Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/539

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բյուրների էլշուն է։ Փակ շղթայի համար 0․ օ․ ստանում է rn I=# տեսքը, որտեղ rn=r+ri^ շղթայի լրիվ դիմադրությունն է՝ արտաքին (r) և էլշուի աղբյուրի ներ– քին (ո) դիմադրությունների գումարը։ 0․ о-ի ընդհանրացումը ճյուղավորված շղթայի համար Կիրխհոֆի 2-րդ կանոնն է (տես Կիրխհոֆի կանոններ)։ 0․ օ, կա– րելի է գրել դիֆերենցիալ տեսքով․ pj= =£+£կողմ․ կամ j=a(E-{-^nnir․), որտեղ j-ն հոսանքի խտությունն է, p-ն՝ հաղորդի– չի նյութի տեսակարար դիմադրությունը, օ=1/թ–ն՝ տեսակարար էլեկտրահաղոր– դականությունը, E-ն՝ պոտենցիալ էլեկ– տրական դաշտի լարվածությունը, ւՏկալմ–ը՝ ոչ էլեկտրաստատիկ բնույթի ուժերի (ին– դուկցիոն, քիմ․, ջերմային են) ստեղծած կողմնակի դաշտի լարվածությունը։ 0․ օ․ կոմպլեքս տեսքով ճիշտ է նաև սինուսար– դային քվազիսաացիոնար Տհոսանքների համար, zl =8, որտեղ z=r+b^i լրիվ կոմպլեքս դիմադրությունն է (г-ը շղթայի ակտիվ դիմադրությունն է, ^-ը՝ ռեակտիվ դիմադրությունը)։

ՕՀՍ՚ՄԵՏՐ (< օհմ U ․․․ մեար), օ մ մ ե– տըր, օմաչափ, էլեկտրական ակ– տիվ դիմադրությունների չափման սարք՝ անմիջական հաշվանքով։ Չափումների ընդգրկույթից կախված4 տարբերում են միկրոօհմմետրեր, մեգօհմմետրեր, տերա– օհմմետրեր։ Մագնիսաէլեկտրական չա– փիչ մեխանիզմով պարզագույն 0-ում իրա– կանացվում է վոլտմետր–ամպերմետրի մե– թոդը։ Լայն տարածում են գտել թվանշա– նային 0-երը, որոնց մուտքային շղթան չափիչ կամրշակ է։

ՕՁ (լատ․ Serpens), հասարակածային համաստեղություն՝ Կշեռք, Կույս, Եզնա– րած, Հյուսիսային թագ, Հերկուլես, Ար– ծիվ, Վահան, Աղեղնավոր համաստեղու– թյունների միջև։ Ամենապայծառ աստղը 2,6 տեսանելի աառղային մեծության է։ 0․ բաղկացած է երկու մասից՝ «գլխից» և «պոչից», որոնք բաժանված են Օձակիր համաստեղությամբ։ Օ–ում է գտնվում M5 գնդաձև աստղակույտը, որը պարունա– կում է մոտ 60000 աստղ։ Օ․ երևում է ՄՍՀՄ ամբողջ տարածքից։ Դիտումների համար բարենպաստ են մայիս–հունիս ամիսները։

ՕՁ, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նա– հանգի Տարոն գավառում, Մեղրագետի բարձրադիր ափին։ Նախապես եղել է բերդ, որի շուրջ հետագայում գոյացել է բնակավայր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, բայց «Օ․» անունը, որը կապ– ված է հեթանոս, պաշտամունքի հետ, վկայում է բերդի նախաքրիստոն․ դարա– շրջանում (IV դարից առաջ) կառուցված լինելու մասին։ Ըստ պատմիչ Հովհան Մամիկոնյանի, Գայլ Վահան Մամիկոն– յանը, VII դ․ О-ի մոտ հաղթական կռիվ– ներ է մղել պարսկ․ զորքերի դեմ։ VIII դ․ վերջին քառորդին Օ․ Մամիկոնյաններից անցել է Բագրատունիներին։ IX դ․ Օ–ի բերդը վերակառուցել է Աշոտ Բագրատու– նի Մսակերի որդի Դավիթը։ О-ի մասին հետագա Աղբյուրներում տեղեկություն– ներ չեն հանդիպում։ Տակավին XVIII–• ‘XIX դդ․ նշմարվել են О-ի ավերակները, որոնք աստիճանաբար անհետացել են։ Գրկ․ Հովհան Մամիկոնյան, Պաամութիւն Տարօնոյ, ե․, 1941։ Թա Հակոբյան

ՕՁԱԿԵՐ (Circaetus ferox), օձակեր արծիվ, ճուռակների ընտանիքի թըռ– չուն։ Մեջքը մոխրագորշ Է, կուրծքը և փորը՝ սպիտակավուն, մուգ բծերով։ Թևե– րի բացվածքը մինչև 1,9 մ Է։ Ոտքերի մատ– ները կարճ են, սուր եղունգներով՝ հար– մարված լպրծուն որսը բռնելուն։ Լավ քայլում Է։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում և Հս․ Աֆրիկայում։ Չվող Է։

Օձակեր

Ապրում է սաղարթավոր անտառներում և լեռներում։ Բնադրում է ծառերի կամ ժայ– ռերի վրա։ Էգը դնում է մեկ ձու, թխսում 35–36 օր։ Սնվում է գլխավորապես օձե– րով, մողեսներով, երկկենցաղներով։ Օձի խայթոցից խուսափելու համար բռնում է նրա գլխի հատվածից։ ՀՍՍՀ–ում Օ․ հա– մարվում է կիսանստակյաց թռչուն։ Տա– րածված է ՀՍՍՀ հվ․ շրջանների կիսա– անապատներում և չոր տափաստանային գոտում։ Գրանցված է ՀՍՍՀ Կարմիր գրքում։ Մ, Ադամ յան

