73,4 հզ․ բժիշկ (670 բնակչին՝ 1 բժիշկ), 1,1 հզ․ ատամնաբույժ, 539 դեղագործ, ավելի քան 9,6 հզ․ բուժքույր, 9,! հզ․ մանկաբարձ։ Բժիշկներ են պատրսո տում 9 համալսարաններ և բժշկ․ ինստ–եերը։ X․ Լուսավորությունը 1977-ի սկզբին գրագետ էր մեծահասակ բնակչության 83,4%-ը։ Ուս․ հաստատու– թյունների մեծ մասը (հիմնականում աար– րական դպրոցներ) պետ․ է, սակայէ լու– սավորության կաոավարման միասնական համակարգ գոյություն չունի։ Միջնակարգ և բարձրագույն ուս․ հաստատություն– ների մի մասը պատկանում է կաթոլիկ եկեղեցուն։ Տարրական դպրոցում դա– սավանդումը տեղական լեզուներււվ է, մյուս աստիճաններում՝ հիմնականում անգլ․։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում մանկավարժ, կոլւջնե– րը ամենախոշորը ֆիլիպինյան նորմալ (մանկավարժ․) կոլեջն է (հիմն, է 1901-ին, Մանիլայում)։ Գործում են (1982) 43 հա– մալսարան և շուրջ 600 կոլեջ։ Բահերի ավելի քան 90%–ը մասնավոր է, ոսու– ցումը (2–7 տարի)4 վճարովի։ XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռու ստատեսությունը Առավել ազդեցիկ օրաթերթերի*! են (անգլ․)․ «Փիփլգ շորնըլ» («People’s Jour– nal», 1979-ից), «Ֆիլիպինս դեյլի էքսս[րես» («Philippines Daily Express», 19711-ից), «Թայմս շորնըլ» («The Times Journal», 1972-ից), «Ցունայթեդ դեյլի նյուս» (iUni- ted Daily News», 1973-ից), «Բուլեթիէ թու– դեյ» («The «Bulletin Today», 197՝!-ից), «Բալիտա» («Balita», տագալւրեն, 1972-ից)։ ՖԿԿ–ի օրգանն է «Աու;ոնգ» («Առաշ») ամենամսյա բյուլետենը (բո– լորը՝ Մանիլայում)։ «Ֆիլիպինս նյուս էյշընսի» («Philif pines News Agency» – PNA) կառավարական ինֆորմացիոն գործակալությունը հիմն, է 1973-ին։ «Բրոդքաստ մեդիա քաոււսիլ» («Broadcast Media Council») կառավսրա– կան ծառայությունը (Մանիլա) հսկում է ռադիո– և հեռուստատեսային կայաննե– րը։ Հեռուստատեսությունը՝ 1953-ից։ XII․ Գրականությունը Ֆ–ի Ժողովուրդների գրկ․ տագալերե– նով է (ֆիլիպիներեն կամ պիլիպինո լեզ– վով) U Ֆիլիպինյան արշիպելագի տեղա– կան լեզուներով (սեբուաներեն, իլոկե– րեն, բիկոլերեն ևն), ինչպես նաև իսպ․ և անգլ․։ Պահպանվել են մ․ թ․ I հազա– րամյակի վերշի –II հազարամյակի ււկըզ– բի մի քանի հուշարձաններ, որոնք գըր– ված են բամբուկե տախտակների և ար– մավենու տերևներից պատրաստված թեր– թիկների վրա՝ ֆիլիպինյան ինքնւստիպ վանկագրությամբ։ Բանահյուսության մեշ, որ ներկայացված է ոգեպաշտս ւկան հմայություններով, հանգավորված հա– նելուկներով, առասպելներով, լեգենդնե– րով ու ավանդություններով, բազմատե– սակ երգերով, դրսևորվել են մալայական– պոլինեզյան մշակութային արեալի ընդ– հանուր գծերը։ XIV–XVI դդ․ գրկ–յան մեշ զգալի տեղ են գրավում չափածո և ար– ձակ պատմազրույցները՝ տագալական «Թագուհի Սիման», «Արքայադուստր Օւր– դուխան» և «Լապուլապուն» (վերշէնում պատմվում է 