Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունները, որոնցում քննվում են հայ–լեհ․ և հայ–ուկր․ փոխհարաբերությունների մինչ այդ անհայա շատ դրվագներ ու խըն– դիրներ։ Յա․ Դաշկեիչ

ՕԲԵՐՏՈՆՆԵՐ (գերմ․ Oberton, < ober – վերեի, բարձր և Ton – տոն), ձայնարտա– դրող մարմնի տատանման ընթացքում նրա առանձին մասերի տատանումներից գոյացող բարձր, մասնակի տոները, որոնք ամբողջական մարմնի տատանում– ներից ստացվող հիմնական տոնի հետ միասին ընկալվում են որպես որո– շակի բարձրության հնչյուն։ Տես Բնա– կան հնչյունաշար, Տեմբր՝․ Ռ․ Աթայան

ՕԲՅԵԿՏ (լատ․ objectum – առարկա), 1․ որևէ իր, առարկա, երևույթ, որին ուղղված են մարդու գործունեությունը, ինչպես և նրա հետաքրքրությունը, նկրտումները ևն, մասնավորապես գիտության մեջ՝ ճա– նաչողական գործունեությունը՝ դիտար– կումները, գիտափորձը, հետազոտությու– նը։ Գիտության մեթոդաբանության մեջ անհրաժեշտություն է առաջանում տար– բերակելու գիտ․ ճանաչողության Օ․, որ– պես մի ամբողջական իրողություն, և ճանաչողության առարկան, այսինքն՝ այդ ամբողջության այն կողմը, տեսան– կյունը, կտրվածքը, որն առանձնացվում է գիտ․ տեսություններում տարբեր մոտե– ցումների շնորհիվ [օրինակ, լեզուն, լի– նելով ամբողջական իրողություն, ուսում– նասիրվում է մի ամբողջ շարք մասնավոր գիտություններում (լեզվաբանություն և լեզվաբանական գիտակարգեր՝ հոգելեզ– վաբանություն, սոցիոլեզվաբանություն, կառուցվածքային լեզվաբանություն, ինչ– պես նաև հոգեբանություն ևն), որոնք տարբերվում են ճանաչողության իրենց առարկայով]։ 2․ Փիլ–յան և հոգեբանու– թյան մեջ «Օ․» կատեգորիա է՝ հարաբե– րակցված «սուբյեկտի» հետ․ դա այն է, ինչին հակադրվում է իր ինքնությունը գիտաևօոդ սուոյեևւոԱ որսլես իր ճանաչո– ւթյան ու գործողության առարկայի։ Այս, կատեգորիական, իմաստով «Օ․» տերմինի գործածությունն անհրաժեշտ է այն դեպքերում, երբ խնդիրն առնչվում է փիլ–յան հիմնական հարցի, գիտելիքի օբյեկտիվության իմացաբանական հարցի, գիտակցության (և մարդկային ես–ի) պրոբլեմի հետ (տես Սուբյեկտ և օբյեկտ)։

ՕԲՅԵԿՏԻՎ (< լատ․ objectus – առար– կա), օպտիկական համակարգի մաս կամ ինքնուրույն օպտիկական համակարգ, որը ձևավորում է օբյեկտի իրական օպտիկա– կան պատկերը՝․ Վերջինս7կարելի է դիտել օկուչյարով կամ ստանալ լուսազգայուն շերտի, էլեկտրոնաօպտիկական փոխա– կերպիչի կամ հաղորդիչ հեռուստատեսա– յին խողովակի ֆոտոկաթոդի, փայլատ ապակու կամ էկրանի հարթ (երբեմն՝ կոր) մակերևույթի վրա։ Օ–ի կարևորագույն օպտիկական բնութագրերն են՝ կ ի զ ա– կետային հեռավոր ու թյ ու– ն ը, որը Օ–ի և օբյեկտի տվյալ հեռավո– րության դեպքում որոշում է Օ–ի օպտիկա– կան խոշորացումը, մուտքի բիբի տրամագիծը, Օ–ի հարաբերա– կան բա–ցվածքը և դրանով որոշ– վող չուսաուժը, Օ–ի տեսադաշտի (պատկերման դաշտի) ա ն կ յ ու ն ը։ Օ–ով ձևավորվող պատկերի որակը բնութա– գրում են Օ–ի Լուծունակությունը, ցայ– տունության արտահայտման գործակիցը, լույսի թողունակության ինտեգրալային ու սպեկտրային գործակիցները, Օ–ում լուսացրման գործակիցը ևն։ Կառուցվածքային տեսակետից 0-ները լինում են՝ ոսպնյակային (ռեֆ– րակտորներ, դիօպտրական Օ–ներ), հ ա– յելային (ռեֆԼեկտորներէ կատօպ– տրական Օ–ներ) և հայելաոսպ– նյակային (կատադիօպտրական Օ–ներ)։ Ըստ կիրառական նշանակության Լուսանկարչական ապարատների օ բ– յեկտիվներ․ ա․ երկարակիզակետ, կիզակեաային հեռա– վորությունը՝ f=250

