Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/526

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

О․։ Հայերի մեջ, որպես կանոն,0․հանձնե լու («բաժինք հիշեցնելու») արարողությու նը տեղի է ունեցել հյուրերի նեղ շրջա նակի ներկայությամբ։ Շատ ժողովուրդնե– րի մեջ իբրև 0․ տրվում են անասուններ, հողամասեր, այգիներ, ունեցվածքի այլ ձևեր։ Հայաստանում՝ որպես 0․, անշարժ ունեցվածք տալու մասին վկայություններ են պահպանվել միջնադարյան վիմագիր հիշատակարաններում, կալվածագրերում, առետր․ գործարքների վերաբերյալ փաս տաթղթերում։ 0․ տնօրինելու իրավական չափանիշները արտացոլված են Մխիթար Գոշի և Սմբատ սպարապետի դատաստա նագրքերում ։XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին, հայերի սովորութային իրավունքի համաձայն, 0․ համարվել է կնոջ սեփականությունը, նրա մահից հետո այն անցել է զավակնե րին։ Արդի կենցաղում 0․ տալու գլխ․ շարժա ռիթը երիտասարդ, նորակազմ ընտանիքի տնտեսությանն օժանդակելն է։ Գրկ․ Մխիթար Գոշ, Գիրք դատաստա նի , Ե․, 1975։ Բաստամյանց Վ․, Ամուս նությունը ըստ հայոց եկեղեցական իրավաբա նության, «Փորձ», 1880, jNjbjSjo Հ–6։ Կ ո ս– տանյան Կ․, Պռոյգ եւ տուայր, «ԱՀ», գիրք XIII, 1906, N° 1։ Լ ի ս ի ց յ ա ն Ստ․, Զանգնզուրի հայերը, Ե․, 1969։ Կարապետ յան է․, Օժիտը հայոց մեջ, Ե․, 1978։ Գ․ Կարախանրսն


ՕԻԴԻՈՒՄ, խաղողի վազի ալրա ցող, խաղողենու վտանգավոր հիվան դություն։ ՀարուցիչըtUncinula necator ալրացողային սունկն է։ վարակվում են տերևները, ծաղկաբույլերը, ողկույզները։ Բույսի հիվանդ օրգանները պատվում են սպիտակամոխրագույն փոշենման փա ռով։ 0․ տարածված է խաղողագործ, բո լոր շրջաններում։ Պայքարի միջո ցառումները․ փոշոտում աղացած ծծմբով։ Վեգետացիայի ընթացքում կա տարվում է 4 փոշոտում։ Սովորական ъър^1 qmjuuiptfu ղարսլր Հ օգտագործել ծծմբի 1%-անոց սուսպենգիա և ծծումբ պարունակող թրջվող փոշիներ։ Տես նաև Աչրացող։


ՕԼԱՎԵՐԴ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հս–արմ․ լանջին։ Միավորված է Զակի սո վետական տնտեսության հետ։ Ունի հայկ․ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան, պանրագործարան։ Գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակներ (XIX դ․)։ Բնակիչների Նախնիները եկել են էրզրումի նահանգից, 1830-ին։


ՕԼԲԻ (Albee) էդուարդ (ծն․ 12․03․1928, Վաշինգտոն), ամերիկացի դրամատուրգ։ ԱՄՆ–ի Արվեստների ազգ․ ակադեմիայի անդամ (1966)։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում։ «Պատմություն կենդա նաբանական այգում» (1959) անդրանիկ պիեսը ներկայացնում է ժամանակի ամեր․ իրականությունը համակած կոնֆորմիզ– մի և անհատի օտարման ողբերգական հետևանքները։ «Բեսսի Սմիթի մահը» (1959) պիեսում– Օ․ հանդես է գալիս տի րող կարգերի խիստ քննադատությամբ և ռասիզմի մերկացումով։ «Ավազատուփ» (1959) և «Ամերիկյան երազանք» (1960) ստեղծագործություններում դրամատուր գը պատռում է ամեր․ բարեկեցության կեղծ դիմակը։ «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1962, հայ․ բեմ․ 1984), «Բալ լադ տխուր պանդոկի մասին» (1963), «Երերուն հավասարակշռություն» (1966, Պուլիտցերյան մրցանակ) պիեսներում Օ․ ռեալիստորեն նկարագրել է ավանդական բարոյական արժեքների ճգնաժամի և մարդկանց ճակատագրական անջատվա– ծության հարուցած ծանր ապրումները։ Վերջին շրջանի ստեղծագործություննե րից ուշագրավ են «Ամեն ինչ ավարտված է» (1970) և «Ծովային տեսարան» (1982) դրամաները։ Ս․ Փանոսրսն


