Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/515

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տացնելոԼ ժամանակ) խտանյութերը տար– բերվում են թափոններից, գլխավորապես, միներալային մասնիկների խոշորությամբ։ Եթե հանքանյութում առկա են մի շարք օգտակար բաղադրամասեր, ապա նրա– նից ստանում են մի քանի խտանյութեր։ Մի շարք դեպքերում ստանում են կոմպ– լեքսային խտանյութեր, օրինակ, պղինձ– ոսկու կամ նիկել–կոբալտի, որոնց բա– ղադրամասերը բաժանվում են արդեն մետալուրգիական պրոցեսում։ Օ․ հ․ հ․ բնութագրվում է երկու հիմնական ցուցա– նիշով՝ խտանյութում օգտակար բաղա– դրամասի պարունակությամբ և նրա կոր– զումով (%-ներով)։ Օ․ հ․ հ–ման դեպքում հանքանյութերից կորգում են օգտակար բաղադրամասերի մինչե 92–95%–ը։ Օ․ հ․ հ․ իրագործվում է մի շարք հաջոր– դական գործողությունների օգնությամբ, որոնք կազմում են հարստացման սխե– ման։ Սկզբում ելանյութը ջարդում և ման– րացնում են այնքան, որ չափերը պիտանի լինեն գոյություն ունեցող հարստացուցիչ պրոցեսների և ապարատների համար։ Բուն հարստացումը ընթանում է մինե– րալների տարբեր ֆիզիկ, և ֆիզիկաքիմ․ հատկությունների օգտագործմամբ։ Զուտ արտաքին տարբերությունները, օրինակ, բաժանվող հանքակտորների գույնը և փայլը, կիրառվում են ավտոմատ ապա– րատների օգնությամբ հանքաբաժանման համար։ Միներալների բնական U տրված ռադիոակտիվության վրա է հիմնված ռադիոչափական հարստա– ց ու մ ը։ Բաժանվող միներալների տար– բեր խտությունների դեպքում կիրառվում են գրավիտացիոն հարստաց– ման մեթոդները, որոնք օգտագործում են ջրային կամ օդային միջավայրում գրավիտացիոն կամ կենտրոնախույս ու– ժերի ազդեցությամբ մասնիկների շարժ– ման արագության տարբերությունը։ Այդ մեթոդներից են՝ ն ս տ և ց ու մ ը, հ ա– րըստացումը ծանր սուսպեն– զիաներում, խտացումը սե– ղանների վրա, հարստաց ու– մ Ը շ լ յ ու զ ն և ր ու մ։ Բաժանվող մի– ներալների մակերևույթի ֆիզիկաքիմ․ հատկությունների տարբերությունն ըն– կած է հարստացման ֆլոտացիոն մեթոդի հիմքում (տես Ֆւուոացիա)։ Եթե մինե– րալները օժտված են տարբեր մագ– նիսական ընկալունակությամբ, ապա դրանց բաժանում են մագնիսական սեպարացիայով։ էլեկտր, հատ– կությունների տարբերության ժամանակ միներալները բաժանվում են էլեկ– տրական սեպարացիայով։ Եթե հանքանյութերը պարունակում են այնպիսի միներալներ, որոնք փոփոխվում են բարձր ջերմաստիճանի դեպքում, օրի– նակ, անջատում են բյուրեղային ջուր, C02, փոխում են մագնիսական ընկալու– նակությունը, խտությունը, ճաքճքում են, ապա դրանք կարելի է նախապատրաստել հաջորդական հարստացման համար թըրծ– ման միջոցով։ Մի շարք դեպքերում թըր– ծումը կիրառվում է նաև վնասակար խառ– նուրդների հեռացման համար։ Հատիկնե– րի չափերի, ձևի, փխրունության և շփման գործակցի տարբերությունը հնարավորու– թյուն է ընձեռում հանքաբաժանում կատա– րել ըստ այդ հատկանիշների։ Առավել լայն տարածում ունեն գրավիտացիոն և ֆլոտացիոն մեթոդները։ Օգւոակար հանածոների տեսակների և միներալա–պետրոգրաֆիական բնութա– գրումների բազմազանությունը գրեթե ամ– բողջովին բացառում է Օ․ հ․ հ–ման միա– տիպ սխեմաների և ռեժիմների օգտագործ– ման հնարավորությունը։ Ցուրաքանչյուր առանձին դեպքում ռացիոնալ տարբերա– կը որոշվում է հարստացման ուղղու– թյամբ կատարվող լաբորատոր և կիսա– արդ․ հետազոտությունների հիման վրա։ ՍՍՀՄ–ում կան տարբեր հանքանյութե– րի հարյուրավոր հարստացուցիչ ֆաբրի– կաներ։ Դրանց շարքում գործում են այն– պիսի խոշոր ձեռնարկություններ, որոնք օրական մշակում են ավելի քան 25 հզ․ տ հանքանյութ։ Հարստացուցիչ ֆաբրիկա– ներ կան նաև ՀՍՍՀ–ում (Ղափան, Քաջա– րան, Ագարակ, Ալավերդի, Արարատ)։ Գրկ․ Разумов К․ А․, Проектирование обогатительных фабрик, 3 изд․, М․, 1970; Полькин С․ И․, Обогащение руд и рос– сыпей редких металлов, М․, 1967; Таг– гарт А․ Ф․, Основы обогащения руд, пер․ с англ․, М․, 1958․

