Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/594

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Բնակչությունը։ Բնակվում են ռուաւեր, ինչպես նաև թաթարներ, ուկրաինացի– ներ, ղազախներ, մորդվաներ, բաշկիր– ներ, չուվաշներ և այլք։ Միջին խտությու– նը 1 կմ2 վրա 17,1 մարդ է, քաղաքսյին բն․՝ 63%։ խոշոր քաղաքներն են 0[ւեն– բուրգը, Օրսկը, Նովոտրոիցկը, Աբդու– լինոն, Բուզուլուկը, Բուգուրուսլււնը, Դայը, Կուվանդիկը, Մեդնոգորսկը են։ Տնտեսությունը։ Օ․ մ․ մտնում է Ուրա– լի տնտ․ շրջանի մեջ։ Ունի զարգս ցած արդյունաբերություն և գյուղատնտէ սու– թյուն։ Տնտեսության գլխավոր ճյուղերն են սե և գունավոր մետալուրգիան, մեքենա– շինությունը, մետաղամշակումը (տալիս են արդ․ արտադրանքի կեսը), վառելիքա– յին , սննդի և թեթև արդյունաբերությանը։ Ստեղծվել է սե մետալուրգիայի խոշոր արտադրություն (Օրսկ–իյալիլովոյի մե– տալուրգիական կոմբինատ)։ Զարգս ցած է պղնձի հանքանյութի մշակումն ու պղըն– ձի ձուլումը (Մեդնոգորսկ), նիկել–կո բալ– տի արդյունաբերությունը («Ցուժնոուրալ– նիկել», Օրսկում), գունավոր մետաղների, մշակումը (Օրսկ), ոսկու և մի շարք հազ– վագյուտ մետաղների արդյունահանւ ւմը։ Մեքենաշինությունն օգտագործում է տե– ղական և Ուրալից բերված մետաղը։ Մե– քենաշինական ձեռնարկություններն ար– տադրում են էլեկտրատեխ․ իրեր, հաս– տոցներ, գործիքներ, հիդրոմամլիչեեր, սառնարաններ, տրակտորների և գյու– ղատնտ․ մեքենաների պահեստամասեր են։ Զարգացած է նավթի ու գազի արդյու– նաբերությունը։ Ստեղծվել է քիմ․ արդյու– նաբերություն (կան նավթակոքսա ջիմ․ ձեռնարկություններ), քրոմային միս ցու– թյունների, ազոտային պարարտանյութե– րի, ծծմբի, ռետինատեխ․ իրերի, շինանյու– թերի արտադրություն։ Շահագործվում են Կիեմբաևսկի ասբեստի հանքավայրերը։ Միութենական նշանակություն ո նեն սննդի ու թեթև արդյունաբերության որոշ ճյուդսր (ադացային, ձավարեղենի, մսի, մսի պահածոների, յուղի–պանրի, սղի, կարի–տրիկոտաժի, մետաքսագործական, կաշվի–կոշիկի, նրբախավ թաշկինակների արտադրություն)։ Կա ջէկերի ցանց։ Գոր– ծում է Իրիկլինսկի ՊՇԷԿ–ը։ Օ․ մ–ի գյուղատնտեսությունն ունի հա– ցահատիկա–անասնապա հական ուղղու– թյուն։ Դյուղատնտ․ հանդակները I ազ– մում են տարածքի ավելի քան 85%–ը։ Հացահատիկային կուլտուրաները с բա– ղեցնում են ցանքատարածություն! երի մոտ 77%-ը։ Մշակում են ցորեն, տարե– կան, կորեկ, կերային, տեխ․ և բոստանա– յին (ձմերուկ, սեխ) կուլտուրաներ, էար– տոֆիլ, բանջարեղեն, արևածաղիկ։ Զար– գանում է այգեգործությունը, դաշւոա– պաշտպան անտառատնկումը։ Անաւնա– պահությունն ունի մսատու, մսակաթնա– տու և բրդատու ուղղություն։ Զարգացած են նաև խոզաբուծությունն ու թռչնաբու– ծությունը։ Երկաթուղիների երկարությունը 1,7 հզ․ կմ Է։ Զարգացած է խողովակաշարային տրանսպորտը։ Օ․ մ–ի տարածքից է սկիզբ առնում <Սոյուզ» գազամուղը։ 1983–84 ուս․ տարում մարզում գոր– ծում էր 1714 հանրակրթական դպրոց, 73 պրոֆտեխ․ ուսումնարան, 47 միջնա– կարգ մասնագիտական ուս․ հաստատու– թյուն, 5 բուհ (1-ը՝ Օրսկում)։ Օ․ մ–ում են մսատու անասնապահության և գյու– ղատնտեսության ԳՀԻ–ները, մարզային գյուղատնտ․ պետ․ փորձակայանը, Ան– տառագիտության և անտառային տնտե– սության մեքենայացման համամիու– թենական ԳՀԻ–ի անտառաթավուտային փորձակայանը։ 1983-ին մարզում կար 1126 մասսայա– կան գրադարան, 10 թանգարան, 5 թատ– րոն, 1598 ակումբային հիմնարկ, 1905 կինոսարք։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1983-ին մարզի 234 հիվանդանոցա– յին հիմնարկներում աշխատում էին 7,5 հզ․ բժիշկ։ Գործում են 9 առողջարան (2-ը՝ հակատուբերկուլոզային), 8 հան– գըստյան տուն։

