«Շահնամեն» թարգմանվել է եվրոպ․ U այլ բազմաթիվ լեզուներով։ Առանձին ամ– բողջական պատումների (դաստանների) հայերեն! թարգմանություններից հիշա– տակելի են Ս․ Գյուլզադյանցի («Սիավուշ», «Զոհակ Բյուրասպի աժդահակ», երկուսն էլ՝ 1894), Հ․ Թիրյաքյանի («Շահնամակ Ֆիրդուսո։ Դրվագ Արտաշիր Բաբականի», 1909), Հյ Միրզայանի («Շահնամե», 1934), Ռ․ Աբրահամյանի («Բահրամ Դուր և Ազա– դե», 1934), Դ․ Ասատուրի («Ռոստամ և Սոհրաբ», 1934) թարգմանությունները։ Հիշատակելի է Ս․ Ումառյանի՝ մի քանի դաստանների թարգմանությունը («Շահ– նամե», 1975)։ «Շահնամեի» առաջին ռուս, հետազոտությունը պատկանում է Ս․ Նա– զարյանցյի գրչին (տես Бертел ьс Е․ Э․, Избр․ фуды․ История персидско-тад– жикской! литературы, [т․ 1], М․, 1960, с- 175)․ Վիթիսերի է «Շահնամեի» նշանակու– թյունը փարսկ․ և տաջիկ, հետագա ողջ գրկ–յան, ինչպես նաև Արեելքի ժողովուրդ– ների գրե–յան համար։ Գրկ․ Ֆհրդուսի։ Բանաստեղծի ծննդյան հա– զարամյակին նվիրված ժող․, Ե․, 1934։ Ա բ– րահաւքյան Ռ․, Ֆերդովսին և իր Շահ– նամեն, Թեհրան, 1934։ Ս ա ր ու խ ա ն U․, Ֆիրդուսի| և Մ ովսես Իարենացին, Վնն․, 1936; Ֆիրդուսի։ Քաղեց և թրգմ․ ՝Հ․ Աճաոյան, է?․, 1942յՕտար աղբյուրները հայերի մասին, № 4, Պարսկական աղբյուրներ)։ Бер– те л ь с Е․ Э․, Абул-Касим Фирдоуси и его творчество, 1935; Иtр а д ж А ф- шар, кетабшенасие Фердоуси, Тегеран, 1968․
ՖԻՐՎՍԼԴՇՏԷՏԻ ԼԻՃ, Լյ ու ցեռն (գերմ․ Vierwaldstattersee, ֆրանս․ Lucer– ne), գտնվում է Շվեյցարիայում, Ալպերի հս․ ստորոտի մոտ, 434 մ բարձրության վրա։ Մակերեսը մոտ 113,8 կմ2 է, խորու– թյունը՝ սինչե 214 մ։ Կազմված է 4 ջրա– վազաններից, որոնք կապված են միմյանց հետ նեղ նեղուցներով։ ՖԻՑ&ԵԺԱԼԴ (Fitzgerald) Ֆրենսիս Մքոթ (1896–1940), ամերիկացի գրող։ Սովորել է Փրինսթոնի համալսարանում (1913– 1917)։ Ֆ․ առաջինն է ամեր․ գրկ–յան մեջ պատկերել 20-ական թթ․ ամեր․ երիտա– սարդության «կորուսյալ սերնդին» («Դրախտից այն կողմ», 1920)։ Այդ թեմա– յով են գյրված 20-ական թթ․ նրա պատմը– վածքնեյ|ի մեծ մասը և «Գեղեցիկներն ու դատապարտվածները» (1922) վեպը։ «Մեծն Գեթսբին» (1925) վեպում Ֆ․ զու– գակցել г ռոմանտիկական կենսահայեցո– ղությունս ու սոցիալ․ սուր քննադատու– թյունը։ («Գիշերն անույշ է» (1934) վեպը ներկայացնում է տաղանդավոր հոգե– բույժ, բարեհոգի իդեալիստ Դիք Դայվե– րի աստիճանական անկումը։ Նրա մա– հից հետո լույս են տեսել «Վերջին մագ– նատը» (1941) անավարտ վեպի գլուխնե– րը, որտեղ ներկայացված են 30-ական թթ․ Հոլիվոաի կյանքն ու բարքերը։ Որպես խորամիտ հոգեբան և հասարակական հարաբերությունների սուր քննադատ, ար– ձակի մեծ վարպետ, Ֆ․ նոր ճանաչման է արժանացել 50-ական թթ․ կեսերից։ Երկ* Մւծն Գեթսբին։ Գիշերն անույշ է, Ե․, 1981։
