Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/677

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

g ու թ յ ու ն, օպոզիցիոն կուսակցություն է, հիմնվել է 1963-ին։ Ֆ–ի ազգայնա– կան կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1974-ին։ Լեյբորիստական կ ու– ս ա կց ու թ յ ու ն, հիմնվել է 1985-ին։ Ֆ–ի արհմի ու թյ ունների կոնգ– րես, միավորում է 35 արհմիություն, ունի ավելի քան 35 հզ․ անդամ։ Տնտեսությունը։ Ֆ․ ագրարային երկիր է, որի էկոնոմիկայում կարևոր դեր ունի օտարերկրյա (հիմնականում ավստրա– լիական) կապիտալը։ Տնտեսության հիմ– քը հողագործությունն է։ Համայնական հողօգտւագործման մեջ իշխում են ֆիջիե– ցիները։ Հնդիկները վարձակալում են հողերը։ Մշակում են շաքարեղեգ, կոկոս– յան արմավենի, կոճապղպեղ, կոպրա, բանան, կակաո, ծխախոտ, հացահատիկ (բրինձ, եգիպտացորեն), սորգո, տարո, մանիոկ են։ Զարգանում են անասնապա– հությունն ու թռչնաբուծությունը։ Կան գյուղատնտ․ հումքի նախնական մշակ– ման, փայտասղոցման, ցեմենտի արտա– դրության ձեռնարկություններ։ Արդյու– նահանում են ոսկի (1423 կգ, 1982)։ Ավ– տոճանապարհների երկարությունը 2,7 հզ․ կմ է։ Նանիդում կա միջազգային օդանա– վակայան Արտահանում է շաքարի հումք, կոկոսյան յուղ, կոպրա, ոսկի, ներմու– ծում՝ սննդամթերք, վառելիք, մեքենա ներ, սարքավորում ևն։ Առևտրական հիմ– նական գործընկերներն են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, ճա– պոնիան, ԱՄՆ։ Դրամական միա– վորը ֆիջիական դոլլարն է։ Լուսավորությունը։ Մինչև 1946-ը բնակ– չության 35,6%–Ը անգրագետ էր։ Անկա– խության հռչակումից (1970) հետո միջո– ցառումներ են մշակվել իրականացնելու բոլոր երեխաների անվճար ուսուցումը։ 6–14 տարեկան երեխաների համար 8- ամյա տարրական ուսու– ցումը պարտադիր է։ Կըր– թության հաջորդ աստի– ճանը 6-ամյա (2~Ւ4) միջ– նակարգ ուսուցումն է։ Պրոֆուսուցումը տարվում է պրոֆտեխուսումնարան– ներում, որոնք գործում են տարրական դպրոցի հիմ– քի վրա։ Ուսուցումը անգլ․ է։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաս– տում մանկավարժ, երեք ուսումնարան։ Մուվայի համալսարանը (հիմն, է 1968-ին) խաղաղ օվկիա– նոսի հվ․ մասի երկրների ռեգիոնալ բուհն է։ Բաժին– ներն են․ մանկավարժ․, բնական ռեսուրսների, սո– ցիալ․ և տնտ․ զարգաց– ման։ Ոչ լրիվ բարձրա– գույն կրթություն տալիս են Մամաբուլի տեխ․ ինստ–ի (հիմն, է 1964-ին), Նաուսորիի գյուղատնտ․ 3-ամյա կոլեջը (հիմն, է 1954-ին), Մուվայի բժշկ․ ուսումնարանը (հիմն․ 1886-ին)։ Սուվայում կա համալսա– րանին կից գրադարան, Քաղաքային գրա– դարան, Ազգ․ արխիվ (հիմն, 1954-ին), Ֆ–ի թանգարան (հիմն․ 1906-ին)։ Լույս են տեսնում «Ֆիջի թայմս» («Fiji Times*) օրաթերթը, այլ պարբերականներ։ Ռա– դիոհաղորդումները գտնվում են ռադիո– հաղորդումների պետ․ ընկերության տըն– օրինության տակ։ ՖԻձԻ ԾՈՎ (Fiji), Խաղաղ օվկիանոսի հվ․ արևադարձային շրջանում, Ֆիջի, Նոր Կալեդոնիա, Նորֆոլկ, Նոր Զելանդիա և Կերմադեկ կղզիների միջև։ Մակերեսը •3177 հզ․ կմ2 է։ Ծով է անվանվեւ պայմա– նականորեն, այդ շրջանում գոյություն ունեցող խոր գոգավորության հետևան– քով․ միջին խորությունը՝ 2740 մ, առավե– լագույնը՝ 6948 մ։ ՖԻՌՆ (գերմ․ Firn–հավերժական ձյուն), խոշորահատիկ խիտ ձյուն, որը կազմված է միմյանց հետ փոխկապակցված սառցա– հատիկներից։

