1927-ին Երևանի կոնսերվատորիայում կազմակերպվել է օպերային դասարան։ 1920-ական թթ․ ստեղծվել են հայկ․ նոր Օ–ներ՝ Ա․ Տեր–Ղեոնդյանի «Սեդա» (1921), Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» (1928), և մանկ․՝ Կ․ Զաքարյանի «Գառնիկ ախ– պեր» (1924), Մ․ Մազմանյանի «ճուտիկ» (1926)։ Հայկ․ Օ–ի պատմության մեջ կարևոր տեղ է գրավում Սպենդիարյանի «Ա[- մաստ>–ը։ 1933-ի հունվ․ 20-ին Սպեն– դիարյանի «Ալմաստ»-ով Երևանում բաց– վել է Հայաստանի պատմության մեջ աոաջին մշտական օպերային թատրոնը՝ ացենդիարյանի անվան օպերայի և բա՜ ւեաի թատրոնը, որի առաջնահերթ խըն– դիրներից մեկը ազգ․ խաղացանկ ստեղծե– լըն էր։ 1935-ին թատրոնը բեմադրել է Ա․ Տիգրանյանի «Անուշ»-ը (նոր խմբ․)։ 1930-ական թթ․ թատրոնի բեմում երևան են եկել հայկ․ կոմիկ․ Օ–ներ՝ Հ․ Ստեփան– յանի «Քաջ Նազար» (1935), Ա․ Այվազյա– նի «Թափառնիկոս» (1938)։ Երաժշտաբե– մական արվեստում հայկ․ հերոսական էպոսի արտացոլման արժեքավոր փորձ էր Հ․ Ստեփանյանի «Սասունցի Դավիթ»-ը (1936)։ 1938-ին Երևանի օպերայի և բա– լետի թատրոնում բեմադրվել է հեղա– փոխության թեմայով հայկ․ առաջին Օ․4 Հ․ Ստեփանյանի «Լուսաբացին»-ը, 1941-ին՝ Կ․ Զաքարյանի <Մարջան»-ը։ 1939-ին Բաքվի օպերայի և բալետի թատ– րոնում բեմադրվել է Ա․ Մայիլյանի «Սա– ֆա» Օ․, որի հիմքում ընկած է ժողովուրդ– ների բարեկամության գաղափարը։ Հայ կոմպոզիտորները դիմել են նաև այլ ժո– ղովուրդների կյանքից և գրականությու– նից վերցված թեմաների՝ Լ․ Խոջա–Էյնաթ– յանի «Շլյուզ» (1931), «Խռովություն» (1938), «Ընտանիք» (1940), Ս․ Բալասան– յանի «Վոսեի ապստամբությունը» (1939), «Դարբին Կովան» (1941) ևն։ 1945-ին Երևանի օաերայի և բալետի թատրոնում բեմադրվել են Տ․ Չուխաճյա– նի «Արշակ Բ», Լ․ Խոջա–էյնաթյանի «Նա– մուս», 1949-ին՝ Ա․ Տեր–Ղեոնդյանի «Արե– գակի ցոլքերում», 1950-ին՝ ժամանակա– կից կյանքն արտացոլող՝ Հ․ Ստեփանյանի «Հերոսուհի» Օ–ները։ Նույն տարիներին են ստեղծվել Կ․ Զաքարյանի «Աղասի», Հ․ Ստեփանյանի «Նունե» Օ–ները։ 1950-ին Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում բեմադրվել է պատերազմի տարիներին ստեղծված՝ Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» հայրենասիրական Օ․։ 1950-ական թթ․ վերջին – 1960-ական թթ․ օպերային թատրոնում բեմադրվել են հայ կոմպոզիտորների մի շարք նոր Օ–ներ, այդ թվում՝ Վ․ Տիգրանյանի «Սոս և Վարդիթեր» (1957), Ա․ Բաբաևի «Արծվա– բերդ» (1957), Ցու․ Գևորգյանի «Խա– րույկ» (1959), Գ․ Արմենյանի «Խաչատուր Աբովյան» (1960), «Խորտակում» (1968), Ա․ Տերտերյանի «Կրակե օղակում» (1967), Ա․ Հարությունյանի «Սայաթ–Նո– վա» (1969)։ 1970–80-ական թթ․ ստեղծ– ված Օ–ներից են՝ է, Հարությունյանի «Հեքիաթ մեծերի համար» (բեմ․ 1970), Գ․ Հախինյանի «Լեգենդի մարդը» (բեմ․ 1970), «Ծովինար» (1973), Ս․ Ջրբաշյանի «Գիքոր» (բեմ, 1974), է․ Հովհաննիսյա– նի «Սասունցի