Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/535

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՕԿՏԱԷԴՐ (< հուն, бнхаеброу < бнхсб– ութ և ебра – հիմք, կողմ), տես ութա– նիաո։

ՕԿՏԱՆ (ն–օկաան), CeHie, հագեցած ացիկւիկ ածխաջրածին։ Անգույն, բնորոշ հոաով հեղուկ է, հալ․ ջերմաստիճանը՝ –56,8°C, եռմանը՝ 125,7°C, խտությունը՝ 702,5 կգ/մ2 (20°C)։ ինքնաբոցավառվում է 220°Շ–ում։ Ջրում չի լուծվում, լուծվում է սպիրտում, ացետոնում, եթերում։ Պարու– նակվում է նավթում և սինթետիկ հեղուկ վառելանյութերում։ Օկտանային թիվը 17–19 է։ Լուծիչ է, կիրառվում է քսիլոլ– ների, օկտանոլի ենի արտադրությունում։

ՕԿՏԱՆԱՅԻՆ ԹԻՎ, ներքին այրման կար– բյուրատորային շարժիչներում օգտագործ– վող վառելանյութի դետոնացման հանդեպ կայունության քանակական բնութագիր։ Որոշվում է վառելանյութը նմուշային՝ իզոօկտանի և ն–հեպտանի խառնուրդի հետ համեմատելով։ Իզոօկտանի Օ․ թ․ պայմանականորեն ընդունված է 100, ն–հեպտանինը՝ 0 միավոր։ Վառելանյութի Օ․ թ․ թվապես հավասար է դետոնացման հանդեպ միևնույն կայունությունն ունե– ցող նմուշային խառնուրդում իզոօկտանի %-ային (ծավ․) պարունակությանը։

ՕԿՏԱՆՏ (լատ․ Octans), երկնքի հարա– վային կիսագնդի բևեռամերձ համաստե– ղություն՝ Տուկան, Հնդիկ, Սիրամարգ, Դրախտային թռչուն, Քամելեոն, Սեղա– նասար, Հարավային հիդրա համաստե– ղությունների միջև։ Պայծառ աստղեր չի պարունակում։ Օ–ում է գտնվում աշխար– հի հվ․ բևեռը։ ՍՍՀՄ տարածքից Օ․ չի երևում։

ՕԿՏԱՎ (< լատ․ octava – ութերորդ) տ ա ղ ա չ ա ֆ ու թ յ ու ն ու մ, 8 տողից բաղկացած բանաստեղծական տուն (ու թ ն յ ա կ)՝ abababcc հանգավորու– մով։ Զարգացել է XIV դ․ իտալ․ պոեզիա– յում, ավանդական դարձել իտալ․ և իսպ․ Վերածննդի չափածո էպոսում (Լ․ Արիոս– տո, «Մոլեգին Ռոլանդ», Տ․ Տասսո, «Ազա– տագրված Երուսաղեմ» ևն)։ Մնացած գրկ–ներում Օ․ երկար ժամանակ կիրառ– վեք է միայն թարգմանություններում, ընդ– օրինակություններում։ XIX դ․ Ջ․ Բայրոնը Օ․ կիրառեց քնարաերգիծական պոեմ– ներում («Բեպպո», «Դոն ժուան»)։ Օ–նե– րով են գրված Ա․ Պուշկինի, Մ․ Լերմոն– տովի որոշ գործեր, հայ գրկ–յան մեջ՝ Ե․ Չարենցի «Մանկություն» պոեմն ամ– բողջությամբ։

ՕԿՏԱՎՍ և րաժշտության մեջ, 1․ դիատոնիկ շարքում (տես Դիատոնի– կա), որևէ աստիճանի և նրանից հաշված ութերորդ աստիճանի հարաբերակցությու– նը որպես ինտերվաչ։ Մաքուր Օ․ պարու– նակում է 6 տոն։ 2․ Երաժշտ․ հնչյունաշարի որևէ հատվածը, որ ընդգրկում է նրա բո– լոր հիմնական աստիճանները կամ քրո– մատիկ գամմայի բոլոր տասներկու կի– սատոները։ Ամբողջ հնչյունաշարում կան յոթ լրիվ և երկու ծայրային՝ ոչ լրիվ Օ–ներ, որոնք (ցածրից բարձր) կոչվում են՝ սուբկոնտր, կոնտր, մեծ, փոքր, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ Օ․։ 3․ Որևէ հիմ– նական տոնի մոտակա օբերտոնը (տես Օբերտոններ), որը տատանումների հա– ճախականությամբ հիմնական տոնին հա– րաբերվում է ինչպես 2։1։ Ռ․ Աթայան

