Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/681

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՖԼՈՏԱՑԻԱ (ֆրանս․ flottation, < Hot– ter – լողւււլ), ֆ լ ո տ ա ց ու մ, արդ․ մասշտաբներով4 պինդ օգւոակար հանա– ծոների հս/ւրսաացման եղանակ, որը հիմ– նըված է ընտրովի թրջվելիության U շարժ– վող ֆազերի (ջուր, օդ, յուղ) բաժանման մակերևույթին առանձին բաղադրիչների միներաւային մասնիկների կուտակման երևույթն օգտագործելու վրա։ Ֆ․ լինում է՝ փրփրային, յուղային և թաղանթային։ Փրփրային Ֆ․ գունավոր ու հազվա– գյուտ մետաղների և մի շարք ոչ մետաղա– յին օգտակար հանածոների հարստացման հիմնական եղանակն է։ Այդ դեպքում օգ– տակար հանածոյի նախապես մանրաց– րած (մինչև 0,01–0,1 մմ չափերով) մաս– նիկները ֆլոտացիոն ազդակնյութերով հագեցած ջրային միջավայրում խառնում են, որի հետևանքով որոշակի միներալ– ների մաււնիկները կուտակվում են գո– յացած օդային պղպջակներում և փրփուրի ձևով բարձրանում են վեր, առաջացնելով հարսաան)ութ, իսկ այլ միներալների մաս– նիկները իջնում են ներքև։ 6 ու ղ ա յ ի ն Ֆ․ հիմնված է «յուղապատ» միներալային մասնիկների՝ դեպի ջրի մակերևույթ ընտ– րովի դուրս գալու հատկությունն օգտա– գործելու վրա։ Թաղանթային Ֆ–ի ժամանակ ջրաշիթի մակերևույթի վրա բարակ շերտով լցնում են միներալային մասնիկներ։ Դրանց մի մասը ջրռվ լավ թրջվում է և ընկղմվում ծավալի մեջ, մյուս– ները, որոնք բնորոշվում են (երբեմն ավելացված ֆլոտացիոն ազդակնյութե– րով) համեմատական անթրջվելիությամբ, մնում են նրա մակերևույթին։ Տարբերում են Ֆ–ի նաև խմբային և ընտրովի տեսակ– ները։ Ֆ․ իրականացվում է ֆչոաացիոն մեքենաներում։