ՖԻՔՍՈՒՄ, կ և ն ս բ․ (նոր լատ․ fix,atio, < լատ․ fixus – ամուր, ամրացված), ֆիզիկ, և քիմ․ գործոնների ազդեցությամբ կենդան, և բուս, բջիջների կառուցվածքի պահպանման եղանակ։ Օգտագործվում է պատրաստուկներ պատրաստելու համար։ Ֆ–ման ֆիզիկ, մեթոդներն են, օրինակ, չորացումը, վակուումի պայմաններում սա– ռեցումը, քիմ․ մեթոդները՝ տարբեր քիմ․ ռեակտիվներով (ֆորմալին, սպիրտ, ացե– տոն ևն) մշակումը։ Ֆ–ման եղանակի ընտ– րությունը կախված է օբյեկտի հատկու– թյուններից, ւքեծությունից և հետազոտու– թյան նպատակից։
ՖԼԱԺՈԼԵՏ (ֆրանս․ flageolet, < հին ֆրանս․ flageol –ֆւեյտայի նվազականը), 1․ Փողային նվագարան, երկայնական կամ բլոկ–ֆլեյաայի մի տեսակը։ Ստեղծ– վել է մոտ 1581-ին, Փարիզում (վարպետ Վ․ ժյուվինյի)։ Կառուցվածքով նման է շվիին՝ սուլող հարմարանքով գլանաձև խողովակ, վերևից 6, տակից 1 (նախա– պես՝ 4 և 2) ձայնանցքերով և (հետագա– յում հավելված) կափույրներով։ Հնչյունը մեղմ Է, նուրբ զնգուն։ 2․ Լարային նվա– գարանների վրա հնչավորված օբերտո– նը, որ ստացվում է լարը մատով թեթև հպելու միջոցով։
ՖԼԱՄԱՆԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, Ֆլանդ– րիայի արվեստ, հվ․, այսինքն՝ Իսպանական (1714-ից՝ Ավստրիական) Նիդերլանդների տարածքում XVII– XVIII դդ․ զարգացած արվեստի ավանդա– կան անվանումը։ Տես Բեւգիա, ճար– տարապետությունը և կերպար– վեստը բաժինը։
ՖԼԱՄԱՆԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ, տես Նիդեր’ ղանդական դպրոց՝․
ՖԼԱՄԱՆԴԱՑԻՆԵՐ, ժողովուրդ։ Ծագու– մով ազգակից են հոԼանդացիներքւն։ Մեծամասնությունն ապրում է Բելգիայում (ավելի քան 7 մլն, 1983)* որոշ մասը՝ Բելգիային կից ֆրանս․ շրջաններում (250 հզ․)։ Նիդերլանդներում բնակվող Ֆ․ իրականում հոլանդացիների հետ ձուլ– վել են միասնական ազգի մեջ։ Խոսում են ֆւամանդերեն։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են։ Ֆ–ի Էթնիկական հիմքը կազմել են ֆրիզներին ու սաքսե– րին միախառնված ֆրանկների արմ․ գերմ․ ցեղերը։ Գրկ․ Народы зарубежной Европы, т․ 2, М․, 1965․
ՖԼԱՄԱՆԴԵՐԵՆ, հոչանդերենի (նիդեր– լանդերենի) հվ․ տարբերակի պայմանա– կան և ավանդական անունը, տարածված է Բելգիայի հս, նահանգներում (Արմ․ և Արլ․ Ֆլանդրիա, Բրաբանդ, Անտվերպեն, Լիմբուրգ)։
ՖԼԱՆԴՐԻԱ (ֆլամ․՝ Vlaanderen, ֆրանս․ Flandre), պատմ․ մարզ Արմ․ Եվրոպա– յում։ Հիմն, մասը գտնվում է Բելգիայի, մի մասը՝ Ֆրանսիայի, մյուսը՝ Նիդերլանդ– ների կազմում։
ՖԼԱՎԻՆՆԵՐ (< լատ․ flavus – դեղին), բնական օրգ․ միացություններ, պարու– նակվում են բոլոր կենդանի բջիջներում։ Դեղին գույնի նյութեր են, վերականգնը– ված ձևերը4 լեյկոֆլավինները, անգույն են։ Իզոալոքսազին (СюНеОгИд) հետերոցիկ– լիկ միացության ածանցյալներն են։ Բազ– մաթիվ Ֆ․ կարևոր կենսաբանորեն ակ– տիվ նյութեր են, օրինակ, ռիբոֆլավինը (վիտամին В2) և նրա ածանցյալները՝ ֆէավոպրոտեիդները (կո– ֆէրմենտներ)։ Մասնակցում են օքսիդա– վե[ականգնման ռեակցիաներին, ազդում պււղի զարգացման և աճի, մանուկների օրգանիզմի աճի վրա։
