ւոասեեռման օպտիկական և տեղաշարժ– ման հաշվանքի մեխանիկական եղանակ– ներով (պրոյեկտորներ, պրոյեկցիոն գըլ– խադիրներ, գործիքային մանրադիտակ– ներ), դիտասեեռման և տեղաշարժման հաշվանքի օպտիկական եղանակով (ունի– վերսալ չափիչ մանրադիտակ, ինտեր– ֆերենցիոն կոմպարատոր), չափվող օբ– յեկտի հետ մեխանիկական կոնտակտ ունեցող և կոնտակտային կետերի տեղա– շարժն օպտիկական եղանակով որոշող (՚օւցաիմեար, օպտիկատոր, չափիչ մեքե– նա, կոնտակտային ինտերֆերոմետր, օպտիկական երկրաչափ) սարքեր։
ՕՊՏԻԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐ, օպտիկական հա– մակարգերի միջոցով ստացվող պատկեր, որը որոշակի ճշգրտությամբ և մասշտա– բով վերարտադրում է առարկայի (օբ– յեկտի) ուրվագծերը և մանրամասները։ Օրինակ, աչքի օպտիկական համակարգի միջոցով առարկաները և տեսարանները փոքրացած չափերով արտապատկերվում են աչքի ցանցաթաղանթի վրա։ Օ․ պ–ի և առարկայի միջև լրիվ համապատասխա– նություն կլինի այն դեպքում, երբ տվյալ օպտիկական համակարգը կետն արտա– պատկերի կետով։ Այն կետերի համա– խումբը, որոնց Օ․ պ, կարելի է ստանալ օպտիկական համակարգի միջոցով, կազ– մում էառարկաների տարած ու– թ յ ու ն, իսկ այդ կետերի կետային պատ– կերների համախումբը4 պատկերնե– րի տարած ու թյուն։ Օ․ պ–ները լի– նում են իրական և կեղծ (նկ․)։ Եթե օպտիկական համակարգից դուրս եկող ճառագայթները զու– գամետ են, ապա դրանց հատման կետերում ստացվում է առար– կայի իրական պատկերը, որը կարելի է դիտել էկրանի վրա կամ գրանցել լուսանկարչական ժապավենի վրա։ Իսկ երբ օպ– Օպտիկական պատկերների առաջացումը, ա․ M կետի կեղծ պատկերը (M՝) հարթ հայելու մեշ, բ․ Ւ՜^կետի կեղծ պատկերը^՝) ուռուցիկ գնդաձև հայելու մեջ, գ․ M կն– տի կեղծ պատկերը (Mr) և N կետի իրական պատկերը (N՝) գոգավոր գնդային հայելու մեջ, ղ․ AB և MN առարկաների իրական (A՝B՝) և կեղծ (M՝N՝) պատկերները հավա– քող ոսպնյակում, ե․ MN առարկայի կեղծ պատկերը (M՝N՝) ցրող ոսպնյակում։ i-ն և j-ն ճառագայթների անկման, i՝–ը և j՝–ը անդրադարձման անկյուններն են, C-ն գնդերի կենտրոնն է, F-ը և F՝–ը ոսպնյակների կիզակետերն են տիկական համակարգից դուրս եկող ճառագայթները տարամետ են, ապա դը– րանց երեակայական շարունակություննե– րի հատման կետերում ստացվում է առար– կայի կեղծ պատկերը, որը հնարավոր չէ պրոյեկտել էկրանի վրա կամ գրանցել։ Օ․ պ–ի չափերը և դիրքը կախված են օպ– տիկական համակարգի բնութագրերից և առարկայի դիրքից (տես Օպտիկական խոշորացում)։ Օպտիկական համակար– գերի թերությունների առկայությունն ազդում է Օ․ պ–ի որակի վրա։ ժ․ Նինոյան
ՕՊՏԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, սարքեր, որոնք օպտիկական համակարգերի միջոցով ձե– վափոխում են աղբյուրից եկող օպտիկա– կան տիրույթի լուսային ճառագայթների փունջը։ Օ․ ս–ում օպտիկական տարրերը (ոսպնյակ, հայելի, պրիզմա են) միշտ զու– գակցվում են մեխանիկական հարմարանք– ների հետ, որոնք ապահովում են օպտի– կական համակարգի շարժական հանգույց– ների աշխատանքը։ Ըստ առաջադրված խնդրի բնույթի՝ տարբերում են․ առարկա– ների պատկերները գրանցող կամ խոշո– րացված չափերով էկրանի վրա արտա– պատկերող սարքեր (Լուսանկարչական աւցարաւո, կինոնկարահանման ապարատ, կինոպրոյեկցիոն ապարատ, պրոյեկցիոն սարք են), փոքր չափերի առարկաները դիտելու սարքեր (խոշորացույց, մանրա– դիտակ), խոշոր չափերի, բայց մեծ հեռա– վորության վրա գտնվող առարկաները դի– տելու սարքեր (հեռադիտակ, ռեֆչեկտոր, ռեֆրակտոր), ինտերֆերենցիոն և դի– ֆրակցիոն սարքեր (ինտերֆերոմետր, դի– ֆրակցիոն ցանց են), լույսի ուժը, գույնը, լույսի աղբյուրի պայծառությունը և ջեր– մաստիճանը չափող լուսաչափական սար– քեր (տես Լուսաչափություն) և պիրո– մետրեր, սպեկտրային սարքեր, բևեռաց– ման սարքեր են։ Օ․ ս–ի մեծ խամբ են կազ– մում նաև օպտիկական չափիչ սարքերը։
