Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/640

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


դեմ ապստամբած զեյթունցի մարտիկների մի իւումբ ապաստանել է Ֆընտըճւա] ում։ Հուլիսի կեսերին հայ բնակիչները ջախ– ջախել են Ֆընտըճագ ուղարկած ոստիկան– ների ջոկատը և խլել նրա զենքերը։ Այ– նուհետև իրենց միացած Տերեքյոյ ու Քե– շիֆլի գյուղերի հայ բնակիչների, ինչպես նաև զեյթունցի մարտիկների հետ [մոտ 3800 մարդ (622 ընտանիք)] ֆընտըճագցի– ները նախապատրաստվել են ինքնա– պաշտպանության։ Տայերի կռվող սժի (500 մարդ, ղեկավարներ՝ Վարդեվառ Քեհյան, Մինաս Դոլանճյան, Հովսեփ Զեյթունցյան, Նազարեթ Կոջոյան, Արամ Չոլախյան և ուրիշներ) դեմ թուրք, կա– ռավարությունը դուրս է բերել Կս լիպ բեյի 8000-անոց կանոնավոր բանսկը, որին աջակցել են շրջակայքի թուրք, ւ ազ– մահազար բաշիբոզուկները։ Հու իսի 31-ին, հրետակոծելով հայերի դիրքւրը, թուրք, բանակը հվ–արլ–ից (Թագալ Օլուխ դաշտի կողմից) հարձակվել է գյուղի ւ[րա, սակայն կրել է զգալի կորուստներ և միայն հս–արմ–ում գտնվող Չեշիտ Տոր լեռը գրավելուց հետո է շարունակել ար– ձակումը։ Օգոստ․ 1-ին թուրք, գերակշիռ ուժերը ներխուժել են գյուղ, որի ււնձ– նազոհ պաշտպանները մարտնչել են մին– չև վերջին շունչը։ Հրետակոծումից բ ւըն– կած հրդեհը գրեթե ամբողջովին ոչըն– չացրել է գյուղը, որից հետո թուրք, բա– նակն ու բաշիբոզուկները գրավել են այն և սրատեւ բնակիչներին։ Կենդանի մնա– ցածներն աքսորվել են Միջագետքի Անա– պատները։ Հայերից զոհվել են 2100 մււրդ, իսկ թուրք, բանակից՝ մոտ 2000 գի1 վոր և մի քանի հազար բաշիբոզուկ։ Ֆ ի․ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ հայ ժււղո– վըրդի մղած գոյամարտի հերոսական էջերից է։ Գրկ․ աես Ֆընւոըճւսգ հոդվածի գրակս նու– թյունը։ Հ․ Պողու՚յան ՖԹ–ԱԼԱձՈԼ (Phthalazolum), սոււֆնւնի– չամիդների խմբի դեղամիջոց։ Նշաէակ– վում է ներքին ընդունման ձևով։ Շնոյհիվ դանդաղ ներծծման Ֆ–ի հիմնական զանգ– վածը կուտակվում է հաստ աղիքներում, որտեղ նրա մոլեկուլը ճեղքվում Է, ակոիվ մասն անջատվում է ու խտանում, ւրով էլ պայմանավորվում է Ֆ–ի բարձր արդյու– նավետությունն աղիքային վարակի նը– կատմամբ։ Օգտագործվում է փոշիների, հաբերի ձևով՝ դիզենտերիայի, ստամոք– սի, բարակ և հաստ աղիքների բորբոքում– ների բուժման, ինչպես նաև ստամոքսի և աղիքների վիրահատական բարդություն– ների կանխման համար։ ՖԹ–ԱԼԱԹԹՈՒՆԵՐ, բենգոլե 1 կ– կարբոնաթթուներ, արոմաոիկ երկկարբոնաթթուներ՝ СбН4(СО<Ю)2։ Հայտնի են օրթո–(կամ պարզապես ֆ սա– լաթթու), մետա– (իզոֆթալաթթու) և պա– րա– (աերեֆթաըսթթոն) Ֆ․։ Անգույն բյու– րեղներ են, հալվում են համապատասխա– նաբար՝ 200 (քայքայումով), 348 և 425°Շ–ում (փակ մազանոթում)։ Ֆ թ ա ա– թ թ ու ն ստացվում է կատալիզատու նե– րի ներկայությամբ՝ ծխացող 132ՏՕ<-ով կամ օդի Օշ–ով նավթալինի օքսիդացմս մբ։ Աղերն ու եթերները կոչվում են ֆթալւ յա– ներ։ Կիրառական նշանակություն ուււեն C6H4(COOR)2 տիպի Էսթերները, որ ւնք դժվարաեռ հեղուկներ են, օգտագործ– վում են որպես պոլիմերների պլաստիֆի– կատորներ, մանոմետրի հեղուկ, որոշ– ները՝ ներկանյութերի արտադրության մեջ։ Կիրառվում են օ–Ֆ–ի պոլիէսթերա– յին, օրինակ, գլիֆթալային (գլիցերինի հետ) և պենտաֆթալային (պենտաէրիտ– րիտի հետ) խեժերը։ Իզոֆթալա– թ թ վ ի աղերն ու եթերները կոչվում են իզոֆթալատներ։ ՖԹԻձԻԱՏՐԻԱ (< հուն փծևո6 – հյու– ծախտ, բարակացավ, թոքախտ և iat- peia– բուժում), կլինիկական բժշկության բաժին, ուսումնասիրում է ւոոէբերկոււո– զի հարուցիչի ձևաբանական և կենսբ․ առանձնահատկությունները, կենդանի օր– գանիզմ նրա ներթափանցման ուղիները, հիվանդության զարգացման մեխանիզմ– ները, զանազան օրգանների ախտահա– րումը տուբերկուլոզով, դրանց ախտորո– շումը, կլինիկական ընթացքը, բուժման մեթոդները և առողջացման պրոցեսները։ Ֆ․ զբաղվում է նաև տուբերկուլոզի ժամա– նակ ալերգիայի և իմունիտետի, համա– ճարակագիտության, կանխարգելիչ բազ– մաթիվ միջոցառումների ուսումնասիրու– թյամբ։ Ֆ․ օգտագործում է կլինիկական, ռենտգենաբանական, բրոնխաբանական, ռադիոիզոտոպային, ընդերադիտման, բակտերիալոգիական, լաբորատոր, կեն– սաքիմ․, իմունաբանական և այլ ախտորո– շիչ մեթոդներ։ ժամանակակից Ֆ–ից առանձնացել են մի շարք մասնաճյուղեր՝ ֆթիզիապեդիատրիան, ֆթիզիաուրոլո– գիան, ֆթիզիագինեկոլոգիան, ֆթիզիա– օրթոպեդիան, ֆթիզիավիրաբուժությու– նը։ Հիվանդների բուժման նախկին հիգիե– նա–դիետային, ախտանշանային, կոլապ– սաբուժական և կոլապսավիրաբուժական մեթոդների հետ մեկտեղ, սկսած 1943-ից Ֆ․ ձեռնամուխ է եղել տուբերկուլոզի տար– բեր արտահայտությունների բուժմանը՝ անտիբիոտիկներով և քիմ․ դեղամիջոց– ներով։ Սկսած XX դ․ 50-ական թթ․, տու– բերկուլոզի թոքային որոշ ձևերի դեպքում կիրառում են թոքերի արմատական վի– րահատություններ, որոնք տալիս են բար– ձըր բուժական արդյունավետություն։ Հա– կատուբերկուլոզային դեղամիջոցների օգտագործումը հնարավորություն տվեց Ֆ–ի բնագավառում կազմակերպել նոր կանխարգելիչ ուղղություն՝ քիմիական– խարգելումը։ XX դ․ սկզբին ֆրանսիացի գիտնականներ Ա․ Կալմետի և Կ․ Գերենի հայտնաբերած ԲՑԺ կենդանի վակցինա– յին շտամի շնորհիվ Ֆ–ի բնագավառում սկսեց զարգանալ կանխարգելիչ նոր ուղ– ղություն՝ հակատուբերկուլոզային վակ– ցինացումը և ռեվակցինացումը։ Հիվան– դության վաղ ձևերի ժամանակին հայտ– նաբերման նպատակով լայնորեն կիրառ– վում են զանգվածային տուբերկուլինա– ախտորոշման մեթոդը և ֆլյուորագրա– ֆիական հետազոտությունները։ XX դ․ սկզբին Ֆ․ առանձնացել է ընդհանուր թերապիայից, այնուհետև կազմակերպ– վել են տուբերկուլոզով հիվանդների բուժ– ման մասնագիտացված հիմնարկներ՝ հի– վանդանոցներ, առողջարաններ, ինչպես նաև հակատուբերկուլոզային պայքարը գլխավորող հիմնարկներ՝ դիսպանսեր– ներ։ ՍՄՀՄ–ում և մի շարք այլ երկրներում կազմակերպվել են ԳՀԻ–ներ, որոնք ըզ– բաղվում են տուբերկուլոզի ախտորոշման, բուժման, կանխարգելման և այլ խնդիր– ների լուսաբանման հարցերով։ Ֆ․ դա– սավանդվում է բժշկ․ ինստ–ների համա– պատասխան կլինիկական ամբիոննե– րում։ Մասնագետ բժիշկները մՍՀՄ–ում պատրաստվում են բժիշկների կատարելա– գործման ինստ–ներում։ 1947-ի1 հիմնվել է ՍՍՀՄ ֆթիզիատորների համամիութենա– կան գիտական ընկերությունը, 1920-ին՝ հակատուբերկուլոզային միջազգային միությունը, որը հրատարակում է «£ու– լիթին օֆ դը Ինթերնեյշընըլ Ցունիոն Ըգեինստ Թյուբերքյուլոզիս» («Bulletin of the International Union Against Tu– berculosis») ամսագիրը (1924-ից)։ ՄՍՀՄ–ում Ֆ–ի խնդիրները լուսաբանվում են «Պրոբլեմի տուբերկուլյոզս» («Проб– лемы туберкулёза») ամսագրում 1923-ից։ Հայաստանում հակատուբե ւկուլոզա– յին ծառայությունը կազմակերպվել է սո– վետական կարգերի հաստատումից հետո՝ Ֆ–ի հիմնադիր Գ․ Սաղյանի նախաձեռ– նությամբ։ Ներկայումս ՀՍՍՀ քաղաքնե– րում և գյուղական շրջաններում գործում են հակատուբերկուլոզային դիսպանսեր– ներ, որոնց աշխատանքը գլխավորում է հանրապետական հակատուբեւկուլոզա– յին դիսպանսերը։ Երևանի բժշկ․ ինստ–ում Ֆ․ դասավանդվել է 1930-ից (Ռ․ Ն․ Գյան– ջեցյան), թերապիայի ամբիոնին կից։ Երևանի բժշկ․ և բժիշկների կատարելա– գործման (1963-ից) ինստ–ներում գործում են Ֆ–ի ամբիոններ։ 1954-ից գործում է ՀՍՍՀ ֆթիզիատորնե– րի գիտական ընկերությունը։ ՀՍՍՀ–ում Ֆ–ի զարգացմանը նպաստել են նաև Թ․ Բաբայանը, Ս․ Մելքումյանը, Ի․ Հա– կոբյանը, Գ․ Կարապետյանը, Լ․ Ստամ– բոլցյանը, Հ․ Աբգարյանը, Ալ․ Կւսյծակովը և ուրիշներ։ Է․ Կարապետյան․ «ՖԻԱՏ>, տես Մոնոպուիա կաւցիւոաւիս– աական։

ՖԻԲՐԱ (լատ․ fibra – թել), նԱւթ, որն․ ստանում են չսոսնձած հնաշոր] թուղթը ցինկի քլորիդի լուծույթով (սակավ՝ ծծըմ– բական թթվով կամ ռոդանիդի և կալցիու– մի քլորիդի խառնուրդի լուծույթով) տո– գորելով, ապա՝ մամլելով։ Ջրակայունու– թյունը մեծացնելու համար Ֆ․ երբեմն տոգորում են պարաֆինով կամ մոմով։ Թողարկում են խողովակների և թերթերի ձևով։ Ֆ․ օգտագործում են որպես էլեկ– տրա– և ջերմամեկուսիչ նյութ, սարքերում և ապարատներում միացման տեղերի խցանման համար, ինչպես նաև որպես կաշվի փոխարինիչ՝ կենցաղային նշանակ– ման շինվածքներում։

ՖԻԲՐԻՆ (< լատ․ fibra – թել), ան– լուծելի, բարձրամոլեկուլային սպիտա– կուց։ Առաջանում է արյան մակարդման պրոցեսում՝ պլազմայի ֆ ի ր ր ի ն ո– գ և ն ի ց։ Վերջինս կազմում է արյան պլազմայի 0,3–0,4%–ը և արտադրվում է լյարդի պարենքիմային բջիջներից։ Ֆիբ– րինոգենը Ֆ–ի է վերածվում թրոմբին ֆեր– մենտի ազդեցությամբ։ Ֆ–ի թելիկները պոլիմերվում են և կազմում թրոմբի հիմ– քը, որը և դադարեցնում է արյունահոսու– թյունը։ Ֆ․ ստանում են արյան մակարդու– կը լվանալով և չորացնելով։ Օգփագործ–