Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՍՍՀ–ում Ֆ–ի հետագա զարգացմանը նպաստել են Ռ․ Զանջուտովան, Գ․ Ur ա– ջանյանը, Ա․ ճշմարիտյանը, Մ․ Կամէւն– ցևան, Ա․ Խաչատրյանը, Գ․ Մկրտչյաէւը, Հ․ Չիլինգարյանը, Ա․ Մաշուրը և ուրիշ– ներ։ Ֆ․ անասնաբուժության մեջ․ ֆիզիոթերապևտիկ միջոցառումներն Յգ– տագործում են հիմնականում լուծանք եե– րի, շնչառության օրգանների, նյութափո– խանակության խանգարումների Անի բուժման նպատակով։

ՖԻԶԻՈԼՈԳԻԱ (< հուն․ фоЗсги; – բ1ու– թյուն ե․․․ չոգիա) մարդ ու և կենդա– նիների, օրգանիզմների կենսագ ւր– ծունեությունը, նրանց առանձին համա– կարգերը, օրգանները, հյուսվածքներլ և ֆիզիոլոգիական ֆունկցիաներն ուսում– նասիրող գիտություն։ Ֆ․ ուսումնասիրսմ է նաև կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի փոխազդեցությունների օրի– նաչափությունները, կենդանիների վայքը տարբեր պայմաններում։ Ֆ․ կենսաբանու– թյան կարևորագույն ճյուղերից Է, որն իր մեջ է միավորում մի շարք նշանակալիոլ են ինքնուրույն, բայց իրար հետ սերտոլեն կապված բաժիններ։ Ընդհանուր Ֆ․ ուսումնասիրում է հիմնական ֆիզիոլո– գիական պրոցեսները, որոնք ընդհանուր են տարբեր օրգանիզմների, հյուսվածքնե– րի և օրգանների համար, մասնավոր Ֆ․ ուսումնասիրում է կենդանի օրգանիզմ– ների տարբեր խմբերի, տեսակների, հա– մակարգերի կենսագործունեությունը, համեմատական Ֆ․ հետազոտւււմ է օրգանիզմի ֆունկցիաների պատմակ սն զարգացումը (ֆիչոգենեզ), տարիքա– յին Ֆ՝․ օրգանիզմի ֆունկցիաները Ան– հատական զարգացման (օնաոգենեւի) ընթացքում։ Կիրառական Ֆ–ի բաժիններն են՝ սպորտի, աշխատանքի, ավիացիււն, տիեզերական Ֆ–ները ևն։ Ֆ․ ստորաբա– ժանում են նաև ըստ համակարգերի։ Օրի– նակ, նյարղաֆիզիոչոգիան ուսումնաւի– րում է նյարդային համակարգի Ֆ․, հյո ս– վածքների, օրգանների կենսահոսանք! ե– րի ուսումնասիրությամբ զբաղվում է Էչ1 կ– արաֆիզիոչոգիան ևն։ Ֆ․ փորձառական գիտություն Է։ Ֆ–ի դասական մեթոդներն են՝ հեռացման, հատման, նյարդազերծման, գրգռման, փոխպատվաստման, պայմանական ռեֆ– չեքսների մեթոդները։ XX դ․ 2-րդ կես ւն ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնի– կայի նվաճումների հիմքի վրա ստեղծ– վել են ֆիզիոլոգիական փորձառակււն հետազոտությունների նոր մեթոդներ։ ժա– մանակակից Ֆ–ի հիմնական նվաճումնե ւը ձեռք են բերվել էլեկտրաֆիզիոլոգիական մեթոդների (էլեկտրաուղեղագրություն, հրահրված պոտենցիալներ, միկրոէլեկ– տրոդային տեխնիկա) օգտագործման շնորհիվ։ Ռադիոէլեկտրոնային սարքե– րի օգնությամբ ներկայումս հնարավոր է գրանցել առանձին նյարդային և մկա– նային բջիջների կենսապոտենցիալներ[ւ։ Իսկ ստերեոտաքսիկական տեխնիկան թույլ տվեց թափանցել ուղեղի խորքում գտնվող բաժինները և ուսումնասիրել նրանց դերը (գրգռելով կամ գրանցելււվ էլեկտրական կենսահոսանքները)։ Կենդանի օրգանիզմի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ առաջին սիստեմատիկ տվյալները հանդիպում են ՝Հիպոկրաաի աշխատություններում։ Նա առաջինն էր, որ մարդկանց ըստ խառն– վածքի (տեմպերամենտի) բաժանեց 4 խմբի՝ սանգվինիկ, ֆլեգմատիկ, խոլե– րիկ, մելանխոլիկ։ Այդ բաժանումը պահ– պանվում է մինչև օրս։ Հետագայում մի շարք գիտնականներ՝ Գաչենը, Աբու Աչի իբն–Սինան, Մ․ Սերվետը, Ա․ Վեզաչիու– սը, Մխիթար Հերացին, Ամիրդովւաթ Ամասիացին և ուրիշներ ուսումնասիրել են տարբեր օրգանների կառուցվածքը և որոշ ենթադրություններ արել նրանց ֆունկցիաների վերաբերյալ։ Գիտական Ֆ–ի հիմնադիրն է համար– վում Վ․ Հարվեյը։ Նա իր հիմնական աշ– խատությունում առաջին անգամ նկարա– գրել է սրտի և անոթների աշխատանքը։ XVIII դ․ կարևորագույն հայտնագործու– թյունը Ֆ–ում կենդանի օրգանիզմում կեն– սահոսանքների հայտնաբերումն էր (Լ․ Գաչվանի)։ XIX դ․ 1-ին կեսին Ֆ․ Մա– ժանդիի, Կ․ Բեռ նարի, 6ո․ Մյուչչերի, է․ Դյուբուա–Ռեյմոնի աշխատանքների շնորհիվ պարզվեցին տարբեր օրգանների և համակարգերի գործունեության օրի– նաչափությունները, մասնավորապես՝ ողնուղեղային նյարդերի, տեսողական, լսողական օրգանների գործունեության վրա ներզատիչ գեղձերի և նյարդային համակարգի կարգավորող ազդեցությու– նը։ Ի․ Սեչենովը 1863-ին հայտնաբերեց կենտրոնական նյարդային համակարգի արգելակող ազդեցությունը և իր հիմնա– կան աշխատությունում («Գլխուղեղի ռեֆ– լեքսները») հաստատեց մարդու հոգեկան գործունեության մատերիալիստական սկզբունքը։ Ի․ Պավչովը ստեղծեց պայմա– նական ռեֆլեքսների մեթոդը և բարձրա– գույն նյարդային գործունեության ուս– մունքը։ Լ․ Օրբեչին հայտնաբերեց սիմ– պաթիկ նյարդային համակարգի Աւդապ– տացիոն–տրոֆիկ (հարմարվողական– սնուցողական) ազդեցությունը օրգանիզ– մի բոլոր օրգանների և համակարգերի վրա։ XX դ․ 1-ին կեսում Ֆ–ի զարգացման գործում մեծ աշխատանք են կատա– րեյ Ն․ Վվեդենսկին, Ա․ Ուխաոմսկին, Չ․ Շերինգթոնը։ Սովետական Ֆ–ի կարե– վորագույն նվաճումներից է էվոլյուցիոն Ֆ–ի ստեղծումը Լ․ Օրբելու և Խ․ Կոշաո– յանցի կողմից։ Ֆ․, հատկապես նյարդային համակարգի Ֆ․, վերջին 3 տասնամյակում բուռն զար– գացում է ապրել։ ժամանակակից նուրբ մեթոդները թույլ տվեցին ստանալ մեծ քանակով փաստեր և վարկածներից անց– նել ուղեղի գործունեության մեխանիզմ– ների անմիջական ուսումնասիրությանը։ Հայտնաբերվել է ցանցանման գոյացու– թյան ակտիվացնող ազդեցությունը ուղե– ղի մեծ կիսագնդերի կեղևի վրա։ Պարզվել է դրդման (նյարդային ազդակի) բնույթը։ Նոր պատկերացումներ են ստեղծվել բջիջների թաղանթներում գտնվող իոնա– յին խողովակների աշխատանքի վերա– բերյալ։ Ուսումնասիրվել է նրանց ընտրո– ղականությունը տարբեր կատիոնների հանդեպ։ Մեծ նվաճումներ կան սինապ– սային (տես Սինապսներ) հաղորդման ուսումնասիրման գործում։ Պարզված են դրդման և արգելակման բջջային մեխա– նիզմները։ Ուղեղում հայտնաբերված են