Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/525

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մի քանի տասնյակ մ բարձրությամբ ծու– ռումուռ թմբեր՝ կազմված վալունների խառնուրդով հորիզոնական, հաճախ թեք շերտերով տեղադրված ավազներից, մանրախճից, ճալաքարից, գլաքարից։ Առաջանում են սառցադաշտի հալոցքային ջրերի նստվածքներից։ Տարածված են չորրորդականի (անթրոպոգենի) մայրցա– մաքային սառցապատման մարզերում՝ Շվեդիայում, Ֆինլանդիայում և ՍՍՀՄ եվ– րոպ․ մասի հս–արմ–ում։ Արտասահմա– նում Օ․ տերմինը ռելիեֆի ջրասառցա– դաշտային ծագման կուտակումային այլ ձևերի հետ ընդհանուր տերմինով կոչվում են «էսկերի»։ ՕձԻՐԻՍ, Օ սիրիս (եգիպտ․ Ws’ ir, հուն․ "Oaipig), մեռնող և հառնող բնու– թյան աստվածը, ինչպես նաև ննջեցյալ– ների ու անդրշիրիմյան աշխարհի թագա– վորը հին եգիպտ․ դիցաբանության մեջ։ Համարվել է երկրի Գեբա աստծո և եր– կընքի Նուտ աստվածուհու որդին, Իզի– դայի ամուսինը և անապատի չար աստված Սեթի եղբայրը։ Օ&ՆԻ, Հ ի ն ի ա, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ծալկայի շրջանում, շրջկենտրոնից 30 կւէ արմ․։ Բնակիչները զբաղվում են դաշտավարությամբ և անասնապահու– թյամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադա– րան, բուժկայան, մանկապարտեզ։ Գյու– ղից արմ․ պահպանվել է մատուռ (միջ– նադար)։ Օ․ հիմնադրել են էրզրումից եկած հայերը, 1830-ին։ ՕձՈԿԵՐԻՏ (< б£со –– բուրել և хлрое- մոմ), լեռնային մոմ, միներալ նաֆտիդների (բիտումների) խմբից։ Շո– շափելիս ճարպոտ է։ Խտությունը՝ 850– 1000 կգ/մ3։ Ունի կերոսինի հոտ։ Հեշտու– թյամբ վառվում է։ Կիրառվում է պար– ֆյումերիայի արդ–յան մեջ՝ քսուքներ և կրեմներ, լաքերի և ներկերի արդ–յան մեջ՝ լաքեր պատրաստելու համար, ինչպես նաև օզոկերիաաբուժության համար։ Օ–ի զգալի մասը վերամշակվում է ցերեզինի։ Առավել խոշոր հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ–ում՝ Ուկրաինա, Թուրքմենըս– տան, Ուզբեկաոան։ Օ&ՈԿ ԵՐԻՏՍԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, ջերմաբու– ժության նոր մեթոդ, օզոկերիաի օգտա– գործումը բուժիչ նպատակով։ Առաջին անգամ կիրառվեւ է ՍՍՀՄ–ում, 1942-ին։ Բուժիչ նպատակով օգտագործվում է ջրից և մեխանիկական խառնուրդներից մաքըր– ված, ստանդարտ օզոկերիտ, որը գրգռիչ ազդեցություն չի թողնում մաշկի վրա։ Օզոկերիտն ունի բարձր ջերմատարողու– թյուն ու ցածր ջերմահաղորդականություն, որի պատճառով նրա 60–70°Շ–ի ապլիկա– ցիաները մաշկի ծածկույթներում այր– վածքներ և սրտի բեռնվածության երևույթ– ներ չեն առաջացնում։ Ազդեցության մեխանիզմները, բուժա– կան ցուցումները և հակացուցումները նույնն են, ինչ ջերմաբուժությանը (տես նաև Ցեխաբուժություն, Պարաֆինաբու– ժություն)։ Գրկ․ Մկրտչյան Գ․Կ․, Ֆիզիոթերա– պիա, Ե․, 1962։ ՕձՈՆ (< հուն․ б£со –- հոտավետ), 03, թթվածնի ալոտրոպային ձևափոխությու– նը (տես Աչուորոէցիա)։ Սուր հոտով, կա– պույտ գույնի գազ է։ Հալ․ ջերմաստիճա– նը4 – 192°С, եռմանը՝ –112°С։ Լուծվում է ջրում (0,0394% զանգվ․, 20°Շ–ում)։ Հայտ– նաբերել է հոլանդացի ֆիզիկոս Մ․ վան Մարումը (1785)։ Օ․ թունավոր է և պայ– թյունավտանգ (պայթման կոնցենտրացիա– յի սահմանները Օշ–ի հետ խառնուրդում՝ 20–48%), մուտագեն է, քայքայում է էրիթրոցիտները։ Ուժեղ օքսիդիչ է, հեշ– տորեն քայքայվում է (03–»02+0), օք– սիդացնում է գրեթե բոլոր մետաղները, բացառությամբ ոսկու, պլատինի և իրի– դիումի, առաջացնում է օրգ․ և անօրգ․ օզոնիդներ։ Բնության մեջ առաջանում է Օշ–ից ամպրոպային պարպումների ժա– մանակ կամ ուլտրամանուշակագույն ճա– ռագայթմամբ։ Ամռանն օդում պարունա– կությունը հասնում է մինչև 7․10 6 % ծավ․, ձմռանը՝ 2-10՜6%։ Մթնոլորտի 20–25 կմ բարձրություններում առաջաց– նում է պաշտպանիչ Օ–ային շերտ, որը կլանում է կյանքի համար Արեգակի վտանգավոր կարճալիք (Хс 290 նմ) ուլտրամանուշակագույն ճառագայթները։ Արդյունաբերության մեջ ստանում են Օշ–ից էլեկտրական պարպումներով՝ օզո– նատորներում, գերքլորական թթվի (НСЮ4) էլեկտրոլիզով և հեղուկ Օշ–ի 7-ճառագայթմամբ (60Со իզոտոպով)։ Օգտագործվում է օզոնացման նպատակ– ներով և հրթիռային շարժիչներում՝ որ– ․ պես վառելիքի օքսիդիչ։ Խիստ գրգռում է աչքերն ու շնչառական ուղիները։ Օդում թույլատրելի սահմանային կոնցենտրա– ցիան 1 մգ/մ3 է։ Հ․ Այվազյան

