յացուցիչներն են ժ․ Բ․ Լյուլլին (ստեղծել է «քնարական ողբերգության» դասական տեսակը, «Ալցեստա», «Արմիդա») և ժ․ Ֆ․ Ռամոն։ XVII դ․ ինքնատիպ օպերային ժանր է ձևավորվել Իսպանիայում (սար– սուելա)։ Անգլիայում Օ․ կապված է կոմ– պոզիտոր Հ․ Պյորսելի անվան հետ («Դի– դոնե և էնեաս»)։ Գերմ․ առաշին օպերա– յին կոմպոզիտորը Հ․ Շյուցն է («Դափնե»)։ XVII –XYIII դդ․ սահմանագծին մեծ նշա– նակություն է ձեռք բերել նեապոչյան օպերային դպրոցը Ա․ Սկարլատտիի գըլ– խավորությամբ, որը Օ–ի նոր տեսակի՝ սերիա–օպերայի (բառացի՝ «լուրշ» Օ․) հիմնադիրն է։ Սերիա–օպերայի հետ է կապված Գ․ Ֆ․ Հենդելի ստեղծագործու– թյունը («Հուլիոս Կեսարը Եգիպտոսում», «Թամերլան», «Ռոդելինդա» ևն)։ XVIII դ․ կեսին սերիա–օպերային փոխարինել է կոմիկ․ Օ․։ Տարբեր երկրներում ձևավոր– վել են կոմիկ․ Օ–ի ազգ․ տարատեսակներ․ Իտալիայում՝ բուֆֆ–օպերա, որի ներկա– յացուցիչներն են Զ․ Բ․Պերգոլեզին («Սպա– սուհին՝ տիրուհի»), Ջ․Պաիզիելլոն («Ջրա– ղացպանուհին») և Դ․ Չիմարոզան («Գաղտնի ամուսնություն»), Անգլիայում՝ բալլադային օպերա (Զ․ Գեյի և Զ․ Փե– փուշի «Աղքատների օպերա»), Իսպանիա– յում՝ տոնադիլիա (Մ․ դե Պ․ Վ․ Գարսիա– յի «Կեղծ ծառան»), Ֆրանսիայում՝ կո– միկ․ օպերա (է․ Դունիի «Սիրահարված նկարիչը», Ֆ․ Ա․ Ֆիլիդորի «Այգեպանը և նրա տերը», Ա․ Է․ Գրետրիի «Ռիչարդ Առյուծասիրտը»), Ավստրիայում և Գեր– մանիայում՝ զինգշպիլ։ Հսկայական նշանակություն է ունեցել օպերային արվեստի խոշորագույն ռե– ֆորմատորներ Ք․ Վ․ Գլյուկի («Օրփեոս և էվրիդիկե», «Ալցեստա») և Վ․ Ա․ Մո– ցարտի («Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն ժուան», «Կախարդական սրինգ») գործունեությունը։ Իտալ․ կոմիկ․ Օ–ի բնորոշ գծերը փայլուն արտահայտություն են գտել Զ․ Ռոսսինիի ստեղծագործության մեջ («Սևիլյան սափ– րիչ»)։ Օպերային երաժշտության մեջ ռո– մանտիզմի առաշին ներկայացուցիչներից է գերմ․ կոմպոզիտոր Կ․ Մ․ Վեբերը («Ազատ հրաձիգը»), ռոմանտիկ, պլանով են գրված Ռ․ Վագների վաղ շրշանի Օ–նե– րը («Ռիենցի», «Թռչող հոլանդացին»)։ Ֆրանսիայում ռոմանտիկ ոճը մարմնա– վորվել է Զ․ Մեյերբերի «Ռոբերտ Սատա– նա», «Հուգենոտներ»), Իտալիայում վ․ Բելլինիի («Սոմնամբուլա», «Նորմա»), Գ․ Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամեր– մուր»), Զ․ Վերդիի (վաղ շրշանում «Նա– բուգոդոնոսոր», «Լոմբարդցիներ») ստեղ– ծագործության մեշ։ XIX դ․ ռուս․ Օ–ի ծաղկման շրշանն է։ Դրա հիմնադիր Մ․ Ի․ Դլինկայի ժող․-հայ– րենասիրական «Իվան Սուսանին» և հե– քիաթային–էպիկական «Ռուսլան և Լյուդ– միլա» Օ–ները ռեալիստ, արվեստի վառ նմուշներ են։ Ռուսաստանում առաջին սոցիալ–կենցաղային երաժշտ․ դրաման ստեղծել է Ա․ Ա․ Դարգոմիժսկին («Ջրա– հարսը»)։ 1860-ական թթ․ ռուս, Օ–ի հե– տագա վերելքը կապված է <<,զոր խըմ– բա//»-ի կոմպոզիտորների գործունեու– թյան հետ։ Համաշխարհային օպերային արվեստի զարգացման վրա հսկայական