ՖԻՍՀԱՐՄՈՆ, հարմոնի ու մ (գերմ․ Fisharmonium, < հուն․ <рг5сга – փուքս, փչում և apjuovta – ներդաշնակություն), փողային օդահունչ ստեղնավոր նվագա– րան։ Մտեղծվել է XIX դ․ 10-ական թթ․։ Ֆ–ի նախորդն այսպես կոչված Էքսպրեսիվ երգեհոնն է, որը պատրաստել է ֆրան– սիացի Գ․ Ժ․Գրենյեն (1810)։ ժամանակա– կից Ֆ․ ըստ ձևի հիշեցնում է դաշնամուրը (ավելի փոքր չափերի), ունի դաշնամուրա– յին ստեղնաշար, 6–20 ռեգիստր, որոնք գործի են դրվում շարժական լծակներով։ Ֆ․ հնչողությամբ նման է երգեհոնին։

ՖԻՏԻԼ», երգիծական կինոհանդես։ Ծաղ– րում և քննադատում է մեր առօրյա կյան– քի թերությունները, որոշ ղեկավարների անտնտեսվարությունը, բյուրոկրատիզմը, աչքակապությունը, քաղքենիությունը ևն։ «Ֆ․»-ի առաջին հինգ համարը թողարկվել է 1962-ին։ Տարեկան թողարկվում է 10 (երբեմն՝ ավելի) համար։ Մյուժեները։ նկարահանվում են Մովետական Միու– թյան տարբեր կինոստուդիաներում և «Ֆ․» ընդհանուր խմբագրությամբ ի մի բերվում «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Գլխ․ խմբագիրն է Մ․ Միխաչկովը։ Տար– բեր անվանումներով նմանօրինակ եր– գիծական կինոհանդեսներ են ստեղծվել նաև միութենական հանրապետություն– ներում։ Հայկ․ ՄՍՀ–ում, 1983-ից «Հայ– ֆիլմւ–ում թողարկվում է «Բումերանգ» երգիծական կինոհանդեսը (տարեկան 4 թողարկում)։ 1983–85-ին «Բումերանգ»-ի գլխ․ խմբագիրն էր է․ Քարամյանը, 1985-ից՝ Ն․ Հովհաննիսյանը։ ՖԻՏՈ․․․ (< հուն․ <putov – բույս), բարդ բառէրի սկզբնամաս, որ ցույց է տալիս նրաէւց կապը բույսերի կամ բուսաբանու– թյան հետ (օրինակ, ֆիաոհորմոններ, ֆիաոնցիդներ)։

ՖԻՏՈՀՈՐՄՈՆՆԵՐ (< ֆիաո․․․ և հոր– մոն) բ այսերի հորմոններ, բարձր ակտիվություն ունեցող քիմ․ նյու– թեր, որոնք փոքր քանակությամբ (10՜*– 10~Տ մոլ) առաջանում են բույսերի ակ– տիվ աճող հյուսվածքներում*, արմատնե– րի, յողունների գագաթներում, տերևնե– րում և խթանում են նրանց աճն ու զար– գացումը։ Ֆ․ տարբերվում են միմյանցից իրենց կառուցվածքով և ազդեցության բնույթով։ Ֆ–ին են պատկանում աուք– սինները, գիբերեփնը և ցիտոկինիննե– րը։ Ֆ․ կարգավորում են բույսերի կեն– սագործունեության շատ պրոցեսներ՝ սեր– մերի ծլումը, հյուսվածքների և օրգան– ների տարբերակումը, ծաղկումը, պտուղ– ների հասունացումը ևն։ Ֆ․ ազդում են որոշակի հաջորդականությամբ, բույսի զարգացման վաղ փուլերում գերակշռում են ցիաոկինինները և գիբերելինները, ավելի ուշ՝ աուքսինները։ Որոշակի խումբ են կազմում աճման բնական արգելակիչ– ները՝ ինհիբիտորները, որոն– ցից հայտնի է աբսցիզաթթուն, որն արա– գացնում է տերևաթափը, բույսերի հան– գըստի վիճակին անցնելը, կանխում սեր– մերի ծլումը։ Ի տարբերություն կենդանի– ների հորմոնների, Ֆ․ ավելի քիչ առանձ– նահատուկ են և հաճախ ազդում են բույսի այն մասերի վրա, որտեղ առաջանում են։

ՖԻՏՈՆ5ԻԴՆԵՐ (ֆիւոո․․․ և լատ․ caeda- re – սպանել), բույսերում առաջացող կենւաբանորեն ակտիվ նյութեր, որոնք ոչնչացնում կամ ճնշում են բակտերիանե– րի, մանրադիտակային սնկերի, նախա– կենդանիների աճումը և զարգացումը։ Կարևոր դեր են կատարում բույսերի իմու– նիտ Յաի և բիոգեոցենոզներում օրգա– նիզմների փոխհարաբերությունների պրո– ցեսներում։ Ֆ․ հայտնաբերել է սովետա– կան գիտնական Բ․ Տոկինը, 1928-ին։

ՖԻՏՈՊԱԹՈԼՈԳԻԱ (ֆիաո․․․ և < հուն․ л<Н}<>£ – ախտ, հիվանդություն և ․․․չո– գիա), գիտություն բույսերի հիվանդու– թյունների, դրանց կանխարգելման և վե– րաց յ՚ան միջոցների ու մեթոդների մասին։ Տարբերում են ընդհանուր և մասնավոր Ֆ–նէր։ Ընդհանուր Ֆ․ ուսումնասի– րում է հիվանդությունների հարուցիչնե– րի զարգացման և տարածման օրինաչա– փությունները, հատկապես զանգվածային բռնկումների դեպքում, հիվանդության