Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/569

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՕՍՏՀՈՖ (Օտէհօքք) Հերման (1842–1907), գերմանացի լեզվաբան, հնդեվրոպաբան, երիտքերականության հիմնադիրներից։ Հրատարակել է (Կ․ Բրուգւհսնքւ հետ) «Ձևաբանական հետազոտություններ հնդեվրոպական լեզուների բնագավա– ռում» (հ․ 1–6, 1878–1910) լեզվաբանա– կան ժողովածուների շարքը, որի I հա– տորի առածաբանը համարվում է երիտ– քերականության մանիֆեստը։ Օ․ առա– ջինն է խոսել յ–իևւ––ի վանկարար արժե– քի մասին։ Առավել կարեոր է Օ–ի «Զու– գաբանությունը հնդեվրոպական լեզու– ներում» (1900) աշխատությունը, որտեդ նա ի մի է բերել ու համակարգեւ հնդեվ– րոպ․ զուգաբանության դեպքերը խոնարհ– ման, համեմատության աստիճանների կազմման մեջ և այլուր, պարզել դրանց նշանակությունն ու ծագումը։ «Ստուգաբա– նական այլեարք»-ում (1901) մասնակիո– րեն, ինչպես նաև «Հայերենի հնչյունա– բանության և բառաքննության մասին» (1901) հետազոտության մեջ, Օ․ քննել է մի խումբ հայերեն բառեր ու մասնիկներ, տվել դրանց ստուգաբանությունը, ճշտել հնչյունական օրենքները։ Օ․ անդրադար– ձել է նաև համեմատական դիցաբանու– թյանը։ Գրկ․ Ա ղ ա յ ա ն Է․ Բ․, Տայ լեզվաբանու– թյան պատմություն, հ․ 1, Ե․, 1958, Էջ 370։ Ջահուկյան Գ․ Բ․, Լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1960։

ՕՍՏՎԱԼԴ (Ostwald) Վիլհելմ Ֆրիդրիխ (1853–1932), գերմ․ ֆիզիկաքիմիկոս, իդեալիստ փիլիսոփա։ Պետերբուրգի ԴԱ թղթակից անդամ (1896)։ Ավարտել Է Դորպատի (Տարտու) համալսարանը (1875)։ 1882–87-ին եղել է Ռիգայի պոլի– տեխն․ ուսումնարանի, 1887– 1906-ին՝ Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր։ Օ–ի հիմնական գիտ․ աշխատանքները վերա– բերում են Էլեկտրոլիտային դիսոցման տեսության զարգացմանը։ Հայտնաբերել է (1884) թթուների լուծույթների էլեկտրա– հաղորդականության կապը նրանց էլեկ– տրոլիտային դիսոցման աստիճանի հետ, սահմանել այժմ իր անվամբ հայտնի նոսրացումների օրենքը (1888), առաջարկել է վերլուծական քիմիայի ռեակցիաները դիտել որպես իոնների միջև փոխազդեցություն (1894)։ Ուսում– նասիրել է նաև քիմ․ կինետիկայի և կա– տալիզի հարցերը, մշակել ամոնիակի կա– տալիտիկ օքսիդացման հիմունքները։ 1887-ին, Ցա․ Վանտ Հոֆֆի հետ միասին հիմնել է «Ցայտշրիֆտ ֆյուր ֆիզիկոլիշե Ի»եմի» («Zeitschrift fiir physikolische Che- mie») ամսագիրը, իսկ 1889-ին իրականաց– րել է «ճշգրիտ գիտությունների դասա– կանները» հրատարակությունը։ Օ․ «ֆի– զիկական» իդեալիզմի տարատեսակնե– րից մեկի՝ էներգետիզմի տեսության հե– ղինակն է։ Նոբելյան մրցանակ (քիմիայի գծով) 1909-ին։

