Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/570

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

կյանքի պատկերմանը [«Կատակասերնե– րը» (1864), «Հորձանուտ» (1865), «Ամեն օր բարեկենդան չի ւինի» (1871) են]։ Այս շրջանում Օ․ դիմել է նաև հայրենի պատմությանն ու հայրենասիրական թե– մային [«Կոզմա Զախարիչ Մինին–Սու– խորուկ» (1861, 2 խմբ․, հրտ․ 1866), «Վոյեվոդա» (1864, 2 խմբ․, 1885), «Կեղծ Դմիտրին և Վասիլի Շույսկին» (1866)]։ Օ–ու պատկերացումը երջանկության, կյան– քի իմաստի, մարդու պարտքի մասին մարմնավորված է «Վաստակած հաց» (1874) պիեսում և «Զյունանուշիկ» (1873) չափածո պոեմում։ Ստեղծագործության երրորդ շրջանում (1875–86) Օ․ գրել է«Վերջին զոհը» (1877), «Անօժիտը» (1878), «Տաղանդներ և երկըր– պագուներ» (1881), «Գեղեցիկ տղամարդ» (1882), «Անմեղ մեղավորներ» (1883) և այլ պիեսներ, որոնք ՛պատկերում են կանանց ողբերգական ճակատագիրը ետռեֆորմ– յան Ռուսաստանում։ Ցուրացնելով իր նախորդների փորձը4 Օ․ ստեղծել է ռուս, ինքնատիպ ազգ․ թատրոն (Օստրովսկու թատրոն), գրել է 47 պիես, կատարել է թարգմանություններ ու փոխադրություններ, որոնք կազմել են ռուս, թատրոնի հարուստ խաղացանկը։ Օ–ու ստեղծագործությանը բնորոշ է ճըշ– մարտացիությունը, կոնֆլիկտների սո– ցիալ․ հագեցվածությունը, դրամատուրգ– ռեալիստի բարձր քաղաքացիականությու– նը։ Օ․ հանդես է եկել ընդդեմ օբյեկտի– վիստական, գաղափարազուրկ արվեստի։ Թատրոնի ազդեցությունը հասարակու– թյան վրա նա կապել է նախ և առաջ արվեստի ժողովրդականացման հետ։ Թատրոնը, ըստ նրա, «բեմականացված կյանքն» է։ Օ–ու դրամատուրգիան մեծ ազդեցու– թյուն է ունեցել ՍՍՀՄ ժողովուրդների թա– տերագրության և թատրոնի զարգացման վրա։ Հայ նոր թատրոնի սկզբնավորման հնտ Նրա պրնսնէրը թարգմանվել ու բե– մադրվել են հայ բեմում։ 1864-ին Թիֆլիսի դրամատիկ խումբը բեմադրել է «Ուրիշի սահնակը մի նստիր» պիեսը՝ «Ով քո բարը չէ, հիդը մի ձգվի» անունով։ Այնու– հետև նախասովետական և սովետական շրջանում Օ–ի մոտ երկու տասնյակ պիես– ներ («Արդյունավետ պաշտոն», «Բելու– գինի հարսանիքը», «Անտառ», «Ամպրոպ», «Անմեղ մեղավորներ», «Անօժիտը», «Տա– ղանդներ և երկրպագուներ», «Զերմ սիրտ» են) ներկայացվել են Երևանի և Հայաստա– նի մյուս քաղաքների, Մոսկվայի, Թիֆ– լիսի, Բաքվի, Խարկովի, Ստեփանակեր– տի և այլ հայկ․ թատրոններում։ Նրա պիեսների բեմադրությանը մասնակցել են Սիրանույշը, Հ․ Աբելյանը, Պ․ Ադամյանը, Դ․ Ավետյանը, Ա․ Ոսկանյանը, ժասմենը, Օ․ Մայսուրյանը, Հասմիկը, Օ․ Դուլազ– յանը, Հ․ Ներսիսյանը, Դ․ Մալյանը, Ա․ Ավետիսյանը և ականավոր այլ դերա– սաններ։ Օ․ գոհունակություն է հայտնել իր պիեսները հայ բեմում ներկայացնելու առթիվ։ Մոսկվայում, «Արդյունավետ պաշ– տոն»-^ բեմադրությունից հետո, նա շնոր– հավորել է Պ․ Ադամյանին։ Օ–ու պիեսները մեծ ազդեցություն են գործել Գ․ Սունդուկ– յանի ստեղծագործության վրա․ հեղինակի հետ հայ գրողը ծանոթացել է Թիֆլիսում։ Օ–ու դրամաների հիման վրա նկարահան– վել են «Ամպրոպ» (1934), «Անմեղ մեղա– վորներ» (1945) և «Դաժան ռոմանս» («Անօժիտը», 1984) կինոնկարները։ Երկ․ Полн․ собр․ соч․, т․ 1–12, М․, 1973–1980; Ընւո․ երկ․, Ե․, 1948։ Ամպրոպ, Ե․, 1973։ Գբկ․ Բ ա բայանՍ․,Մե լքումյանն․, Ռուս մեծ դրամատուրգ Ա․ Ն․ Օստրովսկի․ 1823 – 1948, Ե․, 1948։ ԿագրամանովՆ․, Ալեքսանդր Օստրովսկին հայ բեմում․ 1864 – 1972, Ե․, 1973։ Коган Л․ Р․, Летопись жизни и творчества А․ Н․ Островского, [М․], 1953; Л о т м а и Л․ М․, А․ Н․ Островский и русская драматургия его времени, М․–Л․, 1961; Холодов Е․ Г․, Мастерство Остров– ского, 2 изд․, М․, 1967; Ревякин А․ И․, Искусство драматургии А․ Н․ Островского, 2 изд․, испр․ и доп․, М․, 1974․ Ե․ Աչեքսանյան