1521-ին Մակտան կղզուվՄա– գելանի դեմ մղված մարտի մասին), սե– բուական «Արքայադուստր Մականդու– լան», «Ռաջա Բենդահարա Կալանտիաոն» ևն։ Այդ ժամանակաշրջանի պատմ․ իրա– դարձությունները գեղարվեստորեն ար– տացոլված են տագալական «Մարագտաս» (XIV դ․ սկիզբ) քնարաէպիկական և «Կու– մինտանգ» հերոսական պոեմներում, բի– կոլական «Իբալոն» և իլոկանական «Լա– մանգի կյանքը» պոեմներում։ Իսպ․ գաղութատիրության շրջանում (XVI–XIX դդ․), երբ արշիպելագի բնակ– չությունը դարձվել է կաթոլիկ, զարգացել է առավելապես կրոն, բնույթի գրկ․։ Իսպ․ գրկ–յան ազդեցությամբ տագալերեն և այլ լեզուներով ստեղծվել է պասիոն–միստե– րիալ պոեզիան («Տիրոջ չարչարանքնե– րը»)։ XVI դ․ վերջից սկսվել է գրատպու– թյունը, երևան են եկել իսպ․ միջնադարյան լեգենդների («Բեռնարդո դել Կարպիո» ևն) հարմարեցված տեքստերը (հիմնակա– նում տագալերեն)։ Վաղ շրջանի դրամա– տուրգիայի առանձնահատուկ երևույթ են մինչև այժմ էլ իրենց ժողովրդականու– թյունը չկորցրած միջնադարյան ֆար– սերն ու կատակերգությունները՝ մ ո ր ո– մ ո ր ո, ինչպես նաև իսպ․ ծագում ունե– ցող սարս ու ելա կատակերգություն– ներն ու կենցաղային երաժշտ․ մելոդրա– մաները։ XVIII դ․ վերջից կրթության աս– տիճանաբար տարածումը նպաստել է իսպ․, այդ թվում՝ աշխարհիկ գրկ–յան հետ, իսկ սրա միջոցով՝ ընդհանրապես եվրոպ․ մշակույթի հետ ծանոթության ընդլայն– մանը։ Ֆ–ի ժամանակակից գրկ–յան հիմնադիրն է տագալական բանաստեղծ Ֆ․ Բալտա– սարը (Բալագտաս, 1788–1862), որը հե– ղինակ է քնարական բանաստեղծություն– ների, աստվածաշնչային և աշխարհիկ սյուժեներով բալլադների, նրա «Ֆլորան– տեն և Լաուրան» (1838) պոեմում դատա– պարտվում է իսպ․ գաղութային ճնշումը։ XIX դ․ վերջին քառորդում Ֆ–ի գրկ–յան զարգացումն ընթացել է ազգ․ ինքնագի– տակցության աճի և ազգ․-ազատագր․ շարժման վերելքի պայմաններում։ Զգա– լի տարածում են ստացել մամուլն ու հրա– պարակախոսությունը, հայրենասիրական պոեզիան (Ա․ Բոնիֆասիո, 1863–97)։ Երևան է եկել տագալերենով նոր գեղար– վեստ․ արձակը։ XX դ․ սկզբից ամեր․ գա– ղութային ճնշման պայմաններում ձևավոր– վել է Ֆ–ի անգլալեզու գրկ․, որը դուրս մղեց իսպանալեզու գրկ․։ Անգլալեզու գը– րողները գրկ․ հարստացրին սոցիալ, հնչեղությամբ, նոր ժանրերով։ Առավել հայտնի են բանաստեղծ խ․ Գ․ Վիլյան (ծն․ 19U)f Ն․ եռակինը (ծն․ 1917), Ն․ վ․ Գոնսալեսը (ծն․ 1915)։ 60-ական թթ․ վերջից նկատվում է տա– գալերենով և տեղական այլ լեզուներով գրկ–ների կողմից անգլալեզու գրկ․ դուրս մղելու միտում։ XX դ․ տագալերենով գրկ․ հարստացավ ժանրային և թեմատիկ տե– սակետից։ Նշանակալի տեղ գրավեց կեն– ցաղագրական վեպը, որտեղ զգալի են սո– ցիալիստ․ գաղափարները (Լ․ Կ․ Աանտոս, 1879-1963, Ֆ․ Ազի լար, 1882-1955)։ Երկրի անկախության ձեռքբերումը (1946) նպաստեց տեղական լեզուներով գրկ–յան զարգացմանը։ Տագալալեզու գրկ–յան