Օվկիանոսների մորֆոլոգիական հիմնական ցուցանիշները Օվկիանոսներ Մակերեսը, մլն կմ2 % Ծավալր, մլն կմ3 ] Միջին խո– զությունը, մ Առավելա– գույն խո– րությունը, մ խաղաղ օվկիանոս Աալանայան – Հնդկական –»– Հս․ սառուցյալ – >– Համաշխարհային –>– 179,68 93,36*) 74,92 13,10**) 361,06 50 25*) 21 4**) 100 724 337*) 292 17**) 1370 3984 3926*) 3897 1205**) 3795 11022 8428 7130 5449 11022 Այլ տվյալներով համապատասխանաբար՝ *) 91, 14, 338, 3332,
- ) 14, 7, 16,7, 1130։
րունակությունը Օ–ի ջրերում մինչե 100– 150 մ խորությունները տատանվում է 4 ^Գ/1՜>9 (հասարակածի մոտ) մինչե 7–8 էէգհ (բևեռային ջրերում)։ Օ–ի ջերմային հաշվեկշիռը փոփոխվում է տեղից տեղ, որի հետևանքով Օ–ի մա– կերևույթին առաջանում են ջերմաստիճա– նային տարբեր պայմաններ։ Օ–ի մակերե– վութային ջրի առավելագույն ջերմաստի– ճանը 27°C, 29°C է հասարակածում։ 30° լայնության վրա ձմռանը 17°C, 18°C է, ամռանը՝ 25°C, 60° լայնության վրա ձմռա– նը լինում է 0օՇ–ից ցածր, ամռանը կարող է հասնել 10°Շ–ի։ Բևեռային մասերում ջերմաստիճանը կարող է հասնել –1,5°C, – 1,9°C։ Զրի մեծ ջերմունակությունը հար– թում է 100–150 ճ խորություններում դիտ– վող ջերմաստիճանային սեզոնային տա– տանումները և պայմանավորում Օ–ի ջեր– մության մեծ պաշարը։ Օ–ում կատարվում է ջրի անընդհատ խառնում՝ ինչպես ուղղաձիգ, այնպես էլ հորիզոնական (կողքային խառնում) ուղ– ղություններով։ Ցրի մակերևութային շեր– տերում (մինչև 150–200 ճ խորություն– ները) շրջանառությունը հիմնականում որոշվում է Օ–ի վրա տիրապետող քամի– ների համակարգով։ 200 */-ից խորը ջրի շրջապտույտը հիմնականում կատարվում է այդ շերտերի ջրերի տարբեր խտություն– ների պատճառով։ Բացի ջրերի առաջըն– թաց շարժումից կամ ջրի շերտերի ուղղա– ձիգ խառնվելուց, Օ–ի դինամիկ (շարժըն– թաց) վիճակի համար բնորոշ են քամինե– րից առաջացած ալիքային շարժումը և մակընթացային երևույթը կամ երկրա– շարժերը (սեյսմիկությունը)։ Քամուց առաջացած ալիքները դիտվում են միայն Օ–ի վերին շերտերում, միջին հաշվով մինչև 50–60 it խորությունները։ Մակըն– թացային և սեյսմիկ ալիքները ընդգրկում են Օ–ի ամբողջ ջրային շերտը։ Օ–ի մակարդակը փոփոխվում է մակըն– թացության և ջրի տարուբերման, ինչպես նաև մթնոլորտային ճնշման փոփոխման պատճառով։ Մակարդակի տատանումը առավելագույն մեծության է հասնում մակ– ընթացության ազդեցության ժամանակ (Ֆանդի ծոցում՝ մինչև 18 г/)։ Օ–ում սառույց գոյանում է բարձր լայ– նություններում, որտեղ արեգակի ջեր– մության քիչ քանակության պատճառով այն պահպանվում է մի քանի տարի։ Բազմամյա սառույցը (պակ) հոսանքնե– րով և քամիներով աստիճանաբար տար– վում