ՕՍՏՐՈՎՍԿԻ Նիկոլայ Ալեքսեևիչ [29․9․ 1904, գ․ Վիլիյա (այժմ՝ Ռովնոյի մարզի Օստրոգի շրջանում) –22․12․1936, Մոսկ– վա], ռուս սովետական գրող։ ՍՄԿԿ ան– դամ 1924-ից։ Ծնվհլ է բանվորի ընտանի– քում։ 1919-ին ընդունվել է կոմերիտմիու– թյան մեջ և կամավոր մեկնել ռազմաճա– կատ, կռվել է Դ․ Կոաովսկու հեծելազո– րային բրիգադում և I հեծյալ բանակում։ Ն․ Ա․ Օսարովսկի 1920-ին ծանր վիրավորվել է։ Զորացըր– վելուց հետո Օ․ մասնակցել է ժող․ տըն– տեսության վերականգնմանը, 1923 – 1924-ին կոմերիտ, ղեկավար աշխատող է եղել Ուկրաինայում։ Սաստկացող ծանր հիվանդությունը 1927-ից Օ–ուն գամել է անկողնուն։ 1928-ին Օ․ կորցրեւ է տեսո– ղությունը։ Այս վիճակում նա ստեղծել է «Ինչպես էր կոփվում պողպատը» [ 1935, հայ հրտ․՝ 1936, համանուն կինոնկար՝ 1942 և 1973 (հեռուստատեսային բազմա– սերիանոց), «Պավել Կորչագին» անու– նով՝ 1957] վեպը, որը ինքնակենսագրա– կան բնույթ ունի։ վերաիմաստավորելով անձնական տպավորությունները՝Օ․ հասել է գեղարվեստական լայն ընդհանրացման։ Դլխ․ հերոսի ընտրությունն ու տիպակա– նացման միջոցներն այնքան արդիական ու ճշգրիտ էին, որ Կորչագինը դարձավ իդեալական հերոս, քաղաքացիական պա– տերազմի ու սոցիալիստ, շինարարության դարաշրջանի սերնդի խորհրդանիշը։ Վեպը նպաստեց երիտասարդ հերոսի կերպարի ձևավորմանը սովետական գրկ–յան մեջ։ 1934–36-ին Օ․ աշխատել է «Փոթորկածինները» եռահատոր վեպի վրա (ավարտել է առաջին գիրքը, հայ․ հրտ․ 1938)։ Օ–ու երկերը թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների և արտասահման– յան շատ լեզուներով։ 1935-ին Օ–ուե տըր– վել է բրիգադի կոմիսարի զինվ․ կոչում։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1966)։ Երկ․ Соч․, т․ 1–3, М․, 1969; Собр․ соч․, т․ 1-3, М․, 1974-75․ Գրկ․ Трегуб С․, Живой Корчагин, 2 изд․, М․, 1973․tU․ Ասրսնյան

