կիրառվում են արդյունաբերության ու բժշկության մեջ։ Հ․ Այվազյան
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՀՈՂՄԱՀԱՐՈՒՄ, տես Հող– մահարում։
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, XX դ․ ճարտ․ ուղղություն, որի խնդիրն էր բնական օրգանիզմների օրինաչափ ձևա– վորման նմանությամբ ստեղծագործու– թյան ձևը բխեցնել իր կոնկրետ նշանա– կությունից և միջավայրի կոնկրետ առանձ– նահատկություններից։ Գլխավորապես տարածված էր ԱՄՆ–ում և Արմ․ Եվրոպա– յում՝ հատկապես 30–50-ական թթ․։ Կեն– սաբանության էվոլյուցիոն տեսության ազ– դեցությամբ 1890-ական թթ․ ամերիկացի ճարտ․ Լ․ Սալիվենը ձևակերպել է Օ․ ճ–յան գաղափարները, որոնք իր տեսական աշ– խատություններում և ստեղծագործու– թյամբ հետագայում զարգացրեց նրա աշա– կերտ Ֆ․ Լ․ Ռայթը։ ճարտ․ տարածության առանձին մասերի ընդգծված առանձնաց– ման կլասիցիստական մեթոդին Ռայթը հակադրեց «ճարտ․ տարածության ան– ընդմիջության» գաղափարը, այն սկըզբ– նապես կիրառելով ամեր․ այսպես կոչված «պրերիաների տների» նախագծերում (Ուիլլիտսի տունը, Հայլենդ–Պարկ, Իլի– նոյս նահանգ, 1902, Ռոբիի տունը, Չի– կագո, 1909)։ Կառույցը նախապես դի– տելով որպես բնապատկերի անքակտելի մաս, այն ռոմանտիկորեն ներդաշնակելով նրան, դրսևորելով բնական շինանյու– թի յուրահատկությունները՝ Ռայթը միա– ժամանակ ժխտում էր արտաքին մակերե– սային նմանությունները բնության օր– գանական ձևերին։ Պայքարելով ֆունկ– ցիոնաչիզմի տեխնիցիստական ծայրա– հեղությունների դեմ՝ Օ․ ճ․, 1930-ական թթ․ կեսին դարձավ ժամանակակից ճարտ–յան տարածված ուղղություններից՝ ֆունկցիոնալիզմին հակադրելով մարդու հոգեբանական պահանջմունքները ի նկա– տի ni–tihTiUJLtYX- О․ ճ–յան գաւլա ֆարների ազդեցությամբ սկանդինավյան երկրներում կազմավորվեցին ռեգիո– նալ ճարտ․ դպրոցներ (օրինակ, Ֆինլան– դիայում Ա․ Աաչտոյի և այլոց ստեղծա– գործությունները)։ ԱՄՆ–ում Օ․ ճ–յան սկզբունքները կիրառել է ճարտ–յան այս– պես կոչված, «Կալիֆոռնիայի դպրոցը»՝ Ռ․ Նյոտրայի գլխավորությամբ։ 1940-ա– կան թթ․ 2-րդ կեսին Օ․ ճ–յան տեսությանը հարեց իտալացի ճարտ․ Р․ Ձևին․ 1945-ին Հռոմում ստեղծվեց АРАО խումբը (Asso- ciazione per l՝Architettura Organica՝ Օր– գանական ճարտարապետության ասո– ցիացիա), որն իր ծրագրում ընդգծում էր իրենց նկրտումների հումանիստական ուղղվածությունը։ Մակայն Օ․ ճ․ ուղղու– թյունը ընդհանուր առմամբ զերծ էր գա– ղափարական հստակությունից։ Վերացա– կան հումանիստական գաղափարները Օ․ ճ․ հեռացնում էին ճարտ–յան առջև ծառացած հրատապ սոցիալ․ խնդիրների լուծումից։ Նրա ծրագրային ձգտումը դե– պի անհատականացում հնարավորություն չէր ընձեռում շինարարության մեջ կիրա– ռելու ստանդարտացման և ինդուստրաց– ման մեթոդները։ Ուտոպիական (դեղուր– բանիզմի) տարրերը հակասում էին 1939– 1945-ի համաշխարհային պատերազմից հետո