ՕՍՏՐԱԿԻԶՄ, ճիշտը՝ օստրակիս– մ ո ս (батрахюцое, < otopaxov – խե– ցի, մասնավորապես՝ քվեարկելու խեցի), Հին Աթենքում ժող․ ժողովի որոշումով առանձին քաղաքացիների վտարումը քա– ղաքից։ Օ․ մտցրել է Կչիսթենեսը մ․ թ․ ա․ VI դ․ վերջին՝ որպես միջոցառում տիրան– նիայի (տես Տիրանոս) վերահաստատման դեմ (առաջին անգամ կիրառվել է մ․ թ․ ա․ 488/487-ին), հետագայում դարձել է քաղ․ պայքարի միջոց։

ՕՍՏՐԱՎԱ (Ostrava), նախկինում՝ Մո– րավական–Օսարավա, քաղաք Չեխո– սլովակիայում, Չեխական Սոցիալիստ․ Հանրապետությունում, Օդրա (Օդեր) գե– տի ափին։ Հս–Մորավյան մարզի վարչա– կան կենտրոնն է։ 324 հզ․ բն․ (1984)։ Տրանսպորտային հանգույց է, ածխարդ– յունաբերության, սև մետալուրգիայի, էներգետիկայի կենտրոն։ Զարգացած է ծանր մեքենաշինությունը, կոքսաքիմ․ և քիմ․ արդյունաբերությունը։ Ունի մեքե– նաշինական և հանքարդյունաբերական ինստ–ներ։

ՕՍՏՐՈԳՐԱԴՍԿԻ Միխայիլ Վասիլևիչ (1801 – 1861), ռուս մաթեմատիկոս և մե– խանիկ, Պետերբուրգի ԴԱ ակադեմիկոս (1830), պետերբուրգյան մաթ․ դպրոցի հիմնադիրներից։ Սովորել է խարկովի համալսարանում (1816–20)։ Պետերբուր– գի սպայական և ինժեներական մի շարք ինստ–ների և բարձրագույն դպրոցների պրոֆ․։ Հիմնական աշխատանքները վե– րաբերում են մաթ․ անալիզին, տեսական մեխանիկային, մաթ․ ֆիզիկային, աշխա– տանքներ ունի նաև թվերի տեսության, հանրահաշվի, հավանականությունների տեսության և այլ բնագավառներում։ Ար– տածել է պինդ մարմիններում և հեղուկ– ներում ջերմության տարածման դիֆերեն– ցիալ հավասարումներ, միաժամանակ հանգել է մաթ․ անալիզի մի շարք կարևոր արդյունքների, գտել է (Կ․ Գաուսից ան– կախ) ծավալային ինտեգրալը մակերևու– թային ինտեգրալի ձևափոխող բանաձև (տես Գաոա–Օսարոգրադսկու բւսնաձն)։ Օ․ մուծել է համալուծ դիֆերենցիալ օպե– րատորի հասկացությունը, ստացել է կա– րևոր արդյունքներ համալուծ օպերատոր– ների, ֆունկցիաները շարքերի վերլուծե– լիության, եռանկյունաչափական շարքե– րի վերաբերյալ։ Օ–ին են պատկանում մե– խանիկայի վարիացիոն սկզբունքների, հնարավոր տեղափոխությունների սկըզ– բունքի, հարվածի տեսության հիմնարար արդյունքներ և մեխանիկայի մի շարք մաս– նավոր խնդիրների լուծումներ։

ՕՍՏՐՈՎՍԿԱՅԱ ՇՉԵԼ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շըր– ջանում, շրջկենտրոնից 40 կւէ հս–արլ․։ Բնակչությունը՝ հայեր, հույներ, ռուսներ, ադըղեներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է թեյի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Կա թեյամշակման գործարան, միջնա– կարգ դպրոց, գրադարան, ակումբ–կինո, բուժկայան, մանկամսուր–մանկապար– տեզ։ Հիմնադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1910-ին։