ՕԼԲՈՐԴ (Alborg), քաղաք Դանիայի հս–ում, Ցուտլանդիա թերակղզում, Լիմ– ֆիորղ նեղուցի ափին։ Օլբորգ ամտի վար չական կենտրոնն է։ 114 հզ․ բն․ (1982)։ Երկաթուղային հանգույց է, ծովային խո շոր նավահանգիստ։


ՕԼԳԱ, [քրիստոնեական անունը4 Հեղինե (Ելենա)] (մոտ 890–969), Կիևի մեծ իշ խանուհի, իշխան Իգորի կինը։ 945-ին, դրևլյանների կողմից ամուսնու սպանու թյունից հետո, դաժանորեն ճնշել է նրանց ապստամբությունը։ 945–47-ին դրևլյան– ների և նովգորոդցիների համար սահ– մանել է հարկի չափ, ստեղծել է վարչա կան կենտրոններ՝ պոգոստներ։ Օ․ նշա նակալիորեն ընդլայնել է Կիևյան մեծ իշխանական տան հողային տիրույթնե րը։ 955 (կամ 957)-ին այցելել է Կ․ Պոլիս, ընդունել է քրիստոնեություն։ Պետությու նը կառավարել է որդու՝ Մվյատոսչավ Իգորեիչի մանկության, իսկ ավելի ուշ՝ նրա արշավանքների ժամանակ։ 968-ին ղեկավարել է Կիևի պաշտպանությունը պեչենեգների դեմ կռվում։ Ռուս, եկեղե ցին Օ–ին դասել է սրբերի շարքը։


ՕԼԳԵՐԴ, Ա լ գ ի ր դ ա ս, լիտվ․ մեծ իշ խան 1345–77-ին, Գեդիմինի որդին։ Եղ բոր՝ Կեյստուտի հետ համառ և հաջող պայքար է մղել Լիտվական Մեծ իշխանու թյան տարածքը ընդլայնելու համար։ Մաս– սակցնլ է Ցետոնական օրդենի զորքերի ջախջախմանը (1348, 1370)։ 1363-ին Սի– նիե վոդիի մոտ ջարդել է թաթար, զոր քերին։ Գրավել է նախկին Չեռնիգովյան իշխանւււթյան մի շարք խոշոր կալվածնե րը, Կիևյան, Պոդոլյան, Վոլինյան երկըր– ները, Լիտվային ենթարկել Սմոլենսկի իշ խանությունը։ Ձգտել է իր ազդեցությունը տարածել նաև Պսկովի և Նովգորոդի վրա։ 1349-ին Զանիբեկ խանի հետ հակամոս– կովյան միություն կնքելու անհաջող փորձ է արել։ 1368– 72-ին Օ․ աջակցել է Տվե– րին՝ ընդդեմ Մոսկվայի և երեք (1368, 1370, 1372-ին) անհաջող արշավանք կա տարել Մոսկվայի վրա։


ՕԼԴԻՆ (Holguin), քաղաք Կուբայում, Օլ– գին նահանգի վարչական կենտրոնը, շուրջ 190 հզ․ բն․ (1983)։ Գյուղատնտ․ առևտրական կենտրոն է։ Կա շաքարեղե գի հավաքման կոմբայնների գործարան (կառուցվել է ՍՍՀՄ–ի օգնությամբ), ծխա խոտի, փայտամշակման, տեքստիլ, կաշ– վի–կոշիկի արդյունաբերություն, ռետի– նատեխ․ իրերի, շինանյութերի արտա դրություն։ ՍՍՀՄ օգնությամբ կառուց վել է բժշկ․ համալիր։


ՕԼԴԻՆԿԱ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, շըրջ– կենտրոնից 31 կԱ հս–արմ․։ Բնակչությու նը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տըն– տեսությունն զբաղվում է այգեգործու թյամբ։ Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան, 2 հանգստյան տուն, 2 առողջարան։ Հիմնադրել են Սամ– սունի շրջանի էրնջակ գյուղից եկած հա յերը, 1870-ին։


