միջոց համարել է հողի ազգայնացումը։ Մինչե 1848-ի Իռլանդ․ հեղափոխությունը O’ P․ պաշտպանել է պայքարի հեղափոխ․ միջոցները, այնուհետե դարձել է խաղաղ բարեփոխումների քարոզիչ։ Օ’ P-ի կողմ– նակիցները կազմել են չարտիստական շարժման ռեֆորմիստական թեը, սակայն Օ’ P-ի հիմնած (1849) ռեֆորմների ազգ․ լիգան հետագայում միացել է I Ինտերնա– ցիոնալին։ 0’ԲՐԱՅԵՆ (O’Brien) Ուիլյամ Մմիթ (1803–1864), իռլանդ․ ազգ․–ազատագր․ շարժման գործիչ։ 1828-ից անգլ․ պառլա– մենտում իռլանդ․ ընդդիմության առաջ– նորդներից։ 1843-ին հարել է ռիպիլերնե– րին [անգլո–իռլանդ․ ունիայի (1801) խըզ– ման կողմնակիցների միություն]։ Այդ միության պառակտումից հետո միացել է արմատականներին։ Հանդես է եկել հա– նուն Իռլանդիայի ինքնուրույնության հա– մար պայքարի չափավոր, սահմանադրա– կան միջոցների, բայց 1848-ին, հեղա– փոխ․ խմորման պայմաններում, արտա– հայտվել է զինված ապստամբության օգ– տին։ 1848–ի հուլիսին Հվ–Արլ․ Իռլանդիա– յում տեղային հեղափոխ․ ելույթների ժա– մանակ կոչ է արել գործել պաշտպանական տակտիկայով։ 1848-ի օգոստ․ 5-ին դա– տապարտվել է մահվան, որը փոխարինվել է աքսորով Տասմանիա։ 1856-ին վերադար– ձել է Իռլանդիա։ ՕԲՐԻ (Aubry) Պիեռ (1874–1910), ֆրան– սիացի երաժշտագետ, երաժշտ․ հնագրա– գետ և բանասեր–արեելագետ։ Փարիզի Կաթոլիկ, ինստ–ի և Մոցիալ․ գիտություն– ների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր (դասավանդել է արլ․ լեզուներ)։ Օ․ ու– սումնասիրել է ֆրանս․ երաժշտության ակունքներն ու հուշարձանները, ինչպես և հին ավանդույթի հայկ․, տաջիկ․, ուզ– բեկ․ երաժշտությունը։ Երկ․ Melanges de musicologie critique, v․ 1-–4, P․, 1900–05։ Souvenir d’une mission d’etudes musicales en Armenie, P․, 1902․
ՕԲՐՈՒՁԵՎ Վլադիմիր Աֆանասևիչ (1863–1956), սովետական երկրաբան ն աշխարհագրագետ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմի– կոս (1929), սոցիալիստական աշխատան– քի հերոս (1945)։ ՍՍՀՄ աշխարհագրա– կան ընկերության պատվավոր նախագահ (1947-ից)։ 1886-ին ավարտել ԷՊետերբուր– գի լեռնային ինստ–ը։ Տոմսկի տեխնոլո– գիական ինստ–ի (1901 – 12), Սիմֆերո– պոլի Տավրիկյան համալսարանի (1919– 1921) և Մոսկվայի լեռնային ակադեմիա– յի (1921–29) պրոֆեսոր։ Օ․ 1930-ից եղել է ՍՍՀՄ ԳԱ հավերժական սառցույթի հետազոտման հանձնաժողովի նախա– գահը, 1939-ից՝ սառցույթաբանության ինստ–ի դիրեկտորը։ 1942–46-ին՝ ՍՍՀՄ ԳԱ երկրաբանա–աշխարհագրական գի– տությունների բաժանմունքի ակադեմի– կոս–քարտուղար։ Օ․ Սիբիրի, Կենտրոնա– կան և Միջին Ասիայի երկրաբանության հետազոտողն է։ Նրա աշխատանքի արդ– յունքներն ամփոփված են «Սիբիրի երկ– րաբանությունը» եռահատոր (1935–38) և «Սիբիրի երկրաբանական հետազոտու– թյան պատմությունը» (հ․ 1–5, 1931–59) մենագրություններում։ Օ․ բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է։ 1947-ին նրան շնորհ– Վ․ Ա․ Օբրուչե Ն․ Ա․ Օբուխովա վել է Ա․ Պ․ Կարպինսկու անվ․ առաջին ոսկե մեդալը; լենինյան (1926) և պետ․ (1941, 1950) մրցանակներ։ Պարգեատրվել է Լենինի 5 շքանշանով։ Օ–ի անունով են կոչվում լեռնաշղթա Տուվայի ԻՄՍՀ–ում, լեռ Վիտիմ գետի վերին հոսանքներում, օազիս Անտարկտիդայում և այլ աշխար– հագրական օբյեկտներ, ինչպես նաև օ բ– ր ու չ և վ ի տ միներալը՝ (J,U,Ca)2_xNb206(0H), որը ւցիրոքւորի տարատեսակն է։ Երկ․ Избр․ работы по географии Азии, т․ 1–3, М․, 1951; Избр․ труды, т․ 1, М․, 1958․
