վում էր «կենսական ուժի» մենաշնորհը, XVIII դ․ վերջում անվանվեցին օրգա– նական նյութեր։ Ա․ Լավոազիեն ցույց տվեց, որ նրանց հիմնական բաղա– դրիչներն են ածխածինը, ջրածինը, թթվա– ծինը, նաև ազոտը, ծծումբը և ֆոսֆորը։ Օ․ ք․ տերմինն առաջարկել է Ի․ Բերցե– ւիուսը (1808)։ XIX դ․, հատկապես երկ– րորդ կեսը, դարձավ Օ․ ք–ի բուռն զար– գացման ժամանակաշրջան։ Մինչև 1830- ական թթ․ օրգ․ նյութերի ստացումը ան– օրգ․ նյութերից համարվում էր անհնար, չնայած արդեն իրականացվել էին թրթընջ– կաթթվի և միզանյութի սինթեզը (Ֆ․ Վյո– չեր, 1828)։ Այդ ոչ գիտական տեսակե– տը հերքվեց միայն բազմաթիվ նորանոր օրգ․ նյութերի սինթեզի շնորհիվ։ Օ․ ք–ի համար շրջադարձային նշանակություն ունեցան անիլինի (Ն․ Զինին, 1842), քա– ցախաթթվի (Ա․ Կոչբե, 1845), ճարպակերպ (Պ․ Բերթչո, 1854) և շաքարակերպ (Ա․ Բոււոչերով, 1861) նյութերի սինթեզը, շա– ռաչող և ցիանական թթուների իզոմերիայի հայտնաբերումը (Ց․ Լիբիխ, Գեյ–Լյուսակ, 1824), ռադիկալների (Ա․ Լավուազիե, Գ․ Մորվո) և տեսությունների ստեղծու– մը։ Իր սինթեզած մետաղօրգ․ միացու– թյունների (Zn, Sb, Տո, Hg, As ևն) հե– տազոտությունների հիման վրա անգլ․ է․ Ֆրանկլենդը (1852) մտցրեց արժեքա– կանություն հասկացությունր։ 1857-ին Կեկուլեն ապացուցեց ածխածնի քառար– ժեքությունը և ածխածնի ատոմների շըղ– թաներ առաջացնելու ունակությունը։ Շոտլանդացի Ա․ Կուպերն առաջարկեց քիմ․ կապը նշանակել գծիկով և մոլեկու– լը պատկերել գրաֆիկական բանաձևի օգնությամբ։ Նյութի կառուցվածքի տե– սությունը (Բուտլերով, 1861) բացահայ– տեց մոլեկուլի կառուցվածքի և նյութի հատկությունների կապը, որոշակի դարձ– րեց քիմ․ կապի պատկերացումը, մտցրեց կրկնակի և եռակի կապերի, մոլեկուլում ատոմների փոխներգործության մասին գաղափարները, բացատրեց իզոմերների (տերմինն առաջարկել է Բերցելիուսը, 1830) գոյությունը։ Օ․ ք–ի զարգացման հա– մար կարևոր նշանակություն ունեցան բենզոլի (հայտնաբերել է Մ․ Ֆարադեյը, 1825) մոլեկուլի նկարագրությունը (1861) և արոմատիկ միացությունների կառուց– վածքի «բենզոիդային տեսության» (1872) ստեղծումը Կեկուլեի կողմից։ 1882-ին Ա․ Բայեբը հայտնաբերեց աաոււոոմե– բիւսն։ Ելնելով ածխածնի քառարժեք ատոմի քառանիստային մոդելից և տար– բեր տեղակալիչների հետ միացած ածխա– ծնի ատոմի տարածական ոչ զուգաչա– փությունից (դրանով է պայմանավորված օպտիկական իզոմերիան)՝ 6ա․ Վանա Հոֆֆը և ֆրանս․ ժ․ Լը Բելն ստեղծեցին -տարածական քիմիան (1874)։ Շուտով հայտնաբերվեցին իզոբուտիլենի (Բուտ– լերով, 1897) և իզոպրենի (Վ․ Իպատև, 1897) դիմերման, բուտադիենի ստացման (Ի․ Կոնդակով, 1899 և Իպատև, 1903) ռեակցիաները, բուտադիենի պոլիմերու– մը և կաուչուկի ստացումը (Ա․ էեբեդև, 1910)։ Սինթետիկ ներկանյութերի ստա– ցումը (մովեին, ցիանինային կապույտ՝ 1856, ֆաքսին՝ 1858, ալիզարին՝ 1869, անիլինային կապույտ՝ 