Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դրում է, որ օպերացիոնաւ կերպով սահ– մանված (Ա այդպիսով փորձնական արդա– րացում գտած) տեսական հասկացություն– ներն ապահովված կլինեն գիտության հետագա զարգացման ընթացքում վերա– նայվելու վտանգից։ Օպերացիոնալ սահ– մանումներն իսկապես մեծ տեղ ունեն գիտության մեջ, սակայն Օ․ դրանց վե– րագրում է համապարփակ նշանակու– թյուն՝ պահանջելով, որ գիտ․ տեսությու– նը կազմող բոլոր հասկացություն– ները լինեն չափելի ֆիզիկական մեծու– թյունները։ Մինչդեռ գիտ․ տեսության հաս– կացությունների կազմն իրականում միա– տարր չէ, և դրանք իմաստավորվում ու արդարացվում են տեսության, որպես հա– մակարգի, ներսում։ Օ․ գտնում է, որ տե– սական հասկացությունների ամբողջ և միակ բովանդակությունը սպառվում է դրանց օպերացիոնալ սահմանման գոր– ծողությունների միագումարով, ուրեմն և փաստորեն մերժում է անմիջական փոր– ձին չհանգող իդեալական էությունների արտացոլումը տեսության մեջ հասկա– ցությունների միջոցով։ Օ․ էմպիրիզմի տարատեսակություն է՝ բավականին մոտ պրագմատիզմքւն։ Օ․ որպես առանձին ուղղություն կորցրել է իր ինքնուրույնու– թյունը։ Գրկ․ Современная буржуазная филосо– фия, М․, 1978, гл․ 10; Bridgman P․ W․, The Logic of Modern Physics, N․ Y․, 1927․ Գևորգյան

ՕՊԵՐԵՏ (իտալ․ operetta, ֆրանս․ орё- rette, բառացի՝ փոքր օպերա), երաժշտա– դրամատիկ արվեստի տեսակ (օպերայի տարատեսակ՝ խոսակցական դիալոգով), զուգակցում է էստրադային արվեստի տարրերով վոկալ և գործիքային երաժըշ– տություն, պար, բալետ։ Օ–ի երաժշտ․ դրամատուրգիայի հիմքում սովորաբար քառյակային երգն է ու պարը։ Որպես jnvjvxjupvuli^jուր ւոէաարաՆի զար– գացւքաե բարձրակետը ավյալ ժամանա– կաշրջանում տվյալ երկրում հանրաճա– նաչ պարն է (կանկանը և գալոպը՝ ժ․ Օֆենբախի, վալսը, պոլկան և մազուր– կան՝ 6ո․ Շտրաուս–որդու, չարդաշը՝ ի․ Կալմանի մոտ են), որով հաճախ պայ– մանավորվում է ներկայացման երաժշտ․ ողջ մթնոլորտը։ Չնայած Օ–ում օգտա– գործվում են օպերային բնորոշ վոկալ և գործիքային երաժշտության ձևեր՝ արիա, դուետ, անսամբչ, խմբերգ, սակայն դը– րանք ավելի պարզ են և ունեն երգ–պարա– յին բնույթ։ Վոկալ–երաժշտ․ և խորեոգրա– ֆիկ համարները ծառայում են գործողու– թյան զարգացմանը, ստեղծագործության գաղափարի հաստատմանը և մի ամբող– ջություն են լազմում։ Դա Օ․ տարբերում է վոդնիւից և երաժշտ․ կոմեդիայի ու դրա– մայի այլ տեսակներից, որտեղ երաժշտու– թյունը օժանդակ, դիվերտիսմենտային– դեկորատիվ դեր է կատարում։ Օ–ի ակունք– ները երաժշտակատակերգական ավան– դական ներկայացումների մեջ են․ նրա պատմ․ նախորդներն են կոմիկական օպե– րան, ֆրանս․ վոդեիլը և գերմ․ զինգ– շպԻւը։ Մինչե XIX դ․ կեսը Օ․ է կոչվել ոչ մեծ օպերան։ Որպես ինքնուրույն ժանր Օ․ ծագել է XIX դ․ 50-ական թթ․ Ֆրանսիա– յում։ 