Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

որոշ տեսակներ ունեն գեղձանման օր– գաններ, որոնց դերը լրիվ պարզված չէ։ Աչքերը զրկված են կոպերից և պատված թափանցիկ թաղանթով, որոշ տեսակնե– րինը տեղավորված են մաշկի տակ։ Ար– տաքին ականջային անցք և թմբկաթա– ղանթ չունեն։ Շարժման բնույթի հետ կապված՝ ողնաշարն ունի մեծ թվով միա– նման ողեր (200 – 450), որոնք հոդավոր– վում են նաև վերին աղեղների վրա գտնը– վող ելունդներով։ Այդպիսի հոդավորու– մը ապահովում է ողնաշարի դիմացկու– նությունը և միաժամանակ շարժունությու– նը։ Գանգի ոսկրերը բարակ են և շար– ժուն կերպով միացած իրար հետ։ Գան– գի նման կառուցվածքի շնորհիվ Օ․ կուլ են տալիս խոշոր կենդանիներ։ Լսողու– թյան օրգանները թույլ են զարգացած, և Օ․ ձայն գրեթե չեն ւսում։ Որոշ Օ․ ունեն ջերմակարգավորիչ զգայարաններ, որոն– ցով զգում են հեռավորության վրա գտնը– վող կենդանու մարմնի արձակած ջերմու– թյունը։ Սնվում են կենդան, կերով (մանր միջատներից մինչե խոշոր կաթնասուն– ներ)։ Կերը որսում են խեղդելով, փաթաթ– վելով նրա շուրջը կամ թունավորելով։ Բազմանում են ձվադրությամբ, ձվա– կենդանածնությամբ, կենդանածնությամբ։ Օ․ տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազ– մազանությամբ առատ են հատկապես ա– րեադարձային երկրները։ Չեն հանդի– պում Նոր Զելանդիայում և Պոլինեզիայի մի շարք կղզիներում։ Տարածված են անտառներում, անապատներում, լեռնե– րում, տափաստաններում։ Կան տեսակ– ներ, որոնք վարում են ծովային, ծառա– բնակ, ստորգետնյա կենսաձե։ Հայտնի է Օ–ի մոտ 3000 տեսակ (13 ընտանիք)։ ՍՍՀՄ–ում հանդիպում է 7 ընտանիքի 57 տեսակ, ՀՍՍՀ–ում՝ 4 ընտանիքի 18 տե– սակ, որոնցից 3-ը թունավոր են։ Օ–ի թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Որոշ երկրներում (նաե ՍՍՀՄ–ում) Օ–ին պահում են օձաբուծարաններում (սեր– պենտարիումներում) և պարբերաբար հա– վաքում թույնը։ Մաշկը ես արժեքավոր է։ Ֆ, Դանիեչյան Պատկերազարդումը տես 320–321-րդ էջերի միջև՝ ներդիրում։

ՕՁՆԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի համանուն գավա– ռում, էրզրում քաղաքից 12–13 կվ հս․, Եփրատից աջ, արգավանդ հարթավայ– րում։ Ավանդության համաձայն, Օ․ հիմ– նադրվել է VII դ․, Հովհաննես Օձնեցի կաթողիկոսի օրոք։ 1872–73-ին ուներ 158 տուն, 1877–78-ին՝ 162 տուն (1150 բնակիչ), 1909-ին՝ 225 տուն (մոտ 1600 հայ բնակիչ)։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս․ Երրորդություն), որին կից 1860-ական թթ–ից գործում էր երկսեռ վարժարան՝ 80–100 աշակերտով։ Գյուղի մոտ էր Ս․ Հովհաննես (Օ–ի Ս․ Հովհաննես) վան– քը։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ Օ․ ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Մեծ մասը զոհվել է գաղ– թի ճանապարհին։