նշանակություն են ունեցել Մ․ Պ․ Մու– սորգսկու «Բորիս Դողունով», «խովանշ– չինա» ժող․ երաժշտ․ դրամաները։ Ստեղծ– վել են Ա․ Պ․ Բորոդինի «իշխան Իգոր», Ն․ Ա․ Ռիմսկի–Կորսակովի «Զյունանուշի– կը», «Սադկո», «Ոսկի աքլորիկը» և այլ Օ–ներ։ Երաժշտ․ թատրոնի մեծագույն երևույթներից է Պ․ Ի․ Չայկովսկու օպե– րային ստեղծագործությունը՝ «Եվգենի Օնեգին», «Պիկովայա դամա» ևն։ իտալիայում ռեալիստ, արվեստի դա– սականը Զ․ Վերդին էր («Ռիգոլետտո», «Տրավիատա», «Աիդա», «Օթելլո», «Ֆալս– տաֆ»)։tXIX դ․ 2-րդ կեսի ֆրանս․ երաժշտ․ թատրոնին բնորոշ է քնարա– կան Օ–ի ժանրը՝ Շ․ Գունոյի «Ֆաուստ», Կ․ Դելիբի «Լակմե», ժ․ Մասնեի «Մանոն»։ XIX դ․ ֆրանս․ երաժշտության մեջ օպե– րային ռեալիզմի գագաթը ժ․ Բիզեի «Կար– մեն» օպերան է։ XIX դ․ 2-րդ կեսին գերմ․ և ողշ եվրոպ․ օպերային արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել Ռ․ Վագնե– րի ստեղծագործությունը։ Վագների ռե– ֆորմատորական Օ–ներն են՝ «Տրիստան և Իզոլդ», «Նիբելունգի մատանին» քա– ռերգությունը, «Նյուրնբերգցի մայստեր– զինգերներ», «Պարսիֆալ»։ XIX դ․ վեր– շին իտալ․ Օ–ում ծագել է նոր ուղղություն՝ վերիզմ, որի ներկայացուցիչներն են՝ Պ․ Մասկանյին («Գեղշկական պատիվ»), Ռ․ Լեոնկավալլոն («Պայացներ»), Ջ․ Պուչ– չինին («Մանոն Լեսկո», «Բոհեմա», «Տոս– կա», «Չիո–Չիո–սան»)։ XIX դ․ Արլ․ Եվ– րոպայում ազատագր․ շարժումների հե– տևանքով ձևավորվել են ազգ․ օպերային դպրոցներ՝ չեխ․, լեհ․, հունգ․, որ գլխա– վորել են Բ․ Սմետանան, Ս․ Մոնյուշկոն, Ֆ․ էրկելը։ Ազգ․ օպերային մշակույթների ձևավորման նմանատիպ պրոցես տեղի է ունեցել նախահեղափոխ․ Ռուսաստանի մի շարք ժողովուրդների մոտ։ Այդ դըպ– րոցների ներկայացուցիչներն էին․ Ուկ– րաինայում՝ Մ․ Մ․ Գուլակ–Արտեմովսկին, Ն․ Վ․ Լիսենկոն, Վրաստանում՝ Մ․ Ա․ Բալանչիվաձեն Ադրբեշանում՝ Ու․ Հաշի– բեկովը և ուրիշներ։ XIX դ․ վերշին և XX դ․ սկզբին օպերային արվեստ մուտք գործեցին իմպրեսիոնիզ– մը (Կ․Դեբյուսիի«Պելեաս և Մելիզանդա»), Էքսպրեսիոնիզմը (Ռ․ Շտրաուսի «Սալո– մե», «էլեկտրա», Ա․ Շյոնբերգի «Սպա– սում», Ա․ Բերգի «Վոցցեկ», Պ․ Հինդե– միթի «Կարդիլյակ»), նեոկլասիցիստա– կան միտումներ (Ի․ Ստրավինսկու «էդիպ արքա»)։ Օ–ի զարգացման գործում նշա– նակալից ավանդ են ներդրել Դ․ Միյոն, Կ․ Օրֆը, Մ․ դե Ֆալյան, Զ․ Կոդայը, Լ․ Յանաչեկը, Ջ․ էնեսկուն և ուրիշներ։ XX ղ․ Օ–ում նշանակալից երևույթ էր Զ․ Գերշվինի «Պորգի և Բես»-ը։ Առաշադեմ երևույթներից են Ֆ․ Պուլենկի («Ձայն մարդկային»), Լ․ Դալլապիկոլայի («Բան– տարկյալը»), Զ․ Կ․ Մենոտտիի («Մե– դիում», «Հյուպատոսը»), Բ․ Բրիտտենի («Ամառային գիշերվա երազը»), Ա․ Բուշի («Ուոթ Թայլեր») Օ–ները։ Օ–ի զարգաց– ման պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում սովետական օպերային արվեստը։ Սովետական կոմպոզիտորնե– րը, հենվելով դասական ավանդույթների և սոցիալիստ, ռեալիզմի մեթոդի վրա, ձգտել