Ե․ Խ․ Օտյան Ս․ Գ․ ․Օայան 1908-ի երիտթուրքական հեղափոխությու– նից հետո Օ․ վերադարձել է Կ․ Պոլիս։ 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ աքսորվել է Դեյր Էգ–Զոր։ Հրաշքով փրկվելով, 1918-ին կրկին եկել է Կ․ Պոլիս, 1922-ին տեղափոխվել Բուխարեստ, 1924-ին՝ Տրի– պոլի (Լիբանան), 1925-ին՝ Կահիրե, որ– տեղ վախճանվել է քաղցկեղից։ Հրա– տարակել է մի շարք երգիծական պարբե– րականներ (Ալեքսանդրիայում՝ «Ազատ խոսք», հիմնվել է Փարիզում, 1901–08, «Ազատ բեմ», 1903–06, «Կրակ», 1905, Կ․ Պոլսում՝ «ԿառաՓնատ», 1910, «ՍԱ կատու», 1912, «Մանանա», 1913–14, «Իգ– նատ աղա», 1919–20, «Երգիծական տա– րեցույց», 1921–22)։ Մամուլում տպագրել է հազարավոր հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, ծանակա– գրեր, պարսավագրեր, այլաբանական զը– րույցներ, երգիծական դիմանկարներ են։ Հայ դասական արձակի գանձարանում նոր ու ծանրակշիռ ներդրում են Օ–ի ֆե– լիետոնները, պամֆլետները, «Հեղափո– խության մակաբույծները» (1898–99) շար– քի պատմվածքները, л «ճուղուպրիստ և ընկ․» (1910), «Պատերազմ և ․․․խաղաղու– թյուն» (1911) վիպակները, «Պրոպագան– դիստը» (1901) և եռամաս «Ընկեր Բ․ Փան– ջունի» («Առաքելություն մը ի Ծապլվար», 1911, «Ընկեր Բ․ Փանջունի ի Վասպուրա– կան» և «Իմ աշխարհայացքները», 1914, «Ընկեր Р․ Փանջունի տարագրության մեջ», 1923) երգիծավեպերը։ Օ․ երգիծանքի հզոր զենքով ծաղրել ու ձաղկել է ազգ․ uijli գործիչներին, որոնք խոսքով ձևա– նում են «հեղափոխական», «հայրենա– սեր», «ազգային հերոս», մինչդեռ գործ– նականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար։ Օ․ մեծապես նպաստել է հայ սոցիալ․ երգիծանքի զարգացմանը [«Վաշխառուն» (1893), «Կաղանդի վիպակ» (1895), «Բարի դահիճը» (1899), «Համբարձում ադա» (1904), «Ոսկեմոլը» (1905) և տասնյակ ուրիշ պատմվածքներ, «Ագգային բարե– րարը» (1905), «Միքեի սիրարկածը» (1906), «Վաճառականի մը նամակները կամ Կատարյալ մարդ ըլլալու արվեստը» (1914) վիպակները, «Միչնորդ տեր պա– պան» (1895–1920), «Գործի մարդիկ» (1900–1901), «Ընտանիք, պատիվ, բա– րոյական» (1910), «Ես դրսեցի չեմ առներ» (1913), «Թաղականին կնիկը» (1915) վե– պերը]։ Ռեալիստ, արձակի այս երկերում, ստեղծելով երգիծական տիպերի և բնա– վորությունների մի ամբողջ պատկերա– սրահ, գրողը ոչնչացնող ծաղրի է ենթար– կում աշխարհիկ և կրոն, հարստահարիչ– ներին, հղՓացած դրամատերերին, կեղծ բարերարներին ու «ազնվաշուքներին», այսինքն՝ բուրժ․ հասարակության սո– ցիալ–բարոյական, ընտանեկան, կենցա– ղային խոցերն ու արատները։՝ Հայ վիպագրության մեջ ուրույն տեղ ունեն Օ–ի «Ապտյուլ Համիտ և Շերլոք Հոլմս» (1911) և «Սալիհա հանըմ կամ բա– նակը բռնավորին դեմ» (1912) պատմա– արկածային–դետեկտիվ վեպերը, որոնք պատկերում են համիդյան արյունոտ բըռ– նատիրության դեմ մղվող պայքարը (1904–08) և հագեցված են ազատու– թյան, ազգերի հավասարության ու հա– մերաշխության, հայրենասիրության ու հումանիզմի գաղափարներով։ ճանաչողական և գեղարվեստ, արժա– նիքներ ունեն նրա «թերթոնային» վեպե– րը և վեպ–ժամանակագրությունները՝ «Նոր հարուստներ» (1919–20), «Թիվ 17 խա– ֆիեն» (հ․ 1–4, 1919–21), «Կավե հերոս– ներ կամ մեր ագգայինճիները» (1921), «Տաբիթա կամ նոր աղջիկներ» (1922), «Կանաչ հովանոցով կինը» (1923), «Հայ Տիասբորան» (1924–25)։ Ականատես և դեպքերի մասնակից գրողն անդրադար– ձել է առաջին աշխարհամարտի և հայոց ցեղասպանության տարիների իրադար– ձություններին, հայ ժողովրդի ողբերգա– կան ճակատագրին, իսկ նորաստեղծ հայ սփյուռքին նվիրված «Հայ Տիասբորան» առաջին լայնահուն վեպում գեղարվեստո– րեն համոզում է, որ հայապահպանության երաշխիքը հայրենադարձությունն է, սո– վետական իշխանության շնորհիվ վերա– ծնված մայր հայրենիքը։ Օ–ի ժառանգության մեջ առանձնանում են «Զավալլըն» (1905) զավեշտը, «Ֆրան– քո–թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (բեմ․ 1906, հրտ․ 1909, հեղինակակից՝ Մ․ Կյուրճրսն) կատակեր– գությունր, «Արյունոտ հիշատակներ» (1898), «Տասներկու տարի Պոլսեն դուրս» (1912–13), «Անիծյալ տարիներ» (1918– 1919) հուշագրությունները, «Մեր երես– փոխանները» (1913) երգիծական դիմա– նկարների շարքը, որն իր արժանիքնե– րով չի զիջում Հ․ Պարոնյանի «Ազգային ջոջերին»։ Նշանակալից են Լ․ Տոլստոյի «Հարու– թյուն» (1910) և «Աննա Կարենինա» (1911) վեպերի, է․ Զոլայի, Ֆ․ Դոստոեսկու, Մ․ Գորկու, Մ․ Տվենի և ուրիշների ստեղ– ծագործությունների նրա թարգմանու– թյունները ֆրանս–ից։ Օ․ ստեղծել է սո– ցիալ․ ու քաղ․ երգիծանքի փայլուն եր– կեր, մեծապես առաջ մղել քննադատա– կան ռեալիզմի հայ վիպագրությունը և լիակատար իրավունք նվաճել Հ, Պարոն– յանից հետո կոչվելու «ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբանը» (Շիրվանզադե Ա․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 8, 1961, էջ 524)։ Օ–ի ստեղծագոր– ծությունները թարգմանվել են ռուս․, ֆրանս․, բուլղ․, հուն,, թուրք․, ալբանե– րեն։ Նրա երկերը բեմականացվել են, էկրանացվել է «Կեղծ լրտեսը» («Մուսյո ժաք և ուրիշներ») պատմվածքը։ Օ, հանդես է եկել նաև Ս, ժիրայր, Երօտ, Վահրամ, Դեր–Կոմս ծածկանուն– ներով։ Երեանում կա Օ–ի անվան փողոց։ Թաղված է Մարմինա գերեգմանատանը։ Երկ․ Երկ․ Ժող․, Ե․, 1935։ Երկ․, Ե․, 1956։ Երկ․ ժող․, հ․ 1–6, Ե․, 1960–1963։ Ընկեր P․ Փանշունի․․․, Կահիրե, 1938։ Թիվ 17 խա– ֆիեն, հ․ 1–2, Բեյրութ, 1957։ Մեր երեսփո– խանները, Վնա․, 1959։ Գրկ․ Մակարյան Ա․, Երվանդ Օտյան, Ե․,* 1965։ Ն ու յ ն ի, Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը, Ե․, 1977։ Ս․ Մանուկյան