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԷՐԻ ՍՏՈՐ&ՐԿԸՐ– 8Ա ԼՈՒԾԱԿՈՐ&ՈՒՄ, օգտակար հանա– ծոյի արդյունահանման եղանակ, հանա– ծոն քիմ․ ռեագենտներով ընտրովի լուծ– վում և հեղուկ վիճակում դուրս է բերվում Երկրի մակերևույթ։

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿԸՐ– ՅԱ ԼՈՒԾՈՒՄ, օգտակար հանածոյի արդ– յունահանման եղանակ, հորատանցքերի միջոցով հանածոն լուծում են ջրի մեջ և հեղուկ վիճակում դուրս բերում Երկրի մակերևույթ։

ՕԳՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, տես Ոնաիչիաա– րիզԱ։

ՕԳՈՒՏ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ», XV դ․ հայ բժշկապետ Ամիրդռվչաթ Ամասիացու հիմ– նական գործերից։ Նվիրված է բժշկության տեսական և գործնական հարցերին։ Ըս– տեղծվել է 1466–69-ին, Ֆիլիպպոպոլսում (այժմ՝ Պլովդիվ, Բուլղարիա)։ Մեզ են հասել մեծ մասամբ XVII–XVIII դդ․ գրչա– գրեր (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի ձեռ․ N* № 414, 453, 5847, 6888, 7731, 7752, 8052)։ Մրանցից առաջինը՝ XVII դ․ նշանավոր հայ բժիշկ Բունիաթ Սեբաստացու խմբագրությամբ, հիմք է ծաոայել Ս․ Մալխասյանցի կազ– մած քննական բնագրի համար։ Աշխա– տությունը բաղկացած է առաջաբանից, հիմնական 2 մասից ու ցանկից։ Բժշկու– թյան տեսական հարցերն արծարծվել են գրքի աոաջին մասում (Ա–ԺԵ գլ․), որն Ամիրդովլաթ Ամասիացու «Ուսումն բժըշ– կութեան» երկասիրության (1459) հեղի– նակային մշակումն է, ուր տրվում է բժշկ․ արվեստի ընդհանուր սահմանումը, չորս տարրերի ուսմունքի և հումորալ ախտաբանության դրույթների շարադը– րանքը, ինչպես նաև կազմախոսության, սաղմնաբանության, հիգիենայի, կանխո– րոշման, ախտորոշագիտության ու դեղա– գիտության հարցերի վերաբերյալ համա– ռոտ ակնարկ։ Գրքի երկրորդ մասը՝ «Դիրք բժշկութեան տումարի» խորագրով (ԺԵ–ՄԻԴ գլ․), նվիրված է հիվանդու– թյունների կլինիկայի՝ մահճաբուժության հարցերին։ Այստեղ համակարգված ձևով ներկայացված են ուղեղի, նյարդերի, զգա– յարանների, սրտի, ստամոքսի, լյարդի, միզասեռական և այլ համակարգերի 200-ից ավելի հիվանդությունների, ինչպես նաև տենդերի, բարորակ ու չարորակ ուռուցքների, այրվածքների, մաշկային հիվանդությունների պատճառագիտու– թյունը, ախտաբանությունը, կլինիկական պատկերն ու բուժման եղանակները։ Ակ– նաբուժության, հոգեբուժության, ուռուց– քաբանության, վարակիչ հիվանդություն– ների (պալարախտ, դողէրոցք, ժանտախտ ևն) բուժման ասպարեզում հեղինակը հիմնվել