Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1827, տեղի է < ունեցել ռուս, և պարսկ․ զորախմբերի I միջե, 1826–28-ի ռուս–պարսկ․ պատե– րազմի ժամանակ։ խախտելով զինադա– 1 դարը, պարսկ․ զորքերը (30 հզ․ զինվոր, 1 24 թնդանոթ)՝ թագաժառանգ Աբբաս Միր– ՚ զայի հրամանատարությամբ, օգոստ․ 4-ին ․ գետանցել են Արաքսը, նպատակ ունենա– ] լով գրավել էջմիածինը, ոչնչացնել գենե– ; րալ–լեյտենանտ Ա․ Կրասովսկու զորա– մասը, այնուհետև հարձակվել Թիֆլիս– Ելիզավետպոլ–Ղարաբաղ ուղղությամբ և կանխել գեն․ Պասկևիչի արշավանքր դեպի Թավրիզ։ Օգոստ․ 6-ին պարսկ․ բանակը գրավել է Աշտարակը, դիրքավորվել Քա– սաղ գետի ափերին, իսկ օգոստ․ 15-ին՝ պաշարել և հրետակոծել էջմիածինը։ Ա․ Կրասովսկին օգոստ․ 16-ի երեկոյան 3 հզ–անոց զորախմբով (այդ թվում՝ 100 հայ և 40 վրացի աշխարհազորայիններ) և 12 թնդանոթով Ապարանի սարահար– թից շարժվել է դեպի էջմիածին։ ճակատա– մարտն սկսվել է օգոստ․ 17-ի առավոտ– յան ժամը 8-ին, Օշական գյուղից 2 վերստ հեռու, էջմիածնի ճանապարհին՝ Քասա– ղի կիրճում։ Օգտվելով իր ուժերի նպաս– տավոր դասավորությունից, Աբբաս Միր– զան փորձել է շրջապատել և ոչնչացնել կիրճում գտնվող ռուս, զորախումբը։ Սա– կայն, սրընթաց հարձակումով ճեղքելով հակառակորդի գերակշիռ ուժերի պատ– նեշը, ռուս, զորքը դուրս է եկել Քասաղի կիրճից և փորձել շարժվել դեպի էջմիա– ծին։ Սկսված սվինամարտի ժամանակ ռուս, զորքին օգնության են հասել էջ– միածնի գումարտակը և հայ կամավոր– ներ։ Մարտում նշանավորվել են առաջա– պահ 39-րդ և 40-րդ եգերական գնդերը (աջ թևից վիրավորվել է նրանց շարքե– րում մարտնչող Ա․ Կրասովսկին)։ ճա– կատամարտի վճռական պահին նորքեցի հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարություն– յանը, որին բռնի զորակոչել էին պարսիկ– ները, անգլ․ ծանր թնդանոթով թիկունքից ռմբակոծել է պարսկ․ դիրքերը։ Օգտվելով հակառակորդի շարքերում առաջացած խուճապից՝ ռուս, զորախումբը ճեղքել է պարսկ․ զորաշղթան և մտել էջմիածին։ ճակատամարտն ավարտվել է ժամը 17-ին։ Հակոբ Հարությունյանը փորձել է փախ– չել, սակայն պարսիկները նրան բռնել և հրեշավոր խոշտանգումների են ենթար– կել․ հանել են աչքերը, կտրել ականջնե– րը, կրունկները, շրթունքները և նետել դիակների մեջ։ Ուշքի գալով, հերոսը կարողացել է հասնել էջմիածին։ Այդ սխրանքի համար նրան ցմահ սահմանվել է պետ․ կենսաթոշակ։ ճակատամարտում ռուսների կորուստ– ները կազմել են 1131 սպանված և 134 անհետ կորած, պարսիկներինը՝ ավելի քան 3000 մարդ։ Գեն․ Ա․ Կրասովսկին հմուտ ռազմավարության համար պարգե– վատրվել է Մ․ Վլադիմիրի 2-րդ աստիճա– նի շքանշանով։ Օ․ ճ․ ձախողել է էջմիա– ծինը գրավելու և Թիֆլիսի վրա հարձակ– վելու Աբբաս Միրզայի պլանները, նպաս– տավոր պայմաններ ստեղծել ռուս, զոր– քերի հետագա գործողությունների հա– մար։ 1833–34-ին, ինժեներ–պորուչիկ Կոմպանեյսկու նախագծով, ճակատա– մարտի վայրում կառուցվել է զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթող։ Գրկ․ և ր ի ց յ ա ն Ա․, Ամենայն Հայոց կաթողիկոսությունը և Կովկասի Հայք XIX դարում, մաս 1, Թ․, 1894, էջ 283–295։ Գրի– գորյան Զ, Տ․ք Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և նրա պատմական նշանակությունը, Ե․, 