Գ․ Հ․ Օհանջանյան Լ․ Վ․ Օհանջանյան Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո զորակոչվել է կար– միր բանակ ե, որպես Հայկ․ բրիգադի գու– մարտակի քաղղեկ, մասնակցել դաշնակ– ցականների փետրվարյան խռովության (1921) ջախջախմանը։ 1923‘–ին սովորել է կարմիր բանակի բարձրագույն իրավա– բանական կուրսերում։ Նշանակվել է Հայկ․ դիվիզիայի դատախազ, ապա ծա– ռայել Լենինգրադի U Մոսկվայի զինվ․ օկ– րուգների դատախազություններում։ Եղել է Անդրկովկասյան զինվ․ օկրուգի դա– տախազի օգնական, պատասխանատու պաշտոն վարել կարմիր բանակի գլխ․ զինվ․ դատախազությունում։ Հայրենա– կան պատերազմի ժամանակ եղել է տար– բեր ռազմաճակատների (Արմ․, Ուկր․ II, Բելոռուս․ I) դատախազի տեղակալ և օգնական, մասնակցել Մոսկվայի պաշտ– պանությանը, Սմոլենսկի և այլ քաղաք– ների ու բնակավայրերի, Լեհաստանի ազատագրմանը, Օդերի գետանցմանը և Բեռլինի գրավմանը։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի, Կարմիր աստ– ղի, լեհ․ «Քաջերի խաչ» շքանշաններով։
ՕՀԱՆՋԱՆ ՅԱՆ Լևոն Վահանի (1880– 1944), Ադրբեջանում սովետական իշխա– նության համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1917-ից։ Աշխատել է Բալախանիում, որ– տեղ ծանոթացել է Ստ․ Շահումյանի հետ։ 1903-ին Բաքվի համընդհանուր գործադու– լի ժամանակ ընտրվել է գործարանի գոր– ծադուլային կոմիտեի անդամ։ 1911-ին հրատարակել է «Աովրեմեննայա ժիզն» («Современная жизнь») բանվ․ թերթը, որը չորս համար լույս տեսնելուց հետո փակվել է։ 1912-ին աքսորվել է Սիբիր։ 1917-ին Բաքվի առաջին սովետի ընտյ րությունների ժամանակ Օ․ ընտրվել է բանվորների դեպուտատների սովետի անդամ։ Կարմիր գվարդիայի շարքերում մասնակցել է Բաքվի 1918-ի դեպքերին։ Կոմունայի հաղթանակից հետո մեկնել է Հս․ Կովկաս՝ Բաքվի պրոլետարիատին պարենային օգնություն կազմակերպելու համար։ 1924-ից՝ Անդրկովկասյան ֆին– ժողկոմատի վարչության պետ։ 1927-ից տեղափոխվել է Երևան, աշխատել Հայ– կոոպի համակարգում, 1928-ից՝ էջմիածնի գավկոմի նախագահ, 1930-ից՝ գյուղտնտ– շինի դիրեկտոր։ Հետագայում կատարել է սովետական և տնտ․ մի շարք աշխա– տանքներ։ Հ․ Օհանյան
ՕՀԱՆՋԱՆ ՅԱՆ խաչատուր Գևորգի (1897–1972), Հայաստանում սովետական իշխանության համար պայքարի մասնա– կից։ Կոմունիստական կուսակցության ան– դամ 1917-ի ապրիլից։ Եղել է Ա․ Մեչիք– յանի կազմակերպած աշակերտական մարքսիստական խմբակի անդամ։ 1917-ին զորակոչվել է բանակ, ծավալել ագիտա– ցիոն–պրոպագանդիստական աշխատանք։ Ալեքսանդրապոլի դեպոյի կոմբջիջի ստեղ– ծողներից։ Հեղափոխ․ գործունեության համար դաշնակցականների կողմից երկու անգամ ձերբակալվել է։ Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը (1920) Ալեք– սանդրապոլում, հետո մեկնել Բաքու։ Դաշնակցականների փետրվարյան խռո– վության օրերին կռվել է Ելենովկայի (Սևան) ռազմաճակատում։ 1921-ին՝ Ալեք– սանդրապոլի գավկոմի բաժնի վարիչ, 1924–28-ին՝ էջմիածնի, ապա՝ Դիլիջանի գավկոմների քարտուղար, 1929–30-ին՝ Բորիսոգլեբսկի օկրուգկոմում հրահան– գիչ, կազմբաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ, 1930-ից՝ Ինզայի շրջկոմի քար– տուղար։ Սովորել է (1935–36) ՀամԿ(բ)Կ Ւ*․ Գ․ Օհանշանյան ԿԿ մարքսիզմ–լենինիզմի դասընթացնե– րում։ 1936-ից Կույբիշևում կատարել է կուսակցական և տնտ․ աշխատանքներ։ Հ․ Օ հան յան 0’ՀԵՆՐԻ (O’Henry) Ուիլյամ Սիդնի Պոր– տեր (Porter, 11․9․1862, Գրինսբորո, Հս․ Կարոլինա –5․6․1910, Նյու Ցորք), ամերիկացի գրող։ Կրթությամբ՝ դեղա– գործ։ 1894-ին խմբագրել և հրատարակել է երգիծական շաբաթաթերթ, որտեղ տպա– գրել է իր առաջին գրական փորձերը։ Եղել է բանակի գանձապահ–հաշվապահ, մեղադրվել է դրամները վատնելու մեջ, որի համար ազատազրկվել է (1898– 