Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծիչներ զոհվել են։ 1956-ին ՖԿԿ զինված պայքարը դադարեցնելու, պայքարի խա ղաղ միջոցներ կիրառելու (լեգալ և ան լեգալ) կուրս է վերցրել։ Կոմկուսի ղեկա վարությունը աշխատանքներ է տարել ընդհատակի պայմաններում կուսսյ կցա կան կազմակերպությունների վերականգն ման ուղղությամբ։ 1967-ին կոմկւււսից հեռացված մաոիստական խմբավորումը 1968-ին հիմնել է այսպես կոչված <Մաո Ցզե Դունի գաղափարների Ֆիլիպիէների կոմունիստական կուսակցությունը», ըս– տեղծել Նոր ժող․ բանակ U կառավարու թյան դեմ զինված պայքար ծավալել։ Մաոիստական ՖԿԿ–ի արկածախնդիր գործունեությունը ծանր հարված է 1 ասց– րել Ֆիլիպինների հակաիմպերիաւ իստ․ շարժմանը։ 1974-ին ՖԿԿ անդամներւ նե րումով ազատվել են բանտից, եՖԿԿ գոր ծունեությունը լեգալացվել է։ ՖԿԿ հա վանություն է տվել Կոմունիստական ու բանվորական կուսակցությունների մի ջազգային խորհրդակցությունների (1957, 1960, *1969, Մոս1|վա) կողմից մշակված» միջազգային կոմունիստական շար էման գլխ․ գծին։


ՖԻԼԻՊՈՎԿԱ, Փոքր Կա ր ծախ հա յաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալքււլաքի շրջանում, շրջկենտրոնից 25 կւէ հվ–արմ․։ Միավորված է Կարծախի սովետսկան տնտեսության հետ։ Զբաղվում են I հրա յին կուլտուրաների մշակությամբ, Անաս նապահությամբ։ Ունի հայկ․ տարրսկան դպրոց, գրադարան, ակումբ։ Բնակիչնե րի նախնիները եկել են էրզրումի նահան գից։


ՖԻԼԻՊՁԵՆԿՈ Անատոլի Վասիլեիչ (ծն․ 1928), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր։ Սովետււկան Միության կրկնակի հերոս (1969, 1974)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավարտել է ռազմա– օդային ուժերի Վորոնեժի հատուկ դս րոցը (1947), Չուգուևի ռազմաավիացիոն ուսում նարանը (1950), ռազմաօդային (այժմ՝ Ցու․ Ա․ Գագարինի անվ․) ակադե քիան (1961)։ Տիեզերագնացների ջոկատււմ է 1963-ից։ 1969-ի հոկտ․ 12–17-ին, ուպես Ա․ Վ․ Ֆիլիպչեն! ո հրամանատար, վ, Ն․ Վոկովի U է․․ Վ․ Գորբաակոյի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ–7» տիեզերանավով, մասնակցե լով «Սոյուզ–6> և «Սոյուզ–8> տիեզերանա– վերի խմբային թռիչքին։ 1974-ի դեկա․ 2–8-ին, որպես հրամանատար, Ն․ Ն․ Ռուկավիշնիկովի հետ, երկրորդ տիեզե րական թռիչքն է կատարել «Սոյա լ–16> տիեզերանավով։ Երկու թռիչքների ըն թացքում Ֆ․ տիեզերքում եղել է 260 ժ 44 ր։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1981)։ Պարգևա տրվել է Լենինի 2 շքանշանով։