ՕԶՈՆԱՑՈՒՄ, 1․ օրգ․ միացությունների օքսիդացումն օզոնով մինչև օզոնիդների (03~-ի միացություններ կամ այլ արգա– սիքների) առաջացումը։ Կիրառվում է օրգ․ սինթեզում՝ կարբոնիլային միացու– թյուններ ստանալու և լաբորատոր պայ– մաններում միացությունների մեջ С=С կապի տեղը որոշելու համար։ 2․ Օդի, ջրի և այլ նյութերի մշակումն օզոնով՝ վա– րակա– կամ հոտազերծելու նպատակով։ Օդի Օ․ կատարվում է օզոնատորներով՝ արագ փչացող մթերքների (պահածոների, մսի վերամշակման և այլ գործարաննե– րում) վերամշակման և պահման շենքե– րում, երբեմն նաև մեծ թվով մարդկանց հավաքատեղերում։ Ջրի վարակազերծ– ման համար հատուկ տարողություններում (ստաբիլիզատորներում) այն հագեցնում են օզոնաց,ված օդով։ Կիրառվում է նաև գործվածքներ, հանքային յուղեր ևն սպի– տակեցնելու համար։

ՕԹՅԱԿ, հանդիսասրահում միջնորմով առանձնացված տեղ՝ մի քանի հոգու համար։ Օ–ները շարված են պարտերի ետևում, կողքերին, ինչպես և յարուսում։ Տարածում է գտել XVI –XVII դդ․ եվրոպ․ երկրներում՝ թատեր․ մեծ շենքերի կա– ռուցման հետ։