Դավիթ» օպերա–բալետը (բեմ․ 1976), Ցու․ Գևորգյանի «Հյուսի– սափայլ» (ըստ Խ․ Աբովյանի «Վերք Հա– յաստանի», 1976), Ցու․ Ղազարյանի «էռ– նըստ Հեմինգուեյ» (1983), Ա․ Տերտեր– յանի «Երկրաշարժ» (1984), Վ․ Բաբա յանի «Կողմնակի մարդը» (1970), «Բեթհովենի նամակները» (1977), է․ Սադոյանի «Մա– րիա Վոլկոնսկայայի օրագրերը» (1978), «Հե՜յ, ով կա այդտեղ» (ըստ Վ․ Սարո– յանի, 1982), «Կյանքի ծառը» (1985), Ե․ Երկանյանի «Մոկաց Միրզա» ֆոլկ–օպե– րա–բալետը (1977), «Շուշանիկ» (1980), Վ․ Աճեմյանի «Կիկոսի մահը» (բեմ․ 1980) և այլ Օ–ներ։ Հայկ․ օպերային արվեստն աչքի է ընկ– նում ժանրերի և ձևերի բազմազանու– թյամբ․ մոնումենտալ պատմ․, հերոսա– էպիկական, կամերային–քնարական, կեն– ցաղային ևն։ Դրանցից մի քանիսը մո– տենում են հոգեբանական դրամաներին կամ բարքերի կոմեդիաներին, մյուսնե– րը՝ հեղափոխ․ թատրոնի մասսայական ժանրերին։ Ստեղծվել են ինչպես համա– րային կառուցվածք ունեցող, այնպես էլ միջանցիկ դրամատուրգիայով, ինտեն– սիվ սիմֆոնիկ զարգացմամբ Օ–ներ, որոշ Օ–ներում գերիշխում է երգ–մեղեդային նախասկիզբը, մյուսներում՝ ասերգային– արտասանականը։ Գրկ․ Р о л л а н Р․, Опера в XVII веке в Италии, Германии, Англии, пер․ с франц․, М․, 1931; Ля Лоранси Л․ де, Фран– цузская комическая опера XVI11 века, пер․ с франц․, М․, 1937; Асафьев Б․ В․# Опера, в сб․։ Очерки советского музыкаль– ного творчества, т․ 1, М․–Л․, 1947; Д р у- с к и н М․, Вопросы музыкальной драма– тургии оперы․ На материале классического наследия, Л․, 1952; Ярустовский Б․, Драматургия русской оперной классики, М․, 1952; Ն ու յ ն ի, Очерки по драматургии оперы XX века, М․, 1971; Тигранов Г․ Г․,․ Армянский музыкальный театр, т․ 1–3, Е․, 1956–75; Е wen D․, Encyclopedia of the Opera, N․ Y․e 1955․
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՐՎԵՍՏ, ռազմական ար– վեստի բաղկացուցիչ մաս, ընդգրկում է ռազմ, գործողությունների տարբեր թա– տերաբեմերում զինված ուժերի տեսակ– ների օպերատիվ միավորումների համա– տեղ կամ ինքնուրույն օպերացիաների և մարտական գործողությունների նախա– պատրաստման ու վարման տեսության ու պրակտիկայի հարցերը։ Ուսումնասիրում և մշակում է ռազմ, գործողությունների բո– լոր տեսակները՝ հարձակում, պաշտպա– նություն, օպերատիվ վերախմբավորում– ների կազմակերպում ու իրականացում ևն։ Օ․ ա․ միջանկյալ տեղ է գրավում և կա– պող օղակ է ստրատեգիայի (տես Ստրա– տեգիա ռազմական) ու տակտիկայի (տես Տակտիկա ռազմական) միջև։ Օ․ ա․ ան– միջականորեն բխում է ստրատեգիայից և ենթարկվում դրան։ Տակտիկայի նկատ– մամբ տիրապետող դիրք է գրավում և որոշում դրա զարգացման խնդիրներն ու ուղղությունը։ Օ․ ա–ի տեսական և գործ– նական ընդհանուր շրջանակներում կա– րելի է առանձնացնել ցամաքային, հըր– թիռային, ՀՕՊ–ի զորքերը, ՌՕՈԻ–ի և ՌԾՆ–ի Օ․ ա․։ Օ․ ա–ի