ՖԻԼՀԱՐՄՈՆԻԱ (< հուն․ զ>ւԽ – սի րել և apnovCa – ներդաշնակություն), հա– - մերգային կազմակերպությունների անվա նում որոշ երկրներում։ XIX դ․ Եվրոպա յի և Ամերիկայի մի շարք քաղաքներում (Պետերբուրգ, Մոսկվա, Բեռլին, Լոնդոն, Նյու Ցորք են) ստեղծվել են ֆիլհարմո– նիկ ընկերություններ, որոնք պրոպա– գանդել են գլխավորապես սիմֆոնիկ երա– ժըշտություն։ Նման ընկերություններ տա րածում են գտել XX դ․։ ՄՍՀՄ–ում (նաև եվրոպ․ սոցիալիստ, երկրներում) Ֆ–ները պետ․ կազմակերպություններ են, որոնց խնդիրը երաժշտ․ ստեղծագործություննե րի և կատարողական արվեստի, ինչպես նաև Էստրադային արվեստի տեսակների (պար, գեղարվեստական ասմունք ևն) պրոպագանդումն Է։ Առաջին Ֆ–ները կազ մակերպվել են Պետրոգրադում (1921) և Մոսկվայում (1922)։ ՍՍՀՄ–ում գործում են հանրապետական, երկրամասային, շրջանային և քաղաքային Ֆ–ներ։ (Տես նաև Հայֆիչհարմոնիա)։ Պատկերազարդումը տես 657-րդ Էջից առաջ՝ ներդիրում։


ՖԻԼՀԵԼԼԵՆՆԷՐ (< հուն․ <piX6XXr|V, բա ռացի4 հույնի բարեկամ), հ ու ն ա ս և ր– ն և ր, լայն իմաստով՝ XVIII դ․ վերջին – XIX դ․ սկզբին թուրք, լծի դեմ հույն ժողո– վըրդի ազատագր․ պայքարին այս կամ այն կերպ օգնող կամ համակրող Եվրո պայի և Ամերիկայի հասարակայնության ներկայացուցիչներ, նեղ իմաստով՝ Հու նաբան ազգային –ազատագր ական հեղա փոխություն 1 821–/829-ի անմիջական մասնակից օտարերկրացիներ։ Հունաս տանում կռվող հազարավոր կամավոր ների մեջ կային սերբեր, բուլղարներ, չեռնոգորցիներ, լեհեր, իտալացիներ, ռուսներ։


ՖԻԼՄ (անգլ․ film – ժապավեն), տես Կինոնկար։


«ՖԻԼՄ»․ ՀՍՍՀ կինեմատոգրաֆիայի պնւոկոմի տասնօրյա թերթ; Լույս է տես նում 1969-ից, Երևանում։ խմբագիր՝ Ո*․ Մաթոսյան։ Պրոպագանդում է հայ և սովետական կինոյի հաջողությունները համամիութենական և միջազգային փա ռատոներում։ «Երկխոսություն երրորդի համար», «Վարք մեծաց», «Ռեժիսոր, օպե րատոր, սցենարիստ» մշտական խորա գրերի տակ ներկայացվում են սովետա հայ նշանավոր արվեստագետների նը– կատառումներն ու տեսակետները ժամա նակակից հայկ․ կինոյի, նրա զարգացման հեռանկարների մասին։ Թերթում հանդես են եկել նաև սովետական կինոյի ճանաչ ված գործիչներ Ն․ Միխալկովը, Մ․ Ռոս– տոցկին, Ցու․ Սեմյոնովը, Դ․․Ռայշը, Վ․ Նյադյոնովան և ուրիշներ։ Տպագրում է կինոսցենարներ։ Հ․ Բադասյան

ՖԻԼՄՍ ԴԱՐԱՆ, հիմնարկություն (կամ կինոստուդիայի բաժին), որ հավաքում, պահում է ֆիլմերը, ինչպես և դրանց վե րաբերող նախնական նյութերը (նեգա տիվներ, պոզիտիվներ, ձայնագրեր ևն) ու փաստաթղթերը (սցենարներ, գրախո սություններ, լուսանկարներ ևն)։ Ֆ, նաև գիտականորեն ուսումնասիրում և դա սակարգում է պահվող կինոարտադրան– քը, անհրաժեշտության դեպքում՝ իրա գործում նրա վերականգնումը։