են իրականության և պատմության ճշմարտացի արտացոլմանը։ Սովետական լավագույն Օ–ներից են՝ Ի․ ի․ Զերժինսկու «1սաղաղ Դոն», Ս․ Ս․ Պրոկոֆևի «Սեմյոն Կոտկո», «Պատերազմ և խաղաղություն», Դ․ Դ․ Շոստակովիչի «Մցենսկի գավառի լեդի Մակբեթը» («Կատերինա Իզմայլո– վա»), Տ․ Ն․ խրեննիկովի «Փոթորկի պա– հին», Դ․ Բ, Կաբալևսկու «Տարասի ըն– տանիքը» ևն։ Ատեղծվել են ազգ․ դասա– կան О-ների վառ նմուշներ՝ Զ․ Պ․ Փալիա– շվիլու «Դաիսի», Ու․ Հաշիբեկովի «Քյոռ Օղլի» ևն։ Մովետական Օ–ում նշանակա– լից ավանդ են ներդրել Ռ․ Մ․ Գլիերը, Կ․ Վ․ Մոլչանովը, Վ․ Ե․ Մուրադելին, Ս․ Մ․ Մլոնիմսկին, Ա․ Ն․ 1սոլմինովը, Ցու․ Ա․ Շապորինը, Վ․ Յա․ Շեբալինը, Ռ․ Կ․ Շչեդրինը, Ֆ․ Ամիրովը, Մ․ Աշրա– ֆին, Ե․ Գ․ Բրուսիլովսկին, Վ․ Ա․ Վլասո– վը, Դ․ Գ․ Գերշֆելդը, Ն․ Գ․ ժիգանովը, Ա․ Կ․ ժուբանովը, Մ․ Օ․ Զարինը, է․ Ա․ Կապպը, Բ․Ն․ Լյատոշինսկին, Ա․ Մալդի– բաևը, Վ․ Մուխատովը, Շ․ Մ․ Մշվելի– ձեն, Օ․ Վ․ Թաքթաքիշվիլին, Ե․ Կ․ Տի– կոցկին, Վ․ Գ․ Ֆերեն և ուրիշներ։ 1868-ին Կ․ Պոլսում Տ․ Չուխաճյանը ստեղծել է հայկ․ ազգ․ դասական առաշին <Արշւսկ Բ> Օ․։ 1870-ական թթ․ գրել է մի շարք օպերետներ և կոմիկ․ Օ–ներ․ «Արի– ֆի խարդախությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1874), «Լեբլեբիշի Հոր–հոր աղա» (1876)։ Չուխաճյանը ստեղծել է նաև «Զեյբեգլեր» (հայտնաբերված չէ) կոմիկ․ Օ․ և «Զեմիրե» օպերա–կախար– դապատկերը։ 1897-ին, մամուլի տվյալ– ներով, ավարտել է «Ինդիանա» Օ․։ Օպե– րային ժանրի նկատմամբ մեծ հետաքըր– քրություն է ցուցաբերել Կոմիտասը։ Նրա «Վարդան», «Սասնա ծռեր», «Քաղաքա– վարության վնասները», «Անուշ» Օ–ներ ստեղծելու մտահղացումները և պահ– պանված ուրվագրումները վկայում են հայկ․ գեղշկական մելոսի և խոսակցա– կան ելևէշների վրա հիմնված ռեալիստ․ Օ–ներ ստեղծելու ձգտման մասին։ Գեղշ– կական թեման, ժող․ երգայնությունն են ընկած Ք․ Կարա–Մուրզայի «Շուշան» Օ–ի (անավարտ) հիմքում։ 1912-ին Ալեքսանդրապոլում ցուցադըր– վել է Ա․ Տիգրանյանի <Անուշ> 0․ (ըստ Թու– մանյանի)։ Արդեն իր զարգացման առաշին շրջա– նում հայկ․ Օ․ ձևավորվել է հիմնակա– նում որպես դեմոկրատ․, ռեալիստ, ժանր, որը կապված է դարաշրշանի առաշադեմ գաղափարական ձգտումներին։ Այն հեն– վում է մի կողմից ժող․ ստեղծագործու– թյան, մյուս կողմից՝ ռուս, և արևմտաեվ– րոպ․ դասական երաժշտության ավան– դույթների վրա։ XX դ, սկզբին օպերային ստեղծագոր– ծության բնագավառում աշխատել են նաև Վ․ Սարգսյանը («Անուշ»), Ե․ Բաղդասար– յանը («Անուշ»), Գ․ Միրզոյանը, Ս․ Դե– մուրյանը և ուրիշներ։ Ի հայտ են եկել և Երևանի, Թիֆւիսի, Բաքվի դպրոցներում կատարվել մանկ․ Օ–ներ՝ Ա․ Մանուկյա– նի «Չարի վերշը», Մ․ Միրզա յանի «ճպու– ռըն ու մրշյունը», Ե․ Բաղդասարյանի «Գյուլնազ տատի հեքիաթները», Ա․ Մա– յիլյանի «Չարաճճի Միկիչը», «Բախտի կորիզ» են։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/553
Արտաքին տեսք