վում է վ|ւբահաաություննեբի» հեմոֆի– ւիւսյի ժամանակ, մանկաբարձագինեկո– լոգիական պրակտիկայում՝ մանր անոթ– ների արյունահոսությունը դադարեցնե– լու համար։
ՖԻԲՐԻՆՈԳԵՆ (ֆիբրին և գեն), տես Ֆիբրին։
ՖԻԲՐՈԱԴԵՆՈՄԱ, տես Ֆիբրոմա։
ՖԻԲՐՈԼԻՏ, ֆիբրոլիթ (< ֆիբրա և ․․․ ւիթ), տես Ջերմամեկուսիչ նյութեր։
ՖԻԲՐՈՄԱ (< լատ․ fibra – թել և շօյա– ուռուցք), շարակցական հյուսվածքի թե– լիկների ^արորակ ուռուցք։ Հիմնակա– նում առաջանում է մաշկի, լորձաթաղան– թի վրա, կրծքագեղձերում, արգանդում Ան։ Ըստ աճման բնույթի լինում է տարա– ծուն և սահմանափակ։ Ախտանշանները և ընթացքը պայմանավորված են Ֆ–ի տեղադրությամբ և աճման արագությամբ։ Երբեմն կազմափոխվում է չարորակի։ Ֆ․ հաճախ զուգակցվում է մկանային (ֆ ի բ– րոմիոսա), գեղձային (ֆ ի բ ր ո ա– դ և ն ո մ ա) կամ անոթային (ֆ ի բ ր ո– անգիոմա) հյուսվածքների տարաճ– մամբ։ Բուժումը՝ վիրահատական։
ՖԻԲՐՈՄԻՈՄԱ (< լատ․ fibra –թել, միո ․․․ և ооца – ուռուցք), տես Ֆիբրոմա։
ՖԻԳՈՒՐԱՏԻԱ (< լատ․ figuratio – կերպար, ձե, կերպարային շարադրանք), երաժշտ․ նյութի մշակման մեթոդ, որ ֆակ– տուրային միջոցներով նպաստում է այդ նյութի դինամիկական զարգացմանը։ Գո– յություն ունի Ֆ–ի 3 ձե․ մեղեդիական, հարմոնիս, ռիթմական։ Մեղեդիա– կան Ֆ․, ինչպես միաձայնության մեջ, այնպես էլ ւցոչիֆոնիայում, մեղեդիական գծերի տարբերակային ձևափոխումն է գլխավորապես ի հաշիվ հիմնական հըն– չյունների շրջազարդման։ <,ոմոֆոնիա– յում մեղեդիական Ֆ․ ցանկացած ձայնում ոչ ակորդային տոների (անցողիկ, օժան– դակ, հապաղում, կանխիկ) օգտագոր– ծումն է։ Հարմոնիկ Ֆ․ ձայներից գլխավորապես մեկի շարժումն է ակոր– դային տոներով։ Ռիթմական Ֆ․ ինչպես մեղեդիում, այնպես էլ․ ուղեկցող ձայներում հիմնական ռիթմական ֆիգու– րի տարբերակային ձևափոխումն է։ ժող․ և պրոֆեսիոնալ ստեղծագործության գե– ղարվեստական պրակտիկայում Ֆ–ի բո– լոր ձևերը! լայնորեն կիրառվում են ինք– նուրույն |և փոխներգործության մեջ։
ՖԻԳՈՒՐոՎՍԿԻ Իվան Վլադիմիրովիչ (1865–19(40), ռուս սովետական կլիմայա– գետ, աշխարհագրագետ։ Հիմնական ու– սումնասիրությունները վերաբերում են Կովկասի կլիմայական առանձնահատկու– թյունների վերլուծությանը, Կովկասի կլի– մաների դասակարգման և կլիմայական ու ֆիզիկաաշխարհագրական շրջանաց– ման հարցերին։ Այդ աշխատանքներում վերլուծվում և ամփոփվում են նաև Հա– յաստանին վերաբերող նյութերը։ Հա– տուկ աշյսատություն ունի Հայաստանի կլիմայի վերաբերյալ՝ «Հյուսիս–արևել– յան Հայաստանի և հարևան շրջանների կլիմայական ակնարկ» (1920)։ Դա Հա– յաստանի կլիմային՝ նվիրված առաջին մենագրությունն է։ Մասնակցել է Կուր– Արաքսի ավազանի ջրային ռեսուրսների օգտագործման հանձնաժողովի աշխա– տանքներին։
ՖԻԴԱՅԻՆԵՐ (արաբ․1 զոհեր), XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Արմ․ Հայաստա– նում թուրք, բռնապետության դեմ պայ– քարող մարտիկներ։ Ֆ–ի ազգային–ազա– տագր․, հակաֆեոդ․ և դեմոկրատ, շար– ժումը բնույթով համապատասխանում է XV–XIX դդ․ թուրք, նվաճողների դեմ բալ– կանյան ժողովուրդների հայդուկային (տես Հայդուկ) պայքարին։ Սկզբնապես դրսևորվելով որպես ընդվզում առանձին հարստահարիչների դեմ՝ Ֆ–ի շարժումը ծավալվել է սուլթան, կառավարության ազգային հալածանքների և սոցիալ․ ճընշ– ման դեմ, վերաճել ազգային–ազատագր․ պայքարի։ ՌՍԴԲԿtIItհամագումարին Բաքվի կոմիտեի ներկայացրած զեկուցա– գրում, որ կազմել էր Բ․ Կնունյանցը, Արմ․ Հայաստանի Ֆ–ի (հայդուկային) խմբերը գնահատվել են որպես հեղափոխ․ ուժեր։ Հայ ֆիդայի Ֆ․ ունեցել են գործունեության հատուկ սկզբունքներ, որոնք հետագայում իր «Մարտական