ՕՊՏԻԿԱԿԱՆ ՈՒԺ, առանցքասիմետրիկ ոսպնյակների և դրանցից կազմված օպ– տիկական համակարգերի բեկող հատ– կությունները բնութագրող մեծություն (Փ)։ Օ․ ու․ համակարգի կիզակետային հեռավորությանը հակադարձ մեծություն է, Փ=ո7ք՝=-ո/ք(ո՝–ը և ո–ը համակարգի ետեի և առջեի միջավայրերի բեկման ցուցիչներն են, f՝–ը և f-ը՝ ետեի և առջեի կիզակետային հեռավորությունները՝ հաշ– ված համակարգի գլխ․ հարթություններից)։ Օդում գտնվող համակարգի համար, երբ ո=ո՝?^1, |Փ=1/ք՝։ Օ․ ու․ չափվում է դիօպարաներով (մ՜1)։ Հավաքող համա– կարգերի Օ․ ու․ դրական է, իսկ ցրող համակարգերինը՝ բացասական։
ՕՊՏԻԿԱԿԱՆ ՔՎԱՆՏԱՅԻՆ ԳԵՆԵՐԱ– ՏՈՐ, տեսանելի, ինֆրակարմիր և ուլ– տրամանուշակագույն տիրույթի մենե– րանգ կոհերենտ էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր։ Նույնն է, ինչ Լազերը։
ՕՊՏԻՄԱԼ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ (< լատ․ op- timus – լավագույն), կառավարվող օբ– յեկտը (պրոցեսը) այս կամ այն իմաստով լավագույն վիճակի բերելու ծրագրի ընտ– րությունն ու իրականացումը, որը հան– գում է ոչ դասական վարիացիոն խնդիր– ների լուծման։ Կառավարվող օբյեկտները սովորաբար ունենում են «ղեկեր», որոնցով մարդը կառավարում է դրանց ընթացքը։ Օբ– յեկտի վարքը մաթեմատիկորեն նկարա– գրվում է որոշ հավասարումներով, որոնք պարունակում են նաև «ղեկերի» դիրքերը բնութագրող՝ կառավարող պարամետրեր։ Կառավարվող օբյեկտի օրինակ կարելի է համարել քիմ․ ռեակցիայի իրագործման տեխնոլոգիական պրոցեսը, որի «ղեկերն» են բաղադրամասերի կոնցենտրացիան, կատալիզատորի քանակությունը, ջեր– մաստիճանը և ռեակցիայի ընթացքի վրա ազդող այլ գործոններ։ Որոշելու համար, թե օբյեկտն իրեն հատկապես ինչպես է պահում այս կամ այն կառավարման դեպ– քում, պետք է գիտենալ դիտարկվող օբ– յեկտի դինամիկ հատկությունները նկա– րագրող շարժման օրենքը և կառավար– ման ամեն մի կոնկրետ տարբերակի դեպ– քում օբյեկտի վիճակի էվույուցիան։ Օբ– յեկտի կառավարման հնարավորություն– ները սահմանափակվում են ոչ միայն կա– ռավարման ռեսուրսներով, այլե այն պա– հանջով, որ շարժման պրոցեսում օբյեկտը չպետք է ընկնի իր շահագործման կոնկ– րետ պայմանների տեսակետից անհա– սանելի կամ անթույլատրելի վիճակների մեջ։ Օ․ կ–ման նպատակն է, պահպանելով այս ամենը, խնդիրը լուծել օպտիմալու– թյան որոշակի չաՓանիշի (հնարավոր ամենակարճ ժամանակ կամ վառելանյու– թի նվազագույն ծախս, առավելագույն տնտ․ արդյունավետություն են) առումով։ Օ․ կ–ման տեսության առանցքային արդ– յունքը Պոնտրյագինի մաքսիմումի սկըզ– բունքն է, որը տալիս է կառավարման օպտիմալության ընդհանուր անհրաժեշտ պայմանը։ Գրկ․ Математическая теория оптимальных процессов, 2 изд․, М․, 1969 (авт․ Л․ С․ Понтрягин, В․ Г․ Болтянский, Р․ В․ Г а м к р е л и д з е, Е․ Ф․ Мищен– ко); Красовский Н․ Н․, Теория уп– равления движением, М․, 1968; Моисеев Н․Н․, Численные методы в теории оптималь– ных систем, М․, 1971․
ՕՊՏԻՄԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ « լատ, opti- mus – լավագույն), ավտոմատ կառավար– ման համակարգ, որի համար որոշակի եղանակով ընտրված չափանիշը (հազվա– դեպ մի քանի չափանիշներ) ընդունում է օպտիմալ արժեք։ Այդպիսի չափանիշ– ներ կարող են լինել, օրինակ, արագա– գործությունը, նվազագույն ծախսումները, ճշգրտությունը են, կամ էլ մի քանի մեծու– թյունների ֆունկցիա ներկայացնող չա– փանիշները։ Կառավարման Օ, հ–երն ըս– տեղծվել են ավտոմատ կարգավորման և հետևող համակարգերի արագագործու–