է բարեխառն լայնությունները և հալվում։ Պակը առավելագույն հաստու– թյան է հասնում (3–5 մ) Արկտիկական ավազանում։ Օ–ում հանդիպում են բազ– մաթիվ այսբերգներ (լողացող սառցա– լեռներ) , որոնք կտրվում են մայրցա– մաքային սառցադաշտերից և սահում դե– պի օվկիանոս։ Կենդանի օրգանիզմներ կան Օ–ի ջրի բոլոր շերտերում։ Օ–ի օրգ․ աշխարհը բա– ժանվում է բենթոսի (հատակի բնակիչ– ներ), պլանկտոնի (պասսիվ լողացողներ) և նեկտոնի (ակտիվ լողացողներ)։ Բուս, աշխարհում հաշվվում են ավելի քան 10 հզ․ տեսակ, որոնք ներկայացված են ֆոտո– պլանկտոնով՝ ֆոտոբենթոսով։ Բույսեր կան ջրի վերին (մինչև 200–300 it խորու– թյունները) լուսավոր շերտում։ Կան կեն– դանիների ավելի քան 160 հզ․ տեսակ, որոնցից փավւկամորթներ՝ 60 հզ․, խեց– գետնանմաններ՝ 20 հզ․, ձկներ՝ 16 հզ․, միաբջիջ կենդանիներ՝ ավելի քան 15 հզ․, ազատ ապրող որդեր՝ ավեւի քան 10 հզ․, ադեխորշներ՝ մոտ 9 հզ․, փշամորթներ՝ 5 հզ․ և սպունգներ՝ 5 հզ․ տեսակ։ Կաթնա– սունները ներկայացված են կետանման– ներով և մաշկոտանիներով (ծովափղեր, փոկեր ևն)։ Տեսակների քանակը խիստ պակասում է հասարակածային գոտուց դեպի բևեռները և խորության ավեւացման հետ։ Տես նաև Օվկիանոսագիտություն, Օվկիանոսային հոսանքներ։ Միջազգային իրավական ռեժիմը։ Օ–ի իրավական ռեժիմն ընդգրկում է համաշ– խարհային օվկիանոսի հետ առնչվոո մարդկային գործունեության մի քանի բնագավառների՝ Օ–ի միջավայրի իրավա– կան պաշտպանության, Օ–ի աքվատորիա– յի առևտրական ծովագնացության, ռազմ, ծովագնացության, Օ–ի, նրա հատակի ու ընդերքի գիտական հետազոտության իրա– վական կարգավորումը։ Օ–ի իրավական ռեժիմը որոշում է բոլոր, այդ թվում՝ ներ– ցամաքային (սեփական ծովափ չունեցող) պետությունների իրավունքներն ու պա– տասխանատվությունը։ Օ–ի իրավական ռեժիմն ամբողջությամբ նախատեսվում է միջազգային պայմանագրերով ու սո– վորույթներով, ինչպես նաև առանձին պետությունների ազգային օրենսդրու– թյամբ։ Այդ ռեժիմի սահմանման գործում զգալի է Միջկառավարական ծովային կոնսուլտատիվ կազմակերպության,
ՑՈԻՆԵՍԿՕ–ի օվկիանոսագիտական հանձնաժողովի, ՄԱԿ–ի ծովերի և օվկիա– նոսների հատակի խաղաղ օգտագործ– ման կոմիտեի, ՄԱԿ–ի ծովային իրավուն– քի կոմիտեի և այլ կազմակերպություննե– րի դերը։ ад․Истошин Ю․ В․, Океанология, Л․, 1969; Дитрих Г․, Общая океаногра– фия, пер․ с нем․, М․, 1962 ;Ш епар дФ․П․, Морская геология, пер․ с англ․, 2 изд․, Л․, 1969; Леонтьев О․ К․, Дно океана, М․, 1968; М е р о Д․ Л․, Минеральные бо– гатства океана, пер․ с англ․, М․, 1969; Л а- к о м б А․, Физическая океанография, пер․ с франц․, М․, 1974; Зенкевич Л․ А․г Фауна и биологическая продуктивность моря, т․ 1–2, М․, 1947–51․
