոց, բուժկայան։ Հիմնադրել են Տրապի– զոնի և Սամսունի շրջաններից եկած հա– յերը, 1897-ին։
ՔՎԵՐՇԼԱԴ (գերմ․ Querschlag), հորիզո– նական կամ թեք (հազվադեպ), Երկրի մակերևույթ անմիջականորեն ելք չու– նեցող, հանքամարմնի տարածմանը մո– տավորապես ուղղահայաց ուղղությամբ դատարկ ապարների միջով անցկացրած ստորգետնյա բացող փորվածք, որը ծա– ռայում է բեռների և մարդկանց տեղա– փոխման, օդափոխման, ջրի արտահոս– ման և այլ նպատակների համար։ Բեռնա– հոսքի հիմնական մասն իր միջով բաց թողնող Ք․ կոչվում է գլխավոր։ Ք–ները լինում են նաև՝ հարկային, պանելային, միջանկյալ, հանքամասային և թևային։
ՔՎԵՐՁԱ (Quercia) Ցակոպո դելլա, տես րսկոէկո դեչչա Քվեըչա։
ՔՎԻՆՍԼԵՆԴ (Queensland), նահանգ Ավստրալիական Միությունում։ Զբաղեց– նում է մայրցամաքի հս–արլ․ մասը և հա– րակից կղզիները։ Տարածությունը 1727,5 հզ․ կմ2 Է, բն․՝ 2,5 մլն (1983)։ Մայրա– քաղաքը՝ Բրիսբեն։ Ք․ երկրում գրավում է I տեղը պղնձի, բոքսիտների, II տեղը՝ ցինկի, կապարի, ցիրկոնիումի, քարած– խի, վոլֆրամի, III տեղը՝ ոսկու, բնական գազի, նավթի արդյունահանությամբ։ Արդյունահանում են նաև ուրան, անագ, երկաթի հանքանյութ։ Արդ․ գլխ․ կենտ– րոններն են Բրիսբենը, Գլադսթոնը, Թա– ունսվիլը, Ռոքհեմպթոնը, Մակայը, Կեռն– սը, Մաունթ Այ զան։
ՔՎԻՆՏԷԱԵՆ5ԻԱ (< լատ․ quinta essen– tia –՞հինգերորդ էություն), անտիկ բնա– փիլ–յան մեջ՝ եթերը կամ հինգերորդ տարրը, երկնային մարմինների սուբ– ստանցը, որը հակադրվել է չորս երկրա– յին տարրերին (ջուր, հող, օդ, հուր)։ Ք–ի մասին ուսմունքը մշակվել է պլատոնյան Ակադեմիայում։ Արիստոտելը այն դարձ– րել է իր տիեզերաբանության անկյունա– քարը։ Միջնադարյան փիլ–յան մեջ և ալ– քիմիայում՝ նրբագույն սուբստանցն առ– հասարակ։ Փոխաբերական իմաստով՝ որևէ բանի հիմքը, բուն էությունը։
ՔՎԻՆՏԻԼԻՈՆ (ֆրանս․ quintillion), 1-ով և 18 զրոներով պատկերվող թիվ, այսինքն՝ 1018։ Որոշ երկրներում Ք․ են անվանում 1030 թիվը։
ՔՎՈՐՈՒՄ [< լատ․ quorum (praesentia sufficif)– որոնց (ներկայությունը բավա– րար է)], որևէ մարմնի ժողովում կամ նիս– տում օրենքով կամ կանոնադրությամբ սահմանված մասնակիցների նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է որոշումներն իրավազոր ճանաչելու համար։
ՔՐԱՅՍԹՁԵՐՁ (Christchurch), քաղաք Նոր Զելանդիայում, Հարավային կղզու արլ․ ափին։ 327 հզ․ բն․ (արվարձաննե– րով, 1979)։ Երկաթուղային և ավտոճանա– պարհների հանգույց է։ Նավահանգիստը Լիթելթոնն է։ Արդ․ խոշոր կենտրոն է։ Ունի համալսարան, համալսարանին կից՝ գյուղատնտ․ կոլեջ, գեոֆիզիկական կա– յան, աստղադիտարան։
ՔՐԱՖԹԱ (Crafts) Ջեյմս Մեյսոն (1839– 1917), ամերիկացի քիմիկոս։ Քիմիա է ուսումնասիրել Գերմանիայում և Ֆրան– սիայում (1859–65)։ Եղել է Կոռնելի հա– մալսարանի (ԱՄՆ) քիմ․ ֆակ–ի դեկան և պրոֆեսոր (1866–70), Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստ–ի պրոֆեսոր (1870–74), ռեկտոր (1898-ից)։ 1874– 1891-ին աշխատել է Փարիզում, Շ․ Ֆըի– ղեչի հետ բացահայտել են արոմատիկ ածխաջրածինների U նրանց ածանցյալ– ների ալկիլացման և ացիլման մեթոդը (Ֆրիդել–Քրաֆթսի ռեակցիա)։ Ք․ ուսում– նասիրել է նաև սիլիցիումի օրգ․ միացու– թյունները։
