Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քաղաքային կոմիտեի անղամ։ Ողջունել է Հոկտեմբերյան հեղափոխության (1917) հաղթանակը։

ՕԲՇՉԻ ՍԻՐԹ, բարձրություն ՍՍՀՄ եվրո– պական մասի հվ–արլ–ում։ Ձգվում է լայ– նական ուղղությամբ 500 կւ1, արլ–ում հա– րում է Հվ․ Ուրալին։ Բարձրությունը մինչե 405 Վ է։ Օ․ Ս–ով է անցնում Վոլգա և Ուրալ գետերի ջրբաժանը։

ՕՐՈՐԻՆ Լե Նիկոլաեիչ [29․8(11․9)․1907, Մոսկվա –5․1․1974, Մոսկվա], սովետա– կան դաշնակահար։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1964)։ 1926-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան4 Կ․ Ն․ Իգումնովի դա– սարանը։ Օ․ սովետական կատարողներից առաջինն է մասնակցել միջազգային մըր– ցույթի (1-ին մրցանակ Շոպենի անվ․ դաշ– նակահարների միջազգային 1-ին մրցույ– թում, վարշավա, 1927)։ 1928-ից դասա– վանդել է Մոսկվայի կոնսերվատորիա– յում (1935-ից՝ պրոֆեսոր, 1954–59–ին և 1965-ից՝ դաշնամուրի ամբիոնի վարիչ)։ Հանդես է եկել որպես մենակատար և Դ․ Ֆ․ Օյստրախի և Ս․ Ն․ Կնուշևիցկու հետ՝ անսամբլներում։ О-ի նվագն աչքի է ընկել մտահղացումների հստակությամբ, զգացմունքների անկեղծությամբ և ջեր– մությամբ։ Օ․ սովետական կոմպոզիտոր– ների մի շարք երկերի, այդ թվում՝ Ա․ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի (ի– րեն նվիրված), առաջին կատարողն է։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևա– տրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։ Գրկ․ Хентова С․, Лев Оборин, JI․, 1964․