առաջացած իրական ճարտարա– պետաշին․ խնդիրներին՝ ինդուստրիալ զանգվածային շինարարության իրակա– նացմանը։ Այս ամենը նվազեցնում էր Օ․ ճ–յան ընդգրկման ոլորտը, այն սահ– մանավւակելով մենատների, վիլլաների և քաղաքամերձ հյուրանոցների շինարա– րությամբ։ Ռայթի մահից (1959) հետո Օ․ ճ․ վերջնականապես լուծվեց 1960- ական թթ․ ճարտ․ տարբեր միտումներում։ Օ․ ճ–յան մշակած աոանձին եղանակներ, ձևաստեղծման որոշ ընդհանուր․սկզբունք– ներ լայնորեն կիրառվում են ժամանակա– կից ճարտարապետության և գեղարվես– տական ձևաստեղծման մեջ։ Պատկերազարդումը տես 337-րդ էջից առաջ՝ ներդիրում։ Գրկ․ Райт Փ․ Л․, Будущее архитекту– ры, пер․ с англ․, М․, i960․
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՀՈԴԻ, հողի բաղադրության մեջ մտնող օրգ․ միացու– թյունների համալիր։ Օրգ․ նյութերի առ– կայությունն այն հիմնական հատկանիշ– ներից է, որով հողը տարբերվում է մայ– րական ապարից։ Ձևավորվում են բուս, և կենդան, նյութերի քայքայման պրոցե– սում։ Դրանք կենդանի և անկենդան բնու– թյան նյութերի փոխանակության կարևո– րագույն օղակն են։ Օրգ․ նյութերի քանա– կով և բնույթով է բնորոշվում հողակազ– մող պրոցեսի ուղղությունը, հողի կենսբ․, քիմ,, ֆիզ․ հատկությունները, բերրիու– թյունը։ Օրգ․ նյութերը կազմված են տար– բեր քանակի քայքայված բուս, և կենդան, մնացորդներից, բայց հումուսային նյութե– րը դրանցում անպայման գերակշռում են (տես Հումուս)։ Օրգ․ նյութերի գլխ․ աղբյուրը հողում բուս, ծածկոցն է՝ քայքայվող արմատները և վերգետնյա զանգվածը։ Օրգ․ զանգվա– ծի մի մասը (տարին մի քանի հարյուր կգ/հա) հողի մեջ է մտնում մեռած կենդա– նիների և մանրէների պլազմայի ձևով։ Օրգ․ Մնացորդները Ա՜տնելով հող Ա՜իկրո– օբգանիզմների, միկրո–, մեզո– և մակրո– ֆաունայի ներգործության շնորհիվ հու– միֆիկացվում են։ Հողի օրգ․ նյութերի քայքայումը միկրո– օրգանիզմների ներգործությամբ մեծ ազ– դեցություն է թողնում հողի օքսիդացման վերականգնման ռեժիմի վրա, հումուսա– յին նյութերն ազդում են հողի փոխանա– կային ծավալի և բուֆերականության վրա, ունակ են ուռչելու, որով և որոշում են հողի՝ ջուրը պահող հատկությունը։ Օրգ․ նյութերը սննդատարրերի աղբյուր են բույսերի համար։ Բուս, մնացորդների յուրաքանչյուր տոննայի հետ հող է մըտ– նում 5–10 կգ ազոտ և 30–50 կգ մոխրա– յին նյութեր (ֆոսֆոր, կալիում, ծծումբ և այլ տարրեր)։ Տողի հումուսը բույսերի համար ազոտի կարևորագույն աղբյուր է։ Օրգ․ նյութերը նաև ֆոտոսինթեզի պրոցեսում օգտագործվող ածխաթթու գազի կարևոր աղբյուր են։ Հողի օրգ․ նյութերի մեջ են մտնում նաև ֆիզիոլո– գիապես ակտիվ նյութեր՝ վիտամիններ, աուքսիններ, անտիբիոտիկներ, որոնք հո– ղի մեջ են մտնում բույսերի արմատների, գոմաղբի, կոմպոստների, բուս, և կեն– դան․ մնացորդների հետ միասին։ Գյուղատնտ․ արտադրության պայման– ներում կարևոր է հողի օրգ․ նյութերի արդյունավետ օգտագործումը՝ դրա պա– շարները լրացնելով գոմաղբի, կոմպոստ– ների, միամյա և բազմամյա խոտերի ցան– քի միջոցով։ Իt% Փարսադանյան