ՖԼՈՐԱ (նոր լատ․ flora, <լատ․ Flora – ծաղիկների և գարնան աստվածուհի), որոշակի աշխարհագրական տարածքում աճող բուսատեսակների ամբողջություն, որը կազմխվորվել է երկրաբանական վաղ անցյալոււ՜, համապատասխանում է ներ– կա բնակ^ւն պայմաններին և սերտ ու կայուն փոխհարաբերությունների մեջ է գտնվում մերձակա տարածքների Ֆ–ների հետ։ Ֆ․ ընդգրկում է այս կամ այն տարած– քի բոլոր բուսատեսակները։ Սակայն գործնականում այդ անվան տակ հաճախ հասկացվում են միայն բարձրակարգ սերմնավոր և պտերանման բույսերը, իսկ ստորակարգ և այլ սպորավոր բույսերի Ֆ․ նշվում է լրացուցիչ կամ կոնկրետ ան– վանումներով (ջրիմուռների Ֆ․ կամ ալ– գոֆլորա, քարաքոսերի Ֆ․ կամ լիխենո– ֆլորա ևն)։ Շատ տարածված է առանձին պե– տությունների, հանրապետությունների Ֆ–ների կազմումը, ինչպես, օրինակ, ՍՍՀՄ Ֆ․, Հայաստանի Ֆ․, Վրաստանի Ֆ․ են։ Կազմվում են նաև ավելի խոշոր աշխար– հագրական միավորների (Կովկաս, Մի– ջին Ասիա, Եվրոպա, Ամերիկա, Արկտի– կա) Ֆ–ներ։ Ցուրաքանչյուր վայրի Ֆ–ի կազմման հիմքը տեսակային կազմի բացահայտումն է կամ տեսակագրումը, որը սովորաբար զուգակցվում է համապատասխան փաս– տացի նյութերի՝ հերբարիումների ըս– տեղծման հետ։ Սովորաբար կատարվում է նաև Ֆ–ի էկոլոգա–ցենոտիկական վերլուծություն։ Րացահայտվում է կենսաձևերի տոկոսային կազմը, նրանց պատկանելությունը ա– ռանձին բուսատիպերի, էկոլոգիական պայմանների, կատարվում է Ֆ–ի ժա– մանակագրական վերլուծություն (երիտա– սարդ, հնաբնակ, ռելիկտային բուսա– տեսակներ)։ Օգտագործվում են նաև հնէաբուսաբանական տվյալները։ 6ու– րաքանչյուր Ֆ–ի կարևորագույն հատ– կանիշներից մեկը նրա կարգաբանական կատեգորիաների՝ տեսակների, ցեղերի և ընտանիքների քանակական փոխհարա– բերությունների, ինչպես նաև միայն այդ վայրին բնորոշ աբորիգեն կամ զուտ տե– ղական բույսերի՝ էնդեմների բացահայ– տումն է։ Օրինակ, ՀՍՍՀ–ին բնորոշ էն– դեմներից են նաիրյան նշենին, Թախտաջ– յանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Տիգրանի թանթրվենին, Կոմարովի պայ– թակենին, հայասաանյան արոսենին, արարաւոյան վայրի ցորենը ևն։ Տար– բեր երկրների Ֆ–ների ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդ– յունքները հիմք են ծառայում ֆլորիստիկ շրջանացման համար։ Երկրագնդի Ֆ–ի լավագույն շրջանացումը կատարել է Ա․ Թաիսոաջյանը։ Ֆ–ներում համառոտակի տրվում են նաև բույսերի տարածման արեալները տվյալ շրջանում, ընդհանրապես էկոլոգիական պայմանները և օգտագործման բնագա– վառները։ ՀՍՍՀ գտնվում է միմյանցից խիստ տարբերվող երեք խոշոր ֆլորիստի– կական մարզերի ու ենթամարզերի (Ցիր– կումբորեալ Իրանա–Թուրանական, Ա– ռաջավոր Ասիական) և հինգ նահանգնե– րի (Անատոլիական, Ատրպատականյան, Կովկասյան, Հայկական և Իրանա–Հայ– կական) շփման վայրում։ Վերոհիշյալ ֆլորիստիկական մարզերի, ենթամար– զերի և նահանգների ազդեցությունների, ինչպես նաև երկրի բնապատմական պայ– մանների բազմազանության պատճառով ՀՍՍՀ Ֆ․ ունի արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ։ ՀՍՍՀ–ում աճում է շուրջ 3200 տեսակ ծաղկավոր բույս, այսինքն յուրաքանչյուր 1000 կմ–իկ համապատասխանում է 107 տեսակի բույս, մինչդեռ ՍՍՀՄ համապատասխան ցու– ցանիշը մոտ մեկ տեսակ է։ Ա․ Րաբսեղյան

ՖԼՈՐԱ (լատ․ Flora, flos –՚«ծաղիկ»), հասկերի, ծաղիկների, այգիների ծաղկ– ման, պատանեկության և գարնանային զարթոնքի աստվածուհին հին հռոմ․ դի– ցաբանության մեջ։ Ի պատիվ Ֆ–ի, ապրի– լի 28 – մայիսի 3-ին կատարվել են ֆլորա– լիաները (տոներ, որոնց ժամանակ տեղի են ունեցել հաճախ սանձարձակ բնույթի խաղեր՝ պոռնկուհիների մասնակցու– թյամբ)։ Ծաղիկներով զարդարված դեռա– հաս աղջկա տեսքով Ֆ–ի կերպարը հա– ճախակի հանդիպող թեմա է կերպարվես– տում (Տիցիան, Պուսսեն, Ռեմբրանդ)։

