Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգու և մարմնի փոխհարաբերության հարցը։ Ներկայացուցիչներն էին Յո. Կլաուբերգը, Ա. Գեյլինքսը, Ն. Մալբրանշը և ուրիշներ։ Օ. սկզբունքորեն անհնար էր համարում հոգու և մարմնի փոխազդեցությունը. այն, ինչ ներկայանում է որպես հոգու (մտքի, կամքի ևն) մարմնական պատճառ, իրականում «առիթ» է ճշմարիտ «գործող» պատճառի՝ աստծու, համար։ Կարտեզիականության իդեալիստական մշակումը ավարտեց Մալբրանշը, որը անհնար էր համարում անգամ մարմնի ազդեցությունը մարմնի վրա։ Գ. Լայբնիցի փիլ-յան մեջ Օ. վերամշակվել է նախասահմանված ներդաշնակության մասին ուսմունքի։

ՕԿԱՄ (Ockham, Occam) Ուիլյամ մոտ 1285-1349 անգլ. սխոլաստ փիլիսոփա, տրամաբան, եկեղեց.-քաղ. գրող։ Որպես քաղ. գրող հանդես է եկել պապի աշխարհիկ իշխանության հավակնությունների դեմ։ Նրա հայացքները շատ բանով կանխորոշել են Ռեֆորմացիայի գաղափարները։ Օ. XIV դ. նոմինալիզմի (տես Նոմինալիզմ և ռեալիզմ) գլխ. ներկայացուցիչն էր, նրա կարծիքով, ունիվերսալիաները մտածողությունից դուրս լոկ անունների դասերը նշող տերմիններ են։ Առաջնային ճանաչողությունը, ըստ Օ-ի, ինտուիտիվ ճանաչողությունն է, որը ներառում է արտաքին ընկալումը և ներհայեցողությունը։ Ինտուիտիվ և փորձնական գիտելիքին չհանգեցվող հասկացությունները պետք է հանվեն գիտությունից, այս սկզբունքը («Օ-ի ածելի») կարևոր դեր է խաղացել միջնադարյան ռեալիզմի դեմ մղվող պայքարում։ Հանդես է եկել հօգուտ փիլ-յան և աստվածաբանության առանձնացման (տես Երկակի ճշմարտություն): Կրոն, դոգմաները, նրա կարծիքով, գերբանական պատվիրաններ են և վերաբերում են հավատին։ Օ-ի հայացքների ազդեցությամբ ծագել է օկամականությունը՝ «տերմինիզմը» (XIV դ.-XV դ. սկիզբ): 0-ի և օկամականների աշխատությունները որոշակի ազդեցություն են գործել նոր ժամանակի մտածողների, մասնավորապես Ռամեի, Թ. Հոբսի և Դ. Հյումի հայացքների վրա։

ՕԿԱՄ գյուղ Կարսի մարզի Արդահանի օկրուգում, Կուր գետի վերին հոսանքի շրջանում, ճահճաշատ հարթավայրում։ XX դ. սկզբին ուներ շուրջ 50 տուն բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ Ա երկրագործությամբ։ Գյուղով անցնում էր Կարս-Օլթի ճանապարհը։ Օ-ում կար եկեղեցի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գյուղի հայկ. թաղն ավերվել է, հայ բնակիչների մի մասը կոտորվել։ Փրկվածներն ապաստանել են Արլ. Հայաստանում։ Թ. Հակոբյան.

ՕԿԱՊԻ տես Ընձուղտներ։

ՕԿԱՍ էվալդ Կարլովիչ (ծն. 1915, Տալլին), էստոնացի սովետական նկարիչ։ ՍՍՀՄ ժող. նկարիչ (1963): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1975): Սովորել է Տալլինի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանում (1938-41): 1944-ից դասավանդում է Տալլինի Գեղարվեստ. ինստ-ում (1954-ից՝ պրոֆեսոր): Գործերից են «Պատերազմը Մահտրայում» (1958, էստոն. ՍՍՀ Պատմ. թանգարան, Տալլին), «Վառվող «Վագրը» (1973, էստոն. ՍՍՀ Գեղարվեստական թանգարան, Տալլին), «էստոն. ՍՍՀ թերթաքարային արդյունաբերությունը» շարքը (աքվատինտա, 1959), «Վ. Ի. Լենին» (չոր ասեղ, աքվատինտա, 1964 և 1969): էստոն ՍՍՀ պետ. մրցանակներ (1947, 1948, 1950, 1959, 1965): ՍՍՀՄ IX գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

ՕԿԵԳԵՄ (Ockeghem Ockenheim Okeghem) Յոհաննես (ժան) դե (մոտ 1425-1495), նիդերլանդացի կոմպոզիտոր։ Նիդերլանդական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ։ Ստեղծել է խմբերգային պոլիֆոնիայի (մեսսաներ, մոտետներ ևն) բարձր նմուշներ։ ժամանակակիցները Օ-ին անվանել են կոնտրապունկտի «գլխավոր վարպետ»: Նա նշանակալիորեն հարստացրել է միջանցիկ իմիտացիայի տեխնիկան, ա կապելլա խմբերգային ոճում հաստատել քառաձայնությունը։ Մաթեմատիկոս (աստղագետ) և փիլիսոփա-նեոպլատոնական Օ. իր կոմպոզիցիաները կառուցել է մաթեմատիկական հաշվարկներով, դրանցում ներմուծել փիլ. և կրոն, թաքնված սիմվոլիկա։ Հռչակվել են նրա «հանելուկային» կանոնները և բարդ, վիրտուոզ կառուցված խմբերգային երկերը՝ 36-ձայնանի կանոն (չորս 9-ձայնանի կանոնների զուգակցումով), «Տարբեր տոների մեսսա» (հնարավոր է կատարել ցանկացած տոնից) ևն։