ՕԲՍԻԴԻԱՆ [լատ․ Obsidianus lapis, Օբ– սիդիուսի քար․ ըստ Պլինիոս Ավագի՝ այդ ապարը հայտնագործել է Եթովպիայում ոմն Օբսիդիուս (Obsidius, ճիշտը՝ Ob- sius)], հրաբխային ապակի, միասեռ ապակեկիր հրաբխային ապար՝ սովորաբար մուգ երանգներով (սե, կար– մըրասե են) և խեցային ջարդվածքով։ Կարծրությունը՝ 5, խտությունը՝ 2500– 2600 կգ/ս3։ Պարունակում է մոտ 0,5% ջուր։ Լավ հղկվում է։ Առաջանում է թթու լիպարիտային կամ լիպարիտադացիտա– յին լավայի մածուցիկ տարատեսակները սառչելու ժամանակ։ Օ․ հայերեն կոչվում է նաև վանակատ։ Հետազոտողների կարծիքով Օ․ Եգիպտոս էր բերվում Հայաստանից՝ Վանա լճի ափերից։ Հավանաբար, այստեղից էլ ծա– գել է քարի հայկական անվանումը։ Օ–ի հետ մարդը ծանոթացել է տակավին հին քարի դարում։ Նրա համար О-ի կարծր և սուր բեկորները որպես կտրող և հատող աշխատանքային գործիքներ էին ծառա– յում։ Ավելի ուշ դրանցից սկսեցին նիզակ– ների, նետերի, տեգերի ծայրակալներ պատրաստել։ О-ի զարդարիկ հատկու– թյունը բարձր էին գնահատում հին հույ– ներն ու հռոմեացիները։ Այդ քարից պատ– րաստում էին հայելիներ, արձանիկներ, կնիքներ, դիմազարդեր։ Օ․ տարածված է հրաբխային գործունեության մարզերում (ՍՍՀՄ–ում՝ Անդրկովկասում, Կամչատ– կայում, արտասահմանում՝ Իտալիայում, Մեքսիկայում)։ Հայկական ՍՍՀ–ում Օ–ի կուտակումները հայտնի են Արտենիի, Հատիսի, Գութանասարի, Գեղասարի, Սպիտակասարի լանջերին և մերձգագաթ– նյա մասերում։ Այդ կուտակումներից ամե– նախոշորը և ուսումնասիրվածը Արագածի (Արտենիի) հանքավայրն է։ Մեկ այլ խոշոր՝ Ակունքի հանքավայրը գտնվում է Հատիս լեռան լանջին։ Օ–ին բնորոշ է ջերմափքունությունը։ Օգտագործում են թեթև բետոններ լցոնելու և ապակետա– րաների պատրաստման համար։ Կիրառ– վում է նաև հղկիչ գործիքների արտա– դրության մեջ։ Օ–ի դեկորատիվ գեղե– ցիկ տարատեսակներից պատրաստում են սկահակներ, մոխրամաններ, գրապի– տույքներ, զարդեր, մատանիներ։ ՕԲՐՍձՑՈՎ Սերգեյ Վլադիմիրովիչ [ծն․ 22․6(5․7)․1901, Մոսկվա], ռուս սովետա– կան թատերական գործիչ, դերասան, ռե– ժիսոր։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1954)։ Սո– ցիալիստ․ աշխատանքի եերոս (1971)։ 1918–26-ին սովորել է Վխուտեմասի գեղանկարչության, ապա գրաֆիկայի ֆակ–ում։ 1922–30-ին՝ ՄԴԱԹ–ի երաժշտ․ ստուդիայի (1926-ից՝ Նեմիրովիչ–Դանչեն– կոյի անվ․ երաժշտ․ թատրոն), 1930– 1936-ին՝ 2-րդ ՄԳԱԹ–ի դերասան։ Առա– ջին անգամ տիկնիկներով ելույթ է ունե– ցել 1920-ին։ 1930-ական թթ․ կեսին արդեն էստրադայի ճանաչված արտիստ էր։ Հան– դես է եկել «տիկնիկներով ռոմանսներ» պարոդիական ժանրով։ 1931-ին գլխավո– րել է Տիկնիկային պետ․ կենտր․ թատրո– նը, մշակել այդ թատրոնի տեսությունը և մեթոդիկան, ստեղծել խաղացանկը, դաստիարակել դերասանների և ռեժիսոր– ների կադրեր։ Բեմադրություններից են․ (երեխաների համար)՝ Սպերանսկու «Կաշ– տանկա» (1935), Տարախովսկայայի «Զկան и․ О բ ր ui q ց ո– վ ը Տյապա տիկ– նիկի հետ հրամանով» (1936), Դեռնետի «Ալադինի լամպը» (1940), Մարշակի «Միստր Թվիս– տըր» (1961), (մեծերի համար)՝ Սպե– րանսկու «Արքա–եղջերուն» (1943), Շտոկի «Արտասովոր համերգ» (1946), «Աստվա– ծային կատակերգություն» (1961)։ 1956-ից աշխատում է նաև կինոյում (սցենարիստ և ռեժիսոր)։ 1976-ից՝ Տիկնիկավարների միջազգային միության և այդ կազմակեր– պության սովետական կենտրոնի (1958- ից) պրեզիդենտ։ 1935-ից (ընդհատումնե– րով) զբաղվում է մանկավարժությամբ (պրոֆեսոր՝ 1973-ից)։ Հյուրախաղերով Երևանում հանդես է եկել 1978-ին։ Լե– նինյան մրցանակ (1984), ՍՍՀՄ պետ․ (1946) և ՌՍՖՍՀ Ստանիսլավսկու անվ․ պետ․ (1967) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։ Երկ․ Актёр с куклой, М․–Л․, 1938; Моя профессия, М․, 1950․ Գրկ․ Смирнова Н․ И․, Советский театр кукол․ 1918–32, М․, 1963; Նույնի, Театр Сергея Образцова, [М․, 1971]․ ՕԲՐԱ&ՑՈՎԱ, Ելենա Վասիլևնա (ծն․ 7․7․ 1939, Լենինգլոսդ), ռուս սովետական երգ– չուհի (մեցցո–սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ ար– տիստուհի (1976)։ 1964-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Ա․ Ա, Դրիգորևայի դասարանը)։ Նույն թվակա– նից ՍՍՀՄ Մեծ թատրոնի մեներգչուհի; Դերերգերից են՝ Ամներիս, Ազուչենա, էբոլի (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր», «Դոն Կարլոս»), Կարմեն (Բիզեի «Կար– Ե․ Վ․ 0 բ ր ա զ– ց ո վ ա ն Կարմե– նի դերում (Րիզեի «Կարմեն») մեն»), Մարինա Մնիշեկ, Մարֆա (Մու– սորգսկու «Բորիս Դողունով», «իյովանշչի– նա»), Լյուբաշա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), էլեն, Ֆրոս– կա (Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղու– թյուն», «Սեմյոն Կոտկո»), ժենյա (Մոլչա– նովի «Արշալույսներն այստեղ խաղաղ են․․․»), Օբերոն (Բրիտտենի «Ամառային գիշերվա երազը»)։ Օ–ի կամերային երկա– ցանկում են Պ․ Ի․ Չայկովսկու, Ա․ Վ․ Ռախմանինովի, Դ․ Վ․ Սվիրիդովի և այ– լոց վոկալ–կամերային ստեղծագործու– թյունները։ Հյուրախաղերով հանդես է գալիս ՍՍՀՄ քաղաքներում (Երևանում վերջին անգամ՝ 1983-ին), աշխարհի շատ երկրներում։ Շահել է առաջին մրցա– նակներ Դլինկայի անվ․ վոկալիստների համամիութենական (1962), Չայկովսկու անվ․ միջազգային IV (1970), Ֆ․ Վինյասի անվ․ վոկալիստների միջազգային (Բար– սելոն, 1970) մրցույթներում։ ՌՍՖՍՀ Դլինկայի անվ․ պետ․ մրցանակ (1973)։ Լենինյան մրցանակ (1976)։ Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 0’ԲՐԱՅԵՆ (O’ Brien) Զեյմս (գրական կեղծանուն, որը դարձել է երկրորդ անուն, Բ ր ո ն տ և ր, Bronterre) (1802–1864), Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժ– ման (տես Չւսրւոիզմ) առաջնորդներից։ Եղել է չարտիստական մի շարք հրատա– րակությունների խմբագիր։ Իր հոդված– ներում ձգտել է տալ չարտիստների պա– հանջների տեսական և պատմ․ հիմնավո– րումը։ ժող․ հեղափոխությունների, դա– սակարգային հակասությունների, քաղ․ պայքարի նշանակության մասին Օ’ Բ–ի մտքերը, որոնք հիմնականում մեկնաբան– վել են Ռ․ Օուենր սոցիալիստ, գաղափար– ների ոգով, զուգակցվել են արմատական մանրբուրժ․ ուտոպիայով։ Հասարակա– կան հավասարության հասնելու հիմն․