ՕՎԿԻԱՆՈՍ (հուն․ "Qxeavog), տիտանոս, երկիրը պատող համանուն առասպելա– կան գետի աստվածություն հին հուն, դիցաբանության մեջ։ Ուրանոսի ու Գնա– յի որդին։ Կնության առնելով քրոջը՝ Տեթիսին, իբր նրանից ունեցել է 3 հզ․ դուստր (օվկիանուհիներ), նույնքան էլ՝ որդի (գետային աստվածություններ)։
ՕՎԿԻԱՆՈՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտության ճյուղերի ամբողջություն, որն ուսումնա– սիրում է Համաշխարհային օվկիանոսում կատարվող ջրաբանական, ֆիզիկ․, քիմ․, երկրբ․, կենսբ․, պրոցեսները, օվկիանոսի բնական շրջանների բաժանումը, նրա ֆի– զիկ․, քիմ․, երկրբ․ կառուցվածքը։ Բաժան– վում է օվկիանոսի ֆիզիկա, օվկիանոսի քիմիա, օվկիանոսի երկրաբանություն և օվկիանոսի կենսաբանություն մասերի։ Հիմնական խնդիրն է՝ ուսումնասիրել և ապահովել վերջրյա և ստորջրյա նա– վարկության պայմանները, բացահայտել օվկիանոսի հանքային, կենսբ․ ու էներ– գետիկ ռեսուրսների օգտագործման հնա– րավորությունները, օվկիանոսի ու մըթ– նոլորտի փոխներգործության օրինաչա– փությունները, կատարելագործել եղանա– կի կանխագուշակման մեթոդները։ Միջազգային օվկիանոսագիտական հիմնական կազմակերպություններն են
ՑՈԻՆԵՍԿՕ–ին կից Միջպետական օվ– կիանոսագիտական հանձնաժողովը, Ծո– վի ուսումնասիրության միջազգային խոր– հուրդը ևն։ ՍՍՀՄ–ում օվկիանոսագիտա– կան ուսումնասիրություններով զբաղվում են ՍՍՀՄ ԳԱ Պ․ Պ․ Շիրշովի անվ․ օվկիա– նոսագիտական ինստ–ը, Արկտիկմւկան և Անտարկտիկական օվկիանոսագիտական ինստ–ը, Պետական ջրաբանական ինստ–ը, ՍՍՀՄ ջրաօդերևութաբանական ծառայու– թյան ինստ–ները, ուս․ հաստատություն– ների ջրաբանության ամբիոնները ևն։ ՄՍՀՄ–ում 1961-ից հրատարակվում են «Օկեանոլոգիա» («Океанология») գիտա– կան ամսագիրը և այլ պարբերականներ։ Գրկ․ Морской атлас, т․ 1–2, Л․, 1950–53; И с т о ш и н Ю․ В․, Океанология, Л․, 1969․
ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ, ծովա– յին հոսանքներ, ջրային զանգ– վածների առաջընթաց շարժում ծովերում և օվկիանոսներում։ Պայմանավորված են տիեզերական ձգողականության, շփման, մակընթացության և տեղատվության ուժե– րի ներգործությամբ։ Օ․ հ–ի ուղղության վրա մեծ ազդեցություն ունի Երկրի պտույ– տը, որի պատճառով Հս․ կիսագնդում հոսանքները շեղվում են իրենց հիմնական ուղղությունից դեպի աջ, Հվ․ կիսագնդում՝ ձախ։ Օ․ հ–ները տարբերում են ըստ ծագ– ման, դիրքի, ֆիզ․ առանձնահատկություն– ների և կայունության։ Ըստ ծագման լի– նում են շփումային (ֆրիկցիոն), տիեզե– րաձգողական–գրադիենտային (ծովի, օվ– կիանոսի մակերևույթի թեքությունից առաջացած) և մակընթացատեղատվային։