հիմն, դրույթները բխում են ռազմ, արվեստի ընդհանուր սկզբունքներից։ Կապիտ․ պետությունների ռազմ, տե– սության մեջ «Օ․ ա․» հասկացությունը չի կիրառվում։ Դրա փոխարեն օգտագործում են «մեծ տակտիկա» կամ «փոքր ստրատե– գիա» հասկացությունները։ Սովետական Օ․ ա․ սկսել է ձևավորվել 1918–20-ի քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիայի ժամա– նակ ու զարգացել է 1941–45-ի Հայրենա– կան մեծ պատերազմի տարիներին։ Ետ– պատերազմյան տարիներին սովետական Օ․ ա–ի զարգացման համար կարևոր դեր են խաղացել գիտատեխ․ առաջընթացը, զենքի նոր տեսակների ու դրանց հետևան– քով մարտավարության նոր ձևերի առաջա– նալը։
ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, ՍՍՀՄ–ում գույքային հատուկ իրավունք, որը տրվում է սոցիալիստ, կազմակերպու– թյուններին՝ իրենց ամրացված գույքը տիրապեւոելու, օգտագործելու և տնօրի– նելու համար։ Օ․ կ․ ի–ի հիման վրա սովե– տական պետությունը, ինչպես նաև կոոպե–՛ րատիվ և հասարակական կազմակերպու– թյունները գույքի սեփականության իրա– վունքը տնօրինում են ոչ միայն ինքնու– րույն, այլև իրավաբանական անձի իրա– վունքով օժտված այլ կազմակերպություն– ներին գույք հատկացնելու միջոցով։ Օ․ կ․ ի․ ունեցող կազմակերպություններն իրենց ամրացված գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքն իրականացնում են օրենքով որոշված սահ– մաններում՝ իրենց գործունեության նպա– տակներին, պլանային առաջադրանքնե– րին, գույքի դերին ու նշանակությանը համապատասխան։ Հ․ Ներսիսյան
ՕՊԵՐԱՏՈՐ մաթեմատիկայում, հասկացություն, որն ամենաընդհանուր իմաստով նշանակում է համապատասխա– նություն որոշակի կառուցվածք ունեցող X և У բազմությունների միջև, երբ X-ի յուրաքանչյուր X տարրին համապատաս– խանեցվում է У-ի որևէ у տարր։ Համար– ժեք իմաստ ունեն արտապատկերում, ձևափոխություն, ֆունկցիա տերմինները։ у տարրը կոչվում է x-ի կերպար, իսկ *-ը՝ у-ի նախակերպար։ Երբ X,՝ У-ը թվային բազմություններ են, սովորաբար գործած– վում է «ֆունկցիա» տերմինը։ Անվերջ չափանի տարածությունը իրական կամ կոմպլեքս թվերի բազմության մեջ ար– տապատկերող Օ․ կոչվում է ֆունկցիոնալ (տես Ֆունկցիոնաչ անաւիզ)։ Օ–ների կարևոր դաս են կազմում գծային Օ–ները գծային նորմավորված տարածություն– ներում։ Ֆիզիկայում և մաթ․ անալիզում առավել կարևոր դեր են խաղում դիֆե– րենցիալ և ինտեգրալ Օ–ները։ Ա․ Ներսիսյան,
ՕՊԵՐԱՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, գեղարվեստ տական ստեղծագործության կինեմատո– գրաֆիական տեսակ, որի խնդիրն է կի– նոնկարահանման արտահայտամիջոցնե– րով և տեխ, հնարքներով ստեղծել ֆիլմի գեղարվեստապատկերային ձևերը, տե– սանելի կերպարներով բացահայտել բո– վանդակությունը, ստեդծագործության գաղափարը, կինոդրամատուրգի և ռե– ժիսորի մտահղացումը։ Բեմադրող կինո– ռեժիսորի U նկարչի հետ օպերատորը մշակում է ապագա կինոնկարի –