Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներենն է՝ սորանին) նկատվել են միստի– ցիզմի տարրեր (Շահ Հաքարի)։ Սակայն քրդ․ ազատագր․ պայքարի վերելքը նոր թափ ու ավյուն հաղորդեց հայրենասիրա– կան–քաղաքացիական միտումներին (Նա– լի, 1797–1855, Քուրդի, 1809–1949, Սա– լիմ, 1800-1866, Հարիխ, 1865–1909)։ Ազգ․ ինքնագիտակցության ծրագրային կոչով հանդես եկավ Տաշի Քոյին (1815– 1892)։ Քաղ․ երգիծանքի հայտնի դեմքն է Շեյխ Ռ․ Թալա բանին (1835–1909)։ Ք․ գ–յան մեջ հաստատվեցին ռոմանտիզմն ու քննադատական ռեալիզմը։tXX դ․ 2-րդ կեսից դեմոկրատական մամուլի ծնունդը («Քուրդիստան», «Քրդերի հույ– սը» են) պայմանավորեց գեղ․ արձակի ձևավորումը։ Քրդ․ նորագույն գրկ․ (XX դ․ 20-ական թթ․ սկիզբ) սերտորեն կապված է քրդերի ււպգ․ ազատագրական պայքա– րի հետ (Ահմեդ–բեկ Համդի, Զիվար, Ահ– մեդ Մուխթար–բեկ, Սալամ, Զագարխուն, Հաժար, Ղադրիջան, Ա․ Նուրին, Ֆ․ Բե– կաս, Դիլզար, Օ․ Սաբրի ևն)։ Ք․ գ–յան մեշ դարագլուխ է նշանավորում Փիրա– մարդի (1867–1950) ստեղծագործությու– նը։ Գեղագիտ․ մանիֆեստի արժեք ունե– ցավ Ա․ Գորանի (1904–62) գործունեու– թյունը։ 1920-ական թթ․ սկսած Ք․ գ–յան գաղափարական հիմնական կողմնորոշու– մը Սովետական Սիության հետ բարեկա– մության թեման է։ Գերիշխող է դառնում սոցիալիստ, ռեալիզմի մեթոդը։ հարստա– նում է գրականագիտությունը (Հելմի, Ալադին, Սուշադի, Ս․ Խազնադար)։ Վեր– շին շրշանում լուրշ նվաճումներ ունեցավ թարգմանական գրկ․։ Ք․ գ–յան արդի փուլում քաղաքացիական արիություն է դրսևորում երիտասարդ սերունդը (Ա․ Փա– շեու, Բավե Նազե և ուրիշներ)։ ժամանա– կակից Ք․ գ․ զարգանում է քաղ․ մասնատ– վածության, պետ․ ինքնուրույնության և համաքրդ․ միասնական գրական լեզվի ու գրի բացակայության պայմաններում։ Սովետական Միությունում Ք․ գ․ սկըզբ– նավորվել է XX դ․ 30-ական թթ․։ Հիմնա– կան կենտրոնը Երևանն է։ Այն ձևավոր– վեք է որպես քրդերի սոցիալիստ, վերա– ծննդի գեղարվեստ, տարեգրություն։ Տա– րածում են գտել ավագ սերնդի ներկայա– ցուցիչներ Ա․ Շամիլովի վեպերը, Հ․ Զըն– դիի պատմվածքները, Նադրիի պիեսնե– րը, Ջ․ Ջալիլի, Ա․ Ավդալի, Ղ․ Մուրադի բանաստեղծություններն ու պոեմները։ Սովետական Ք․ գ–յան միշին սերունդը ասպարեզ իշավ 50–60-ական թթ․ (Շ․ Հա– սան, Մ․ Ռաշիդ, Ֆ․ Ուսուբի, Ա․ Շամո, Կ․ Չաչանի, Ջ․ Ասադի, Ալ․ Աբդուլոահման, Ա․ Սարդար, Վ․ Աշո), 70-ական թթ․՝ նոր սերունդը (Շամսի, Ա․ Բոյիկ, Թ․ Ռաշիդ և ուրիշներ)։ Զգալի են գրականագիտու– թյան ու քննադատության տեղաշարժերը (Հ․ Զնդի, Ղ․ Քուրդո, Մ․ Ռուդենկո, Օ․ Զալիլ, Կ․ Միրզոև, Ռաշ և ուրիշներ)։ Ք․ գ–յանը նպաստ են բերեք հասարակա– կան– մշակութային գործիչներ Ջ․ Գեն– շոն, Խ․ Մուրադովը, Մ․ Ասադը, Մ․ իբոն, Ն․ Մախմուդովը, Ա․ Իտւդոն, ժող․ երգա– սացներ Օ․ Շարոն, Ա․ Սիրագին և ուրիշ– ներ։ Հին պատմություն ունեն հայ–քրդ․ գրա– կան կապերը։ №․ Աբովյանը, Րաֆֆին, Վ․ Փափազյանը, Հ․ Թումանյանը, Ա․ Իսա– հակյանը, Ս․ Զորյանը, Ն․ Զարյանը, Սար– մենը, Հ․ Քոչարը, Հ․ Շիրազը և ուրիշներ ստեղծագործական կապեր են ունեցել քրդերի հետ։ Հայաստանի ու հայերի մա– սին բազմաթիվ էշեր են գրվել քրդ․ գրկ–յան մեշ։ Այդ ավանդույթները հարըս– տանում են մեր օրերում։ Գրկ․ Хазнадар М․у Очерк истории современной курдской литературы, М․, 1967; Ջ ն դ ի Հ․, Ակնարկ Սովետական Հայաս– տանի քրդական գրականության, Ե․, 1970։ Մստոյան Չ․, Քրդական բանահյուսու– թյան մշակումները սովետահայ գրականու– թյան մեշ, Ե․, 1980։ Չ․ Մսաոյան

ՔՐԴԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ պետական, Հայկ․ ՍՍՀ կառավարության որոշմամբ, քրդական թատեր․ ինքնագործ խմբերի հիման վրա կազմակերպվել է 1937-ին, Ապարան գյուղում, որպես շրշիկ պետա– կան թատրոն։ Բացվել է նոյեմբ․ 7-ին Ա․ Կաժոյանի «Արևի ծագումը» պիեսի բեմադրությամբ։ 1938-ին Ք․ թ․ տեղափոխ– վել է նորաստեղծ Ալագյազի շրշանի Ալագյազ գյուղը, դարձել շրշանային շըր– շիկ պետ․ թատրոն։ Քրդական առաշին և միակ պետ․ թատրոնի գեղ․ ղեկավար է նշանակվել Մ․ Ջանանը, ռեժիսոր՝ Ց․ Նի– կողոսյանը, դիրեկտոր՝ Զ․ Կոտոյանը։ Թատերախմբում էին դերասան–դերասա– նուհիներ՝ Միշաե Շամոն, Ղահրամենե Ռաշոն, Ղաչաղե Ագիտը, Սլոե Բրդոն, Չիլա Զալիլը, Ալիե Հաջին, Ղադրե Սա– մանդը, Անուշ Սահակյանը և ուրիշներ։ Հետագայում հիմնադիր խումբը համալըր– վել է երիտասարդ կադրերով։ Թատրոնում տարբեր տարիներ դիրեկտորներ են եղել Ջաֆարով Սալահը, Միրոե Ասադը, Ջար– դոե Գենշոն, Ալիե Ամոն, Ամրիկե Դալոն, ռեժիսորներ՝ Զ․ ժամհարյանը, Զ․ Ղամ– բարյանը, Ա․ Մարտիրոսյանը, Ռ․ Արմեն– յանը և ուրիշներ։ Ձևավորումներ են կա– Տեսարան Ս․ Տա– րոնցու «Մամե ու Զինե» պիեսի ներ– կայացումից (1944, ոեժ․ Ռ․ Արմեն– յան) տարել նկարիչներ Ա․ Գրիգորյանը, Գ․ Բա– բայանը, Ս․ Թարյանը, Սիրանույշ Գևորգ– յանը և ուրիշներ։ Բեմադրվել են՝ Սուն– դուկյանի «Պեպո», Մդիվանու «Հայրե– նիք» («Պատիվ»), Զաբարլու «Աևիլ», Հա– շիե Ջնդիի «Մուրազ», Ս․ Գինոսյանի «Միրաքի աղջիկը», «Հերոսը Ջզիր քա– ղաքից», «Կյառ ու Քուլլըք», Ա․ Շայբոնի «Պարաշյուտով փեսացուն», Վ․ Շողերյա– նի «Գնացք», մանուկների և պատանինե– րի համար՝ «Գիքորը» (ըստ Հ․ Թուման– յանի) ևն։ Ք․ թ․ նպաստել է քուրդ աշխա– տավորների քաղ․, գեղագիտ․ դաստիա– րակությանը։ Թատրոնը փակվել է 1947-ին։ 1975-ից, Արագածի շրշանի Ալագյազ գյու– ղում գործում է քրդական ժող․ թատրոն։ Գրկ․ Հովակիմյան Հ․, էշեր Հայաս– տանի ադրբեջանական և քրդական թատրոն– ների պատմությունից, Ե․ք 1976։ Հ․ Հովակիմյան,