«ՕԼԴ ՎԻԿ» (Old Vic Theatre), դրամատի կական թատրոն Լոնդոնում։ «Օ․ Վ․»-ի պատմությունը բաժանվում է երկու շրջա նի՝ բացումից (1818) մինչև 1898-ը (կոչվել է «Քոբուրգ թիեթըր», 1833-ին վերանվան վել է Վիկտորիայի թատրոն, ժողովուրդն անվանել է «Ծեր Վիկ»՝ «Old Viet») և 1898-ից մինչև 1963-ը, երբ «Օ․ Վ․» մյուզիկ– հոլլի տիպի երրորդ կարգի թատրոնից դարձել է երկրի առաջատար թատրոնը։ Դատապարտելով շահութաբեր թատրոն ների քաղաքականությունը՝ «Օ․ Վ․» հիմ նականում բեմադրել է անգլ․ և արտա սահմանյան դասական պիեսներ։ «Օ․ Վ․» հաճախ անվանում են «Շեքսպիրի տուն»։ Պետ․ նպաստից զուրկ թատրոնը փակվել է 1981-ին։


ՕԼԴԻՆԳԹՈՆ (Aldington) Ռիչարդ (1892– 1962), անգլիացի գրող։ Առաջին համաշ խարհային պատերազմը (1914–18), որին Օ․ մասնակցել է որպես կամավոր, որոշա կի է դարձրել նրա ետպատերազմյան ստեղծագործության բնույթը, մասնավո րապես «Հերոսի մահը» (1929) վեպի բո վանդակությունն ու պաթոսը։ Երեսպաշտ հասարակության կրքոտ դատապարտումը Օ․ շարունակել է «Փառքի ճանապարհ ները» (1930) ժողովածուի պատմվածք ներում և «Բոլոր մարդիկ թշնամիներ են» (1933) վեպում։ Նրա առավել հայտնի վեպերից են նաև «Գնդապետի աղջիկը» (1931), «Իսկական դրախտ» (1937), «Յո թը ընդդեմ Ռիվզի» (1938)։ 1939-ին Օ․ տարագրվել է ԱՄՆ, 1946-ից ապրել է Ֆրանսիայում։ Զբաղվել է հիմնականում ]ծաոզմանու]»յամք և գբանան այ* աշխա տանքներով։ Հեղինակ է մի շարք գրող ների և քաղ․ գործիչների կենսագրություն ների, գրաքննադատական աշխատություն ների (հոդվածներ, հուշեր, Էսսեներ)։


ՕԼԴՐԻՆ (Aldrin) էդվին (ծն․ 1930), ԱՄՆ–Ի տիեզերագնաց–օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։ Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1951), Ավիացիոն համալսարանի սպայական դպրոցը, զբաղ վել «Ջեմինի» տիեզերանավի նախագծի մշակման հարցերով։ ԱՄՆ–ի տիեզերա գնացների խմբում է 1963-ից։ 1966-ի նո յեմբ․ 11 –15-ին, որպես երկրորդ օդաչու, Զ․ Լովեչի հետ թռիչք է կատարել «Ջեմի– նի–12» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 94 ժ 35 ր, որի ընթացքում Օ․ դուրս է եկել բաց տիեզերք (2 ժ 10 ր տևողու թյամբ)։ 1969-ի հուլիսի 16–24-ին, որ պես «Ապոլլոն–11» տիեզերանավի լուս նախցիկի օդաչու, Ն․ Արմսթրոնգի և Մ․ Քոչինզի հետ, իրականացրել է դեպի Լուսին առաջին պատմական թռիչքը։ Հուլիսի 20-ին լուսնախցիկը վայրէջք է կատարել Անդորրության ծովում։ Հուլի սի 21-ին, Արմսթրոնգից 20 ր հետո, Օ․ դուրս է եկել Լուսնի մակերևույթ (1,5 ժ); Ընդհանուր առմամբ Լուսնի վրա մնացել է 21 ժ 36 ր։ Երկու թռիչքների ընթացքում Օ․ տիեզերքում եղել է 289 ժ 53 ր։ Նրա