ՕՏՅԱՆ Սեդրակ Գեորգի (1898–1937), Ռուսաստանում հեղափոխական շարժման մասնակից, կուսակցական և պետ․ աշ– խատող։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ 1918-ին ընտանիքով Պարսկաստանից տեղափոխ– վել է Եկատերինոդար (այժմ՝ Կրասնո– դար)։ Այստեղ Օ․ մասնակցել է սովետա– կան իշխանության հաղթանակի համար մղվող պայքարին։ Կարճ ժամանակ Ռոս– տով–Նախիջևանի հայկ․ կոմսեկցիայում աշխատելուց հետո մոբիլիզացվել է կար– միր բանակ քաղ․ աշխատանքի։ 1920-ի դեկտեմբերից՝ Իջևանի գավառի հողբաժ– նի վարիչ։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին Հայաստանում։ 1921–24-ին կուսակցական, սովետական ղեկավար աշ– խատանքներ է կատարել Հայաստանի մի շարք շրջաններում։ 1924-ին գործուղ– վել է Մոսկվա՝ Սվերդլովի յսնվ․ կոմհա– մալսարանում սովորելու, որը չի ավար– տել ե, վերադառնալով Հայաստան, նշա– նակվել է նախ Դարալագյազի, ապա 1926–28-ին՝ Զանգեզուրի գավկոմների քարտուղար։ 1929–31-ին՝ Հայաստանի պետքաղվարչության պետի տեղակալ, ապա՝ պետ։ 1931–33-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ երրորդ, ապա երկրորդ քարտուղար։ Կյանքի վերջին տարիներին եղել է Անդր– կովկասի սովխոզների ժողկոմ։ Ընտրվել է ՀամԿ(բ)Կ XIV, ՀԿ(բ)Կ մի քանի համա– գումարների պատգամավոր։ Հ․ Օհանյան ՕՏ8ԱՆՆԵՐ, XIX–XX դդ․ հայ հասարա– կական–քաղ․ մի շարք գործիչների, գրող– ների, մանկավարժների գերդաստան Կ․ Պոլսում։ Ընտանիքի հիմնադիրը՝ Պ ո– ղ ո ս Օ տ յ ա ն ը, XIX դ․ սկզբին Կե– սարիայի Մունճուսուն գյուղից պանդըխ– տել է Կ․ Պոլիս, իբրև շինարար բանվոր՝ աշխատել արքունի ճարտարապետ Գ․ Պալ– յանի մոտ և նրա հովանավորությամբ դարձել է նախ գրագիր, ապա՝ արքունի ճարտարապետ։ Նա իր բնակարանում բացել է մասնավոր դպրոց, հրավիրել եվրոպ․ կրթություն ստացած ուսուցիչ– ների և իր նյութական միջոցներով կըր– թել Կ․ Պոլսի մի խումբ պատանիների, որոնց թվում էին Հ․ Սվաճյանը և Դ․ Օւռ– յանը։ Խաչիկ Օտյանը (1842– 1908) բազմակողմանի կրթություն է ըս– տացել, 1861-ին Փարիզում մտերմացել է Մ․ Նալբանդյանին, որը նրան է ձոնել իր «Սոս և Վարդիթերի կրիտիկան»։ Իբրև պետ․ հանձնաժողովի անդամ, մասնակ– ցել է Սան Ստեֆանոյի (1878) բանակցու– թյուններին։ Զբաղվել է թարգմանությամբ։ Կ․ Պոլսի ճանաչված մանկավարժներից էր և վ փ ի մ և Օտյանը։ Օ–ի ամենա– - հայտնի ներկայացուցիչը նշանավոր եր– գիծաբան Ե․ Օւոյանն է։ Հ, Ղազարյան ՕՏՍ Գեորգ Կարլովիչ (1920–1975), էս– տոնացի սովետական երգիչ (բարիտոն)։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1960)։ ՍՄԿԿ ան– դամ 1946-ից։ 1951-ին ավարտել է Տալլի– նի կոնսերվատորիան։ 1945-ից՝ «էստո–