է իր հարուստ փորձի վրա։ Դիրքն ընդհանրացնում է միջնադարյան հայ բժիշկների նյութերը՝ սկսած «Դա– գիկ–Հեթումյան բժշկարանից» (XI – XI11 դդ․) և Մխիթար Հերացու «Զերմանց մխիթարություն»-ից։ Դրված է իր ժա– մանակի լավագույն բժշկ․ գործերի մա– կարդակով, անտիկ ու արաբ, աղբյուրնե– րի վկայակոչմամբ։ Գրկ․ Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկութեան (խմբ․ Ս․ Մալխասյանցի), Ե․, 1940; Թորգոմյան Վ․, Հայ բժշկա– կան ձեռագիրներ, «Օգուտ բժշկութեան» Ամիր– ղովլաթի և Բունիաթ բժիշկ Սեբասաացի, «ՀԱ*, 1899, էջ 108-111, 201–202, 377–378։ Ս․ Վարդանյան․ ՕԴ, Երկրի մթնոչորաը կազմող բնական գազային խառնուրդ։ Բաղկացած է հիմ– նականում ազոտից և թթվածնից։ Պարու– նակում է նաև այլ մշտական (տես աղյու– սակ) և պատահական խառնուրդներ։ Թթվածնի, ազոտի և իներտ գազերի պա– րունակությունն Օ–ում գործնականորեն հաստատուն է, մյուսներինը՝ փոփոխա– կան։ Օ․ պարունակում է նաև աննշան քա– նակներով SO շ, NH3․ CH4, СО և այլ գա– զեր։ Փոփոխական խառնուրդների պարու– նակությունն Օ–ում նշանակալի չափով մեծանում է մեծ քաղաքների, ջէկերի, արդ․ այլ ձեռնարկությունների առկայության պայմաններում։ XX դ․ II կեսին զգալիորեն աճել է СО շ–ի, SO շ–ի և ազոտի օքսիդների պարունակությունը։ Օ–ի մշտական բաղա– դրիչներից են նաև ջրային գոլորշիները (2․10 5–3 ծավ․% , կախված տարվա եղա– նակից, կլիմայից, տեղանքից) և փոշե– հատիկները (1–300 մլն մասնիկ 1 մ3 Օ–ում)։ Օ–ի վերին շերտերում (10–100 կմ) ուլտրա– մանուշակագույն ճառագայթների ազդեցու– թյամբ առաջանում է զգալի քանակությամբ օզոն՝ 03, մեծանում է ատոմական թթվածնի (200 կմ–ւց բարձր՝ նաե ատոմական ազո– տի) պարունակությունը։ Հնում Օ․ համարվում էր «աոաջնանյութ» (Անաքսիմեն, Միլեթացի, VI դ․ մ․ թ․ ա․), ավելի ուշ՝ բնությունը կազմող չորս տարրերից (հող–ջուր–օդ–հուր) մեկը (էմ– պեդոկլես, մոտ V դ․ մ․ թ․ ա․, Արիսաուոեւ, IV դ․ մ․ թ․ ա․)։ Գ․ Գաւիչեյը ցույց տվեց (1632), որ Օ․ մոտ 400 անգամ թեթե է ջրից։ Իտալացի գիտնականներ Վ․ Վիվիանին և է․ Տորիչելլին հայտնաբերեցին (1643) մթնոլորտային ճընշ– ման գոյությունը և ստեղծեցին այն չափող գործիքը (տես Բարոմեար)։ Ֆրանսիացի գիտ– նական Բ․ Պասկալը ցույց տվեց, որ բարձրու– թյան մեծացմանը զուգընթաց Օ–ի ճնշումն ընկնում է։ Օ–ի հետագա հետազոտություննե– րը հանգեցրին գազային օրենքների հայտնա– բերմանը (Ռ․ Բոյլ, է․ Մարիոտ և ուրիշներ)։ Մինչե XVIII դ․ Օ․ համարվում էր բաղադրիչ–