միաամինաէրգիկ համակարգեր (նորադ– րենէրգիկ, դոֆամինէրգիկ, սերոտոնի– նէրգիկ), որոնց մեծ նշանակություն են վերագրում վարժեցման և հիշողության, քնի, ստրեսի, նյարդային և հոգեկան խանգարումների մեխանիզմներում։ Ուսումնասիրվել են ողնուղեղային ռեֆ– լեքսների իրագործման մեխանիզմները, ուղեղիկի աշխատանքի մեխանիզմները (բջջային մակարդակով)։ Ֆ–ի հետագա զարգացումը պետք է ընթանա կենսա– քիմիայի, կենսաֆիզիկայի և մոչեկուչա– յին կենսաբանության հետ սերտ համա– գործակցության պայմաններում։ Ներկա– յումս Ֆ–ի զարգացման գործում նշանակա– լի դեր են կատարում միջազգային ֆիզիո– լոգիական կոնգրեսները (հրավիրվում են 1889-ից)։ Աշխարհում հրատարակվում են բազմաթիվ ֆիզիոլոգիական հանդեսներ (ԱՍՀՄ–ում՝ 10)։ ՍՍՀՄ–ում Ֆ–ի զարգաց– ման գործում կարևոր դեր են խաղում Մոսկվայում՝ ՍՍՀՄ ԳԱ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդս^ ֆիզիոլոգիայի, Պ․ Անոխինի անվ․ նորմալ Ֆ–ի, Լենինգրադում՝ Ի․ Պավլովի անվ․ Ֆ–ի, Ի․ Սեչենովի անվ․ էվոլյուցիոն Ֆ–ի և կենսաքիմիայի, Ուկր․ ՍՍՀ, ՎՍՍՀ, ՀՍՍՀ ԳԱ Ֆ–ի ինստ–ները ևն։ Գործում է Ի․ Պավ– լովի անվ․ ֆիզիոլոգիական ընկերությու– նը (1917-ից)։ ՀՍՍՀ–ում ֆիզիոլոգիական հետազոտություններ են կատարվում նաև բուհերի համապատասխան ամբիոննե– րում։ Գրկ․ Գալպնրին Ս․ Ի․, Գ ո լ ի շ և ա Կ․Պ․, Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, մ․ 1, 2, Ե․, 1968։ О ր բ և լ ի Լ․ Ա․, Բարձրա– գույն նյարդային գործունեության հարցեր, Ե․, 1982։ Павлов И․ П․, Полн․ собр․ соч․, 2 изд․, т․ 1–6, М․, 1951–52; Физиология человека, под ред․ Е․ Б․ Бабского^ 2 изд․, М․, 1972; Актуальные вопросы современной физиологии, М․, 1976; Физиология челове– ка и животных, ч․ 1–2, М-, 1984․

ՖԻԶԻՈԼՈԳԻԱ ԲՈհՅՄԵՐԻ, կենսբ․ գի– տություն բուս, օրգանիզմների կենսա– գործունեության ընդհանուր օրինաչափու– թյունների մասին։ Ֆ․ բ․ ուսումնասիրում է բուս, օրգանիզմների կողմից ջրի և հան– քային նյութերի կլանման, բույսերի աճ– ման և զարգացման, ծաղկման և պտղա– բերման, արմատային և օդային սնուց– ման, կենսասինթեզի պրոցեսները և տե– սական հիմք ստեղծում բուս, օրգանիզմնե– րի արդյունավետ օգտագործման համար։ Ֆ․ բ․, որպես գիտություն, ձևավորվել է XIX դ․ սկզբին, թեև բույսերի կենսա– գործունեության մասին որոշ տվյալներ հայտնի են եղել խոր հնադարից։ XVIII և XIX դդ․ սահմանագծին պարզվեց, որ կանաչ բույսերի բնորոշ առանձնա– հատկությունը ածխաթթու գազի և ջրի յուրացումն է թթվածնի անջատմամբ (հո– լանդ․ գիտնական Ցո․ Ինգենհաուծ, շվեյց․ ժ․ Սենեբյե, Ն․ Սոսյուր)։ Հետագայում Ֆ․ բ․ զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել Չ․ Դարվինը, գերմ․ գիտնական 6ու․ Լիբիխը, 6ու․ Սաքսը, Վ․ Պֆեֆերը, ավստր․ 6ու․ Վիզները, չեխ Բ․ Նեմեցը, Կ․ Ա․ Տիմիրյազեը և այլք։ XIX և XX դդ․ սահմանագծին հիմնարար աշխատանքներ