ՖԻԼՈԳԵՆԵձ (< հուն․ ф{5Хоу – ցեղ, սեռ, տեսակ և 7^veaig – ծագում), կեն սաբանական տեսակի պատմական զար գացման՝ էվոլյուցիայի ընթացքը։ Տերմինը մուծել է է․ Հեկկեչը (1866)։ Օրգանիզմնե րի Ֆ–ի իմացությունը հնարավորություն է տալիս ճշտել նրանց դասակարգումն ըստ տաքսոնների և տարբեր սաքսոնների Փոխհարաբերությունները։ Ըստ Հեկկե– լի, Ֆ–ի ուսումնասիրության համար ան հրաժեշտ է կիրառել «եռյակ զուգահեռու թյան» սկզբունքը, ըստ որի նկատի է առնվում մորֆոլոգիայի, սաղմնաբանու թյան և հնէաբանության արդյունքների համատեղ կիրառումը։ Տվյալ մեթոդի հնա րավորությունները սահմանափակվում են այն հանգամանքով, որ մորֆոլոգիա– կան հատկանիշները, ըստ որի համեմատ վում են օրգանիզմները, այս կամ այն չա փով պատահական են, իսկ նրանց փոփո խությունների արագությունները էվոլյու ցիայի ընթացքում կարող են զգալիորեն զանազանվել։ Չնայած դրան, |այդ մեթո դի օգնությամբ պարզաբանվել են բազմա թիվ տեսակների Ֆ․ (այդ թվո^մ՝ բավա կան մեծ ճշտությամբ՝ մարդուսը և մար դանման կապիկներինը)։ Սակայն տե սակների ճնշող մեծամասնության Ֆ–ի վերականգնումը ներկայումս անհնար է հնէաբանական տվյալների սակավության պատճառով։ Այս բացը լրացնելու, ինչ պես նաև դասական մեթոդին բնորոշ անորոշությունները նվազեցնելու համար հաճախ ներգրավում են կենսաաշխարհա– գրության, կենսաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության և Աուեկոււային գենե տիկայի տվյալները։ Հ․ Խաչատրյան


ՖԻԼՈՔՍԵՐԱ, տես Որդնաչվիռ։


ՖԻԽՏԵ (Fichte) Ցոհան Գուոլհբ (1762– 1814), գերմ․ Փիլիսոփա և հասարակական գործիչ, գերմ․ դասական իդեսղիզմի ներ կայացուցիչ։ Ծնվել է գյուղացու ընտանի քում։ Սովորել է Ենայի ս Լայացիգի հա մալսարաններում։ Ֆրանս, մեծ հեղափո խության ազդեցությամբ աշխատություն է գրել ի պաշտպանություն մտքի ազատու թյան։ 1794–99-ին եղել է Ենւփի համալ սարանի պրոֆ․, սակայն աթեիզմ քարո զելու մեղադրանքի պատճառով, ստիպ ված հեռացել է Ենայից, տեղափոխվել Բեռլին, 1810-ից՝ Բեռլինի համալսարանի պրոֆ․, 1810–12-ին՝ առաջին ընտրովի ռեկտորը։ Ֆ–ի դասախոսական գործու նեության գագաթնակետը եղավ հռչակա վոր «խոսք ուղղված գերմանակւեն ազգին» ճառը (1808)։ Ֆ–ի հիմնական գաղափարները արտա հայտված են մի շարք աշխատություննե րում՝ «Դիտաուսմունք* ընդհանուր վեր– նագրով (1794)։ Ֆ․ ելնում է ^տեսական բանականության» (գիտության) նկատ մամբ «գործնական բանականության» (բա րոյականության) առաջնայնության կանտ– յան դրույթից։ Սակայն, որպեսզի բարո յականությունը մարդկային կյանքի իրա կան հիմքը հանդիսանա,այն պետք է կան խադրվի տեսականորեն՝ գիտակցության ակտիվության պայմանների համակարգա յին բացահայտման մեջ։ Այս խկդիրը դըր– ված է փիլ–յան առջև։ Փիլ–յան սկիզբը Ֆ, տեսնում է «Ես»-ի անմիջականորեն տըր– ված փաստի մեջ, որը «արգասաբեր երևա–