ՕՁՈհՆ (XIX դ․ սկզբից մինչև 1967-ը՝ Ուզունլար), գյուղ ՀՍՍՀ Թումանյանի շրջանում, Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, շրջկենտ– րոնից 8 կւէ հվ–արմ․։ Կաթնաանասնապա– հական սովետական տնտեսությունն ըզ– բաղվում է նաև կարտոֆիլաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա, անտառային–առողջարանային ութամյա, հեռակա միջնակարգ և երաժըշ– տական ութամյա դպրոցներ, կուլտուրայի պալատ, 5 գրադարան (այդ թվում՝ շրջա– նային մանկական), կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղի տուն, կինո, հայրենագիտական թանգա– րան, 5 մսուր–մանկապարտեզ, ամբուլա– տորիա։ Կառուցվում է միջշրջանային հի– վանդանոց (250 մահճակալով)։ Գյուղը գազիֆիկացված է։ Գործում են սննդի կոմբինատը, հացի գործարանը, թռչնա– բուծական–ինկուբատորային կայանը, Ալավերդու կարի արտադրական միավոր– ման արտադրամասը, գյուղտեխմատպետ– կոմի շրջանային բաժանմունքը, շրջանա– յին հրշեջ կայանը։ 1943–71-ին Օ–ում գործել է այգեպտղաբանջարաբուծական տեխնիկում, 1957–67-ին լույս է տեսել բազմատպաքանակ թերթ (1957–64–ին՝ «Ուզունլարի կոլտնտեսական», այնուհե– տև՝ «Սովխոզային կյանք» անվանումնե– րով)։ Ս․ Վարոսյան Օ, անվանումը մատենագրական աղ– բյուրներում VIII դարից է։ Հիշատակվում է նաև Օծուն, Օզուն, Աձուն, Աւձուն, Ուձուն, Ուցուն ձևերով։ Գուգարք նահան– գի Տաշիր գավառի հնագույն բնակավայ– րերից է, վաղ միջնադարում եղել է գավա– ռի կենտրոնը։ Վարդան Արևելցին հիշա– տակում է որպես ավան։ Գյուղում և շըր– ջակայքում գտնվում են տարբեր դարա– շրջանների ճարտ․ հուշարձաններ, մեր– ձակա քարայրերից հայտնաբերվել են զգալի թվով ձեռագիր հիշատակարաններ։ Գյուղի կենտր․ մասում գտնվում են Օ–ի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, կոթող– մղւհարձանը, միջնադարյան 2 գերեզմա– նոց (մեծաթիվ խաչքարերով և մահարձան– ներով), արլ․ եզրին՝ Ծիրանավոր–Ծաղ– կավանք եկեղեցին, 1,5 կմ հվ–արլ․՝ Հո– ռոմայրքւ վանքը։ Օ–ի գմբեթավոր բազի– լիկ եկեղեցին ունի արլ․ –արմ․ ձգված ուղ– ղանկյուն հատակագիծ (20,71x31,62 ւ/), որն աղոթասրահից բացի ընդգրկում է երեք կողմից եզերող արտաքին սրահը՝ երկայնական թևերի սենյակով և բաց խորանով։ Աղոթասրահը շեշտված ձըգ– վածությամբ ուղղանկյուն դահլիճ է (11,12X20,98 tiy երկու շարք մույթերով բաժանված երեք նավի, որոնցից միջինը արլ–ում ավարտվում է կիսաշրջանաձև խո– րանով, իսկ եզրայինները՝ երկհարկ ուղ– ղանկյուն ավանդատներով։ Երեք մուտ– քերից գլխավորը արմ–ն է։ ճակատնե– րի քարե պահունակները վկայում են, որ արտաքին սրահը հենց սկզբից եղել է եկեղեցու հորինվածքում (հավանական է համարվում, որ այն վերակառուցվել է YIII դ․, Հովհաննես Օձնեցու կողմից)։ Կառուցված է տեղական բաց շագանակա– գույն ֆելզիտի բազմերանգ սրբատաշ քարերով։ Կառուցման ժամանակի վերա– բերյալ հավաստի տեղեկություններ հայտ– նի չեն։ Ըստ ճարտ․ հորինվածքի, դեկո– րատիվ հարդարանքի և ժամանակագըր– Օ ձ ու ն ի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու (VI դ․) արևելյան ճակատի պատուհանի եզ– րակալը ման հետ առնչվող այլ տվյալների եկեղե– ցին թվագրվում է VI դ․ վերջ։ Օ–ի եկե– ղեցին իր հորինվածքային բնորոշ գծե– րով կարևոր նշանակություն ունի գմբե– թավոր բազիլիկ տիպի կառույցների հո– րինվածքային ակունքների, զարգացման ընթացքի բացահայտման համար։ Օ–ի կոթող–մահարձանը (V–VI դդ․) գտնվում է գմբեթավոր բազիլիկից մոտ 10 tl հս– արլ․ (նկ․ տես ՀՍՀ, հ․ 5, 432–433 էջերի միջև, աղ․ XV)։ Աստիճանաձև պատվան– դանի վրա բարձրացող քառակուսի կտըր– վածքով երեք մույթերի կամարակապ բացվածքներում մեկական քառակող օբե– լիսկներ են՝ քանդակազարդված բոլոր կողմերից։ Արմ․ և արլ․ ճակատներում ուղղանկյուն շրջանակների մեջ առնված պատկերաքանդակներ են, հս․ և հվ․ ճա– կատներում՝ բուս, և երկրաչափական մո– տիվներով զարդաքանդակներ։ Ծիրանա– վոր–Ծաղկավանք եկեղեցին (V դ․) սրա– հավոր միանավ դահլիճ է։ Պահպանված են արլ․ և հս․ պատերը, մասամբ նաև սյունասրահը, որը սկզբնապես ունեցել է կամարակապ երեք բացվածք, փայտա– շեն միաթեք ծածկ և արլ–ում ավարտվել է բաց խորանով։ Հետագայում (հավանա– բար XII –XIII դդ․) փակվել է արլ․ կա– մարի բացվածքը, հավելվել լայնական պատ՝ խորանը ներառնելով քառակուսի հատակագծով սենյակի մեջ։ Պատկերազարդումը տես 513-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Հասրաթյան Մ․, Տաշիրի սրա– հավոր միանավ հուշարձանները, «ԼՀԳ», 1974, JSP 3։ Շախկյան Գ․, Օձունի եկեղե– ցին, Ե․, 1983։ Գ․ Շախկյան

