Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիա» օպերայի և բալետի թատրոնի մե– ներգիչ։ Ստեղծել է տարաբնույթ կեր– պարներ՝ Օնեգին (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), Դոն ժուան (Մոցարտի «Դոն ժուան>), Մալատեստա (Դոնիցետտիի «Դոն Պաս– կուալե>), Ռիգոլետտո, Ցագո (Վերդիի «Ռիգոլետտո», «Օթելլո»), Մեելիս (վ․ Կապպի «Լեմբիտու»), Օլեգ Կոշևոյ (Մեյտուսի «Երիտասարդ Գվարդիա»), Դանիլո (Լեգարի «Ուրախ այրին»), Տա– սիլլո (Կալմանի «Մարիցա») են։ Նկարա– հանվել է կինոֆիլմերում՝ «Լույսը Կոոր– դիում» (ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), «Միստեր Իքս>, «Կոլա Բրյունոն»։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ համերգային ծրագրերի համար (1968)։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՍՀՄ շատ քաղաքներում, արտա– սահմանում։ ՍՍՀՄ IX գումարման Գերա– գույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։ Գրկ» Тынсон X․, Георг Отс, Таллиц, 1981․

ՕՏՏԱՎԱ (Ottawa), գետ Կանադայի հվ– արլ–ում, Ս․ Լավրենտիոս գետի ձախ վտա– կը։ Երկարությունը 1120 կմ է, ավազանը՝ 147 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Լավրենա– յան բարձրությունից։ Զրի տարեկան մի– ջին ծախսը ստորին հոսանքում մոտ 2000 մ*/վրկ է։ Սառցակալում է դեկտեմ– բերից ապրիլ։ Նավարկելի է (400 կմ) գետաբերանից մինչե Շոդիեր ջրվեժը։

ՕՏՏԱՎԱ (Ottawa), Կանադայի մայրա– քաղաքը, երկրի քաղ․, մշակութային և տնտ․ կարևոր կենտրոններից։ Գտնվում է երկրի հվ–արլ–ում, Օտտավա գետի և Ռիդո ջրանցքի ափերին։ Կլիման բարե– խառն է, ցամաքային։ 740 հզ․ բն․ (1985)։ Նավահանգիստ է, երկաթուղային և ավ– տոճանապարհների հանգույց։ Ունի միջ– ազգային օդանավակայան, 2 համալսա– րան՝ Օտտավայի (1842-ից) և Կառլտոնի (1942-ից), Ազգային թանգարան, Ազգա– յին պատկերասրահ, արվարձաններում՝ ԳՀԻ–ներ և լաբորատորիաներ։ Օ․ հիմնադրվել է 1820-ական թթ․, քա– ղաքի ստատուս ստացել 1854-ին և այդ Օտտավա․ քաղա– քի առափնյա մասը ժամանակից էլ կրում է ներկայիս ան– վանումը (մինչ այդ՝ Բայթւսուն)։ 1858– 1867-ին Օ․ Կանադա անգլ․ գաղութի (նա– հանգի) մայրաքաղաքն էր։ Կանադա դո– մինիոնի կազմավորումից (1867) հետո դարձել է նրա մայրաքաղաքը։ 1899-ից Օ․ զարգանում է համաձայն գլխ․ հատա– կագծի (նախնականը՝ ճարտ․ Ֆ․ Տոդդ և ուրիշներ, 1937–59, ճարտ․ Ջ․ Գրեբեր)։ Օ–ի կերպարին բնորոշ են ջրատարածք– ների և կանաչ տնկարկների (134 պար– տեզ) առատությունը, փողոցների շախ– մատաձև ցանցը։ Գլխ․ առևտրական փո– ղոցները ձգվում են գետի երկայնքով։ Քա– ղաքի կենտրոնում, Օտտավա գետի աջ աՓին տեղադրված վարչական շենքերից ուշագրավ է պառլամենտի նեոգոթական համալիրը (հրդեհվել է 1916-ին, վերստին կառուցվել՝ 1919–27-ին, ճարտ–ներ՝ Ջ․ Փիրսոն, Օ․ Մարշան)։ ժամանակակից ճարտ․ օրինակներից են՝ Ապլենդս օդա– նավակայանը (I960, ճարտ–ներ՝ Ֆ․ Գիլե– լենդ, Պ․ Ստրատ), Արվեստի ազգ․ կենտ– րոնը (1970, ճարտ․Ռ․ Աֆլեկ և ուրիշներ), Ֆ․ Փեյջի և 1ս․ Ստիլի կառույցները։ Օ–ում բնակվում է մոտ 800 հայ (1986)։ Գոր– ծում է ՀԲԸՄ Օ–ի մասնաճյուղը։ Տես Կա– նադա, Հայերը Կանադայում մասը։

ՕՏՏՈՆ (Otto), գերմ․ թագավորներ և «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր․ Հ>․ ւ ($լշ–$73)է թագավոր 936-ից, կայսր 962-ից։ Սաքսոնական դինաստիա– յից։ Հայնրիխ I-ի (տես Հայնրիխ) որդին։ Շվաբիայի, Բավարիայի, Լոթարինգիայի ևն դուքսերի անջատողական քաղաքա– կանության դեմ պայքարում հենվել է հոգևորականների վրա, նրանց շնորհել լայն արտոնություններ։ Շարունակել է պոլաբյան սլավոնների հողերի նվաճու– մը։ 955-ին գերմ․ և չեխ․ զորքերը Օ․ 1-ի գլխավորությամբ պարտության են մատնեք հունգարներին Լեխ գետի մոտ (Աուգս– բուրգից հվ․) և կասեցրել նրանց առաջ– խաղացումը դեպի Արևմուտք։ 951-ին իրեն է ենթարկել Լոմբարդիան և ընդունել իտալ․ թագավորի տիտղոս։ Հռոմի քա– ղաքացիներից արտաքսված Հովհաննես XII պապին օգնելու պատրվակով 961-ին արշավել է Հռոմ և 962-ի փետր․ 2-ին պապից ստացել կայսերական թագ։ Դրա– նով սկզբնավորվել է «Հռոմեական սըր– բազան կայսրությունը»։ Օգտվելով պա– պության թուլացումից՝ փաստորեն իրեն է ենթարկել այն։ Հվ․ Իտալիան ենթար– կելու նրա փորձը (967–971) հաջողու– թյուն չի ունեցել։ О․ II (955–983), թագավոր և կայսր 973-ից։ Օ․ I-ի որդին։ Շարունակել է կենտր․ իշխանության ամրապնդման քա–