ՕՁԱԿԻՐ (լատ․ Ophiuchus), հասարակա– ծային ամենամեծ համաստեղություններից մեկը՝ Օձ, Հերկուլես, Արծիվ, Աղեղնա– վոր և Կարիճ համաստեղությունների միջև։ Առավել պայծառ աստղը 2,1 ասա– ղային մեծության Է։ Օ–ում է գտնվում այս– պես կոչված «Բեռնարդի թռչող աստղը», ինչպես նաև M10, M12, M19, M62 չորս գնդաձև աստղակույտերը։ Երևում է ՄՍՀՄ ամբողջ տարածքից։ Դիտումների համար բարենպաստ են ամռան ամիսները։

ՕՁԱՁԿՆԵՐ (Anguilliformes, Apodes), ոսկրային ձկների կարգ։ Երկարությունը մինչև 3 մ Է, զանգվածը՝ 65 կգ։ Զարգա– նում են կերպարանափոխությամբ։ Մար– մինն օձաձև Է, սովորաբար մերկ, մեջքի և հետանցքի լողակները երկար են, հա– ճախ միակցված պոչի լողակի հետ։ Փորի, երբեմն նաև կրծքի, լողակներ չունեն։ Հայտնի է Օ–ի 22 ընտանիք (350 տեսակ)։ Ծովային օձաձուկ (Conger conger), /․ հասուն անհատը, 2• լեպտոցեֆալ թրթուրը Հիմնականում ծովային ձկներ են։ Տա– րածված են բոլոր տաք ծովերում, միայն մեկ ընտանիք՝ քաղցրահամ ջրերում։ Ծո– վային Օ–ի մեծ մասը ապրում է ծանծա– ղուտներում։ Որոշ տեսակներ ապրում են 3–4 հազար մ խորություններում։ Լինում են մեծ գաղութներով։ Մնվում են հիմնա– կանում միջին և Փոքր չավւերի ձկներով։ Բազմանում են ափերից հեռու, մեծ խո– րություններում, ձվադրում են մինչև 8 մլն ձկնկիթ։ Գետային, քաղցրահամ ջրերի, կամ, ավելի ճիշտ, գաղթող Օ․ (մոտ 10 տեսակ), կերպարանափոխությունից հե– տո, մինչև սեռահասուն դառնալը, ապ– րում են քաղցրահամ ջրերում, ձվադրման համար գնում են ծով։ Առավել հայտնի է եվրոպական կամ սովորական գետային օձաձուկը (Anguilla anguilla), որը գետերում կամ լճերում ապրելով 5–25 տարի՝ իջնում է ծով և հաղ– թահարելով 4–7 հզ․ կմ տարածություն, ձվադրում է Սարգասյան ծովում (400 մ խորությունում), որից հետո մահանում Է։ Հասնում են մինչև 1,5 մ երկարության և 6 կգ զանգվածի, արուներն Էգերից զգա– լիորեն փոքր են։ Օ–ի միսը ճարպոտ է (23%) և համեղ։ ՍՍՀՄ–ում հանդիպում են Սև, Բալթիկ U Սպիտակ ծովերի ա– վազաններում։ Ունեն արդյունագործա– կան ոչ մեծ նշանակություն։ Ռ․ Հովհաննիսյան

ՕՁԱՊՈՁԵՐ (Ophiuroidea), Փշամորթների տիպի ծովային հատակամերձ կենդանի– ների դաս։ Մարմինը բաղկացած է սովո– րաբար մինչև 2 սմ (երբեմն մինչև 10 սմ) տրամագծով սկավառակից և նրանից դուրս եկող 5, հազվադեպ՝ 10 ճառագայթ– ներից։ Վերջինների երկարությունը մի քանի (երբեմն մինչև 20–30) անգամ գե– րազանցում է մարմնի երկարությանը։ Սկավառակը և ճառագայթները ծածկված են բարակ կրային թիթեղիկներով։ Մեծ մասամբ բաժանասեռ են։ Զարգանում են սովորաբար կերպարանափոխությամբ։ Կան կենդանածին և կիսմամբ բազմա– ցող տեսակներ։ Մողում են ճառագայթ– ների օգնությամբ կամ խրվում տիղմի մեջ։ Սնվում են մանր կենդանիներով կամ դետրիտով։ ճառագայթները վերա– կանգնման հատկություն ունեն։ Օ․ լայ– նորեն տարածված են ծովերում և օվկիա– նոսներում (մինչև 8 կմ խորություննե– րում)։ Կեր են ծառայում ձկների համար։ Որոշ տեսակներ ապրում են ջրիմուռների, սպունգների, կորալների, ծովային ոզնի– ների վրա։ Հայտնի է Օ–ի մոտ 2 հզ․ (ՍՍՀՄ–ում՝ 120) տեսակ։ Բրածո տեսակ– ները հայտնի են օրդովիկից։

ՕՁԱՔԱՐ, տես Սերպենտին:

ՕՁԵՐ (Ophidia կամ serpantes), սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Մարմինը երկարացած է [երկարությունը հասնում է մինչև 11 г/ (վիշապներ)], վերջավորություններից զուրկ։ Միայն վիշապների և կույր օձերի ընտանիքի ներկայացուցիչների մոտ մնացել են ետին վերջավորությունների հավելվածները՝ ցցվածքների ձևով։ Օ–ի մարմնի վրա պարզորոշ կարելի է տարբերել երեք մաս․ գլուխ, իրան և պոչ։ Մարմինը ծածկված է եղջրային թեՓուկներով և վահանիկներով։ Մաշկային գեղձեր չկան, սակայն