Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կամ դադարում է իրավական նորմը։ 0, ընդունվում! է հատուկ կարգով և անցնում է որոշակի I փուլերով4 օրենսդրական նա– խաձեռնություն, նախագծի քննարկում, ընդունում և հրապարակում։ ՍՍՀՄ–nulf 0․ ընդունում է ՍՍՀՄ Գերա– գույն սովեփը, միութենական և ինքնա– վար հանրապետությունների գերագույն սովետները, կամ այն ընդունվում է հա– մաժոդ․ հարցման միջոցով։

ՕՐԵՆՔ, հանույթների կամ դրանց կողմե– րի ու զարգացման աստիճանների միջե էական, անհրաժեշտ և ընդհանուր կապը, որն արտահայտում է դրանց շարժման, զարգացման միտումը, դրսեորվում որո– շակի արդյունքներում։ Օ–ները լինում են կառուցվածքային ու ծագումնաբանական, գործառմաք ու զարգացման, դինամիկա– կան ու վիճակագրական են։ Իդեալիզմը Օ–ները բխեցնում է համաշխարհային կամ մարդկային բանականությունից։ Մա– տերիալիզմը, ընդհակառակը, պնդում է О-ների օբյեկտիվությունը։ Մետաֆիզիկան Օ–ները համարում է բացարձակ, անփո– փոխ ու հավերժական։ Դիալեկտիկական մատերիալիզմը ելնում է այն դրույթից, որ 0-ներո օբյեկտիվ են և հարաբերա– կան՝ պապմականորեն կոնկրետ ու փո– փոխական, որովհետե գործում են որոշա– կի պայմաններում։ «․․․օրենքի հասկացու– թյունը մարդու կողմից տիեզերական պրո– ցեսի միասնականության ու կաւցի, փոխ– կախվածության ու ամբողջականության ճանաչողության աստիճաններից մեկն է» (Լենին Վ․ ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 29, էջ 162)։ Օ–ները լինում են մասնավոր (ուսումնասիրվում են առանձին կոնկրետ գիտությունների կողմից, օրինակ, Ջոուլ– Լենցի 0․); ընղհանուր (ուսումնասիրվում են մի շարք գիտությունների կողմից, օրի– նակ, էներգիայի պահպանման և փոխա– կերպման 0․) և համընդհանուր (դիալեկ– տիկայի Օ–ները, որոնք ուսումնասիրում է փիլ–յունը)։ Մասնավոր և ընդհանուր 0-ներին հատուկ են ոչ սպեցիֆիկ, մաս– նավոր ու պատահական պայմաններ, որոնք համապատասխանաբար բնութա– գրում են դրանց ընդհանուր հիմքերը, բովանդակությունը, դրսեորման ձեերը և այդ ձևերի վւոխակերպությունները։ Համ– ընդհանուր 0-ներն օժտված են միայն սպեցիֆիկ և մասնավոր պայմաններով, որոնք արտահայտում են դրանց գործո– ղության г լորտի անսահմանափակությու– նը։ Մարդը նպատակահարմար կերպով փոխում է Э-ների գործողության պայման– ները և հասնում ցանկալի արդյունքի։ О-ների գործնական օգտագործման բարձ– րագույն ձեը դրանց գործողության կար– գավորումն է, որի շնորհիվ մարդը ձեռք է բերում յնական և հասարակական պրո– ցեսները կառավարելու հնարավորու– թյուն։ Գրկ․ Ասատրյան Մ․ Վ․ք Օրենքը և նրա դրսևորումները, Ե․, 1977։ Друянов Л․ А․, Ме։то закона в системе категорий материалистической диалектики, М․, 1981․ Մ․ Ասատրյան

ՕՐԵՆՔ», ազգ․, հասարակական շաբա– թաթերթ։ Սահմանադրականների հանձ– նախմբի պաշտոնական հրատարակու– թյուն։ Լույս է տեսել 1905-ին, Ալեքսան– դրիայում։ Խմբագիրներ՝ Ե․ Օտյան, Վ․ Թեքեյան։ Հանդես է եկել Ազգային սահմանադրությունը իրապես գործադրե– լու, տեղական–ազգ․ շահերի և հաստա– տությունների պաշտպանությամբ, պայ– քարել սահմանադրական հիմնական սկզբունքը՝ ներկա յացուցչականությունը ոտնահարողների դեմ։ Քննադատել է հա– կասահմանադրական խնամակալ մարմնի գործունեությունը, Ալեքսանդրիայի հա– յոց եկեղեցու առաջնորդարանի մեքենա– յությունները, ընտրությունները վիժեց– նելու, պայքարի անազնիվ միջոցներ գոր– ծադրելու համար։ Լուսաբանել է սահմա– նադրական հանձնախմբի ձեռնարկները, ներկայացրել համայնքը համախմբելու նրա ջանքերը։ «Օ․» հրապարակել և մեկ– նաբանել է նաև հայոց սահմանադրության հոդվածները։ Գ․ Գույումշյան

ՕՐԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒ– ԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՍՍՀՄ–ում օրենք, որով պատերազմի պրոպագանդան դիտվում է ծանրագույն հանցագործություն մարդկու– թյան դեմ։ Ընդունվել է 1951-ի մարտի 12-ին՝ ի պատասխան խաղաղության կողմ– նակիցների համաշխարհային II կոնգրե– սի (1950, վարշավա) կոչի։ Այդ օրենքի հիման վրա միութենական հանրապետու– թյունների քրեական օրենսգրքերում ըն–, դունվել են համապատասխան հոդված– ներ։ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 66 հոդ– վածի համաձայն, պատերազմի պրոպա– գանդան համարվում է առանձնապես վտանգավոր պետ․ հանցագործություն և պատժվում է ազատազրկմամբ 3–8 և աքսորով 2–5 տարի ժամկետով, կամ առանց աքսորի։Պատերազմի պրոպագան– դայի արգելումը ամրագրված է ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների սահմանադրություններով։ Ա․ Թովմասյան

ՕՐԵՆՔԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, օրենքի (նորմատիվ–իրավական այլ ակտի) կա– տարման պարտադրականությունը որո– շակի ժամանակահատվածի ընթացքում որոշակի տերիտորիայում (տարածության մեջ) և կոնկրետ անձանց կազմակերպու– թյունների և իրավունքի այլ սուբյեկտնե– րի նկատմամբ։ Սահմանվում է կամ ընդ– հանուր որոշմամբ կամ տվյալ օրենքի համար կիրառելի հատուկ ակտով։ Օ․ ն․ ժամանակի ընթացք ու մ սկսվում է օրենքը ուժի մեջ մտնելու պա– հից։ Այդ պահը կարող է նշվել օրենքում, իսկ եթե նշված չէ, ապա 0․ ն․ սկսվում է օրենսդրությամբ նախատեսված կարգով (օրինակ, ընդհանուր նորմատիվային բը– նույթի ՍՍՀՄ օրենքները ուժի մեջ են մըտ– նում դրանց հրապարակումից 10 օր հե– տո)։ Օրենքները դադարում են ներգործել դրա համար սահմանված ժամկետը լրա– նալու, իրավասու մարմնի որոշմամբ օրենքը վերացնելու, նախկին օրենքն այլ օրենքով վւոխարինվելու դեպքերում։ ՍՍՀՍ–ում օրենքը հետադարձ ուժ չու– նի, այսինքն չի տարածվում այն իրավա– հարաբերությունների վրա, որոնք առա– ջացել են մինչև տվյալ օրենքի հրապարա– կումը։ Որպես բացառություն, հակադարձ ուժ ունեն միայն այն օրենքները, որոն– ցում դրա անհրաժեշտության մասին նշվում է կամ որոնցով վերացվել (մեղմաց– վել) է քրեական պատասխանատվությունը։ O․’ii․ տարածության մեջ նշա– նակում է նրա կիրառելիությունը որոշա– կի տերիտորիայում։ ՍՄՀՄ Օ․ ն․ տարած– վում է ՄՄՀՄ ողջ տերիտորիայում, միու– թենական և ինքնավար հանրապետու– թյունների օրենքները՝ համապատասխան տերիտորիաներում։ Առանձին դեպքերում օրենքի կիրառությունը կարող է սահմա– նափսկվել որոշակի տերիտորիայում (օրի– նակ, Ծայր Հյուսիսում)։ «ՕՐԵՐ», բոլշևիկյան լեգալ օրաթերթ։ Լույս է տեսել 1907-ի փետրվարի 2(15)– 10(23)-ին, Բաքվում (ընդամենը 8 համար)։ Ւոքբսգիրներ՝ Ս․ Շահումյան, Ս․ Սպան– դարյան, Մ․ Կասյան (խմբագիր–հրատա– րակիչ՝ Մ․ Հախումյան)։ Աշխատակցել են Ռ․ Դպշտոյանը, Մ․ Միրաքյանը, Ս․ Մար– տի կ յան ը, Մ․ Մելիքյանը և ուրիշներ։ Անդրկովկասի հայ աշխատավորությանը պարզաբանել է լենինյան տակտիկական դրույթները հեղափոխության մեջ, պրո– պագանդել պրոլետարական ինտերնա– ցիոնալիզմ և ժողովուրդների բարեկամու– թյուն, մերկացրել նացիոնալիզմը, մեն– շևիզմը և դաշնակցությունը։ Լուսաբանել է բոլշևիկների դիրքորոշումը Պետ․ II դումայի ընտրություններում։ Մ․ Մպան– դարյանի «Ի՞նչ են ասում ընտրություն– ները^, «Օրվա խնդիրները», «Կադետնե– րի հաղթանակը Մոսկվայում» և այլ հոդ– վածներ բոլշևիկյան կրքոտությամբ խա– րազանել են ցարիզմի «սահմանադրա– կան» բարենորոգումների կեղծ խոստում– ները, որոնց նպատակն էր կասեցնել հե– ղափոխության թափը, ժող․ զանգվածնե– րին շեղել դասակարգային պայքարից։ Թերթն անդրադարձել է միջազգային ու տեղական կյանքի իրադարձություններին, ժամանակի մամուլի նյութերին։ Փակվել է Բսսքվի նահանգապետի կարգադրու– թյամբ։ Սէ Սարգսյան 0ՐԹ (< 6pftog – ուղիղ), միավոր վեկտոր, վեկաոր, որի երկարությունը հավասար է ընտրված մասշտաբի միա– վորին։

ՕՐԹԱՀՅԱ, գյուղ ՀՄՄՀ Արագածի շըր– ջանում, Փամբակի լեռնաշղթայի հվ․ լան– ջին, շրջկենտրոնից 10 կմ հս–արլ․։ Միա– վորված է Դերեկի անասնապահական սո– Օրթաճյա