  • /*/, բ․ նորմալ լւա–

սաուժային, ք=50 մմ, գ․ լայնանկյուն, ք=24 մմ տարբերում են՝ դիտակների (հեռադի– տակների) Օ–ներ, մանրադիտակների Օ–ներ, լուսանկարչական և պրոյեկցիոն Օ–ներ։ Դիտակների Օ–ներն ստեղծում են իրական, փոքրացված միջանկյալ պատ– կեր, որը դիտվում է օկուլյարով։ Մանրադիտակի 0․ ստեղծում է առար– կայի իրական, խոշորացված միջանկյալ պատկեր՝ բարձր լուծունակությամբ։ Ըստ աբեռացիաների ուղղման բնույթի այդ Օ–ները բաժանվում են աքրոմատների, ապոքրոմատնևրի, պլանաքրոմատների և պլանապոքրոմատների։ Մանրադիտակնե– րում կիրառվում են չոր և իմերսիոն Օ–ներ։ Իմերսիոն 0-ները, որոնցում ա– ռարկայի և Օ–ի միջև եղած տարածքը լցվում է հեղուկով (ջուր, յուղ ևն), տա– լիս են––՝ 1,5 անգամ ավելի մեծ լուծում, քան չոր Օ–ները։ Լուսանկարչական 0-ները (նկ․) տա– լիս են առարկայի իրական պատկերը լուսազգայուն շերտի վրա։ Ըստ աբեռա– ցիաների ուղղման աստիճանի դրանք բա– ժանվում են երկու խմբի՝ աստիգմատներ, որտեղ աբեռացիաները լրիվ չեն վերաց– ված, և անաստիգմատներ, որտեղ աբե– ռացիաները բավականին լավ են ուղըղ– ված։ Լայնորեն տարածված են նաև փո– փոխական կիզակետային հեռավորու– թյամբ պանկրատային 0-ները (տես նաև Լուսանկարչական ապարատ)։ Պրոյեկցիոն Օ–ներն ստեղծում են առար– կայի պատկերը էկրանի վրա։ Ըստ կի– րառության բնույթի դրանք բաժանվում են երեք խմբի՝ կինոպրոյեկցիոն Օ–ներ, Օ–ներ դիապրոյեկտման համար և Օ–ներ էպիպրոյեկտման համար (տես նաև Պրո– յեկցիոն սարք)։ Գրկ․ Турыгин И․ А․, Прикладная оптика, [кн․ 1–2], М․, 1965–66․ Ա․ խանբեկյան

ՕԲՅԵԿՏԻՎ ԻԴԵԱԼԻԶՄ, տես ԻդեաԼիզմ։

ՕԲՅԵԿՏԻՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, տես ճըշ– մարտություն։

ՕԲՅԵԿՏԻՎԻԶՄ, աշխարհայացքային դիրքորոշում, որի հիմքում ընկած է ճա– նաչողության կողմնորոշումը դեպի սո– ցիալ–քաղ․ «չեզոքությունը», սոցիալ–քննա– դատական գնահատականներից, արժեք– ների և նպատակների մասին դատողու– թյուններից, աշխարհայացքային և բարո– յական պրոբլեմներից, հատկապես կու– սակցական հետևություններից ձեռնպահ մնալը։ Քարոզելով գիտելիքի օբյեկտի– վություն, Օ․ իրականում ոչ միայն սահ– մանափակում է գիտելիքը, այլև քողար– կում սոցիալ․ և դասակարգային սուբ– յեկտիվիզմը։ Հասարակական գիտություն– ներում 0-ին բնորոշ է հրաժարումը դասա– կարգային վերլուծությունից։ Վ․ Ի․ Լենինն ընդգծել է, որ մարքսիստը օբյեկտիվիստից ավելի հետևողականո– րեն է կիրառում իր 0․, բարձրանալով մինչև գիտ․, օբյեկտիվ կուսակցականա– թյունը։ Արդի բուրժ․ փիլ–յան մեջ 0․ արտա– հայտվում է պատմ․ սուբյեկտների ակ– տիվ գործողությունները իրային–տեխ․ գործոնների հետևանքներին, իսկ սո– ցիալ․ հակասությունները՝ տեխ․ ռացիո– նալացման թերություններին հանգեցնե– լու միտումով։ 0-ի նորագույն ձև է սցիեն– տիզմը։ Մերժելով 0․, մարքսիզմը միա– ժամանակ բացահայտում է դրա ջատա– գովական սոցիալ․ ֆունկցիան։

ՕԲՆՈՐՍԿԻ Վիկտոր Պավլովիչ (1851 – 1919), ռուս բանվոր, հեղափոխական։ 1869–73-ին որպես փականագործ աշ– խատել է Պետերբուրգի մի շարք գործա– րաններում։ 1871–72-ին մասնակցել է բանվ․ խմբակների ստեղծմանը։ Պետեր– բուրգում և Մոսկվայում մասնակցել է «Ռուս բանվորների հյուսիսային միու– թյան» ստեղծմանը, եղել է միության ծրա– գրի հեղինակներից։ 1878-ին այցելել է Կրակով ևվարշավա, կապեր է հաստատել լեհ սոցիալիստների հետ։ 1879-ին Պե– տերբուրգում ձերբակալվել է, 1880-ին՝ դատապարտվել 10-ամյա տաժանակրու– թյան։ 1909-ից ապրել է Կուզնեցկում (այժմ ք․ Նովոկուզնեցկ), ոստիկանու– թյան հսկողության տակ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ընտըր– վել է հասարակական կազմակերպության