ՕՍՏՐՈՎՍԿԻ Ալեքսանդր Նիկոլաևիչ [12․4․1823, Մոսկվա –14․6․1886, Շչելի– կովո (այժմ՝ Կոստրոմայի մարզի Օստ– րովսկու շրջանում)], ռուս դրամատուրգ։ Մովորել է Մոսկվայի JSfi 1 գիմնազիայում (1835–40) և Մոսկվայի համալսարանի իրավաբան, ֆակ–ում (1840–43)։ 1843– 1851-ին ծառայել է Մոսկվայի դատարան– ներում։ Օ–ու ստեղծագործության առաջին շրջանին․ (1847–60) են վերաբերում Ռու– սաստանի նախառեֆորմյան կյանքն ար– Մ․ Վ․ Օստրոգրադսկի Ա․ Ն․ Օստրովսկի տացոլող պիեսները։ Այս շրջանի սկըզ– բում նա հանդես է եկել որպես նատուրալ դպրոցի, գոգոլյան խարազանող ուղղու– թյան ներկայացուցիչ։ Դրական ճանաչում է ձեռք բերել «Մենք ու մենք ենք, կհար– մարվենք» (1850) առաջին կատակերգու– թյամբ։ Պիեսում ներկայացված է սեփա– կանատիրական աշխարհի մռայլ պատ– կերը։ Պիեսի բեմադրությունն արգելվել է, իսկ հեղինակը, Նիկոլայ I-ի կարգա– դրությամբ, առնվել է ոստիկանության հսկողության տակ։ Դեռևս վաղ շրջանի գործերում ձևավորվել են Օ–ւԱ ռեալիզմի բնորոշ առանձնահատկությունները։ «Աղ– քատ հարսնացուն» (1851) կատակերգու– թյան մեջ Օ․ ձգտել է ստեղծել սոցիալ– հոգեբանական երկ՝ աստիճանավորների կյանքից։ Այս պիեսից հետո Օ–ու ստեղ– ծագործական որոնումների մեջ տեղի է ունեցել շրջադարձ դեպի սլավոնասերնե– րի (տես աավոնաֆիւներ) դիրքերը։ «Ու– րիշի սահնակը մի նստիր» (1852), «Աղ– քատությունը արատ չէ» (1853), «Այնպես մի ապրիր, ինչպես ցանկալի է» (1854) կատակերգություններում Օ․ ժամանակա– վորապես հրաժարվել է խարազանման միտումից։ Այդ երեք պիեսներում Օ–ու ստեղծագործության մեջ առաջին անգամ հայտնվել են մաքուր բարոյական աշխար– հով «փոքր մարդկանց» կերպարներ։ 1856-ից Օ․ եղել է «Սովրեմեննիկ» («Сов– ременник») ամսագրի աշխատակիցը, մո– տեցել ռուս, դեմոկրատ, գործիչների հետ։ 1861-ի ռեֆորմին նախորդած հասարա– կական վերընթացի տարիներին նրա ստեղծագործության մեջ նորից է ուժե– ղացել սոցիալ․ քննադատությունը։ «Ուրի– շի քեֆից գլխացավանք» (1855), «Արդյու– նավետ պաշտոն» (1856), «Սանուհին» (1858), «Ամպրոպ» (1859) պիեսներում մարմնավորվել են գրողի ազատասիրա– կան գաղափարները։ «Ամպրոպ»-ի հե– րոսուհու (Կատերինայի) ինքնասպանու– թյունը ռուս կնոջ բողոքի դրսևորումն է, որը Դոբրոլյուբովն անվանել է «լույսի շող՝ խավարի մռայլ թագավորության մեջ»։ Երկրորդ շրջանի (1860–75) պիեսնե– րում արտացոլված է ետռեֆորմյան ռուս, կյանքը։ Օ․ ստեղծելէ«Զերմ սիրտ» (1868), «Մոլի դրամներ» (1869), «Անտառ» (1870), «Դայլեր և ոչխարներ» (1875) կատակեր– գությունները։ Դրանց մեջ տրված են եա– ռեֆորմյան կյանքի, ֆինանսական գոր– ծարարների, առևտրականների, կալվա– ծատերերի, կուլակների երգիծական փայ– լուն կերպարներ։ Պիեսների ամենամեծ շարքը նվիրված է ազնիվ մարդկանց