1978, էջ 188–191։ Нерсисян М․ Г․, Из истории русско- армянских отношений, кн․ 1, Е․, 1956․ Գ․ Սարգսյան ՕՇԱՆ (Salsola), շոռան, աղուտա– բ ու յ ս, թելուկազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Միամյա խոտաբույսեր, թփեր կամ կիսաթփեր են, մեծ մասամբ հերթադիր, մսալի, գծային կամ կիսա– գլանաձև տերևներով։ Ծաղիկները երկ– սեռ են, սովորաբար մեկական նստած են ծաղկակից տերևանութներում և կազ– մում են հասկաձև կամ հուրանաձև ծաղ– կաբույլ։ Պտուղը միասերմ ընկուզիկ է։ Հայտնի է ավելի քան 150 տեսակ, տա– րածված առավելապես Եվրասիայի և Աֆ– րիկայի անապատներում ու կիսաանա– պատներում, ինչպես նաև Ամերիկայում և Ավստրալիայում։ ՍՍՀՍ–ում՝ մոտ 80 տեսակ, գլխավորապես Միջին Ասիայում։ ՀՍՍՀ–ում հայտնի է 12 տեսակ՝ Արտա– շատի, Հոկտեմբերյանի, էջմիածնի, Ազիզ– բեկովի շրջաններում։ Աճում են ավազուտ– ներում, ալկալի հողերում։ Դեղորայքա– յին բույս է Ռիխտերի Օ․ (Տ․ Richteri)։ Ս4 Հակոբյան ՕՇԻ ՄԱՐձ, Կիրգիզ․ ՍՍՀ կազմում։ Կազ– մավորվել է 1939-ի նոյեմբ․ 21-ին։ 1959-ի հունվ․ 27-ին նրա կազմի մեջ է մտել Զա– լալաբադի մարզը։ Զբաղեցնում է հանրա– պետության հվ–արմ․ մասը։ Հվ–արլ–ում սահմանակից է Չինաստանին։ Տարածու– թյունը 65,6 հզ․ կւ12 է, բն․՝ 1708 հզ․ (1985)։ Բաժանված է 14 շրջանի, ունի 9 քաղաք, 11 քտա։ Վարչ․ կենտրոնը՝ Օշ։ Պարգևա– տրվել է Լենինի շքանշանով (1966)։ Բնությունը։ Գտնվում է Տյան Շանի և Պամիրա–Ալայի լեռներում։ Հս–արմ–ում, հս–ում և հս–արլ–ում բարձրանում են Չաւո– կալի, Պսկեմի, Տալասի Ալաթաու, Սու– սամըրթաու և այլ լեռնաշղթաները, արլ–ում՝ Ֆերգանայի լեռնաշղթան։ Նը– րանց միջև գտնվում են Չաակալի (բարձ– րությունը՝ 1300–3000 it) և Կետմեն– Տյուբինի (բարձրությունը՝ 750–1000 it) միջլեռնային իջվածքները, հվ–ում Թուր– քեստանի, Ալայան, Անդրալայան (Լենինի պիկ, 7134 г/, մարզի ամենաբարձր կետը) լեռնաշղթաներն են, բարձրլեռնա– յին Ալայան ընդարձակ հովտով (2200– 3500 մ) Մերձֆերգանայի շրջանում տա– րածված են ադիրները և բարձրադիր նա– խալեռները։ Օգտակար հանածոներից կան քարածուխ և գորշ ածուխ, նավթ, այր– վող թերթաքարեր, բնական գազ, ծարիր, սնդիկ, կապարի հանքանյութ, քարաղ, շինանյութեր ևն։ Կլիման խիստ ցամա– քային է, չորային։ Հունվարի միջին ջեր– մաստիճանը (500–1100 it բարձրություն– ների վրա) –3°Cէ, հուլիսինը՝ 24–27°С։ Տարեկան տեղումները մինչև 500 ւէւէ են, վեգետացիայի շրջանը՝ 210–215 օր։ 2000–3000 U բարձրություններում հուլի– սի միջին ջերմաստիճանը 11 –18°Cէ, տա– րեկան տեղումները՝ 400–600 մւէ (Ֆեր– գանայի արմ․ լանջերին մինչև 900 ւէւէ)։ 3000 г/–ից բարձր կլիման ավելի խիստ է (հուլիսի միջին ջերմաստիճանը 10°Շ–ից ցածր է)։ Ունի գետերի խիտ ցանց։ Խոշոր գետերն են Նարինը և Կարադարյան, լի– ճը՝ Սարի Չելեկը։ Լեռներում, մինչև 1500 it բարձրությունները, տարածված են կիսաանապատային բուսականությունը, մինչև 3000 it բարձրության վրա՝ ընկու– զենու և մրգատու անտառներ, ավելի բարձր՝ մերձալպյան և ալպյան մարգա– գետիններ։ Կենդանական աշխարհը բազմազան է։ Կան աղվես, գայլ, գորշ արջ, կինճ, այծ– յամ, գորշուկ, կնգում, խոզուկ, լեռնային այծ, հովազ։ Օ․ մ–ում է Սարի Չելեկի ար– գելանոցը։