1876, ինդիգո՝ 1883), դրեց օրգ․ միացությունների արտա– դրության հիմքը։ Քիմ․ կապի էլեկտրոնա– յին պատկերացումները (գերմ․ ֆիզիկոս 4․ Կոսսել, ամեր․ քիմ․ Գ․ նյուիս, 1916) և քվանտային մեխանիկայի կիրառումը բացահայաեցին մոլեկուլում, մասնավո– րապես զուգորդված և արոմատիկ հա– մակարգերում, էլեկտրոնային խտության բաշխման ու տեղակալիչների ազդեցու– թյամբ նրա տեղաշարժման առանձնա– հատկությունները (անգլ․ քիմիկոսներ Թ․ Լուարի և Ռ․ Ռոբինսոն, Ք․ ինգոլդ, Լ․ Պուինգ, 20–30-ական թթ․)» ստեղծվե– ցին մեզոմերիայի (Ք․ Ինգոլդ, 1926) U ռեզոնանսի (Լ․ Պոլինգ, 1932–34) տե– սությունները։ Կարևոր նշանակություն ունեցավ քանակական միկրովերլուծու– թյան (Ֆ․ Պրեգլ, 1920-ական թթ․) և հատ– կապես վերլուծության ֆիզիկ, եղանակ– ների (քրոմաաաչափություն, էչեկարո– նային պարամագնիսական ռեզոնանս, ռենագենակառուց ված քային վերչուծու– թյուն, մաս–սպեկարոսկոպիա) ստեղծու– մը։ Շրջադարձային նշանակություն ունե– ցան նոր տեսակի պոլիմերների (պոլիա– միդներ՝ 1936, ֆտորպոլիմերներ՝ 1938 ևն) սինթեզը, ստեղծվեց բարձրամոչեկոն– չային միացությունների արդյունաբերու– թյունը։ Միջուկային զենքի և ատոմային Էներգետիկայի ստեղծումը թելադրեցին ֆտորօրգ․ միացությունների քիմիայի զարգացումը։ Աինթեզվեցին ֆոսֆորօրգ․ միացություններ, մշակվեցին վիտամին– ների, նուկլեինաթթուների, անտիբիո– տիկների աճը խթանող և գյուղատնտեսու– թյան վնասատուներին ոչնչացնող միջոց– ների արտադր․ սինթեզի եղանակներ։ 50-ական թվականները նշանավորվեցին մինչև այդ անհայտ անցումային տար– րերի՝ սենդվիչանման միացությունների (ֆեռոցեն՝ 1951, երկբենզոլքրոմ՝ 1955) հայտնաբերմամբ։ 1960-ական թթ․ սին– թեզվեցին ինսուչինը, օքսիտոցինը, վազո– պրեսինը, մշակվեցին բազմապեպտիդների սինթեզի եղանակները։ Աինթեզվեցին ի– րար հագցված օղակներից (կատենաններ) և օղակի մեջ հագցված գծային շղթայից (ռոտօքսաններ) բաղկացած մոլեկուլներ ունեցող նյութեր։ Օ․ ք–ի խոշորագույն նվաճումն ակտիվ գենի սինթեզն Է, որն առաջին անգամ իրականացվեց 1976-ին (Հ․ Քորանա)։ Մեկ տարի անց սինթեզ– վեցին մարդու ինսուլինի, իսկ 1978-ին՝ սոմատոստատինի սինթեզը կոդավորող գեները։ Օ․ ք–ի օրգ․ նյութերի կենսբ․ ֆունկցիաներն ուսումնասիրող բաժինը հայտնի է որպես կենսաօրգանա– կան քիմիա։ Հայաստանում Օ․ ք–ի զարգացման մասին տես Հայկական ՍՍՀ հատորի համապատասխան բաժինը։ Գրկ․ Чичибабин A․ E․j Основы на– чала органической химии, 6 изд․, т․ 1–2, М․, 1954–58; Днепровский А․ С․, Темникова Т․ И․, Теоретические ос-< новы органической химии, Л․, 1979; Тер– не Й А․, Современная органическая химия, пер․ с англ․, т․ 1–2, М․* 1981․ Ա․ Ավեւոիսյան․