ՕԿՏԵՏ (իտալ․ ottetto, < լատ․ octo – ութ), 1․ ութ երաժիշա–կաաարողներից (նվագողներ կամ երգիչներ) բաղկացած անսամբչ։ Որպես կատարողական կա– յուն կոլեկտիվ հազվադեպ է հանդիպում։ Սովորաբար կազմակերպվում է հատկա– պես տվյալ ստեղծագործությունը կատա– րելու համար։ 2․ Երաժշտ․ ստեղծագոր– ծություն ութ նվագարանի կամ ավելի հազ– վադեպ՝ ութ ձայնի համար (սովորաբար գործիքային նվագակցությամբ)։ Գործի– քային Օ–ները լինում են լարային, փո– ղային․ ավելի տարածված են խառը կազ– մի Օ–ները։

ՕԿՏՅԱԲՐԻՍՏՆԵՐ, «Հոկտեմբերի 17-ի մ ի ու թ յ ու ն», խոշոր կալվածա– տերերի և առևտրա–արդ․ բուրժուազիայի հակահեղափոխ․ կուսակցություն Ռուսաս– տանում, լիբերալիզմի աջ թևը։ Հիմնվել է 1905-ի նոյեմբերի սկզբին։ Անվանումն ստացել է 1905-ի հոկտ․ 17-ի «սահմանա– դրական» մանիֆեստից (տես Մանիֆեսա 1905-ի հոկտեմբերի /7-й)։ Ծրագրում (1906) Օ․ հանդես էին գալիս Ռուս, կայս– րության միասնականությունն ու ամբող– ջականությունը պահպանելու օգտին, այ– սինքն պաշտպանում էին ցարական կա– ռավարության մեծապետական–շովինիս– տական քաղաքականությունը, երկպալատ ներկայացուցչությամբ սահմանադրական միապետությունը, հոկտ․ 17-ի մանիֆես– տի շրջանակներում քաղ․ ազատություն– ները։ Ագրարային հարցը Օ․ առաջար– կում էին լուծել հիմնականում գյուղա– ցիներին քաղաքացիական և ունեցված– քային իրավունքներով մյուս խավերին հավասարեցնելու, մանր հողային վար– ձակալությունը «կարգավորելու», գյուղա– ցիների տարաբնակեցմանը և վերաբնա– կեցմանը աջակցելու, համայնքից նրանց դուրս գալը հեշտացնելու, պետ․ և ուդե– լային (արքունական) հողերը գյուղացի– ներին հատկացնելու ֆոնդ ճանաչելու ուղիով։ Ծրագիրը սահմանափակվում էր բանվ․ հարցը օրենսդրականորեն «կար– գավորելու» մշուշապատ պահանջով, նա– խատեսում էր վերակազմել և ամբողջ Ռուսաստանի վրա տարածել տեղական և քաղաքային ինքնավարությունը։ Դումա– յում Օ․ միավորվել էին սևհարյուրակա– յինների և կադետների հետ՝ նպաստելով կառավարության հետադիմական քաղա– քականությանը։ Առաջին համաշխարհա– յին պատերազմի (1914–18) ժամանակ Օ․ հանդես եկան կառավարությանը աջակ– ցելու կոչով և մասնակցեցին զեմստվա– յին ու քաղաքային միություններին ու ռազմա–արդյունաբերական կոմիտենե– րին։ Երբ պարզվեց երկիրը կառավարե– լու ցարիզմի լրիվ անկարողությունը, 1915-ի օգոստ․ 22-ին Օ․ ստորագրեցին «Պրոգրեսիվ բլոկ» ստեղծելու մասին 6 ֆրակցիաների համաձայնագիրը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Օ–ի ղեկավարներից Ա․ Ի․ Դուչկովը մտավ բուրժ․ ժամանակավոր կառավարության կազմի մեջ։ Հոկտեմբերյան հեղափոխու– թյան հաղթանակից (1917) հետո Օ․ պայ– քարում էին Սովետական հանրապետու– թյան դեմ՝ բարձր պաշտոններ գրավելով սպիտակգվարդիական կազմակերպու– թյուններում և՝ կառավարություններում։

