Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

O-nuf գործում է «Օշական» մանկա– կան մասնագիտացված առողջարանը (1964-ից)։ Օ․ որպես բերդ առաջին անգամ հիշա– ւոակում է պատմիչ Փավստոս Բուզանդը, IV դ․ 1-ին կեսի անցքերի կապակցու– թյամբ (տես Օշակ անի ճակատամարտ 336)։ Գտնվելով Արշակունիների արքա– յական ոստանում, Օ․ եղել է նրանց սե– փականությունը։ 336-ին, Մազքթաց Մա– նեսան թագավորի դեմ կռիվներում ցու– ցաբերած սխրագործությունների համար, Հայոց թագավոր նոսրով Բ Կոտակն այն ընծայել է Վահան Ամատունուն։ Ամատու– նիների նախաձեռնությամբ Օ–ում է թաղ– վել Մեսրուկ Մաշտոցը՝․ 442-ին նրա գերեզ– մանի վրա կառուցվել է գմբեթավոր կլոր եկեղեցի։ Վկայություններ կան, որ Մես– րոպ Մաշտոցը Օ–ում հիմնադրել է դպրոց։ իր կառույցներով և բերքառատ այգինե– րով Օ․ հետագայում էլ եղել է Հայաս– տանի նշանավոր գյուղերից մեկը։ 1826–• 1828-ի ռոա–պարսկ․ պատերազմի ժամա– նակ հայ աշխարհազորայինները և ռուս, զորքերը գեներալ Ա․ Ի․ Կրասովսկու գըլ– խավորությամբ Օ–ի մոտ արյունահեղ մարտ են մղել Աբբսա–Միրզայի 30 հզ․ բանակի դեմ (տես Օշականի ճակատա– մարտ /827)։ Օ–ի տարածքը հարուստ է հնագիտ․ հուշարձաններով։ XIX դ․ վերջին U XX դ․ սկզբին այստեղ պեղումներ են կատարել Ա․ Ս․ Ուվարովը Ա Ե․ Լալայանը։ Զասաղ գետի ձախ ափին գտնվել են խոշոր քարե– րով շարված մի քանի տասնյակ դամբա– րանախցեր։ Օ–ի տարածքում պարբերա– բար պեղումներ են կատարվում 1971-ից։ Գյուղի կենտրոնում գտնվող «Գիդի կոնդ» բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձա– նախմբեր։ Բլրի գագաթին պեղվել է մ․ թ․ ա․ VII– V դդ․, 0,25 հա տարածքով քա– ռանեւուն ամրոց*․ 2,5–2,65 ւ/ huiuinnt- թյամբ արւոաբիկ պաաերը շարված են տուֆե խոշոր քարերով, ամրացված կավե շաղախով։ Ամրոցի ներսում (բաժանված է հս–հվ․ անցնող միջնապատով) կան նկուղային և բնակելի մի շարք շինություն– ներ։ V–VII դդ․ ամրոցի տարածքը եղել է բնակատեղի։ Բլրի հս․ լանջին և ստորո– տին մ․ թ․ ա․ VII դ․ հիմնված պալատա– կան 5 համալիրներից ներկայումս պեղ– ված է առաջինը և երկրորդի մի մասը՝ բաղկացած 40 սենյակներից, սրահներից U տաճարներից։ Պեղումների ընթացքում գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, զարդեր, կուռքերի և այլ 100-ից ավելի արձաններ։ Այս համալիրների վւլատակների վրա բացվել է մ․ թ․ ա․ III դ․ անտիկ դամբա– րանադաշտ, որը գոյատևել է մինչև II դ․։ Բլրի արևելյաէ, հվ․ և մասամբ հս․ լան– ջերին սփռված են երկաթի դարի և ու– րարտ․ 1000-ից ավելի դամբարան, որոն– ցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր Ա խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և Փայտե զանազան իրեր։ Բլրի արմ․ լանջին գտնվում է միջնա– դարյան դամբարանադաշտը (տապանա– քարերի վրա պահպանվել են արձանա– գրություններ , բարձրաքանդակներ և բազ– մաթիվ խաչքարեր)։ Օ–ի կենտրոնում կանգուն է Մ․ Մեսրոպ Մաշտոց թաղածածկ դահլիճ տիպի եկե– ղեցին, որը 443-ին Վահան Ամատունու հիմնադրած եկեղեցու տեղում 1875–79-ին կառուցել է Գևորգ Դ կաթողիկոսը։ Եկեղե– ցու խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամ– բարանն է (443)․ ուղղանկյուն թաղածածկ խուց է, արլ–ում խորշով, արմ–ում բաց– վածքով, հս–ից և հվ–ից մուտքերով (հս․ փակված է, իսկ հվ․՝ բացվում է դեպի ավանդատուն)։ Եկեղեցու ներսը 1960- ական թթ․ ծածկվել է որմնանկարներով (Հ․ Մինասյան)։ Արլ–ից կից է երկհարկ զանգակատունը (1884), հայկ․ ճարտ․ մեջ բացառիկ՝ ինչպես տեղադրությամբ, այն– պես էլ գլանաձև ծավալով, մուտքը խո– րանից է։ Օ–ից հս–արլ․ «Մանկանոց» կոչվող վայրում կանգուն է Ս․ Սիոն եկե– ղեցին (VII դ․)։ Այն պատկանում է քառա– խորան գմբեթավոր հուշարձանների տի– պին, կառուցված է վարդագույն սրբա– տաշ տուֆից։ Օ–ում կանգուն է վաղ միջ– նադարյան ինքնատիպ կոթող (YI–VII դդ․), որն ավանդաբար համարվում է Մո– րիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքա– Օ շ ա կ ա ն․ Ս․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (XIX դ․) հյոաիս–արևելքից րը։ Գյուղից արլ․, հին գերեզմանատունն է, բարձր պատվանդաններով խաչքարե– րով։ Օ–ում և նրա շուրջը գտնվում են Թադևոս Առաքյալ, Ս․ Գրիգոր, Ս․ Սար– գիս, վիմափոր Ս․ Աստվածածին, Թուխ Մանուկ մատուռները (XIII դ․)։ Օ–ից հվ․, Քասաղ գետի վրա, Նահապետ կաթողի– կոսի՝ 1706-ին կառուցած սրբատաշ կար– միր տուֆից հնգաթռիչք կամուրջն է։ Օ–ի մոտ կանգուն է XIX դ․ հայկ․ մեմորիալ արվեստի հազվագյուտ հուշարձաններից մեկը՝ 1827-ին Արևելյան Հայաստանի ազատագրման համար զոհված ռուս, բա– նակի զինվորների հիշատակին 1833-ին կառուցված կոթողը։ Օ–ի մուտքի մոտ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի առթիվ կանգնեցված է հուշարձան (1962, ճարտ․ Ջ․ Թորոսյան)․ բացված գրքի նը~ մանվող երկու հուշասալեր են, որոնցից ձախակողմյանի վրա քանդակված է հա– յերեն այբուբենը։ Օ–ի XIX դ․ և XX դ․ սկզբի բնակելի տները հայկ․ ժող․ ար– վեստի արժեքավոր գործեր են։ Ուշագրավ է հին հրապարակը՝ որպես գյուղական անսամբլային ճարտ․ հազվագյուտ օրի– նակ (60° անկյան տակ տեղադրված երկ– հարկանի երեք տների առաջին հարկերը հատկացված են տնտ․, արտադրական նպատակների, կամ խանութներ են, իսկ երկրորդ հարկում՝ բնակելի սենյակներ)։ ․ Թ ո ր ա մ ui Tr յ տ ն Թ․, Նյութեր հայ– կական ճարտարապետության պատմության, [հ․] 2, Ե․, 1948։ Հ ա ր ու թ յ ու ն յ ա ն Վ․, Միջնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե․, 1960։ և ս ա յ ա ն Ս․, Քալանթարյտն Ա․, Օշականի վաղ միջնադարյան բնակավայրը, «ԼՀԳ», 1978,№ 3։Есаян С․ А․,Калантарян А․ А․, Античный Некрополь Ошакана, «ԼՀԳ», 1976, №12; Есаян С․, Канецян А․, Стро– ительная техника урартских сооружений Ошакана, «ԼՀԳ», 1983, N° 4․ Մ․ Հասրաթյան, V․ Մանուկյան, Ս․ Եսայան

