Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/661

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դ․–XVIII դ․ սկիզբ) և իսպ․ ազդեցու– թյուն կրած ժողովուրդներին բնորոշ են փոխակերփված իսպ․ պարերը՝ խոաան, հաբաներպն են, ինչպես և իսպանո–ֆի– լիպինյան ! պանդանգո սա իլաուն (ֆան– դանգո, որր պարողը կատարում է մոմով բաժակը 4լխին)․ պահպանվել են նաե հնագույն ծիսական պարեր։ Ազգ․ նվա– գարաններից են՝ բամբուկյա և փայտյա ֆլեյտաները, մետաղյա գոնգերը, այդ թր– վում՝ կուլինտանգը (հորիզոնական շար– քով դասս վորված 8 գոնգեր), կուդյապին (կիթառի տեսակ), գիտ–գիտ և բանդուռյի ջութակնելը, մանդոլայի ազգ․ տարատե– սակը են։ Տարածված է ազգ․ լարային նվագախումբը, այսպես կոչված՝ ռոնդալ– յան։ Մինչե XVI դ․ Ֆ–ի երաժշտությունը զար– գացել է գլխավորապես մալայական և հնդկ․ ազդեցությամբ։ Իսպ․ գաղութարար– ների տիրապետության հենց սկզբից տա– րածվել է իսպ․ կաթոլիկ, պաշտամուն– քային, ինչպես և աշխարհիկ (այդ թվում՝ պարային) երաժշտությունը։ XVII –XVIII դդ․ կոմպոզիտորներից են՝ Մ․ դե Սան– Ագուստինշ, Ի՛, դե Ալֆարոն։ 1916-ին բաց– վել է Ֆ–ի համալսարանին կից կոնսեր– վատորիան, ավելի ուշ՝ երաժշտ․ կոլեջ– ներ և դպրոցներ՝ այլ քաղաքներում։ XX դ․ սկզբից սկսել ՛է ներթափանցել նաե ամեր․ ազդեցությունը։ XX դ․ կեսի ֆի– լիպինյան կոմպոզիտորները ազգ․ երա– ժըշտությպն զարգացման ուղիների որո– նումներում՜ դիմել են հնագույն չիսպա– նականացված երաժշտ․ մշակույթին, մշա– կել տարբեր ժողովուրդների պարերի մե– ղեդիներ, ստեղծել վոկալ երկեր՝ ազգ․ բանաստեղծների տեքստերով։ Առավել նշանավոլյ կոմպոզիտորները ստեղծում են նաև խոշոր երկեր, դրանց թվում են՝ Խ․ Սիլոսը, Խ․ էստելյան, Ա․Մոլինան,Ֆ․ Բուենկամինան, Ֆ․ դե Լեոնը («Մի մոտե– ցիր ինձ» օպերան, ըստ Ւ>․ Ռիսալի վեպի), Խ․ Մասեդան («Ուգմա–Ուգմա», «Երաժըշ– տություն» և փորձարարական այլ երկեր)։ 1970-ական թթ․ հանդես է եկել կոմպոզի– տոր Ջ․ Ա․ Դադապը։ Ֆ–ի երաժշտ․ կյան– քի կենտրոնը Մանիլան է, գլխ․ երաժշտ․ կազմակերպությունը՝ Ազգ․ ֆիլհարմո– նիկ ընկերությունը (ղեկավարն ու դիրի– ժորը Ռ․ 0-ոմերոն է, բազմիցս հանդես է եկել ՍՍՀՄ–ում)։ Մի շարք այլ քաղաքնե– րում նույնպես կան երաժշտ․ ընկերու– թյուններ, երաժշտ․ թատրոններ, սիմֆո– նիկ, կամերային և ազգ․ նվագախմբեր։ XV․ Թատրոնը Ֆ–ի թատրոնը ներառել է չին․, հնդկ․, ինդոնեզ․, ավելի ուշ՝ իսպ․ և ամեր․ թա– տեր․ մշակույթի ավանդույթները։ Ֆիլի– պինյան հին թատերականացված հանդես– ները կազմվել են ոգեպաշտական հմայու– թյուններից, ուղեկցվել ծիսական պարե– րով (դիմակներով)։ Առավել ուսումնասիր– ված է կարագատան թատեր․ ձեը՝ չափածո կատակ երկխոսությունը։ Թա– տերականացված ներկայացումներում խաղացվում են դրվագներ հնդկ․ «Ռա– մայանա» J էպոսից։ Իսպ․ գաղութատիրու– թյան շրջանում ձեավորվել է արկածային կատակերգության մորո–մորո այժմ էլ տարածված ժանրը (Ի*․ Պերեսի «Ծովա– հենների պատերազմը