ՕԿՏՅԱԲՐՍԿԻ, քաղաքատիպ ավան

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապ– սեի շրջանում, Փշիշ գետի ավւին, շըրջ– կենտրոնից 47 կմ հս–արլ․։ Բնակչությու– նը՝ ռուսներ, հայեր, հույներ և այլք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակոլմբ, կինո, կապի բաժանմունք, բուժ– կայան։ Հայերը եկել են Սամսունի շրջա– կա գյուղերից, 1918-ին։

ՕԿՏՅԱԲՐԱԿԻ, քաղաքատիպ ավան

ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապ– շերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 71 կմ արմ․։ Բնակչությունը՝ ռուսներ, հայեր, հույներ և այլք։ Կոլտնտեսությունն զբաղ– վում է ծխախոտի մշակությամբ, այգեգոր– ծությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ–կինո, բուժկա– յան։ Հիմնադրել են շրջակա գյուղերից եկած հայերն ու ռուսները, 1950-ին։

ՕԿՏՈԴ [<հուն․ бххсо – ութ և (Էչեկտր) ոդ], 8 էլեկտրոդներով (տաքացման կա– թոդ, անոդ և 6 ցանց) ընդունիչ–ուժեդա– ցուցիչ էլեկտրավակուումային լամպ։ Կի– րառվում է սուպերհետերոդինային ռա– դիոընդունիչների հաճախականության փոխակերպման սարքավորումներում։

ՕԿՏՈՄԲԵՐ, հայաբնակ գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում։ Կոլտնտե– սությունն զբաղվում է ծխախոտի, եգիպ– տացորենի, բանջարանոցային կուլտու– րաների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, շերամապահու– թյամբ։ Ունի հայկ․ միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ–կինո, բուժկայան։ Հիմնադրել են Սամսունի շրջակա գյու– ղերից եկած հայերը, 1891-ին։

ՕԿՏՈՍ՚ԲԵՐ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գուլ– րիփշի շրջանում։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, հույներ, ռուսներ։ Կոլտնտե– սությունն զբաղվում է ծխախոտի, եգիպ– տացորենի մշակությամբ, այգեգործու– թյամբ, անասնապահությամբ, շերամապա– հությամբ։ Ունի գրադարան, ակումբ, կի– նո, կապի բաժանմունք։ Հայերը եկել են Տրապիզոնի շրջակա գյուղերից, 1896-ին։

ՕԿՐՈՒԳ, պետության տարածքի մաս՝ առանձնացված որոշակի ճյուղերի (վար– չաքաղ․, տնտ․, ռազմ, ևն) կառավարման համար։ Մի շարք պետություններում Օ․ տարբեր նշանակության վարչատարած– քային միավորի (վարչական Օ․), զորա– մասերի ու հիմնարկների տարածքային կամ ընտրական կամպանիաների համար ժամանակավորապես ստեղծված միավո– րումների անվանումն է։ 1923–30-ին ՍՍՀՄ–ում Օ–ները ստեղծվեցին որպես վարչատնտ․ միավորներ։ Դրանք կազ– մավորվեցին տնտ․ շրջանացման սկըզ– բունքներով և մտան երկրամասերի ու մարզերի կազմի մեջ։ Մովետական ինք– նավարման ձևերից են ինքնավար Օ–նե– րը։ 1986-ին ՍՍՀՄ–ում կար 10 ԻՕ (բոլորն էլ՝ ՌՍՖՍՀ–ում)։

ՕԿՈՒԼՅԱՐ (< լատ․ oculus – աչք), ա կ– ն ա պ ա կ ի, օպտիկական համակարգի (դիտակի, հեռադիտակի, մանրադիտակի ևն) մաս, որի օգնությամբ դիտվում է օբյեկտիվով կամ համակարգի՝ Օ–ին նա– խորդող այլ մասերով ձևավորված իրա– կան օպտիկական պատկերը։ Գործողու–