ՕՂԱԿ (մաթ․), արդի հանրահաշվի կարե– վորագույն հասկացություններից։ Ոչ դա– տարկ բազմությունը կոչվում է Օ․, եթե նրա տարրերը կարելի է գումարել ու բազմապատկել, և բավարարվում են հե– տևյալ պայմանները․ 1) գումարման գոր– ծողությունը տեղափոիսսկւսն է՝ x,+y=

y+X, 2) զուգորդական է՝ x;+(y+z)

= (x+y)+z, 3) բազմությունն ունի զրո– յական տարր՝ 0, որի համար 0+х=Х» 4) կամայական х; տարրն ունի հակադիր –X տարր, այնպիսին, որ х+(–х)=0, 5) գումարումը բազմապատկման հետ կապված է բաշխական օրենքով՝ *(y+z)= =xy+xz (x-ը, y-Ը, z-ը Օ–ի կամայական տարրերն են)։ Առաջին չորս պայմանները նշանակում նն, որ Օ․ գումարման նկատ– մամբ աբելյան խումբ է։ Եթե բազ– մապատկման գործողությունը տեղափո– իսսկւսն է՝ ху=ух;, կամ զուգորդական է՝ x(yz)=(xy)z, կամ Օ․ ունի միավոր՝ 1, ընդ որում l․x=X․ ապա Օ․ համապատաս–