Ֆիլիպիններում», այդ ժանրի առաջին պիեսը բեմադրվել է 1637-ին)։ Խաղացվել են նաև ուրախ պոեմներ ֆիլիպինյան կյանքից՝ ավիա, և Աստվածաշնչի ու աշխարհիկ թեմանե– րով քնարաէպիկական և հերոսական բալլադներ՝ կ ու ր ի դ ո կամ կ ո ր ի դ ո, որոնք ստեղծել են մորո–մորոյի հեղի– նակները, այդ թվում՝ ժամանակակից տագալական պոեզիայի հիմնադիր Ֆ․ Բա– լագատասը, Պ․ Օրադալբ, Օ․ դե Վերան, ւսուսենգ Սիսիոն (N․ դե լա Կրուսը), Ս․ Ռեյեսը։ Նույն շրջանում է ձևավորվել նաև կարիլիոն՝ չինականին և ճա– պոնականին մոտ ստվերների թատրոնի քնարական պիեսներ։ Այդ պիեսները կա– րևոր դեր են խաղացել ֆիլիպինցիների ազատագր․ պայքարում։ Բազմաթիվն եր– կարատև (մի քանի օր տևող) կրոն, տոնե– րը՝ ֆիեստաները (պահպանվել են նաև XX դ․), ուղեկցվել են Աստվածաշնչի թեմաներով թատերականացված ներկա– յացումներով, որոնց մասնակցել են ծխա– կանները։ Անկախություն ձեռք բերելուց (1946) հետո տագալերեն լեզվով ստեղծ– վել են մեծ թվով պիեսներ, թարգմանվել ու բեմադրվել են եվրոպ․ և ռուս, դասա– կանների, այդ թվում՝ Ա․ Չեխովի պիես– ները։ Ֆ–ում գործում են սիրողական և կիսապրոֆեսիոնալ թատերախմբեր՝ Բա– րանգայ թատեր․ գիլդիան (հիմս․ 1939-ին, ռեժ․ Լ․ Ավելիանա և Դ․ Օնտիվերոս–Ավե– լիանա), Ֆիլիպինյան դերասանական լա– բորատորիան (հիմնադիր՝ ամեր․ դերա– սան Զ․ Ֆորստեր, 1959), Մերալկոյի թատ– րոնը, Ռաջի Սոլիմանի թատրոնը ևն։ 1972-ից Մանիլայում և այլ քաղաքներում հանդես է զալիս «Բատա–Բատուգա» շըր– ջիկ մանկական ոչ մեծ թատրոնը (ղեկ․՝ Ա․ Կաբիգտինգ և Կ․ Ատայդե)։ XVI․ Կինոն Ֆիլմերի մշտական թողարկումն սկսվել է 1919-ին, ռեժիսոր և դերասան Խ․ Նեպո– մուսենոյի ազգ․ կինոֆիրմայի ստեղծումից հետո։ Տագալերեն լեզվով առաջին գե– ղարվեստական ֆիլմը «Գյուղացի աղ– ջիկ»-ն էր (է․ Իլագանի «Գյուղացի աղ– ջիկը» սարսուելայի էկրանավորումը)։ Մինչպատերազմյան տարիներին տա– գալերեն լեզվով կինոնկարներ են թո– ղարկել «Սամպագիտա» (հիմն․ 1937-ին) և «ԼՎՆ» (հիմն․ 1938-ին, անվանվել է հիմնադիրների ազգանունների սկզբնա– տառերով) համեմատաբար խոշոր և կա– յուն կինոֆիրմաները։ Այստեղ է աշխա– տել ռեժիսոր և պրոդյուսեր Ն․ դե Լեոն (Դոնյա) Սիսանգը։ Լավագույն ֆիլմերից են՝ «Պատռված դրոշը», «Մութ և լույս», «Լերոն, Լերոն, սիրելիս», «Հին եկեղեցու գաղտնիքը» են։ Կինեմատոգրաֆիայի զարգացման վրա մեծ ազդեցություն է ունեցել ամեր․ կինոն, որից փոխ են առնը– վել դետեկտիվը, վեստեռնը ևն։ 1950– 1960-ական թթ․ ֆիլիպինյան կինոշուկան լցվել է ամեր․ ֆիլմերով, որը հանգեց– րել է կովբոյական, գանգստերական, «սարսափների», սեքս ֆիլմերի ընդօրի– նակմանը։ 1952-ին հիմնադրվել է Կինո– արվեստի ֆիլիպ․ ակադեմիան, որն ամե– նամյա մրցանակներ է շնորհում լավա– գույն ռեժիսորական և դերասանական աշխատանքներին (ֆիլիպ․ «Օսկար»)։ 1960-ական թթ․ կեսից Մանիլայում անց է կացվում կինոփառատոն։ 1970-ական թթ․ յեսերին թողարկվել է 180 լիամետ– րաժ ֆիլմ։ Կինոկրթություն են ստանում