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀՍՍՀ ԳԱ, գիտահետազոտական հիմ– նարկություն Երևանում։ Կազմակերպվել է 1957-ին, ՀՍՍՀ ԳԱ նախկին քիմիայի ինստ–ի օրգ․ քիմիայի սեկտորի հիմքի վրա։ ինստ–ի դիրեկտորն է Ս․ Մացոյա– նը (1967)։ Ինստ–ն ունի 9 քիմ․, 2 գործի– քավերլուծական և 2 տեխնոլոգիական լա– բորատորիաներ։ Հետազոտությունների հիմնական ուղղություններն են, նուրբ օրգ․ սինթեզի և բարձրամոլեկուլային միացությունների քիմիան, փոքրատոն– նաժ քիմ․ արգասիքների ստացումը և տեխնոլոգիայի մշակումը։ Պրոֆիլային գիտական ուղղությունը ֆունկցիոնալ տե– ղակալված չհագեցած միացությունների քիմիայի հարցերն են, մասնավորապես ՀՍՍՀ–ում արտադրվող ացետիլենի, վի– նիլացետիլենի, քլորապրենի, բուտադիե– նի, վինիլացետատի հումքային բազայի վրա։ Բացահայտվել են մի շարք կարևոր օրինաչափություններ չհագեցած ազոտ–, թթվածին–, հալոգեն–, ֆոսֆոր– պարունա– կող միացությունների շարքում, հայտնա– բերվել են սկզբունքորեն նոր ռեակցիա– ներ և վերախմբավորումներ։ Մշակվել են մի քանի կարևոր չհագեցած բնական միա– ցությունների սինթեզի նոր եղանակներ, հայտնաբերվել է վինիլացետիլենների և երկացետիլենների հետերոցիկլացման նոր ռեակցիա, որը դրվել է պիրոլի զա յին ացետիլենից երկացետիլենի անջատման տեխնոլոգիայի հիմքում։ Անջատվել և հետազոտվել է ֆոսֆաբետաինների նոր դաս, որով հնարավոր է դարձել սինթե– զել մարդու համար անվնաս պեստիցիդ– ներ և այլ արժեքավոր նյութեր։ Զբաղ– վում են նաև օլիգոմերների քիմիայի և տեխնոլոգիայի հարցերով, բացահայտել են ռադիկալային համաօլիգոմերացման ռեակցիան։ Մշակվել են օրգ․ ռեակցիա– ների, բույսերի պաշտպանության նորա– գույն միջոցների (նաև ֆերոմոնների), թթվային կոռոզիայի ինհիբիտորների, նոր օլիգոմերների և պոլիմերների սին– թեզման մեթոդներ։ Աշխատանքներ են տարվում նաև քիմ․ արդյունաբերության թափոնների վերամշակման ուղղությամբ։ Ինստ–ի մի շարք գիտատեխ․ մշակումներ ներդրվել են արտադրության մեջ և «Պո– լիվինիլացետատ» արտադր․ միավորու– մում ստեղծվել է ինստ–ի լաբորատորիա՝ փորձակայանով։ 1979-ին ինստ–ը հրա– տարակել է «Չհագեցած միացությունների քիմիա» (ռուս․) ժողովածուն։ Ինստ–ին կից գործում է «Օրգ․ քիմիա» և «Բարձրա– մոլեկուլային քիմիա» մասնագիտություն– ների գծով գիտ․ դոկտորի աստիճան շնոր– հող մասնագիտացված խորհուրդ։
ՕՐԳԱՆԵԼՆԵՐ (< նոր լատ․ organella, < հուն, opvavov – գործարան, օրգան բառի նվազականը), նախակենդանիների մարմնի մասեր։ Կատարում են զանազան ֆունկցիաներ ։Տարբերում են կ մ ա խ ք ա– յին և հենարանային Օ․, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանու– թյունը մեխ․, քիմ․ և այլ վնասակար ազ– դեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական Օ․ (օրինակ, մտրակիկներ, թարթիչներ, միո– նեմներ), զգայական կամ ռ և ց ն պ– աորային Օ․ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտ– պանական Օ․ (մարմնից դուրս նետ– վող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխո– ցիստներ), մարսողական Օ․, որոնք