ՔՐԴԱԴՈՄ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում, Մուշ քաղաքից արլ․, Մեղրագետի աջ ափին։ 1880-ին ուներ 1400 (140 տուն), առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին՝ 1500 (150 տուն) հայ բնակիչ։ Գյուղում կար եկեղեցի, XIX դ․ 60-ական թթ–ից գործող վարժարան։ Պահպանվել էր հին, կիսավեր եկեղեցին։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։
ՔՐԴԱԿԱՆ ԴՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, Ք․ գ–յան հնագույն նմուշները վերաբերում են VII դ․ (անհտ․ հեղինակի արամեատառ պոեմի մի հատված, Փիրե Շալիարի արաբատառ «իյրատագիրք»-ը)։ X–XII դդ․ զարգացել են պոեմի ժանրը, խոհախրատական և սիրային քնարերգությունը։ Հս․ քրդերենը (կուրմանջի) արմատավորվել է որպես քրդ․ միջնադարի գրական լեզու։ Հաքարի գավառը (Թուրքիա) դարձել է գրական– մշակութային շարժման կենտրոն։ Մշակ– վել են գեղարվեստ, աշխարհայեցողու– թյան, պոետիկայի ժանրային համակար– գի» գրկ–յան ու կյանքի փոխհարաբերու– թյան պրոբլեմի ընկալման որոշակի սկըզ– բունքներ։ Այս շարժման հայտնի դեմքերն են բանաստեղծ Ալի Թիրեմահին (X դ․), քնարերգուներ Բաբա Թահիրը (X դ․), Ալի Հարիրին (1009–79), եզդիականու– թյան ուսմունքն ամփոփող «Սև» և «Հա– րություն» գրքերի հեղինակ, փիլիսոփա, բանաստեղծ Շեյխ Ադին (X–XI դդ․) և ուրիշներ։ XII դ․ գրական մի ամբողջ դըպ– րոց է հիմնադրել Մ․ Ա, Ջզիրին, որը հա– րել է սուֆիզմին․ նա քրդ․ տաղաչափու– թյան հետ խաչաձևել է պարսկա–արաբ․ պոետիկայի միջոցներ։ XIII դ․ առանձնա– ցել է Մ․ էֆենդու և Շեյխ խալիդի քնարեր– գությունը։ XIV դ․ է ապրել Ֆ․ Տայրանը, որի ստեղծագործությանը բնորոշ է սո– ցիալ․ բողոքի շեշւոը։ Ագգային–կրոն․ նա– խապաշարումների հաղթահարման դրսե– վորումն է նրա «Շեյխ Սանան» պոեմը։ XV դ․ քրդ․ քաղաքային գրկ–յան խոշոր դեմքը Մ․ Բատեն է («Զամբիլֆրոշ», «Եր– կունք», պոեմներ)։ Գեղարվեստ, արձա– կի տարրերով է հագեցած XVI դ․ պատմա– գիր Շ․ Բիթլիսիի «Շարաֆ–նամե»-ն։ XVII դ․ Իրանական Քուրդիստանի Արդա– լան գավառում գուրանի բարբառի հիման վրա ձևավորված գրական հոսանքի ներ– կայացուցիչներից են Ա․ Թախթին, Մ․ Բե– սարանին և ուրիշներ։ Քրդ․ միջնադարի մշակութային բարձունքը բանաստեղծ, փիլիսոփա, հումանիստ–լուսավորիչ Ահ– մեդե Իոսնիի (XVI–XVII դդ․) ստեղծագոր– ծությունն է («Մամ ու Զին» պոեմ, «Նու– բար» արաբ․-քրդ․ չափածո բառարան, քնարական ու փիլ․ բանաստեղծություն– ներ ևն)։ Ք․ գ–յան ակունքներից է բանահյուսու– թյունը։ Ա․ Իոսնիի հետևությամբ են ստեղծ– վել Ս․ Սլեմանի (XVII դ․), «Ցուսուֆ և Զուլեյխա», Հարիս Բիթլիսիի (XVIII դ․) «Լեյլի և Մեջնուն» պոեմները, Ի․ Բայա– զեդիի (մահ․ 1709) «Վարդագույն ծաղկա– քաղ» ժողովածուն ևն։ XVIII դ․ են ստեղ– ծագործել Կուբադին, Շաֆին և Սաիդին։ XVIII դ․ վերջերից Հվ․ Քուրդիստանում ստեղծված գրկ–յան մեջ (լեզուն հվ․ քըր–