ՕՐԵՆՍԳԻՐՔ, համակարգված միասնա– կան օրենսդրական ակտ, որը կարգավո– րում է հասարակական հարաբերություն– ների որևէ համասեռ բնագավառ (քաղա– քացիական Օ․, քրեական Օ․ ևն)։ Օ–ին բնորոշ է որոշակի կառուցվածքը (ընդհա– նուր մաս, հատուկ մաս, հատվածներ, գլուխներ)։ ՍՍՀՄ–ում Օ․ ընդունում են միութենական հանրապետությունների գերագույն սովետները։ Որոշ բնագավա– ռի հարաբերություններ, որոնք վերաբե– րում են ՍՍՀՄ բացառիկ իրավասությանը, կարգավորվում են միութենական Օ–ով (օրինակ, ՍՍՀՄ օդային Օ․)։

ՕՐԵՆՍԴԻՐ ԺՈՂՈՎ, 1․ օրենսդրական հաստատությունների անվանումը Ֆրան– սիայում։ Առաջին Օ․ ժ․ սահմանվել է 1791-ի սահմանադրությամբ և գոյատևել 1791-ի հոկտ․ 1-ից 1792-ի սեպտ․ 20-ը։ Երկրորդ Օ․ ժ․ սահմանվել է 1848-ի սահ– մանադրությամբ՝ գործել է 1849-ի մայիսի 28-ից և արձակվել Լուի Բոնապարտի հա– կահեղափոխ․ պետ․ հեղաշրջմամբ (1851-ի դեկտ․ 2)։ 2․ Պառլամենտի անվանումը արտասահմանյան մի շարք պետություն– ներում։ ․ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, պետ․ բարձրագույն մարմինների օրենք հրա– պարակելու լիազորությունը։ Տերմինն օգ– տագործվում է նաև օրենսդիր մարմինը նշանակելու համար։ Բուրժ․ պետություն– ներում, «իշխանությունների բաժանման> սկզբունքին համապատասխան, Օ․ ի․ ձևականորեն վերապահված է բացառա– պես պառլամենտին։ Իմպերիալիզմի դա– րաշրջանում պառլամենտի օրենսդրա– կան լիազորությունն աստիճանաբար թու– լանալով անցնում է գործադիր իշխանու– թյան մարմիններին՝ կառավարությանը, մինիստրություններին, գերատեսչություն– ներին ևն։ ՍՍՀՄ–ում պետ․ մարմինների իրավասությունները սահմանազատված են և օրենսդրական ֆունկցիաները վերա– պահված են բացառապես ՍՍՀՄ Գերա– գույն սովետին, իսկ միութենականն ինք– նավար հանրապետություններում՝ հա– մապատասխան գերագույն սովետներին։