դասական Ա, Վ․ էռնանդեսը (1903–70) հեղինակ է «Կոկորդիլոսի արցունքներ» (1963), «Գիշատիչ թռչուններ» (1969) սոցիալ․ վեպերի, «Դարչնագույն մաշկ» (1940), «Մի կտոր երկինք» (1961) և քա– ղաքացիական քնարերգության։ այլ ժող– ների։ 1975-ից գործում է Ֆ–ի գրողների միու– թյունը։ XIII․ ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ֆ–ում պահպանված արվեստի հնագույն նմուշները (նախշազարդված խեցեղեն) վերաբերում են ուշ նեոլիթի (մ․ ա․ II–I հազարամյակ) ժամանակաշրջանին։ Բազ– մազան է ժող․ արվեստը, փարւի և բամ– բուկի փորագրություն (աետա բնիկներ), աստվածների և բնության me երի ոճա– վորված պատկերներով փորագրություն և ջուլհակություն (լեռնային մալայան ժողովուրդներ), փայտի և մետաղի մշա– կում, դիցաբանական մոտիվներով, բու– սական և երկրաչափական նախշերով զար– դանկարներ ու գործվածքներ (1որո մահ– մեդականներ), ասեղնագործություն, հյուսք, քանդակազարդում, ոսկերչու– թյուն, միստերիաների համար դիմակնե– րի ու զգեստների պատրաստուք (հարթա– վայրերի քրիստոնեացված կողովուրդ– ներ)։ Ֆ–ի ավանդական բնակարանի տի– պը արմավենու տերևներով ծածկված ցցաշեն տունն է։ Գաղութատիրության շրջանում կառուցվել են քաղաքներ, ամ– րություններ, բարոկկո և կլասիցիզմի ոճե– րով եկեղեցիներ, մենաստաններ, պալատ– ներ։ Իսպան․ ճարտ–յան բնորոշ ձևերը համադրվել են հարդարանքի ազգ․ մո– տիվներին (Միագ–աո եկեղեցին Իլոիլո– յում, Պանայ կղզի)։ XIX դ․ 2-րդ կեսից XX դ․ 1-ին կեսը Մանիլան կառուցապատ– վել է արևմտաեվրոպ․ և ամեր․ ճարտ–յան ոգով, ստեղծվել են գեղանկարչական (1ս․ դե Լուննա, Ֆ․ Իդալգո) և քանդակա– գործական (Գ․ Տոլենտինո) հպյրենասի– րական գործեր։ 1930-ից գործում են ֆի– լիպինցի ճարտ–ները (Պ․ Անտոնիո, Մ․ Կոնսիո, Լ․ Վ․ Լոկսին, Ա․ Նակպիլ), որոնք միահյուսում են ժամանակակից ճարտ–յան մեթոդներն ու ազգ․ ոճի հար– դարանքի տարրերը [Ֆ–ի մշակույթի կենտրոնը (1969, ճարտ․ Լ․ վ|․ Լոկսին) Մանիլայում]։ Գեղանկարչության մեջ Ֆ․ Ամորսոլոն գլխավորել է XIX դ․ ռեա– լիստ․ արվեստի ավանդույթների վրա հիմնված դպրոցը։ Ֆ–ի ժամանակակից արվեստում ամեր․ մոդեռնիզմի ազդեցու– թյանը հակադրվում են նկարիչներ, որոնք ձգտում են զարգացնել ու վերականգնել ազգ․ ավանդույթները։ Մոնումինտալիստ գեղանկարիչ Կ․ Ֆրանսիսկոն, գեղանկա– րիչներ Վ․ էդադեսը, Ա․ Մագա^ւյսայ–Հոն, Գ․ Օկամպոն, վ․ Մանանսալաս, քանդա– կագործներ Ն․ Աբուևան, է․ Կւասարիլոն ստեղծել են վառ, հուզիչ գործեր՝ նվիր– ված Ֆ–ի աշխատավոր ժողովրդին, երկրի պատմությանը, կենցաղին ու բնությանը։ XIV․ Երաժշտությունը Ֆ–ի երաժշտ․ մշակույթը միատարր չէ։ Տարբեր կղզիների ժողովուրդների երգ– պարային արվեստում արտացոլվել է նը– րանց էթնիկական և կրոն, զանազանու– թյունը։ Քրիստոնեություն ընդունած (XVI
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/660
Արտաքին տեսք