1860-ական թթ․ ի հայտ են եկել ավստ․, 1870-ական թթ/ անգլ․, 1880- ական թթ․՝ ամերիկ․ Օ–ները։ Ֆրանսիա– յում զարգացել է հիմնականում Օ–ի պա– րոդիական տեսակը, որի հիմնադիրներն են Ֆ․ էրվեն և ժ․ Օֆենբախը։ XX դ․ 20-ական թթ․ հս–ամերիկ․ Օ–ում (ծագել է XIX դ․ վերջին) հաստատվել է երաժշտ․ ստեղծագործության նոր տե– սակ՝ մյուզիկչ, որի զարգացմանը նպաս– տել են կոմպոզիտորներ Զ․ Գերշվինը, ի․ Բեռլինը, Ռ․ Ռոջերսը, Ֆ․ Լոուն, է․ Բեռնստայնը։ 1920-ական թթ․ սովետ․ Օ․ սկզբնավորել են կոմպոզիտորներ Ի․ Օ․ Դունաեսկին և Ն․ Մ․ Ստրելնիկովը։ Հե– տագայում այդ ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Բ․ Ա․ Ալեքսանդրովը, 6ու․ Ս․ Միլյուտինը, 4․ Պ․ Սոլովյով– Սեդոյը, Կ․ 6ա․ էիստովը, Օ․ Բ․ Ֆելց– մանը, Ա․ Դ․ Նովիկովը, Տ․ Ն․ Խրեննի– կովը, Վ․ Ե․ Մուրադելին և ուրիշներ։ Օ–ին դիմել են նաև սովետական սիմ– ֆոնիկ և օպերային երաժշտության վար– պետներ Դ․ Դ․ Շոստակովիչը, Դ․ Բ․ Կա– բալեսկին, Գ․ Վ․ Սվիրիդովը։ Մտեղծ– վում են նաև պատմակենցաղային Օ–ներ, երաժշտ․ կատակերգություններ երեխա– ների համար, մյուզիկլներ։ Հայկ․ առաջին Օ–ներն ու երաժշտ․ կո– մեդիաները՝ «Արիֆի խարդախությունր» (1872), «Քյոսե Բեհյա» (1874), «Լեբլեբի– ջի Հոր–հոր աղա» (1876) պատկանում են Տ․ Չուխաճյանի գրչին։ Դրանք երեքն էլ իրենց ստեղծման իսկ տարիներից սկսած բեմադրվել են Կ․ Պոլսում և այլուր։ XX դ․ սկզբին Անդրկովկասի հայաշատ վայրե– րում Օ–ի ժանրի մասսայականացմանը նպաստել է Հ․ Ոսկանյանի ղեկավարած թատերախմբի գործունեությունը, որը ներկայացրել է Չուխաճյանի «Լեբլեբիջի», Դ․ Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» և այլ Օ–ներ։ Հայաստանում Օ–ի ժանրի զարգացման կարեոր խթան էր 1924–25-ին Լենինա– կանում օպերա–օպերետային խմբի ե, հատկապես, 1942-ին Երեանի երաժշտա– կան կոմեդիայի թատրոնի ստեղծումը։ Առաջին իսկ տարիներին թատրոնը թարգ– մանական մի քանի О-ների բեմադրմանը զուգընթաց ձեռնամուխ է եղել ազգ․ խա– ղացանկի ստեղծմանը։ Տ․ Չուխաճյանի «Լեբլեբիջի»–ին (բեմ․ 1943, նոր անվ․ «Կարինե») հաջորդել են սովետահայ առա– ջին О-ների բեմադրությունները։ Այս ժան– րում բեղմնավոր աշխատել է Ա․ Այվազյա– նը, որը հեղինակ է «Ատամնաբույժն արևելյան» (ըստ Հ․ Պարոնյանի, բեմ․ 1945), «Աշուղ Մուրադ» (բեմ․ 1945), «Եր– ջանիկ օր» (բեմ․ 1945), «Սեր աստղերի տակ» (բեմ․ 1969), «Քաջ Նազար» (ըստ Դ․ Դեմիրճյանի) О-ների։ Ազգ․ երաժշտ․ կոմեդիաների և О-ների ստեղծման գոր– ծում հետագա հաջողությունները կապ– ված են Վ․ Տիգրանյանի («Մեծ հարսա– նիք», «Շիրակ՝ իմ սեր»), Ս․ Ջրբաշյանի («Երազիկ», «Չարլեի մորաքույրը», «Ծա– ղիկների աշխարհում», «Ես, հարսնացուս և ․․․», «Մարսեցի փեսացուն»), Վ․ Կոտո– յանի («Փեսացուներ», «Սիրո հովիտ», «Սոֆիկի սխալը» ևն) ստեղծագործու– թյան հետ։ Սովետական Օ–ի ավանդույթ– ները