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ, օրենսդրական մարմնի քննարկմանը օրի– նագիծ ներկայացնելու կամ նոր օրենք ընդունելու, օրենքը փոփոխելու կամ վե– րացնելու առաջարկությամբ լիազոր ան– ձանց ու հաստատությունների հանդես գալու իրավունքը, որով հարցի քննար– կումն օրակարգի մեջ մտցնելը դառնում է պարտադիր։ Օրենսդրական գործունեու– թյան սկզբնական փուլն է։ Սովորաբար Օ․ ն–յամբ հանդես գալու իրավասու մար– մինների ու անձանց շրջանակը որոշվում է սահմանադրությամբ կամ օրեսսդրական այլ ակտերով։ ՍՍՀՄ–ում այդպիսի իրա– վունք ունեն ՍՍՀՄ Գերագույն սովետի երկու պալատները, ՍՍՀՄ Գերագույն սովետի հանձնաժողովները, նրա պալատ– ների մշտական հանձնաժողովները, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյունը, ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը, ՄՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ– ները, ՍՍՀՄ Գերագույն դատարանը, ՍՍՀՄ գլխ․ դատախազը, միութենական հանրապետությունները՝ հանձոն դրանց պետ․ իշխանության բարձրագքույն մար– մինների, հասարակական կազմակեր– պությունները՝ հանձին իրենց համամիու– թենական մարմինների։ Միութւնական և ինքնավար հանրապետություններում Օ․ ն–յան իրավունքից օգտվում են այդ հան– րապետությունների համապստասխան մարմինները։

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ, 1․ օրենքներ հրա– պարակելու գործունեություն, որն իրա– գործում են պետ․ իշխանության բարձրա– գույն մարմինները։ ՍՍՀՄ–ում այդ իրա– վունքը վերապահված է ՍՍՀՄ Գերագույն սովեաին (ՍՍՀՄ սահմանադրություն, հոդված 108), միութենական (ՀՍՍՀ սահ– մանադրություն, հոդված 98) և ւնքնավար հանրապետությունների գերագույն սո– վետներին։ 2․ Պետության հասարակական բոլոր հարաբերությունները կս|[մ որոշա– կի ճյուղի (քաղաքացիական, աշխատան– քային) հարաբերությունները կարգավո– րող իրավական նորմերի ամբողջություն։

ՕՐԵՆՔ (իրավունքում), պետ․ իշխանու– թյան բարձրագույն մարմնի սահմանված կարգով ընդունված, գերագույն իրավա– կան ուժով օժտված նորմա տ ի վ–ի բավա– կան ակտ, որը կարգավորում է առավել կարևոր հասարակական հարաբերություն– ները։ Օ․ ժամանակակից հասարակու– թյունում իրավունքի դրսևորման հիմնա– կան ձևն է։ О-ի բարձրագույն իրավական ուժն այն է, որ բոլոր իրավական ակտերը պետք է համապատասխանեն U հրապա– րակվեն О-ի հիման վրա և ի կատարումն դրա։ О-ի առանձնահատկությունը նրա անվիճելիությունն է․ ոչ մի մարմռն (օրենս– դիր մարմնից բացի) իրավասուքչէ վերաց– նել կամ փոփոխել այն։ Օ–ները լինում են սահմանադրական (հիմնական) և սովո– րական (ընթացիկ)։ Սահմանադրական Օ–ները նախատեսում են ընթացիկ օրենս– դրության բովանդակությունը] սահմա– նում հասարակական և պետ․ սարգի հի– մունքները, պետ․ մարմինների կազմա– կերպման ու գործունեության հիմնական սկզբունքները, նրանց լիազորություննե– րը, ընտրական համակարգը, քաղաքա– ցիների հիմնական իրավունքներն ու պար– տականությունները։ Սահմանադրական О-ի ընդունման (փոփոխման) հխսմար սո– վորաբար պահանջվում է օրենսդրական մարմնի որակյալ (2/3, 3/4) մեծամասնու– թյունը կամ համաժողովրդական հար– ցում։ Օ․ նորմատիվ իրավական ակտ է, որի միջոցով սահմանվում, վփփոխվում