ՕՍՏՐՈՈՒՄՈՎ Ալեքսեյ Ալեքսանդրովիչ (1844–1908), ռուս թերապևտ։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկ․ ֆա– կուլտետը (1871)։ 1879-ից՝ պրոֆեսոր, 1880–1903-ին՝ Մոսկվայի համալսարանի հոսպիտալային թերապիայի կլինիկայի վարիչ (1944-ից՝ Մոսկվայի բժշկ․ ինստ–ի Օ–ի անվ․ հոսպիտալային թերապիայի ամ– բիոն)։ 1873–79-ին Օ․ զբաղվել է հիմնա– կանում ֆիզիոլոգիայի հարցերով, ուսում– նասիրել է սրտի տոնի ծագման (1873), արյան շրջանառության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, արյունատար անոթ– ների, քրտնագեղձերի նյարդավորման են հարցերը։ Օ․ պարզել է, որ հիվանդության ծանրությունը որոշվում է ոչ միայն մոր– ֆոլոգիական փոփոխություններով, այլ հիմնականում ֆունկցիոնալ խանգարում– ներով։ Օ–ի անունով է կոչվում Մոսկվայի խոշոր հիվանդանոցներից մեկը։

ՕՍՏՈՒԺԷՎ․ (կեղծանունը, իսկական ազ– գանունը՝ Պ ո ժ ա ր ո վ) Ալեքսանդր Ալեքսեևիչ (1874–1953), ռուս սովետա– կան դերասան։ ԱԱՀՄ ժող․ արտիստ (1937)։ Բեմ․ գործունեությունը սկսել է 1895-ին։ 1896-ին ընդունվել է Մոսկվայի թատերական ուսումնարանի դրամատի– կական դասընթացները (Ա․ Պ․ Լենսկու աշակերտը)։ 1898-ից Օ․ ստեղծագործել է Փոքր թատրոնում, դարձել նրա հերոսա– ռոմանտիկական ուղղության նշանավոր ներկայացուցիչը, Պ․ Մոչալովի և Մ․ Եր– մոլովայի հերոսա–գաղափարական ար– վեստի ավանդույթների հետևորդը։ Դե– րերից են՝ Ռոմեո (Շեքսպիրի «Ռոմեո և Զուլիետ»), Չացկի (Դրիբոյեդովի «Իել– քից սյաւոուհաս»), ժադով, Նեզնամով (Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», «Անմեղ մեղավորներ»)։ 1910-ին Օ․ կորց– րել է լսողությունը, այդ իսկ պատճառով մշակել է հնարքների համակարգ, որն օգ– նել է նրան շարունակել աշխատանքը թատրոնում։ Հոկտեմբերյան մեծ հեղա– փոխությունը Օ–ի արվեստին, հաղորդել է նոր բովանդակություն։ Օթելլոյի (Շեքս– պիրի «Օթելլո»), Ուրիել Ակոստայի (Դուց– կովի «Ուրիել Ակոստա») նրա անձնավո– րումները այդ ներկայացումները սովե– տական թատրոնի պատմության մեջ դարձ– րել են էտապային։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքա– նշանով։

ՕՍՐՈՏԵՆԵ, և դ և ս ի ա յ․ի թագա– վորություն, քաղ․ կազմավորում՝ Եդեսիա կենտրոնով (մ․ թ․ ա․ 132–մ․ թ․ 216)։ Հիմնական բնակիչները եղել են ասորիները և հայերը։ Դահակալները կրել են Աբգար (հզոր) անունը, որոնք ազգությամբ եղել են կա՝մ ասորի, կա՝մ հայ։ Տիգրան Բ և Սանաւորուկ թագավոր– ների օրով Օ․ մտել է Հայաստանի կազ– մի մեջ։ Սկսած Աբգար VII-ից (109–116) Օ–ում գահակալել են հայազգի թագավոր– ներ։ 207-ին՝ Աբգար IX-ի օրոք (179–214), Օ–ում քրիստոնեությունը ճանաչվել է պաշտոն, կրոն։ 216-ին Կարակալա կայս–