տեղ են գտել Ա, Դոլուխանյանի «Գեղեցկության մրցույթ» (1967), Վ․ Մու– րադելու «Մոսկվա–Փարիզ––Մոսկվա» (1968), «Երկնագույն աչքերով աղջիկը» (1966), Կ․ Խաչատրյանի «Պարզ աղջիկը» (1959) Օ–ներում։ О-ների հեղինակներ են Դ․ Հախինյանը, է․ Բաղդասարյանը, է․ Աբրահամյանը, Ցու․ Դևորգյանը և ուրիշներ։ Գրկ․ Ստեփանյան Գ․, Ուրվագիծ արեմւոահայ թատրոնի պատմության, հ․ 2, Ե, 1969։ Янковский М․, Оперетта․ Возникновение и развитие жанра на Западе и в СССР, М․–Л․, 1937; Орелович А․, Что такое оперетта, М․–Л․, 1966; G г ս ո В․․ Kulturgeschichte der Operette, լ2 Auf․], В․, 1967․

ՕՊԻՍԹՈՐՒՈԶ (Opisthorchosis), մարդ– կանց և կենդանիների ճիճվային հիվան– դություն, որի ժամանակ ախտահարվում են լյարդը, լեղուղիները և ենթաստամոք– սային գեղձը։ Հարուցիչը կատվի երկծը– ծանն է (Opisthorchis felineus)։ Որդի զար– գացման թրթուրային շրջանը տեղի է ունենում խխունջի, ապա ձկան, իսկ հա– սունը՝ մարդու, կատվի, շան, խոզի և այլ կենդանիների օրգանիզմում։ Մարդը վարակվում է վարակված ձուկը կիսաեփ կամ քիչ ադը դրած վիճակում ուտելուց։ Հիմնական ախտանշաններն են․ լյարդի մեծացում, երբեմն՝ լյարդի ցիռոզ, մար– սողության խանգարում, ցավեր ստամոք– սի և աջ ենթակողային շրջաններում, գլխացավ, գլխապտույտ, մարմնի ջերմաս– տիճանի բարձրացում։ Ախտորոշվում է մանրադիտակային հե– տազոտությամբ՝ կղանքի և 12-մատնյա աղիքի հյութի մեջ որդի ձվիկների հայտ– նաբերմամբ։ Բ ու ժ ու մ ը․ քլոքսիլով։ Կ ա ն խ ա ր– գ և լ ու մ ը․ օգտագործելուց առաջ ձըկ– նամթերքի բավարար ջերմային և աղային մշակում։

ՕՊԻՈՒՄ, ափիոն (լատ․ opium,< հուն․ ojuov – խաշխաշի նյութ), կաթնահյութ, որը պարունակվում է քնաբեր կակաչի (Papaver somniferum) չհասունացած տու– փիկների կաթնանոթներում։ Ունի յուրա– հատուկ հոտ և դառը համ։ Պատկանում է ցավազրկող դեղանյութերի շարքին։ Պա– րունակում է մոտ 20 ալկալոիդ՝ ֆենանտ– րենի ածանցյալներ (մորֆին, կոդեին, դիոնին, հերոին, թեբաին), որոնք ազ– դում են գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի վրա, և իզոխինո– լինի ածանցյալներ (պապավերին, նար– կոտին, նարցեին), որոնք թուլացնում են հարթ մկանները; Օ–ի դեղաբանական ազ– դեցությունը հիմնականում պայմանավոր– ված է մորֆինով, որի պարունակությունն Օ–ում կազմում է 10% ։ Օ–ի պատրաստուկ– ները (փոշի, չոր մզվածք, թուրմ) օգտա– գործում են բժշկության մեջ որպես ցա– վազրկող, հազը հանգստացնող և խորխա– բեր դեղամիջոցներ։ ՕՊՈձԻՑԻԱ (լատ․ oppositio– հակա– դրում), 1․ իր հայացքները, իր քաղաքա– կանությունը որևէ այլ քաղաքականու– թյան, այլ հայացքների հակադրելը, հա– կազդելը։ 2․ Կուսակցություն կամ խումբ, որը հանդես է գալիս մեծամասնության կամ տիրապետող կարծիքին հակառակ։ Պառլամենտական Օ․, կապիտ․ երկրների պառլամենտներում կուսակցու–