ՕԺԱՆԴԱԿ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տես Տնամերձ հողամաս։

ՕԺԱՆԴԱԿ ԴՊՐՈՑ, մտավոր թերզարգա– ցած երեխաների ուսումնադաստիարակ– չական հատուկ հիմնարկություն։ Հիմ– նականում ընդգրկվում են օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապող, ինչպես նաև մեխ․ վնասվածքների կամ ուղեղային հիվանդությունների հետևանքով թեթև ինտելեկտուալ անբավարարություն ունե– ցող երեխաները։ Հանրակրթական դըպ– րոցում առաջին տարվա ուսուցումից հե– տո հիվանդ երեխային Օ․ դ․ գործուղելու հարցը, մանրակրկիտ ստուգումից հետո, որոշում է բժշկամանկավարժ․ հանձնա– ժողովը։ Օ․ դ․ ունի 8 դասարան (աշխա– տանքային բազայի առկայության դեպ– քում նաև 9-րդ՝ մասնագիտության խո– րացման դասարան)։ Օ․ դ–ի հիմնական խնդիրն է՝ երեխայի հոգեկան և ֆիզի– կական վիճակի բարելավումը, ճանաչո– ղական գործունեության, խոսքի զարգաց– ման թերությունների շտկումը, ինչպես նաև պարզ մասնագիտություն ձեռք բե– րելու նախապատրաստումը։ Հայաստանում Օ․ դ–ները գործում են 1930-ից։ Գրկ․ Մինասյան Ա․ Մ․, Դեֆեկտոլո– գիայի հիմունքները, Ե․, 1981։ Заме кий X․ С․, История олигофренопедагогики, М․, 1974․ Ս․ Պեարոսյան

ՕԺԵՇԿՈ (Or3es3kowa) էլիզա (1841 – 1910), լեհ գրող։ Վաղ շրջանի վեպերն ու վիպակները («Պան Գրաբա», 1869, «Մար– թա», 1873 ևն) նվիրված են մարդկային արժանապատվության և հասարակական ազատագրության համար կանանց պայ– քարին։ Օ–ի ստեղծագործության հիմնա– կան թեման դարձել է նահապետական կալվածատիրական կացութաձևի քայքա– յումը, բուրժուազիայի վերելքը («էլի Մա– կովեր», 1874–75, «Բրոխվիչների ընտա– նիքը», 1876, վեպեր)։ ճանաչում են գտել «Մեիր էզոֆովիչ» (1878) գիրքը, «Տարբեր ոլորտներից» (հ․ 1–3, 1879–1882) ժող–ի պատմվածքները և բելոռուս գյուղացինե– րի կյանքը պատկերող «Ցածրավայրեր» (1883), «Զուրձի» (1885) և «Գռեհիկը» (1888, հայ․ հրտ․ 1900) վիպակները։ Օ–ի ստեղծագործական նվաճումների հանրա– գումարն է «Նեմանի վրա» (1887) վեպը։ Վերջին ստեղծագործություններից աչքի են ընկնում «Արգոնավորդներ» (1899) վեպը և «Gloria Victis» (1910) պատմ– վածքների ժող․։ Օ–ի արձակը XIX դ․ լեհ․ ռեալիզմի գագաթներից է։ Երկ․ Բը–ա–բա, Մ․, 1891։ Գյուղական փաս– տաբանը, ՍՊԲ, 1896։ Կախարդը, ՍՊԲ, 1896։ Հզոր Սամսոն․ Թ․, 1899։ Տժգույն հովվերգու– թյուն, Թ․, 1899։ Եասի արկածները, Թ․, 1900։ Ցուլիանկա, Թ․, 1900։ Սպիտակ ծաղիկ, Թ․, 1903։ Մի հոսանքով, Թ․, 1915։ ՕԺԻՏ, բաժինք, պռույգ,կտիրք, ամուսնացող դստերը ծնողներից՝ որպես անձնական սեփականություն, տրվող ունեցվածք։ Օ․ տալու հին սովորույթը (առաջացել է տոհմատիրական կարգերի քայքայման և մենամուսնության ձևավոր– ման ժամանակաշրջանում) տարածված է եղել բազմաթիվ ժողովուրդների մեջ։ Օ․ անցյալում ծնողները նախապատրաս– տել են դստեր ծննդյան օրից։ Ըստ ուսումնասիրությունների, XIX– XX դդ․ բուն Օ․ համարվում է անկողինը, զգեստը, տնային գործածության առար– կաները, զարդերը, ինչպես նաև բոլոր այն նվերները, որ հարսնացուն ստանում է իր և փեսացուի ազգականներից։ Հայաս– տանի գավառներում Օ–ի պարտադիր բա– ղադրիչներ են եղել կանացի աշխատանքի արտադրանքները, տարազը և զարդերը։ Օ–ի պարտադիր տարր է համարվել սնդու– կը կամ անկողնակալը, որի մեջ պահվել է