ՕՇԱԿԱՆ», թունդ տեսակավոր գինի։ Մշակվում է 1939-ից, Երևանի գինու կոմ– բինատում, ոսկեհատ (խարջի) և ճիլար խաղողների փոփոխակներից (առնվազն 20% շաքարայնությամբ)։ Թնդությունը՝ 19,5 ծավ․ %, շաքարայնությունը՝ 4–5%, տիտրվող թթվությունը՝ 4,5–5,5 գհ։ Ունի թեյի (բացից մուգ) գույն, տարեկանի թարմ հացի համ, մադերային գինիներին հա– տուկ բուրմունք։ Հնացման ընդհանուր ժամկետը՝ 4 տարի։ Համամիութենական ու միջազգային մրցույթներում <0․»-ին շնորհվել է ութ ոսկե և չորս արծաթե մե– դալ։ Ս․ Սահրաղյան

ՕՇԱԿԱՆ», գրական–գեղարվեստական պատկերազարդ կիսամսյա հանդես։ Օ, լույս է տեսել 1920–21-ին, Փարիզում։ Տնօրեն–խմբագիր՝ Ա․ Հովհաննիսյան։ Տպագրել է Մ․ Չերազի, Ա․ Չոպանյանի, Ա․ Իսահակյանի, Ռ․ Զարդարյանի և այլ հեղինակների գործեր (մեծ մասամբ պա– տահական ընտրությամբ), թարգմանու– թյուններ Ռ․ Թագորի, Հ․ Հայնեի, Ա․ Չե– խովի, Հ․ Աենկևիչի, Օ․ Ուայլդի ստեղծա– գործություններից։ Նյութերի որոշ մասը նվիրված է թատրոնին, կերպարվեստին։ Ունեցեք է գրախոսության բաժին։ ՕՕԱ4ԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 336, տեղի է ունեցել ^այոց բանակի և Մազքթաց Ար– շակունի թագավոր Սանեսանի (Սանատ– րուկ) զորքերի միջև։ Պարսից Սասանյան– ների դրդմամբ կովկասյան վաչկատուն ցեղերից (հոներ, փոխեր ևն) կազմված բանակով Սանեսանը, հավակնելով Հայոց գահին, 335-ին գրավել է Վաղարշապաա մայրաքաղաքը։ Հայոց թագավոր Խոս– րով Ր Կոտակը ստիպված հեռացել է Կո– գովիտ գավառի Գարույնք բերդը։ Հաջորդ տարի Հայոց բանակը՝ սպարապետ Վա– չն Մամիկոնյանի գլխավորությամբ, հա– կառակորդին պարտության մատնելով Օշականի մոտ գտնվող Ցլու գլուխ կոչված բլրի ճակատամարտում, պաշարել ԷՎա– ղարշապատը։ Սանեսանը, թողնելով քա– ԴաՔԸ* քաշվեւ է Օշական բերդի կողմերը, որի մոտ էլ՝ քարքարոտ մի վայրում, կա– յացել է վճռական ճակատամարտը։ Ար– յունահեղ մարտում Հայոց բանակը հաղ– թել է և փախչող թշնամուն հետապնդել մինչև Փայտակարան։ Սանեսանը ձերբա– կալվել է և գլխատվել։ Օ․ ճ–ի հաղթանա– կով ամրապնդվել է Հայոց թագավորու– թյունը, ետ մղվել Պարսից տերության ոտնձգությունները։ Գրկ, Փավստոս Բուզանդ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Մtա նtա նtդ– J Ш ն Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978*․