ՕԲՈՒՒ» Վլադիմիր Ալեքսանդրովիչ (1870– 1934), ռուս, հեղափոխական շարժման գործիչ, սովետական սոցիալ–հիգիենիստ, առողջապահության կազմակերպիչներից։ ՍՄԿԿ անդամ 1894-ից։ 1901-ին ավարտել է Կիեի համալսարանի բժշկ․ ֆակուլտե– տը։ 1898-ից եղել է Ռուսաստանի սո– ցիալ–դեմոկրատական բանվորական կու– սակցության Կիեյան, 1902-ից՝ Մոսկով– յան կոմիտեների անդամ։ 1929–1931-ին Օ․ Մոսկվայի 2-րդ բժշկ․ ինստ–ի սոցիա– լական հիգիենայի ամբիոնի վարիչն էր, պրոֆեսորը։ Օ․ Վ․ Ի․ Լենինի և նրա ըն– տանիքի անդամների բուժող բժիշկն էր։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մաս– նակցությամբ են ստեղծվել «ամբուլատոր միավորումները», աուբերկուլոգի, վենե– րական հիվանդությունների, նարկոմա– նիայի դեմ պայքարելու համար նախա– տեսված դիսպանսերները, դիետիկ ճաշա– րանները, մայրության պահպանության կոնսուլտացիաները, պրոֆիլակտորիում– ները են։ Օ–ի նախաձեռնությամբ 1923-ին ՄՍՀՄ–ում կազմակերպվել է աշխատան– քի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվան– դությունների առաջին ինստ–ը։
ՕԲՈՒԻՈՎԱ Նադեժդա Անդրեենա (1886– 1961), ռուս սովետական երգչուհի (մեցցո– սոպրանո)։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1937)։ 1912-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Hi․ Ա․ Մազետտիի դասարանը), նույն թվականից հանդես է եկել որպես համերգային երգչուհի։ 1916–43-ին՝ Մեծ թատրոնի մեներգչուհի։ Օ․ ռուս վոկալ դպրոցի նշանավոր ներկա– յացուցիչներից է։ Դերերգերից են՝ Լյու– բաշա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավո– րի հարսնացուն»), Մարֆա (Մուսորգսկու «Ի՚ովանշչինա»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Կարմեն (Րիզեի «Կար– մեն»)։ Դարաշրջանի ճշմարիտ ընկալմամբ են աչքի ընկել ռուս, ռոմանսների նրա կատարումները։ ԱՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգեատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ Ս․ Օգանեզաշվիլի Ա․ Կ․ Օգանեզով
ՕԲՈՒԻՈՎՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» 1901, Պետերբուրգի Օբուխովյան (այժմ՝ «Բոլշեիկ») գործարանի բանվորների գոր– ծադուլը։ 1901-ին գործարանում հեղափո– խական պրոպագանդա են վարել մոտ 20 ս–դ․ խմբակներ (Ա․ Շոտման, Ս․ Մա– լիշե, Ա․ Մանն, Ն․ Ցունիկով և ուրիշներ), որոնցում ներգրավված էր մոտ 100–250 մարդ, ինչպես նաև մի քանի խմբակ՝ էսէռական թեքումով։ Մայիսի 1-ին սկսվեց Վիբորգյան կողմի 14 ձեռնարկություննե– րի գործադուլը, ապա նրանց միացան Նեսկայա զաստավայի ձեռնարկություն– ները։ Առիթ դարձնելով մայիսի 1-ին 1 – 1,5 հզ․ մարդկանց թվում աշխատանքի չներկայացած 26 բանվորների աշխատան– քից հեռացնելու հետեանքով առաջացած հուզումները՝ խմբակների ղեկավարները գործադուլի կոչ արեցին։ Մայիսի 7-ին գործարանի մոտ հավաքված մի քանի հզ․ բանվորներ պահանջեցին մայիսի 1-ը մտցնել տոն օրերի մեջ, ազատել ձերբա– կալվածներին, աշխատանքում վերականգ– նել հեռացված բանվորներին, մտցնել 8- ժամյա աշխատանքային օր, բարձրացնել աշխատավարձը են։ Ընդհարում տեղի ունեցավ բանվորների և ոստիկանության միջե։ «Օ․ պ․» ղեկավարում էին բանվոր– ներ Ա․ Գավրիլովը և Ա․ Երմակովը։ Ի վերջո, միայն քարերով զինված բան– վորների դիմադրությունը ճնշվեց։ Սպան– վեց և վիրավորվեց մի քանի բանվոր։ Ձեր– բակալված բանվորների մեծ մասը աքսոր– վեց, նրանցից 29-ը դատապարտվեց տա– ժանակրության։ Մայիսի 8-ին օբուխովա– կաններին աջակցելու համար գործադուլ հայտարարեցին Պետերբուրգի այլ գոր– ծարանների բանվորները։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Նոր ջարդ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 5։ История рабочих Ленин– града, т․ 1, 1703–февраль 1917, Л․, 1972, с․ 231-47․ ՕԳ (Haug) Գուստավ էմիլ (1861 – 1927), ֆրանսիացի երկրաբան, ֆրանս․ ԳԱ ան– դամ (1917)։ Փարիզի համալսարանի պրո– ֆեսոր (1904-ից)։ Հիմնական աշխատու– թյունները վերաբերում են տեկտոնիկա– յին, շերտագրությանը, հնէաբանությանը և ռեգիոնալ երկրաբանությանը (Ալպեր, Պրովանս)։ Հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Օ–ի եզրակացությունները գեոսիհկւինաւնեբի զարգացման օրինա– չափությունների և տարբեր երկրբ․ պրո– ցեսների փոխհարաբերությունների մա– սին։ Լայնորեն հայտնի է Օ–ի երկրաբա– նության դասընթացը, որը նպաստել է այդ գիտության դասավանդման մակար– դակի բարձրացմանը շատ երկրներում։