ՖԼԵԳՄՈՆԱ (< հուն․ (pXeYiiovrj – բոր– բոբում), ենթամաշկային ճարպաբջջան– քի տարածուն սուր թարախային բորբո– քում։ Ի տարբերություն թարախակույտի, չունի ընդգծված եզրեր։ Ըստ տեղադրու– թյան տարբերում են․ ենթամաշկային, ենթաւիակեղային, միջմկանային, ետորո– վսյնային, հարերիկամային, հարուղիղ– աւ իքային, կրծքավանդակի միջնորմի բջոսնքի, ներբանի, դաստակի ևն Ֆ․։ Հարուցիչներն առավելապես ստաֆիլա– կոկերն են և թարախածին այլ միկրոօր– գանիզմները, հազվադեպ՝ աղիքային ցու– պիկը և անաերոբները։ Ըստ հարուցիչ– ների առանձնահատկությունների Ֆ․ լի– նում է թարախային, նեխական և անաե– րոբ կամ գազային։ Հարուցիչները ճար– պսբջջանք են թափանցում վնասված մաշ– կով կամ շրջակա բորբոքային օջախնե– րից (ֆուրունկուլ, ատամների ոսկրա– փււտ, թարախակալված ավշահանգույց– ներ ևն), երբեմն՝ արյան միջոցով։ Ախ– տւււնշանները․ ցավ, այտուց, ենթամաշ– կային Ֆ–ի դեպքում՝ մաշկի կարմրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դող ևն։ E* ու ժ ու մ ը․ վիրաբուժական, անտի– բիոտիկներ։ Կանխարգել ու մը․ մաշկի հիգիենա, միկրովնասվածքների մշակում, թարախամաշկության և վարակի տէտղային օջախների ժամանակին բու– ժում։
ՖԼԵԳՐԵՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐ (Campi Fle- grei), հրաբխային շրջան Իտալիայում, Տհրենյան ծովափի մոտ, Նեապոլից արմ․։ Բարձրությունը մինչև 458 մ Է։
ՖԼԵԹՁԵՐ (Fletcher) Ջոն (1579–1625), անգլ․ դրամատուրգ։ Պիեսների մեծ մասը գրել է Ֆ․ Բոմոնթի («Ֆիլաստր», 1611, «Աղջկա ողբերգությունը», 1611, «Թագա– վոր և ոչ թագավոր», 1611 ևն) և Ֆ․ Մաս– սինջերի («Ֆրանսիացի փոքրիկ փաստա– բանը», 1619 ևն) հեղինակակցությամբ։ Ֆ–յի ինքնուրույն գործերից են «Խելք առանց փողի» (1614), «Պարոն Թոմասը» (1615), «Ինչպես կառավարել կնոջը» (1624) ևն։ Ֆ․ (Ֆ․ Բոմոնթի հետ) սկըզբ– նավորել է ողբակատակերգության (տես Տրագիկոմեդիա) ժանրը։
ՖԼԵՄԻՆԴ (Fleming) Ալեքսանդեր (1881 – 19&5), անգլ․ մանրէաբան, Լոնդոնի թա– գավորական ընկերության (1943), Փարի– զի! ԳԱ (1946), Հռոմի Պապական ԳԱ (1949) անդամ։ Ավարտել է Լոնդոնի հա– մալսարանին կից Մենտ Մերիի բժշկ․ դըպ– րոլցը (1906), Լոնդոնի համալսարանը (1908)։ Ընդհանուր մանրէաբանների ըն– կերության առաջին պրեզիդենտն էր։ Հիմնական աշխատանքները վերաբերում ես իմունաբանության, ընդհանուր բակտե– րիհլոգիայի, քիմիաբուժության, անտի– բիոտիկ նյութերի ուսումնասիրության հարցերին։ հայտնաբերել է լիզոցիմը (1922), հաս– տատել (1929), որ բորբոսասնկերի տե– սակներից մեկն առաջացնում է հակա– բակտերիային նյութ՝ պենիցիչին։