Սամւյագիտայի դրամատիկ, դպրոցում, Արանետի համալսարանում։ Պստկերազարդումը տես 704–705-րդ էջերք միջև՝ ներդիրում, աղ․ XYIII։ ԳրՀ․ Լենին Վ․ Ի․, Իմպերիալիզմը որ– պես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 27, էշ 499։ Նույնի, Տետրեր իմպերիալիզմի վերաբերյալ, նույն տեղո մ, հ․ 28, էջ 229–230։ Նույնի, Նա– մակ ամերիկյան բանվորներին, նույն տեղում, հ․ 3^, էջ 57։ Барышникова О․ Г․, Филиппины․ Экономико-географическая ха– рактеристика, М․, 1960; Зарубежная Азия․ Физическая география, М․, 1956; Л е в то– нов а Ю․О․, Очерки новой истории Фи– липпин (60-е годы XVIII–60-е гг․ XIX в․)» М․, j965; Նույնի, История общественной мысл]1 на Филиппинах, М-, 1973; Губер А․ А․, Филиппинская республика 1898 г․ и американский империализм, 2 изд․, М․, 1961; Левинсон Г․ И․, Филиппины меж– ду первой и второй мировыми войнами, М-, 1958; Ն ու յ ն ի, Филиппины на пути к независимости, М․, 1972; Жу лев И․ Ф․, Рабочий класс Филиппин, М․, 1975; Б а- рыщникова О․ Г․, Жу лев И․ Ф․, Филиппины, М-, 1975; Барышнико– ва (3․ Г․, Сельское хозяйство Филиппин, М․, 1972; Сантос А․, Филиппинская ли– тература, М․, 1965; Макаренко В․ А․, Осногные черты послевоенной филиппин– ской литературы, в сб․։ Литературы зарубеж– ной Азии в современную эпоху, М․, 1975, с․ 171-201․ ՖԻԱ ՊԻՆՆԵՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՖԿԿ, Partido Komu- nista ng Filipinas), հիմնադրվել է 1930-ի նոյեւ|քբ․ 7-ին։ 1935-ին ՖԿԿ մտել է Կո– մինտերնի մեջ։ 1938-ին միավորվել է Սո– ցիալիստ․ կուսակցության հետ, որն ըս– տեղ^վել էր 1932-ին, որպես լեգալ մարք– սիստական կուսակցություն, ՖԿԿ արգել– վելուց հետո։ 1932–37, 1942–44-ին ՖԿԿ գործել է ընդհատակում։ ժող․ ճակատի կազւում 1940-ին մասնակցելով մունիցի– պալ ընտրություններին, ՖԿԿ նշանակա– լի հաղթանակ է տարել Լուսոն կղզում, որ– տեղ 6 կոմունիստ ընտրվել է քաղաքա– գլուխ։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մի (1939–45) տարիներին ՖԿԿ ճապոն, զավթիչների դեմ ժող․ պայքարի նախա– ձեռնողներից էր։ 1942-ին ՖԿԿ–ի ղեկա– վարությամբ ստեղծվել է Հուկբալահապ ժող․ բանակը, որը երեք տարի անընդ– հատ պայքար է մղել ճապոն, օկուպանտ– ների դեմ։ Երկիրը ճապոն, օկուպացիա– յից ազատագրելուց հետո ՖԿԿ նշանակա– լիոր։ն ամրապնդել է իր դիրքերը բանվ․ և գյուղաց․ շարժման մեջ։ 1945-ին կոմ– կուս ւ ղեկավարությամբ ստեղծվել է Բանվ․ կազմակերպությունների կոնգրեսը, 1946- ին՝ Ազգ․ գյուղաց․ միությունը։ 1948– 1974-ին ՖԿԿ գործունեությունն արգել– վել ;։ 1948-ին ՖԿԿ գլխավորել է կառավարու– թյան դեմ զինված պայքարը։ 1950-ին կոմ– կուսը ստեղծել է Ազատագրության բա– նակ (Հուկբոնգ), որը ունեցել է մոտ 10 1զ․ մարտիկ։ Զինված պայքարի ըն– թաց շում ՖԿԿ մեծ կորուստներ է կրել, կոմկուսի և բանակի շատ ղեկավար գոր–