ՕԿԻՆԱՎԱ, Ռյուկյու արշիպելագի ամենամեծ կղզին, ճապոնիայում։ Երկարությունը 110 կմ է, տարածությունը՝ 1254 կմ2: Ողողվում է խաղաղ օվկիանոսի և Արևելա-Չինական ծովի ջրերով։ Ափերը խիստ կտրտված են, շրջապատված կորալային խութերով։ Բարձրությունը՝ մինչև 498 մ։ Կլիման արևադարձային է, մուսսոնային։ Տարեկան տեղումները 1300-2000 մմ են։ Ամռանը և գարնանը հաճախ են թայֆունները։ Մշակում են բրինձ, ՝արքայախնձոր, շաքարեղեգ, բատատ։ Գլխավոր քաղաքը և նավահանգիստը Նահան է։

ՕԿԼԱԴՆԻԿՈՎ Ալեքսեյ Պավլովիչ [ծն. 20.9(3.10).1908], սովետական հնագետ, պատմաբան և ազգագրագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադ. (1968, թղթ. անդամ, 1964), Յակուտ. ԻՍՍՀ (1956), ՌՍՖՍՀ (1957), Բուրյաթ. ԻՍՍՀ (1968) գիտ. վաստ. գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1938-61-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ հնագիտության ինստ-ի Լենինգրադի բաժանմունքում։ 1961-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսագիտության ինստ-ի հումանիտար հետազոտությունների բաժնի վարիչ։ 1966-ից՝ նույն բաժանմունքի պատմության, բանասիրության և փիլիսոփայության ինստ-ի դիրեկտոր, 1962-ից՝ նաև Նովոսիբիրսկի համալսարանի պրոֆ. և ամբիոնի վարիչ։ Դաշտային ուսումնասիրություններ է կատարել Սիբիրում, Հեռավոր Արևելքում, Միջին Ասիայում և ՄԺՀ-ում։ Հայտնաբերել և ուսումնասիրել է նեանդերթալյան մարդու և նրա մշակույթի մնացորդները Ուզբեկստանի Թեշիկթաշ քարայրում, քարի դարը ՄԺՀ-ում, Լենայի, Անգարայի, Մերձամուրյան շրջանի և ՄԺՀ-ի նախնադարյան ժայռապատկերները, հայտնաբերել քարի, բրոնզի և երկաթի դարերի տեղական շատ մշակույթներ Աիբիրում և Հեռավոր Արևելքում։ Հետազոտել է (1945) XVII դ. ռուս բևեռային ծովագնացների արշավախմբերի մնացորդները Ֆադեյի կղզում։ Օ. հեղինակ է նախնադարյան հասարակության պատմության և մշակույթի, պալեոլիթյան ու նեոլիթյան արվեստի, Սիբիրի, Հեռավոր Արևելքի և Ծայր Հյուսիսի պատմության (հնագույն ժամանակներից մինչև XVIII դ.) վերաբերյալ ընդհանրացնող աշխատությունների։ Պետ. մրցանակ (1950 և 1973): Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

ՕԿԼԱՀՈՄԱ (Oklahoma), նահանգ ԱՄՆ-ի հվ-ում։ Տարածությունը 181,1 հզ. կմ2 է, բն.՝ 3238 հզ. (1983): Վարչ. կենտրոնը՝ Օկլահոմա Սիթի, տնտ. կենտրոնը՝ Թալաս։ Տարածքի մեծ մասը հարթավայրային է։ Կլիման մերձարևադարձային է։ Գլխավոր գետերն են Միսսիսիպիի վտակներ Արկանզասը և Ռեդ Ռիվերը։ Զարգացած է հանքարդյունահանող արդյունաբերությունը (երկրում 4-րդ տեղը), մեքենաշինությունը, մետաղամշակումը։ Արդյունահանում են նավթ, բնական գազ, ցինկ, ածուխ։ Արտադրում են ինքնաթիռների, ավտոքարշակների մասեր, հանքային և շինարարական սարքավորումներ, շին. մետաղակառուցվածքներ։

Օ’ԿՈՆՆՈՐ (O’Connor) Ֆերգյուս էդուարդ (մոտ 1796-1855), Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման (տես Չարտիզմ) առաջնորդներից, հռետոր, հրապարակախոս։ Ազգությամբ իռլանդացի։ 1820-ական թթ. մասնակցել է իռլանդ. ազգ.-ազատագր. շարժմանը։ Հիմնել է և խմբագրել «Նորթրն սթար» («Northern Star») չարտիստական լրագիրը։ Պաշտպանել է չարտիստների պայքարի հեղափոխ. եղանակները («ֆիզիկական ուժի» սկզբունք): Երկու անգամ բանտարկվել է (1840, 1843): Օ’Կ-ի հակակապիտ. ելույթները և բանվոր դասակարգի շահերի պաշտպանությունը զուգակցվել են բանվորների՝ հողին վերադառնալու վերաբերյալ մանրբուրժ. ուտոպիայի պրոպագանդայով։ Այդ նպատակով Օ’Կ. 1845-ին հիմնել է Հողային ընկերությունը։ 1847-ին դարձել է անգլ. պառլամենտում պրոլետարիատի առաջին ներկայացուցիչը։ 1848-ի ապրիլին, չարտիստների ելույթի նախապատրաստման ժամանակ, Օ’ Կ. անվճռականություն է ցուցաբերել՝ կոչ անելով հրաժարվել հեղափոխ. պայքարից։ 1848-ից հետո Օ’ Կ-ի կողմնակիցները անցել են ռեֆորմիզմի դիրքերը։