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, բուս, կամ կենդան, ծագման սննդանյութեր պա– ըունակող պարարտանյութեր ։ Դրանց քայ– քայման ժամանակ մանրէների կենսա– գործունեության հետևանքով առաջանում են բույսերին մատչելի ազոտի, ֆոսֆո– րի, կալիումի, կալցիումի, ծծումբի և այլ տարրերի միացություններ, բուսահող կամ հումուս։ Օ․ պ–ի շարքին են դասվում տե– ղական պարարտանյութերի մեծ մասը (գոմաղբ, գոմաղբահեղուկ, տորֆ, կոմ– պոստ, թռչնաղբ), կանաչ պարարտանյու– թերը, քաղաքային կոմունալ տնտեսութ– յան, սննդի, կաշվի և արդյունաբերու– թյան այլ ճյուղերի թափոնները, ինչպես նաև տիղմը, ծղոտը ևն։ Օ․ պ․ հող է ներմուծվում վարի, երբեմն նաև կուլտիվացման հետ, սնուցման, տնկման ժամանակ։ Օ․ պ–ի չափաքանա– կը 15–60 տ/հա է (բանջարային բույսե– րի և կանեփի համար՝ մինչև 80–100 гл/Лш), փոսիկների մեջ՝ 5–10 տ/հա, հանքային պարարտանյութերի հետ օգ– տագործելիս՝ զգալիորեն քիչ։ 0․պ․ առա– վել արդյունավետ են ճմապոդզոլաին հո– ղերում։
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ, օր– գանական նյութերի վերլուծու– թյուն, վերչուծական քիմիայի բաժին, որակական և քանակական վելուծության եղանակների համալիր, որոնց միջոցով որոշում են առանձին տարրերի և ֆունկ– ցիոնալ խմբերի առկայությունը և քանա– կական պարունակությունը օրգ․ միացու– թյուններում։
ՕՐԳԱՆԱԿԱՆ «ԻՄԻԱ, ած խածն ի միացությունների քիմիա, քիմիայի բաժին, գիտություն ածխածնի միացությունների և նրանց փոխարկում– ների մասին։ Օ․ ք–ի, որպես քիմիայի առանձին բաժնի, ձևավորումը պայմանա– վորվածն է ջրածնի և այլ քիմ․ տարրերի հետ ածխածնի առաջացրած միացություն– ների՝ օրգ․ նյութերի բազմազանությամբ։ Հայտնի են ածխածնի ավելի քան 4 մլն միացություն, իսկ մյուս բոլոր տար– րերի հայտնի միացությունների ընդհա– նուր թիվը մոտ 300 հզ․ է։ Ըստ մոլեկուլի բաղադրության և կառուցվածքի օրգ․ նյու– թերը բաժանում են երեք հիմնական դասե– րի՝ ացիկչիկ միացություններ, կարբոցիկ– չիկ միացություններ և հետերոցիկչային միացություններ։ Օրգ․ միացությունների անվանումները կազմվում են տեսական և կիրառական քիմիայի միջազգային միու– թյան (IUPAC) մշակած կանոնների հի– ման վրա (տես Անվանակարգում)։ Օ․ ք–ի պատմությունն սկիզբ է առնում շատ վաղ ժամանակներից։ Մասնավորապես, սպիր– տային և քացախաթթվային խմորումնե– րը, բուս, ներկերի ստացումը և օգտա– գործումը մարդկությանը հայտնի են ան– հիշեւի ժամանակներից։ Բուս, և կենդան, ծագում ունեցող նյութերի անջատումը և օգտագործումն առանձնապես մեծ ծա– վալ ընդունեց XVI դ․ սկսած (տես Յատրո– քիմիա)։ Այդ նյութերը, որոնց առաջա– ցումը կենդանի օրգանիզմներում համար–