հրահանգներում» ամփոփել և ամբողջացրել է Անդրանիկ Օզանյանը։ Անդամագրվելով խմբին՝ Ֆ․ երդվել են՝ կյանքը զոհել հայրենիքի և ժողովրդի համար, անվրեպ կրակել, մաքուր պահել զենքը, լինել գաղտնապահ, ճշտախոս, բարոյապես բարձր, չհայհոյել, չգործա– ծել ոգելից խմիչքներ, բավարարվել հա– մեստ սննդով, չվիրավորել միմյանց, հար– գանքով վերաբերվել աշխատավոր ժողո– վըրդին՝ անկախ ազգությունից, մարտում ցուցաբերել խիզախություն, հնարամտու– թյուն, հաղթել թվական գերակշռություն ունեցող թշնամուն։ Որպես ժողովրդի ազա– տագրության գործին ամեն պահի զոհա– բերվելու պատրաստակամության խոր– հըրդանշան՝ Ֆ․ իրենց հետ ունեցել են պատանքներ (դիասավաններ)։ Նրանք անընդհատ գտնվել են շարժման մեջ, պայյարել բռնակալության դեմ, պաշտ– պան ւլ աշխատավորների շահերը։ 1880- ակա I թթ․ Ֆ–ի առաջին խմբերը Մուշ և Սա– սուն գավառներում գլխավորել են Արա՜ բոն և Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան), Վաս պուրականում՝ Կաճեթ գյուղի բնա– կիչն ւր Չաթոն և Շերոն։ Արաբոյի խմբում կռվել են ալիզռնանցի Լևոնը, մըկթենքցի Գևորգ Չավուշը, գոմերցի Հովիկը, բ եր– դակցի Ներսոն և ուրիշներ։ 1880-ական թթ․ 2-րդ կեսին ԻՎւուսում և Կաբինում հայ Ֆ–ի շարժումը ղեկավարել է Հակոբ Սարկավագը։ Առաջին հայ Ֆ–ից էր Հու– նոն (սալմաստեցի Հարություն աղա)։ 1880 ական թթ․ վերջին և 1890-ական թթ․ սկզբին Երզնկայում և Սեբաստիայում գործել է Հովհաննես Մինասյանի (Մի– նաս օղւու)խումբը։ Ֆ․ են դարձել նաև Արլ․ Հայաստանից, Ռուսաստանի և ուրիշ հայկ․ գաղթավայրերից Արմ․ Հայաստան ան– ցած բազմաթիվ հայ երիտասարդներ։ 1889-1-ի մայիսի 15-ին, Սալմաստից Վան անցնելու ճանապարհին, թուրք, ուժերի դեմ անհավասար մարտում զոհվել են Մոսկվայի Լազարյան ճեմարանի նախկին ուսԱնող Վարդան (Ալեքսանդր) Գոլոշ– յանը և Հովհաննես Ագրիպասյանը։ 1890- ական թթ․ ձևավորվել են բիթլիսցի Մու– շեղի (Ղպեյան), Աղբյուր Աերոբի, Անդրա– նիկի, սպաղանցի Մակարի խմբերը, որոնք ժողովրդին կոչել են զինված պայքարի՝ ընդդեմ թուրք, բռնապետության։ Ֆիդայի Հրայրը (Արմենակ Ղազարյան) 1890- ակււն թթ․ վերջին ջանացել է խմբակային կռիվների տակտիկայից անցնել ժողո– վըրդ․ լայն շարժման, թուրք, լծի դեմ հայ և քուրդ ժողովուրդների համատեղ պայ– քարի ․կազմակերպմանը։ Աղբյուր Սերո– բի (լոհվելուց (1899) հետո Ֆ–ի շարժումը ղեկավարել է Անդրանիկը։ 1901-ին 80 Ֆ․, Անդրանիկի և Գևորգ Չավուշի գլխավո– րությամբ, Մշո Առաքելոց վանքում 21 օր մարտնչել են թուրք, բազմաքանակ զորքի դեմ, ապա ճեղքելով պաշարման օղակը՝ ապաստանել են Սասանում։ Ֆ․ խիզախո– րեն մասնակցել են նաև թուրք, ջարդա– րարների դեմ հայ ժողովրդի մղած ինք– նասաշտպանական մարտերին (1894– 1896-ի հայկ․ կոտորածների ժամանակ, 190^– 04-ին ևն)։ 1908-ի երիտթուրք․ հե– ղաշրջումից հետո, երբ Ֆ–ին ներում է շնորհվել, նրանցից շատերն իջել են լեռ– ներ]ւց և զբաղվել խաղաղ աշխատանքով։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆ․ կռվել են կամավոր, ջո– կատներում (տես Կամավորական շար– ժում 1914–18), 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ՝ մասնակցել հայ ժողովրդի գոյա– մարտերին։ ժողովուրդը փառաբանել է Ֆ–ի հերոսությունը, նրանց մասին ստեղ– ծել բազմաթիվ երգեր։ Ի*․ Դաշտենցն իր «Ռանչպարների կանչը» վեպում էպիկա– կան շնչով կերտել է մի շարք նշանավոր Ֆ–ի կերպարներ։ Հ․ ՊողոսյաԱ
ՖԻԴԵԻՋՄ (ֆրանս․ fid6isme, < լատ․ fides – հավատ), բանականության նկատ– մաււբ հավատի առավելության պնդումը, բնորոշ է կրոն, աշխարհայացքին, որը հենվում է հայտնության վրա։ Սահմանա– Փակելով գիտության գործողության ոլոր–