1901)։ Բանտում գրել է պատմվածքներ, դրանցից մի քանիսը լույս են տեսել նյույորքյան ամսագրերում։ Հրատարակ– վել են նրա «Արքաներ և կաղամբ» (1904) վեպը, որը ընդհանուր սյուժեով կապված նովելների շարք է, «Չորս միլիոն» (1906), «Վառվող կանթեղ» (1907), «Արևմուտքի սիրտը» (1907) և պատմվածքների այլ ժո– ղովածուներ։ 0’Հ–ի երկերն աչքի են ընկ– նում հնարամիտ ֆաբուլայով, անակըն– կալ լուծումներով, զվարճալի հումորով։ Նրա ստեղծագործությունների հերոսը «մանր ամերիկացին է»՝ երջանիկ լինե– լու իր իրավունքով։ Հեռու լինելով մեր– կացնող ծաղրից, որոշ պատմվածքներում 0’Հ․ թունոտ հեգնանքով է խոսել կապիտ․ Ամերիկայի արատների մասին։ Երկ․ Works, Biographical, ed․ v․ 1–18, N․ Y․, 1925; Ջոն Թոմ Փոբր Արջը, Ь․, 1934։ Կարմրամորթների առաջնորդը, Ե․, 1938։ Վեր* ջին տերևը, Ե․, 1962։ ՕՀՄ (Ohm), Օ մ, Գեորգ Սիմոն (1787, այլ տվյալներով՝ 1789–1854), գերմանա– ցի ֆիզիկոս։ Սովորել է էռլանգենի հա– մալսարանում (1805–06), այնուհետև ուսուցիչ է աշխատել Գոտշտադտում (Շվեյ– ցարիա, 1806–09)։ ինքնուրույն պատ– րաստել և պաշտպանել է դոկտորական դիսերտացիա (էռլանգեն, 1811)։ 1833-ից՝ Նյուրնբերգի պոլիտեխ․ դպրոցի պրոֆե– սոր (1839-ից՝ ռեկտոր), 1849-ից՝ Մյուն– խենի համալսարանի պրոֆեսոր։ Աշխա– տանքները վերաբերում են էլեկտրա– կանությանը, օպտիկային, բյուրեղաօպ– տիկային, ձայնագիտությանը։ Մի շարք ճշգրիտ փորձերի միջոցով սահմանել է (1826) էլեկտրական շղթայի հիմնական օրենքը (Օհմի օրենք) և տվել (1827) դրա տեսական հիմնավորումը։ 1843-ին ցույց է տվել, որ պարզագույն լսողական զգա– ցողություն առաջացնում են միայն ներ– դաշնակ տատանումները, որոնք ականջն առանձնացնում է բարդ հնչյուններից (այս– պես կոչված, Օ–ի ձայնագիտական օրենք)։ №81-ին Օ–ի անունով է կոչվել էլեկտրա– կան դիմադրության միավորը (օհմ)։ Լոն– դոնի թագավորական ընկերության ան– դամ (1842)։ ՕՀՄ՛, օ մ (Գ․ Ս․ Օհմի անունով), էլեկտրա– կան դիմադրության միավորը Միավոր– ների միջազգային համակարգում։ Նշա– նակվում է օհմ (միջազգային նշանակու– մը՝ Q)։ 1 Օ․ էլեկտրական շղթայի այն տեղամասի դիմադրությունն է, որի ծայ– րերին, 1 ա հոսանքի ուժի դեպքում, առա– ջանում է 1 վ լարում։ 1 Օ․= 1,11․10~12 ՍԳՎէ միավոր=109 ՍԳՎՄ միավոր (տես Միավորների համակարգեր)։ Ձայնական օհմ, ձայնական դի– մադրության միավորի հնացած անվանու– մը միավորների ՍԳՎ համակարգում։ 1 ձայնական 0․= 1 դին․վըկխմ5–105 и/шХ ճվըկ/մ3։ Մեխանիկական օհմ, ձայնա– կան համակարգի մեխանիկական դիմա– դրության միավորի հնացած անվանումը միավորների ՍԳՎ համակարգում։ 1մեխա– նիկական 0․= 1 դին, վըկ[սմ~՜3 ն,Հ ՃՎոԿ/մ։ Ջերմային օհմ, ջերմային դի– մադրության արտահամակարգային միա– վորի հնացած անվանումը։ 1 ջերմային 0–1 ժ․°Շ/կկա1= 0, 859845 K/ /m= = 0,859845°С/фл։ ՕՀՄԻ ՕՐԵՆՔ, էլեկտրական շղթայի հիմ– նական օրենքներից մեկը, կապ է հաստա– տում հաղորդիչով անցնող հոսանքի ուժի (I) և այդ հաղորդիչի երկու սևեռված կե– տերի (կտրվածքների) պոտենցիալների տարբերության (լարման, Ս) միջև․ Ս = =rl։ Համեմատաբանության г գործակիցը կոչվում է օհմական դիմադրություն կամ պարզապես հաղորդիչի տվյալ տեղամա– սի դիմադրություն (տես Դիմադրություն էչեկաըական շղթայի)։ Հայտնագործել է Գ․ Ս․ Օհմը՝ 1826-ին։ Ընդհանուր դեպքում 1-ի և Ս–ի կախումը ոչ գծային է, սակայն գործնականում, լարումների որոշակի մի– ջակայքում այն կարելի է համարել գծա– յին և կիրառել О․ օ․։ Վերը գրված տեսքով Օ․ օ․ ճիշտ է շղթայի՝ էլշուի աղբյուրներ չպարունակող տեղամասերի համար։ Այդ– պիսի աղբյուրների (կուտակիչ, գեներա– տոր ևն) առկայության դեպքում Օ․ օ․ ունի rI=U+# տեսքը, որտեղ 8-Կ տվյալ տեղամասում պարունակվող բոլոր աղ–