ՔՐԴԵՐ (ինքնանվանումը՝ ք ու ր դ, կ ու ր– մ ա ն շ), ժողովուրդ, ընդհանուր թիվը՝ մոտ 12,3 մլն (1983)։ Բնակվում են գլխա– վորապես Թուրքիայում (5 մլն), Իրա– նում (3,8 մլն), Իրաքում (2,7 մլն), Սիրիա– յում (0,6 մլն) և մի քանի այլ երկրներում։ Դավանանքով սուննի, մասամբ՝ շիա մահ– մեդականներ են, մասամբ էլ պատկա– նում են եզիդների (տես Եզդիներ), ալի– իլահի աղանդներին։ Լեզուն քրդերենն է։ Ք–ի ծագումն ու պատմությունը լավ չեն ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրող– ների (Դ․ Ն․ Մաքենզի և ուր․), Ք–ի նախա– հայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հս․ շրշանը։ Արաբ, խալիֆայու– թյան կազմավորումից հետո քրդ․ ցեղերը թափանցել են Հս․ Միշագետք և ընդունել մահմեդականություն, իսկ սելշուկյան թուրքերի տիրապետության ժամանակա– շրջանում (XI–XII դդ․) հաստատվել Հա– յաստանի հվ․ նահանգների (Հայոց Մի– շագետք, Աղձնիք, Կորճայք) որոշ գավառ– ներում։ Ք․ առաշին անգամ հիշատակ– վում են XII դ․ գրավոր աղբյուրներում՝ որ– պես վաչկատուն և խաշնարած ցեղեր (արաբ միշնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաս– տով)։ Ք․ Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրք, սուլ– թանության տիրապետության հաստատու– մից (XVI դ․) հետո։ Պատմագիտության մեշ հորշորշվող «Քուրդիստան» կամ «Քըր– դըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագր․ իմաստով (Իրանի Քուր– դիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիա– յի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղ․ միավորում։ Ք․ բա– ժանվում են երկու հիմնական մասի՝ հս․ Ք․ կամ կուրմանշներ (ՍՍՀՄ, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հվ․ Ք․ կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում նն ազ– գագր․, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։ Քրդ․ ցեղային միությունները և ֆեոդալ, տարանջատ կազմավորումները մինչև XX դ․ սկիզբը ձևական կախման մեջ են եղել Իրանում և օսմանյան պետությունում կառավարող դինաստիաներից։ Օսմանյան տիրապե– տության անկումից (1918) հետո, Թուր– քիայի և Իրաքի կառավարող շրջանների՝ Ք–ին իրավազրկելու և ձուլելու փորձերը հանգեցրին բազմաթիվ ապստամբություն– ների։ Ք–ի պայքարն ուժեղացավ հատկա– պես երկրորդ համաշխարհային պատե– րազմից հետո (օրինակ, 1970-ին Իրաքում ընդունվեց Ք–ի ազգային ինքնավարության վերաբերյալ օրենք)։ Չնայած կապիտա– լիստ․ արտադրաեղանակի ներթափանց– մանը, տոհմացեղային հարաբերություն– ները դեռևս կենդանի են քրդ․ հասարա– կության մեջ (բացառությամբ ՍՍՀՄ տա– րածքում բնակվող Ք–ի)։ Այդ երևույթն իր կնիքն է դրել Ք–ի ազգային կերտվածքի վրա և զգալիորեն խոչընդոտում է Ք–ի ազգային համախմբմանը։ Ք․ հիմնակա– նում զբաղվում են շրջիկ և կիսաշրջիկ