ՖԼՈՐԱԿԻՍ (ФХ-орахлб) Խարիլաոս (ծն․ 1914), հուն, և միջազգային կոմունիստա– կան շարժման գործիչ։ Հունաստանի կո– մունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ 1941-ից։ 1943–44-ին Հունաստա– նի ժողովրդաազատագր․ բանակի կազ– մում պայքարել է գերմանաֆաշիստ․ օկու– պանտների դեմ։ Հունաստանում քաղաքա– ցիական պատերազմի (1946–49) տարի– ներին մի շարք ղեկավար պաշտոններ է գրավել Հունաստանի դեմոկրատ, բանա– կում, եղել է 1-ին դիվիզիայի հրամանա– տար։ 1949-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի անդամության թեկնածու, 1950-ից՝ անդամ։ 1954-ին ձեր– բակալվել և դատապարտվել է ցմահ բան– տարկության, ազատվել է 1966-ին, ժող․ շարժման ճնշմամբ։ 1967-ի պետ․ զինվո– րակ սն հեղաշրջումից հետո նորից ձեր– բակ սլվել է (բանտում է եղել մինչև 1972-ի ապրիլը)։ 1972-ի հունիսից՝ ՀԿԿ ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ, դեկտեմբերից՝ ՀԿԿ ԿԿ–f․ առաջին քարտուղար, 1978-ից4 գւխ քար ոուղար։ Պարգևատրվել է ժողովուրդ– ներ} բարեկամության շքանշանով (1974)։

ՖԼՈՐԵՆՅԻԱ (Firenze)․, քաղաք Կենտրն– նակ սն Իտալիայում, Առնո գետի ափին։ Ֆլոբենցիա նահանգի և Տոսկանա մարզի վար ՛ական և երկրի կարևորագույն տնտ․, քաղ․ ու մշակութային կենտրոնն է։ 448 հզ․ բն․ ւ 1981)։ Տրանսպորտային հանգույց է։ Զարգացած են մետալուրգիան, ծանր մե– քենւ ւշինությունը, էլեկտրատեխնիկան, ռադ ւոէլեկտրոնիկան, ֆոտոապարատու– րայի և աստղագիտական գործիքների ար– տադրությունը, քիմ․ արդյունաբերությու– նը, 1 նավթավերամշակումը, փայտամշա– կումը, գեղարվեստական արհեստները։ Կա ՛տեքստիլ, կաշվի–կոշիկի, ապակու, սննդի, ծխախոտի, պոլիգրաֆ արդյունա– բերություն, ոսկերչական իրերի արտա– դրություն։ Ունի համալսարան (հիմն․ 1321), պատկերասրահ, գիտությունների և գրականության, գեղարվեստի ակադե– միաներ, գրադարան, կոնսերվատորիա։ Հին հռոմ․ շրջանից պահպանվել է կենտրոնի կանոնավոր ուղղանկյուն հա– տակագծումը։ Ֆ–ին քաղաք–թանգարանի հռչակ են բերել հատկապես Վերածննդի ժամանակաշրջանի կառույցները։ Նրանց հիմնական մասը քաղաքի աջադիր կող– մում է․ գլխ․ տաճարային հրապարակում՝ Սան Ջովաննի մկրտատունը [օծվել է 1059-ին, հավելակառույցները՝ XIII դ․, բրո%զե դռները4 հվ․ (1330–36, Ա․ Պիզա– նո), հս․ (1404–24) և արլ․ («Դրախտի», 1425–52, Լ․ Դիբերտի)] և Սանտա Մա– րիա դել Ֆիորե տաճարը (1296-ից, ճարտ․ Առնոլֆո դի Կամբիո, գմբեթը՝ 1420–36, ճարտ․ Բրունելլեսկի, հավելակառույցնե– րը՝ XIII դ․ և XIX դ․, զանգակատունը՝ 1334 –մոտ 1359, Ջոտտո և ուրիշներ)․ Պիպցցա դելլա Սինյորիա հրապարակում Պալսցցո դելլա Սինյորիա [Վ և կ ք ի ո, 1298-ից, ճարտ․ Առնոլֆո դի Կամբիո (՞), հավելակառույցները՝ XV–XVI դդ․, Ջ․ Աազարի և ուրիշներ, այժմ՝ թանգա– րան] և Լոջիա դեի Լանցի (մոտ 1376– 138(, ճարտ–ներ՝ Բենչի դի Չոնե, Ս․ Տա– լենսփ) կառույցները, Զամբոլոնիի, Դո– նասելլոյի, Я․ Չելլինիի և արոց գործեր, Միքելանջելոյի «Դավթի» պատճենը, եկե– ղեցիներ՝ Ման Մինիատո ալ Մոնտե (1014-ից), Մանտա Մարիա դել Կարմինե [1258, Բրանկաչչի կապելլայում՝ Մազաչ– չոյի (1426–28, պատկերազարդումը տես հ․ V, 128-րդ էջից հետո՝ ներդիրում) և ուրքշ վարպետների որմնանկարներ], Մա1տա Տրինիտա (1258–80, հավելա–